16.2 C
Yerevan

«Հանրա­պե­տություն»

Հաշվի առնե­լով ստեղծված իրա­վի­ճա­կը՝ Անդրա­նի­կը դիմում է բոլոր մարտիկնե­րին ու հրա­մա­նա­տարնե­րին՝ ասե­լով, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում իրա­վի­ճա­կը բարենպաստ չէ եւ հնա­րա­վոր է, որ այնտեղ նրանց զինա­թա­փեն:

Թեեւ թուրքա­կան բանա­կի հիմնա­կան ուժե­րը կենտրո­նա­ցել էին Բաքվի ռազմա­ճա­կա­տում, նրանք չէին հրա­ժարվում Զանգե­զուրին եւ Ղարա­բա­ղին տիրե­լու մտադրությունից։

1918 թվա­կա­նի հուլի­սի վերջին, չկա­րո­ղա­նա­լով անցնել Պարսկաստան եւ Նախի­ջեւա­նում բախվե­լով թուրքա­կան կանո­նա­վոր զորքե­րին, Անդրա­նիկն իր զորա­մա­սով եւ հազա­րա­վոր գաղթա­կաննե­րի հետ անցնում է Կապան, այնուհե­տեւ՝ Գորիս։ Զանգե­զուրի Ազգա­յին խորհուրդը Անդրա­նի­կին մեծ լիա­զո­րություններ է շնորհում եւ հանձնում շրջա­նի ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպումը։

Զանգե­զուրում առա­վել ցայտուն են դառնում Անդրա­նի­կի եւ Հարվա­ծա­յին զորա­մա­սի որոշ հրա­մա­նա­տարնե­րի հակա­սություննե­րը: Վերջիննե­րիս մի մասը ցանկա­նում էր դուրս գալ Անդրա­նի­կի հրա­մա­նա­տա­րությամբ գործող զորա­մա­սից, գնալ Երեւան եւ ծառա­յության անցնել Հայաստա­նի Հանրա­պե­տության զինված ուժե­րում: Զինվորնե­րը երկար ժամա­նակ տեղե­կություն չունեին իրենց ընտա­նիքնե­րից եւ ցանկա­նում էին գտնել նրանց: Գորի­սում պարե­նի հայթայթման մեծ դժվա­րություն կար, ինչը եւս առա­ջացնում էր զինվորնե­րի դժգո­հությունը:

Հարվա­ծա­յին զորա­մա­սից առա­ջի­նը հեռա­նում է Պանդուխտի խումբը՝ մոտ 500 հոգի, որոնք, չնա­յած Անդրա­նի­կի նախազգուշա­ցումնե­րին, փորձում են շարժվել դեպի Ղարա­բաղ՝ այնտե­ղից Գանձա­կով դեպի Թիֆլիս հասնե­լու նպա­տա­կով: Զաբուղի ձորում նրանք բախվում են թաթարնե­րի դարա­նա­կալ ուժե­րին, զգա­լի կորուստներ են կրում եւ հարկադրված վերա­դառնում Գորիս:

Հաշվի առնե­լով ստեղծված իրա­վի­ճա­կը՝ Անդրա­նի­կը դիմում է բոլոր մարտիկնե­րին ու հրա­մա­նա­տարնե­րին՝ ասե­լով, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում իրա­վի­ճա­կը բարենպաստ չէ եւ հնա­րա­վոր է, որ այնտեղ նրանց զինա­թա­փեն:

«1. Չգնալ Հայկա­կան հանրա­պե­տության սահմաննե­րի մեջ եւ ոչ մի պայմա­նով զինա­թափ չլի­նել, առանց եվրո­պա­կան եւ հայկա­կան պետություննե­րի երաշխի­քի:

2. Այն զինվորնե­րը, որոնք գտնում են իրենց ֆիզի­կա­կան ապա­հո­վությունը Երեւա­նի նահանգում, եւ նրանք, որոնք ինչ-ինչ պատճառնե­րով չեն ուզում շարունա­կել իրենց զինվո­րա­կան ծառա­յությունը, այդպի­սի­նե­րը կարող են հեռա­նալ ջոկա­տից:

3. Նրանք, որոնք պիտի մնան ջոկա­տում եւ պիտի շարունա­կեն իրենց զինվո­րա­կան ծառա­յությունը, պետք է ենթարկվեն զինվո­րա­կան խիստ դիսցիպլի­նի, սրբությամբ կատա­րե­լով ամեն մի զինվո­րա­կան հրա­ման:

4. Երբ երաշխիք տրվեց եւ երաշխա­վորվեց եվրո­պա­կան պետա­կան հայտնի անձնա­վո­րություննե­րով եւ ներկա­յա­ցուցիչնե­րով, այդ դեպքում միայն կարող եմ շարժվել իմ ցույց տված վայրը, ուր ապա­հովված կլի­նի թրքա­հայ գաղթա­կա­նության եւ զորա­մա­սե­րի ֆիզի­կա­կան եւ բարո­յա­կան գոյությունը:

5. Այս պայմաննե­րը չընդունե­լու դեպքում հարկադրված եմ հանուն թրքա­հայ վերջին մնա­ցած բեկոր գաղթա­կա­նության եւ զորա­մա­սե­րի ֆիզի­կա­կան եւ բարո­յա­կան ապա­հո­վության, զենքը վայր չդնել մինչեւ վերջին շունչը:

Հայկա­կան առանձին ջոկա­տի հրա­մա­նա­տար, գենե­րալ-մայոր՝ Անդրա­նիկ,

1918 հուլի­սի 30 (օգոստո­սի 12), Գորիս»:

Օգոստո­սին զորա­մա­սը լքե­լու ցանկություն են հայտնում հայտնի ֆիդա­յի եւ Անդրա­նի­կի զորա­կից Սմբատ Բորո­յա­նը (Մախլուտո), պորուչիկ Բագրատ Ղազարյա­նը եւ ուրիշներ: Արդյունքում՝ Հարվա­ծա­յին զորա­մա­սի շուրջ 2 500 զինվոր ու սպա շարժվում են Երեւան, ինչը չէր կարող չթուլացնել Զանգե­զուրի պաշտպա­նությունը: Մարտա­կան հին ընկերնե­րի հեռա­նա­լու որո­շումը ծանր ազդե­ցություն է ունե­նում Անդրա­նի­կի վրա:

Շուտով տեղե­կություն է ստացվում, որ Խալիլ փաշա­յի գլխա­վո­րած ուժե­րը պատրաստվում են գրո­հել Սիսիա­նի վրա, որտեղ այդ օրե­րին տեղա­կայված էին նաեւ Արցախյան կամ Շուշվա գնդի ստո­րա­բա­ժա­նումնե­րը, որի հրա­մա­նա­տա­րը Միքա­յել Մելիք-Շահնա­զարյանն էր, իսկ կոմի­սա­րը՝ Հովակ Ստե­փանյա­նը: Գունդն ուներ մեծա­քա­նակ ռազմամթերք, երկու ծանր հրա­նոթ, որոնք պետք է տեղա­փո­խեին Զանգե­զուր, ապա՝ Ղարա­բաղ: Սակայն Զանգե­զուրի ճանա­պարհն անցնում էր թաթա­րա­կան գյուղե­րով, որոնք խոչընդո­տում էին հայկա­կան զորքե­րի տեղա­շարժին: Հովակ Ստե­փանյա­նը գրություն է ուղարկում Անդրա­նի­կին՝ խնդրե­լով գալ Սիսիան եւ աջակցել թե՛ պաշտպա­նությա­նը, թե՛ Սիսիան–Գորիս ճանա­պարհի անվտանգության ապա­հովմա­նը:

Ճանա­պարհը շարունակվում էր հարձակման ենթարկվել

Գորիս–Սիսիան ճանա­պարհն անցնում էր թաթա­րա­կան Աղուդի, Վաղուդի եւ Ուրուտ գյուղե­րի մոտա­կայքով: Դրանց թաթար բնակչությունը հայտնի էր մշտա­կան հարձա­կումնե­րով, ավա­զա­կությամբ, եւ հայե­րը, նույնիսկ մեծա­քա­նակ զինվո­րա­կան ուղեկցությամբ, հազվա­դեպ էին անցնում խճուղա­յին ճանա­պարհով: Նաեւ այս գյուղե­րի սպառնա­լիքն էր Շուշվա գնդի Սիսիա­նում մնա­լու պատճա­ռը, որը չէր կարող լեռնա­յին կածաննե­րով Ղարա­բաղ տեղա­փո­խել ռազմամթերքն ու թնդա­նոթնե­րը:

Չնա­յած հայկա­կան ուժե­րի գերակշռությա­նը՝ Անդրա­նի­կը որո­շում է խուսա­փել բախումնե­րից եւ թաթարնե­րին տեղյակ է պահում, որ Սիսիան անցնե­լու ճանա­պարհին գյուղե­րի դեմ իրենք որեւէ գործո­ղություն չեն իրա­կա­նացնե­լու: Նախա­պես նաեւ ձեռք է բերվում պայմա­նա­վորվա­ծություն, որ թաթարնե­րը հայկա­կան զորքի ու գաղթա­կաննե­րի տեղա­շարժման օրը չեն աշխա­տե­լու իրենց ցանքսե­րում, իսկ հայ զինվորնե­րը որեւէ շփում չպետք է ունե­նան թաթարնե­րի հետ:

Սակայն երբ Անդրա­նի­կի զորա­մասն անցնում է ճանա­պարհով, թաթարնե­րը կրակ են բացում, ապա սպա­նում բանակցություննե­րի մեկնածնե­րին: Անդրա­նի­կի հրա­մա­նով զորա­մա­սը դիրքա­վորվում է եւ ընդունում մարտը: Շուտով թաթարնե­րը դադա­րեցնում են դիմադրությունը, նահանջում, իսկ հայկա­կան զորա­մա­սե­րը մտնում են Վաղուդի, որի բնա­կիչներն արդեն հեռա­ցել էին: Թեեւ Անդրա­նի­կի զորա­շարժը հաջո­ղությամբ է ավարտվում, եւ նա բարե­հա­ջող հասնում է Անգե­ղա­կոթ, թաթա­րա­կան գյուղե­րի վտանգը չի վերա­նում. Գորիս-Սիսիան ճանա­պարհը շարունակվում էր հարձակման ենթարկվել:

Զորա­հա­վա­քը «անթե­րի է կատարվում»

Անգե­ղա­կո­թում Անդրա­նի­կը անհա­պաղ ձեռնա­մուխ է լինում զորա­կո­չի կազմա­կերպմա­նը, զորքի համալրմա­նը եւ մթերքով ու սպա­ռա­զի­նությամբ ապա­հո­վե­լուն: Սեպտեմբե­րի սկզբին խորհրդակցության են հրա­վիրվում 22 գյուղի ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնք պատրաստա­կա­մություն են հայտնում զորա­մա­սին տրա­մադրել 4000 փութ ցորեն եւ 2000 փութ գարի: Միա­ժա­մա­նակ սկսվում է 25–30 տարե­կաննե­րի զորա­հա­վա­քը, որը Հովակ Ստե­փանյա­նի խոսքե­րով «անթե­րի է կատարվում»: Անդրա­նի­կի զինվո­րա­կան հրա­մա­նով վերա­կազմա­վորվում է զորա­մա­սը, նոր հրա­մա­նա­տարներն անցնում են իրենց պարտա­կա­նություննե­րի կատարմա­նը, խստացվում է կարգա­պա­հությունը, իսկ ռազմա­կան վարժանքներն ու մարզումնե­րը դառնում են գրե­թե ամե­նօրյա:

Հարվա­ծա­յին զորա­մա­սը սկսում է գրո­հը 

Սեպտեմբե­րի սկզբին Նախի­ջեւա­նում գործող թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը Սիսիա­նի սահմա­նա­մերձ Գյո­մուր, Գժա­ձոր, Նորս եւ այլ գյուղե­րի կոմի­սարնե­րին զենքը հանձնե­լու առա­ջարկ է ուղարկում: Ի պատասխան

Անդրա­նի­կը որո­շում է նախա­հարձակ լինել, գրո­հել եւ չեզո­քացնել Ջոմարդլու, Օրթաքյուզ, Արա­վուս գյուղե­րը, որոնք թուրք-թաթա­րա­կան հենա­կե­տեր էին:

Սեպտեմբե­րի 9‑ին թաթարնե­րի վրա հարձակվե­լու մտադրությունը քննարկվում է. Անդրա­նի­կը բացատրում է, որ եթե թուրքե­րը հաջո­ղություն ունե­նան Արա­վուսի եւ Շխլա­րի ուղղությամբ հարձակման դեպքում, ապա նրանք կտի­րեն նաեւ Աղուդի, Վաղուդի թաթա­րա­կան գյուղե­րին, ինչից հետո կապը Գորի­սի հետ վերջնա­կա­նա­պես կկտրվեր: Սեպտեմբե­րի 10‑ի (նոր տոմա­րով՝ 23‑ի) գիշե­րը Հարվա­ծա­յին զորա­մա­սը սկսում է գրո­հը:

«Ամենքը քնած էին վաղ երե­կո­յան ժամից: Արթուն ու անհանգիստ էր միայն Անդրա­նի­կը: Գիշերվան ժամը 12-ին նա կրկին ոտքի ելավ, քնից արթնացրեց բոլոր վաշտա­պե­տե­րին եւ յուրա­քանչյուրին իր խնդի­րը տալով հակիրճ ձեւով, հրա­մա­յեց ձիաննե­րը հեծնել, լռիկ մնջիկ մոտե­նալ որոշված դիրքե­րին, գրա­վել ու պահել, սպա­սե­լով ազդանշա­նին, որ կտրվի առա­վոտյան ժամը 5‑ին:

Բոլոր վաշտա­պե­տե­րի ժամա­ցույցնե­րը ստուգվե­ցին եւ ուղղվե­ցին: Վաշտա­պետնե­րը հին ժամա­նա­կի նորա­հարսե­րի հնա­զանդությամբ լսե­ցին Անդրա­նի­կի հրա­հանգնե­րը՝ «լսո՛ւմ եմ փաշա, փաշան ապրած կենա» ասե­լով եւ թռան հրա­հանգնե­րը կատա­րե­լու:

Ժամը 3‑ին ճանա­պարհվեց եւ Անդրա­նի­կը: Բոլոր դիրքե­րը գրա­վել էին վաշտա­պետնե­րը եւ զեկույցներ ուղարկել: Բարձրա­ցավ Անդրա­նի­կի տրա­մադրությունը:

- Դե՛, տղաս, հեծիր ձիդ, երթանք պարտք մը կատա­րե­լու,- ասաց նա ինձ» (Հովակ Ստե­փանյան, Արցախյան կամ Շուշվա գնդի պատմությունը, Հայրե­նիք, 1935թ., թիվ 6, Բոստոն):

Անսպա­սե­լի ու լավ կազմա­կերպված հարձակման արդյունքում թուրքե­րը անակնկա­լի են գալիս եւ փախչում: Միայն Արա­վուսում կարճա­տեւ դիմադրություն են ցույց տալիս, եւ գնդա­կո­ծության տակ է ընկնում նաեւ Անդրա­նի­կը: Հովակ Ստե­փանյա­նը, ժամա­նա­կին նկա­տե­լով խոտի դեզում թաքնված աժդա­հա թուրքին, կարո­ղա­նում է փրկել զորա­վա­րի կյանքը:

«…Նկա­տե­ցի, որ դեզի միջի զինված թուրքը հրա­ցանն ուղղել է Անդրա­նի­կին, որ կանգնած էր կողքիս, աղբյուրի մոտ, դեզից 200 քայլի վրա:

- Փաշա՛, փաշա՛, մտիր փոսի մեջ,- պոռա­ցի, սակայն փաշան ուշացրեց եւ ես հարկադրված հրե­ցի փաշա­յին եւ գցե­ցի փոսը, որից հետո պայթեց թուրքի հրա­ցա­նը եւ, իհարկե, վրի­պեց… Ձայնե­ցի տղա­նե­րին, որ ձեռքի ռումբեր նետեն դեզի վրա, որպեսզի խիզախ արա­րա­ծի բույնը կրակվի եւ ինքն էլ ոչնչա­նա մեջը: Անմի­ջա­պես որո­տա­ցին ռումբե­րը, եւ դեզը բռնկվեց մոմի պես: Հանդուգն թաթա­րը հրա­ցա­նը ձեռքից չէր գցում, այլ շարունակ կրա­կում էր: Շուտով գնդակնե­րը ծակծկե­ցին նրա թեւե­րը, իսկ մի ռումբ ջարդեց ուսը: Վերջա­պես ընկավ աժդա­հա թաթա­րը եւ մեռնե­լուց առաջ խոստո­վա­նեց, որ ուզում էր սպա­նել սպի­տակ փափա­խով մեծա­վո­րին, որի կրծքին մեդալներ կային:

Պետք է խոստո­վա­նել, որ Անդրա­նիկն այդ անզգուշությունն ուներ. նա կռվի ժամա­նակ կախում էր իր շքանշաննե­րը եւ չէր աշխա­տում նմանվել գորշ զանգվա­ծին, ինչպես ընդունված է առհա­սա­րակ պատե­րազմի դաշտում: Այդ էր պատճա­ռը, որ թաթար իգի­թը, ինչպես անվա­նեց նրան Անդրա­նի­կը, ինձ չէր խփում, այլ նրան»:

Իրադրությունն ավե­լի է բարդա­նում

Սեպտեմբե­րի երկրորդ կեսին իրադրությունը Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում էլ ավե­լի է բարդա­նում: Բաքվի գրա­վումից հետո թուրքա­կան բանա­կը ողջ ուժե­րը կենտրո­նացնում է Ղարա­բաղն ու Զանգե­զուրը նվա­ճե­լու համար եւ սեպտեմբե­րի կեսե­րին հաստատվում Շուշիում, ապա հարձա­կում սկսում Զանգե­զուրը Ղարա­բա­ղին կապող ճանա­պարհի ամե­նա­կա­րեւոր հայկա­կան բնա­կա­վայրի՝ Ղարաղշլա­ղի (Բերդա­ձոր) վրա: Բերդա­ձորցի­նե­րը հերո­սա­բար դիմադրում են, սակայն ուժերն անհա­վա­սար էին, եւ սեպտեմբե­րի 17-ին նրանք թողնում են գյուղը:

Զանգե­զուրից մի ստո­րա­բա­ժա­նում փորձում է օգնության հասնել Բերդա­ձո­րին, սակայն անհա­ջող:

Իմա­նա­լով Գորի­սում ստեղծված տագնա­պա­լի դրության մասին՝ Անդրա­նի­կը սեպտեմբե­րի 28-ին վերա­դառնում է Գորիս: Այս անգամ արդեն ամբողջությամբ մաքրվում է ճանա­պարհը, եւ թուրք-թաթա­րա­կան վտանգը լիո­վին վերա­նում է: Սեպտեմբե­րի վերջին Գորիս է ժամա­նում Շուշիից ուղարկված պատվի­րա­կությունը, որը փորձում էր համո­զել բնա­կիչնե­րին, թե դիմադրության կարիք չկա, եւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը կոչ են անում հպա­տակվել:

Անդրա­նի­կը զայրա­նում է, անպատվում պատգա­մա­վորնե­րին, սակայն ընդհա­նուր ժողո­վի մասնա­կիցնե­րի գրե­թե կեսը դեմ է արտա­հայտվում ռազմա­կան դիմադրությա­նը:

«37 ձայնով 31‑ի դեմ ժողովն որո­շեց դիմադրել, բայց 6 ձայնի առա­վե­լությունը նշա­նա­կա­լի չէր: Անդրա­նի­կը սաստիկ հուզվեց: Առա­վոտյան Անդրա­նի­կը բարձրա­ցավ կառա­վա­րա­կան տան պատշգամբը եւ հայտա­րա­րեց մոտա­վո­րա­պես հետեւյա­լը.

«Այսօր ես պետք է իմ զորա­մա­սով բարձրա­նամ Ուչթա­փա­լար, որովհե­տեւ քաղա­քը դեմ է կռվե­լուն, իսկ 6 ձայնի առա­վե­լությունը պատա­հա­կա­նություն է, այն ալ Կոռնի­ձո­րի, Տեղի եւ Խնձո­րեսկի շրջա­նի ձայներն են: Ես չեմ ուզեր մնալ այս փոսի մեջ: Շուրջս կվխտան տաճկա­կան լրտեսներ, նոր նշա­նակված վալի ու գայմա­գամներ եւ Շուշիեն եկած դավա­դիրներ: Ես կերթամ Սիսիա­նի ժողովրդին քով:

…Դե՛, ձեզի կըսեմ, սիրե­լի ժողո­վուրդ, չըսեք, թե փաշան կլքե մեզ ու կհե­ռա­նա: Զինվո­րա­կա­նիս պարտքը ես լավա­գույն կերպով կկա­տա­րեմ Ուչթա­փա­լա­րեն, իսկ դուք ձեր տղա­նե­րը ուղարկե­ցեք դիրքե­րը, որ դիմադրեն լպիրշ թշնա­մուն, որուն օրե­րը համրված են: Լավ գիտցեք, որ Տաճկաստա­նը պետք է պարտվի Դաշնա­կիցնե­րեն եւ մեզ կմնա միայն տոկալ քանի մը շաբաթ: Զիս սիրո­ղը թող բարձրա­նա սար եւ պաշտպա­նե իր ընտա­նի­քի պատի­վը»: 

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ