26.7 C
Yerevan

Ռուսնե­րի Հետ Բարե­կա­մությունը Վտանգա­վոր Է

Մենք զենքի հարց ունենք լուծե­լու: ՀԱՊԿ անդամ լինե­լը խանգա­րում է, որ մենք կարո­ղա­նանք ուրիշնե­րից տեխնո­լո­գիա­ներ ձեռք բերել: Սա մեր անվտանգության համար ռիսկ է թե ոչ: Ռուսնե­րը զենք չեն տալիս, ՀԱՊԿ‑ը չի օգնում, մեր գլխին նոր պատե­րազմ է կախված: Ի՞նչ ենք անե­լու:

Արամ Սարգսյան

Ա1+-ի հյուրն է Հանրա­պե­տություն կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը:

Զրույցի ընթացքում խիստ ուշագրավ անդրա­դարձ է կատարվել հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի որա­կա­կան ընթացքին և Արամ Սարգսյա­նը բազմա­թիվ հետաքրքիր եզրա­հանգումներ է արել այդ ուղղությամբ:

Կապված ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյա­նի այցին ԱՄՆ, Արամ Սարգսյանն ասաց, որ լիա­հույս է, որ այդ այցը իրոք գործնա­կան հետև­անք ունե­նա, քանի որ մենք այլևս ոչ ուրիշ հնա­րա­վո­րություն չունենք առաջ գնա­լու: Արամ Սարգսյա­նը հիշեց, որ ժամա­նա­կին իր եղբայրը՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանն այցե­լել է ԱՄՆ, այցե­լել Պեր Լաշեզ, որից հետո առա­ջա­ցել է Եռաբլուրի գաղա­փա­րը ու Արլինգտոն գտնվող գերեզմա­նա­տան պատի նմա­նությամբ էլ կառուցվել է Եռաբլուրի պատը:

Արամ Սարգսյա­նի կարծի­քով այդ այցն իրոք կարև­որ է եղել: Նա նաև հիշեցրեց, որ այսօրվա դեպքե­րի հետ կապված, երբ Մեղրիի անունն են տալիս ու ասում դա Պոլ Գոբլի առա­ջարկն է, հետաքրքիր նրբություն կա այն առումով, որ արևմտա­մետ Հեյդար Ալևը չպաշտպա­նեց այդ ծրա­գի­րը, իսկ Քոչարյա­նը, ում սեփա­կան որո­շումներն անհնար կլի­նեին առանց Պուտի­նի հավա­նությամբ, պաշտպա­նեց այդ կողմնո­րո­շումը: Իսկ Քոչարյա­նը Պուտի­նի ընկերն էր: Դա ի՞նչ է նշա­նա­կում: 

Մեղրի թեման դեռևս Լենին-Քեմալ զույգի պլաննե­րում կար ու այսօր այդ թեման շարունակվում է հենց թուրքե­րի ու ռուսնե­րի ձեռքով:

Շարունա­կե­լով ՀՀ ՊՆ այցե­լությունն  ԱՄՆ, Արամ Սարգսյան ասաց, որ լիա­հույս է, որ նաև կդրվի զենքի մատա­կա­րա­րա­ման հարց: Այդ հարցը կարև­որ է, ոչ միայն նրա­նով, որ ամե­րի­կա­ցի­ներն ունեն ավե­լի զարգա­ցած տեխնո­լո­գիա­ներ, ավե­լի հզոր ու ճշգրիտ զենքեր, այլև այն, որ Ռուսաստա­նը հիմա մեզ այլևս զենք չի տալիս: Ընդհանրա­պես ոչ մի միա­վոր զենք այլևս չի գալիս Ռուսաստա­նից: Հայաստա­նը մեծ գումարներ է վճա­րել Ռուսաստա­նին զենքի համար, բայց ոչինչ չենք ստա­ցել: Ռուսնե­րը հիմա իրենք են այս ու այն կողմ ընկած զենք փնտրում: Նրանք անգամ Հյուսի­սա­յին Կորեա­յից են զենք գնում: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ ռուսնե­րը չեն կարող մեզ զենք տալ, որովհետև չունեն:  Հիմա իրենք են զենք փնտրում:

Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը մշտա­պես երեք երև­ույթի մասին է խոսել որպես կարև­ո­րա­գույն զարգացման հայե­ցա­կարգ:

Դրանցից մեկը ճիշտ գործընկեր ընտրելն է:, Մյուսը՝ բանա­կի արմա­տա­կան վերա­զի­նումը, մյուսը՝ տնտե­սության ոտքի կանգնե­ցումը:

Առա­ջի­նը շատ կարև­որ է: Եթե ռուսնե­րը չենք չեն տալիս, Հայաստա­նը թող ուրի­շից առնի: Ռուսնե­րը մինչև հիմա մեզ չեն թողել որ մենք զենք գնենք ուրի­շից, իսկ հիմա իրենք էլ չեն տալիս: Բա ի՞նչ անենք: Նստենք սպա­սենք, որ մեզ դանդաղ վերացնե՞ն:

Արամ Սարգսյանն անդրա­դարձավ նրան, որ ԱՄՆ‑ը Մինսկի համա­նա­խա­գահ է նշա­նա­կել կարև­որ մարդու՝ նախկին ՊետԴե­պի առաջնորդին: Ու Ալիևը չի կարող նրան մերժել կամ չընդունել: 

Արամ Սարգսյա­նը մի քանի իրա­դարձություններ թվարկեց, որոնք հետաքրքիր հաջորդա­կա­նություն ունեն: 

ԱՄՆ‑ը խոսում են Ֆրանսիա­յի հետ, հետո նրանք միացյալ կարծիք են հայտնում Արցա­խի խնդրի մասին: Դրա­նից հետո նրանց երկուսի դեսպաններն էլ մերժում են ադրբե­ջանցի­նե­րի հրա­վե­րը և չեն գնում Շուշի, դրա­նից հետո ԱՄՆ դիվա­նա­գի­տա­կան կորպուսի ներկա­յա­ցուցիչնե­րը խոսում են Արցա­խի կարգա­վի­ճա­կի մասին, որի հաստատման գործում կարև­որ տեղ է գրա­վում նաև ԼՂՀ բնակչության ցանկություննե­րը:

Իսկ ի՞նչ է կատարվում հակա­ռակ կողմում: Ռուսներն ու Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում են, որ Արցա­խի հիմնա­հարց չկա: Պուտինն անձամբ ասել է, որ իրա­վա­կան տեսանկյունից Արցա­խը Ադրբե­ջան է, ռուս խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությամբ ադրբե­ջանցի­նե­րը մեզնից 90 հոգու գերի են տանում, հետո Սև լիճը, հետո Փարուխը, հետո Լաչի­նը: Այսինքն հասկանո՞ւմ ենք տարբե­րություննե­րը:

Ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­գործակցությունը լրիվ հակա­ռակ է ԱՄՆ-Ֆրանսիա համա­գործակցությա­նը և կույր է պետք լինել չնկա­տե­լու, թե դրանցից որն է հայանպաստ:

Մեր բարե­կամնե­րը Ամե­րի­կան ու Ֆրանսիան են, ոչ թե Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը:

Մեզ իրոք ճիշտ ընկերներ են պետք: Եթե հիմա ռիսկի չդի­մենք, հետո ավե­լի վատ է լինե­լու, շատ ավե­լի վատ: ՀԱՊԿ-ից դուրս գալ է պետք: Մեզ այլևս զենք չեն տալիս: ՀԱՊԿ‑ի պատճա­ռով ուրիշներն էլ զենք չեն վաճա­ռում: Մենք չենք կարող զինվել: Հայաստա­նը ի վերջո այս եղա­նա­կով Փարուխացվե­լու է: Ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը հարմար պահի գործի կդնեն նաև միջանցքը, որով կզրկեն Եվրո­պա­յին ու Իրա­նին համա­գործակցությունից, Եվրո­պան չի կարո­ղա­նա այլընտրանքա­յին էներգա­ռե­սուրսներ ձեռք բերել:

Ահա սա է մեր ապա­գան, եթե մենք ռիսկի չդի­մենք: Էսպես լա՞վ է: Մնալն ավե­լի մեծ ռիսկ է:

Մենք զենքի հարց ունենք լուծե­լու: ՀԱՊԿ անդամ լինե­լը խանգա­րում է, որ մենք կարո­ղա­նանք ուրիշնե­րից տեխնո­լո­գիա­ներ ձեռք բերել: Սա մեր անվտանգության համար ռիսկ է թե ոչ: Ռուսնե­րը զենք չեն տալիս, ՀԱՊԿ‑ը չի օգնում, մեր գլխին նոր պատե­րազմ է կախված: Ի՞նչ ենք անե­լու:

Հայաստանն ինքը պիտի հայտա­րա­րի, որ իր իսկ անվտանգության ապա­հովման համար իրեն պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հայաստա­նը պատե­րազմի ժամա­նակ կրա­կեց Գանձա­կի վրա, դրա­նից մի քանի րոպե հետո Երև­ա­նի երկնքում հայտնվեռցին աթս-ներ: Ո՞ւր էր հայ-ռուսա­կան միացյալ ՀՕՊ‑ը: Մեր տարածքում խոցվել են Իսկանդեր, C‑300: Ո՞ւր էր հայ-ռուսա­կան միացյալ ՀՕՊ‑ը: Ասում են դուրս գանք ՀԱՊԿ-ից վատ է լինե­լու: Իսկ որ մնանք ավե­լի լա՞վ է լինե­լու: Էս եղա­նա­կով Արցախն ամբողջո­վին է հայա­թափվե­լու: 

Մենք օր առաջ պիտի լուծենք այս խնդիրնե­րը, որ Ադրբե­ջանն այլևս այդ տոնով չխո­սի հետներս: Ադրբե­ջա­նը ռուսնե­րից է ստա­նում այն, ինչ իրեն պետք է Հայաստա­նից:

Արամ Սարգսյա­նը նաև ասաց, որ նոյեմբե­րի 9‑ից ավե­լի շուտ Փաշինյա­նի առջև ստո­րագրման թուղթ է դրվել ու սպառնա­լիք, որ ստո­րագրվի այդ թուղթը ու թղթում էլ «միջանցք» բառը: Փաշինյա­նը չի համա­ձայնվել, իսկ նոյմբե­րի 9‑ի չարա­բաստիկ պայմա­նագրի 9‑րդ կետում չկա միջանցք բառը: Սա հասկա­նալ է պետք:

Ընդ որում ռուսին բարե­կամ համա­րողնե­րը պիտի որ տեսնեն որ այդ ադրբե­ջա­նա­մետ փաստաթղթի տակ ստո­րագրողնե­րից մեկը մեր թշնա­մին է, իսկ մյուսը բարե­կամ ռուսը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ