16.4 C
Yerevan

Փաշինյա­նը Փրկօ­ղակ Սարգսյա­նի Համար

Քառօրյան, որը մինչև հիմա չգի­տենք պատե­րազմ էր թե ոչ, իրե­նից ներկա­յացնում էր հետա­խուզա­կան մարտ: Քառօրյա­յի ժամա­նակ ադրբե­ջանցի­նե­րը հասկա­ցան հայկա­կան բանա­կի թույլ կողմե­րը, բացթո­ղումնե­րը վրի­պումնե­րը, իսկ Հայաստա­նում Սերժ Սարգսյանն այդ չորսօրյա մարտե­րը ներկա­յացրեց որպես հաղթա­կան պատե­րազմ՝ իր ընկած ռեյտինգը բարձրացնե­լու համար: 

Դավիթ Գրի­գորյան

Փաշինյա­նը փրկօ­ղակ Սարգսյա­նի համար

Լրագրող Դավիթ Գրի­գորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում անդրա­դարձել է ներքա­ղա­քա­կան այն իրադրությա­նը, որ ձևա­վորվեց Հայաստա­նում արցախյան առա­ջին պատե­րազմից հետո:

Արցախյան հաղթա­կան պատե­րազմից հետո, ըստ նորմալ տրա­մա­բա­նության, Հայաստա­նում պիտի իշխեր այն միտքը, որ եթե հաղթա­նա­կը շատ արագ չկա­պի­տա­լի­զացվեր, ապա հաջորդ պատե­րազմը ոչ միայն անխուսա­փե­լի էր լինե­լու, այլև շատ ավե­լի ծանր, քան առա­ջի­նը:

Բայց պատե­րազմից հետո իշխա­նության եկածնե­րը պարուրվե­ցին պատե­րազմի հաղթա­կան քողով և ամեն ինչ արե­ցին միայն իրենց անսահմա­նա­փակ իշխա­նությունն ու հեշտ ու առատ ապրուստը ապա­հո­վե­լու համար: Այդ տրա­մա­բա­նությամբ նրանք հերթով Ռուսաստա­նին զիջե­ցին մեր երկրի բնա­կան հարստություննե­րի ու ստրա­տե­գիա­կան կարև­որ կետե­րի կառա­վա­րումը՝ անվտանգա­յին պատրանքի դիմաց, փորձե­լով այդ կերպ ամեն կերպ հետաձգել պատե­րազմը, որն անխուսա­փե­լիո­րեն մոտե­նում էր:

Ռուսաստա­նից ակնկալվող անվտանգա­յին պատրանքը ցնդեց 2016թ. Քառօրյա­յի ժամա­նակ: Մենք այդ ժամա­նակ ունե­ցանք հարյուրից ավել մարդկա­յին զոհ, տարածքա­յին կորուստներ, բայց փոխա­նակ հասկա­նա­լու, թե ինչ էր նշա­նա­կում Քառօրյան, այդ չորսօրյա մարտե­րը ներկա­յացրինք որպես հաղթա­կան պատե­րազմ, մինչդեռ ռազմա­կան տեսա­բաններն ու գործից հասկա­ցող մարդիկ զգուշացնում էին, որ Քառօրյա­յին շուտով հաջորդե­լու է էլ ավե­լի մեծ պատե­րազմ ու էլ ավե­լի սարսա­փե­լի է լինե­լու: Քառօրյան, որը մինչև հիմա չգի­տենք պատե­րազմ էր թե ոչ, իրե­նից ներկա­յացնում էր հետա­խուզա­կան մարտ: Քառօրյա­յի ժամա­նակ ադրբե­ջանցի­նե­րը հասկա­ցան հայկա­կան բանա­կի թույլ կողմե­րը, բացթո­ղումնե­րը վրի­պումնե­րը, իսկ Հայաստա­նում Սերժ Սարգսյանն այդ չորսօրյա մարտե­րը ներկա­յացրեց որպես հաղթա­կան պատե­րազմ՝ իր ընկած ռեյտինգը բարձրացնե­լու համար: Նույն կերպ նաև Նիկոլ Փաշինյա­նը վարվեց 2020թ. հուլի­սին տավուշյան սահմա­նա­յին բախումնե­րը ներկա­յացնե­լով որպես ինչ որ հաղթա­կան ու կարճ պատե­րազմ:

Այդ միջոցնե­րով տարվող քաղա­քա­կա­նությունն աշխա­տում է կարճա­ժամկետ հեռանկա­րում, բայց ոչ երկա­րատև և պաշտպա­նում է միայն օրվա իշխա­նությա­նը:

2020թ. պատե­րազմն ավե­լի շուտ պիտի տեղի ունե­նար, բայց հետաձգվեց Թուրքիա­յում կատարվող հեղաշրջման հետև­անքով: Ռուսնե­րի ձեռքով փրկված Էրդո­ղա­նը ակտիվ մասնակցություն ունե­ցավ տարա­ծաշրջա­նի վերա­բա­ժանման գործում:

ՀՀ նախա­գահ Սերժ Սարգսյանն ինքն էլ շատ լավ գիտեր, որ պատե­րազմը գնա­լով ավե­լի ու ավե­լի է մոտե­նում և իր առաջ հստակ պահանջներ են դրված՝ հանձնե­լու յոթ, իսկ լավա­գույն դեպքում հինգ շրջաններ, առանց Արցախյան կարգա­վի­ճա­կի որևէ հստա­կեցման: Նա ինքն էլ պատե­րազմից հետո հայտա­րա­րում էր, որ պատրաստ է հողե­րը վերա­դարձնե­լուն, իսկ Նիկոլ Փաշինյա­նի վարչա­պե­տա­կան հակումնե­րը ուղղա­կի փրկություն դարձան Սերժ Սարգսյա­նի համար, ով օրի­նա­պես հնա­րա­վո­րություն ունե­ցավ բանակցա­յին անե­լա­նե­լի ծանրության փաստա­թուղթը թողնե­լու սեղա­նին և գնա­լու:

Իսկ հիմա նախկին իշխա­նություննե­րը, որոնք ոչ մի առա­ջընթաց այդպես էլ չգրանցե­ցին բանակցա­յին գործընթա­ցում, հիմա մեղադրում են Նիկոլ Փաշինյա­նին պարտվե­լու համար վաղուց կանխո­րաշված պատե­րազմում:

Ամբողջա­կան տեսանյութը՝

https://www.facebook.com/watch/?v=830217017987943

Առնչվող Հոդվածներ