16.4 C
Yerevan

Իշխա­նա­փո­խության Համար Պետք Է Փոխել Ընդդի­մության Առաջնորդնե­րին

Սուրենյանցն ընդգծեց, որ երբ ընդդի­մությունը Նիկոլ Փաշինյա­նին համա­րում է հողա­տու, կապի­տուլյանտ, իսկ Պուտի­նին փրկիչ, թեև հենց Պուտի­նի միջնորդությամբ է ստո­րագրվել այդ կապի­տուլյա­ցիան, ապա ինքը չի կարող նման բաներ ասել և իրոք քաղա­քա­կան «յալանչիությամբ» զբաղվել: Կեղծը, ոչ թե իրենք են, այլ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը:

Սուրեն Սուրենյանց

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է «Դեմոկրա­տա­կան այլընտրանք» կուսակցության քաղա­քա­կան խորհրդի նախա­գահ, քաղա­քա­գետ Սուրեն Սուրենյանցը:

Զրույցի հիմնա­կան թեման եղել է ներքա­ղա­քա­կան իարդարձություններն ու դրանց մակարդա­կը Հայաստա­նում, ինչպես նաև այն, որ ծորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը հայտա­րա­րել է, որ սեպտեմբե­րից վերա­դա­ռա­նա­լու է ԱԺ սեփա­կան օրա­կարգով:

Պետրոս Ղազարյա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նում  գրե­թե բոլո­րը շարունա­կում են մեղա­վորներ փնտրել իրենց իսկ չարածնե­րի համար պատասխան տալու նպա­տա­կով և խոհրդա­րա­նակն ընդդի­մությունը  կեղծ ընդդի­մություն է որա­կում արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մի շարք ուժե­րի, որոնցից է նաև «Դեմոկրա­տա­կան այլընտրանքը»:

Սուրեն Սուրենյանցն իր խոսքում ասաց, որ եթե խոսքը գնում է Իշխան Սաղա­թելյա­նի հայտա­րա­րության մասին, ապա ստացվում է, որ ամեն ինչն էլ կեղծ է, իսկ այն մեղադրանքնե­րը, որ իրենց հասցեին նետվում են, որ իրենք իբր ընդդի­մություն են խաղում, բայց իրա­կա­նում պաշտպա­նում են իշխա­նությա­նը՝ անհե­թե­թություն է:

Ամե­նից առաջ Սուրենյանցն ընդգծեց, որ երբ ընդդի­մությունը Նիկոլ Փաշինյա­նին համա­րում է հողա­տու, կապի­տուլյանտ, իսկ Պուտի­նին փրկիչ, թեև հենց Պուտի­նի միջնորդությամբ է ստո­րագրվել այդ կապի­տուլյա­ցիան, ապա ինքը չի կարող նման բաներ ասել և իրոք քաղա­քա­կան «յալանչիությամբ» զբաղվել: Կեղծը, ոչ թե իրենք են, այլ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը:

Ի վերջո ի՞նչ է նշա­նա­կում, որ սեպտեմբե­րից վերա­դառնա­լու են սեփա­կան օրա­կարգով: Իսկ մինչ այդ շուրջ մեկ տարի ո՞ւմ օրա­կարգն էին սպա­սարկում, եթե սեպտե­բե­րից իրենց սեփա­կանն են բերե­լու: Կամ եթե իշխա­նություննե­րի դեմ իբր պայքա­րում են, ինչ է նշա­նա­կում այն, որ հենց խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը ընդունեց քվե­րա­կության արդյունքնե­րը, ստա­ցավ պաշտոններ: Այսինքն սնվում են իշխա­նությունից ու պայքա­րում իշխա­նության դեմ:

Սուրեն Սուրենյանցն ասաց, որ Հայաստա­նում մի աննորմալ իրա­վի­ճակ է, որ նույնիսկ ծանր պատեազմ պարտվե­լուց հետո իշխա­նության վարկն ավե­լի բարձր է քան ընդդի­մության: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սաչգսյա­նը պարզա­պես չեն ընդունում այն, որ ժողո­վուրդն այնպես է զզվել իրենցից, որ նույնիսկ պատրաստ են հանդուրժե­լու այս իշխա­նություննե­րին, միայն թե հնե­րը հետ չգան: 

ՈՐովհետև հենց ներկա­յիս ընդդի­մության 20 տարվա կառա­վարման հետև­անքով են այսօրվա իշխա­նությունննե­րը հայտնվել այնտեղ, որտեղ որ կան:

Աշխարհի ցանկա­ցած իշխա­նություն կերա­զեր նման ընդդի­մություն ունե­նալ: Այս ընդդի­մությունը քաղա­քա­կան թթվա­ծին է Նիկոլ Փաշինյա­նի համար, քանի նրանք կան, իշխա­նությունը չի փոխվե­լու: Ուզո՞ւմ են իշխա­նություն փոխել, նախ թող ընդդի­մության «տիտղո­սա­կիր» դեմքե­րին փոխեն:

Ինչ վերա­բե­րում է Քդգար Ղազարյա­նի հանրա­հա­վա­քին, ապա Սուրենյանցն ասաց, որ այդ ամե­նը ևս Սերժ Սարգսյա­նի նախա­գիծն է: Շատ լավ երև­աց, որ Ռոբերտ Քոչարյա­նի «Հայաստան» դաշինքը մրցակցության մեջ է Սերժ Սարգսյա­նի հետ, որն էլ ամեն կերպ փորձում է հասա­րակ լեզվով ասած «փուռը տալ» նրանց: Հենց այդ պատճա­ռով էլ «Հայաստան» դաշինքը ակնարկնե­րով պատասխա­նեց Էդգար Ղազարյա­նին, որ նա չպի­տի որո­շի, թե իրենք երբ ու ինչպես վարչա­պե­տի թեկնա­ծուի անուն տան:

Ամբողջա­կան տեասնյութը՝

Առնչվող Հոդվածներ