Հայաստան

Ռուսների Հետ Բարեկամությունը Վտանգավոր Է

Մենք զենքի հարց ունենք լուծելու: ՀԱՊԿ անդամ լինելը խանգարում է, որ մենք կարողանանք ուրիշներից տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա մեր անվտանգության համար ռիսկ է թե ոչ: Ռուսները զենք չեն տալիս, ՀԱՊԿ-ը չի օգնում, մեր գլխին նոր պատերազմ է կախված: Ի՞նչ ենք անելու:

Արամ Սարգսյան

Ա1+-ի հյուրն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Զրույցի ընթացքում խիստ ուշագրավ անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերությունների որակական ընթացքին և Արամ Սարգսյանը բազմաթիվ հետաքրքիր եզրահանգումներ է արել այդ ուղղությամբ:

Կապված ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի այցին ԱՄՆ, Արամ Սարգսյանն ասաց, որ լիահույս է, որ այդ այցը իրոք գործնական հետևանք ունենա, քանի որ մենք այլևս ոչ ուրիշ հնարավորություն չունենք առաջ գնալու: Արամ Սարգսյանը հիշեց, որ ժամանակին իր եղբայրը՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանն այցելել է ԱՄՆ, այցելել Պեր Լաշեզ, որից հետո առաջացել է Եռաբլուրի գաղափարը ու Արլինգտոն գտնվող գերեզմանատան պատի նմանությամբ էլ կառուցվել է Եռաբլուրի պատը:

Արամ Սարգսյանի կարծիքով այդ այցն իրոք կարևոր է եղել: Նա նաև հիշեցրեց, որ այսօրվա դեպքերի հետ կապված, երբ Մեղրիի անունն են տալիս ու ասում դա Պոլ Գոբլի առաջարկն է, հետաքրքիր նրբություն կա այն առումով, որ արևմտամետ Հեյդար Ալևը չպաշտպանեց այդ ծրագիրը, իսկ Քոչարյանը, ում սեփական որոշումներն անհնար կլինեին առանց Պուտինի հավանությամբ, պաշտպանեց այդ կողմնորոշումը: Իսկ Քոչարյանը Պուտինի ընկերն էր: Դա ի՞նչ է նշանակում: 

Մեղրի թեման դեռևս Լենին-Քեմալ զույգի պլաններում կար ու այսօր այդ թեման շարունակվում է հենց թուրքերի ու ռուսների ձեռքով:

Շարունակելով ՀՀ ՊՆ այցելությունն  ԱՄՆ, Արամ Սարգսյան ասաց, որ լիահույս է, որ նաև կդրվի զենքի մատակարարաման հարց: Այդ հարցը կարևոր է, ոչ միայն նրանով, որ ամերիկացիներն ունեն ավելի զարգացած տեխնոլոգիաներ, ավելի հզոր ու ճշգրիտ զենքեր, այլև այն, որ Ռուսաստանը հիմա մեզ այլևս զենք չի տալիս: Ընդհանրապես ոչ մի միավոր զենք այլևս չի գալիս Ռուսաստանից: Հայաստանը մեծ գումարներ է վճարել Ռուսաստանին զենքի համար, բայց ոչինչ չենք ստացել: Ռուսները հիմա իրենք են այս ու այն կողմ ընկած զենք փնտրում: Նրանք անգամ Հյուսիսային Կորեայից են զենք գնում: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ ռուսները չեն կարող մեզ զենք տալ, որովհետև չունեն:  Հիմա իրենք են զենք փնտրում:

Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը մշտապես երեք երևույթի մասին է խոսել որպես կարևորագույն զարգացման հայեցակարգ:

Դրանցից մեկը ճիշտ գործընկեր ընտրելն է:, Մյուսը՝ բանակի արմատական վերազինումը, մյուսը՝ տնտեսության ոտքի կանգնեցումը:

Առաջինը շատ կարևոր է: Եթե ռուսները չենք չեն տալիս, Հայաստանը թող ուրիշից առնի: Ռուսները մինչև հիմա մեզ չեն թողել որ մենք զենք գնենք ուրիշից, իսկ հիմա իրենք էլ չեն տալիս: Բա ի՞նչ անենք: Նստենք սպասենք, որ մեզ դանդաղ վերացնե՞ն:

Արամ Սարգսյանն անդրադարձավ նրան, որ ԱՄՆ-ը Մինսկի համանախագահ է նշանակել կարևոր մարդու՝ նախկին ՊետԴեպի առաջնորդին: Ու Ալիևը չի կարող նրան մերժել կամ չընդունել: 

Արամ Սարգսյանը մի քանի իրադարձություններ թվարկեց, որոնք հետաքրքիր հաջորդականություն ունեն: 

ԱՄՆ-ը խոսում են Ֆրանսիայի հետ, հետո նրանք միացյալ կարծիք են հայտնում Արցախի խնդրի մասին: Դրանից հետո նրանց երկուսի դեսպաններն էլ մերժում են ադրբեջանցիների հրավերը և չեն գնում Շուշի, դրանից հետո ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խոսում են Արցախի կարգավիճակի մասին, որի հաստատման գործում կարևոր տեղ է գրավում նաև ԼՂՀ բնակչության ցանկությունները:

Իսկ ի՞նչ է կատարվում հակառակ կողմում: Ռուսներն ու Ադրբեջանը հայտարարում են, որ Արցախի հիմնահարց չկա: Պուտինն անձամբ ասել է, որ իրավական տեսանկյունից Արցախը Ադրբեջան է, ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները մեզնից 90 հոգու գերի են տանում, հետո Սև լիճը, հետո Փարուխը, հետո Լաչինը: Այսինքն հասկանո՞ւմ ենք տարբերությունները:

Ռուս-ադրբեջանական համագործակցությունը լրիվ հակառակ է ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցությանը և կույր է պետք լինել չնկատելու, թե դրանցից որն է հայանպաստ:

Մեր բարեկամները Ամերիկան ու Ֆրանսիան են, ոչ թե Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Մեզ իրոք ճիշտ ընկերներ են պետք: Եթե հիմա ռիսկի չդիմենք, հետո ավելի վատ է լինելու, շատ ավելի վատ: ՀԱՊԿ-ից դուրս գալ է պետք: Մեզ այլևս զենք չեն տալիս: ՀԱՊԿ-ի պատճառով ուրիշներն էլ զենք չեն վաճառում: Մենք չենք կարող զինվել: Հայաստանը ի վերջո այս եղանակով Փարուխացվելու է: Ռուսներն ու ադրբեջանցիները հարմար պահի գործի կդնեն նաև միջանցքը, որով կզրկեն Եվրոպային ու Իրանին համագործակցությունից, Եվրոպան չի կարողանա այլընտրանքային էներգառեսուրսներ ձեռք բերել:

Ահա սա է մեր ապագան, եթե մենք ռիսկի չդիմենք: Էսպես լա՞վ է: Մնալն ավելի մեծ ռիսկ է:

Մենք զենքի հարց ունենք լուծելու: ՀԱՊԿ անդամ լինելը խանգարում է, որ մենք կարողանանք ուրիշներից տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա մեր անվտանգության համար ռիսկ է թե ոչ: Ռուսները զենք չեն տալիս, ՀԱՊԿ-ը չի օգնում, մեր գլխին նոր պատերազմ է կախված: Ի՞նչ ենք անելու:

Հայաստանն ինքը պիտի հայտարարի, որ իր իսկ անվտանգության ապահովման համար իրեն պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հայաստանը պատերազմի ժամանակ կրակեց Գանձակի վրա, դրանից մի քանի րոպե հետո Երևանի երկնքում հայտնվեռցին աթս-ներ: Ո՞ւր էր հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը: Մեր տարածքում խոցվել են Իսկանդեր, C-300: Ո՞ւր էր հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը: Ասում են դուրս գանք ՀԱՊԿ-ից վատ է լինելու: Իսկ որ մնանք ավելի լա՞վ է լինելու: Էս եղանակով Արցախն ամբողջովին է հայաթափվելու: 

Մենք օր առաջ պիտի լուծենք այս խնդիրները, որ Ադրբեջանն այլևս այդ տոնով չխոսի հետներս: Ադրբեջանը ռուսներից է ստանում այն, ինչ իրեն պետք է Հայաստանից:

Արամ Սարգսյանը նաև ասաց, որ նոյեմբերի 9-ից ավելի շուտ Փաշինյանի առջև ստորագրման թուղթ է դրվել ու սպառնալիք, որ ստորագրվի այդ թուղթը ու թղթում էլ «միջանցք» բառը: Փաշինյանը չի համաձայնվել, իսկ նոյմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի 9-րդ կետում չկա միջանցք բառը: Սա հասկանալ է պետք:

Ընդ որում ռուսին բարեկամ համարողները պիտի որ տեսնեն որ այդ ադրբեջանամետ փաստաթղթի տակ ստորագրողներից մեկը մեր թշնամին է, իսկ մյուսը բարեկամ ռուսը:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *