22.4 C
Yerevan

Պետա­կան Մտա­ծո­ղություն

Անո­րո­շությունից խուսա­փումը։ Ինչքան շատ են անո­րո­շություննե­րը, այնքան մեծ են վախե­րը, այնքան քիչ է նորություններն ընկա­լել և ընդունե­լու պատրաստա­կա­մությունը, հետև­ա­բար նույնքան թույլ է զարգացման հավա­նա­կա­նությունը։

Նուշիկ Միքա­յելյան

( Իմ նախորդ գրառման շարունա­կությունը)

?Ամեն ազգ չէ, որ պետություն է և ամեն պետություն չէ, որ ազգ է։

Երբ մտա­ծում եք ձեր պետության իդեա­լա­կան տարբե­րա­կի մասին, դա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, արտա­ցո­լում է ձեր սեփա­կան արժեքնե­րը:

Պետության արժե­քա­յին համա­կարգը անհա­տի՛ արժե­քա­յին համա­կարգի արտա­ցո­լումն է, և ուրեմն՝ անհա­տի՛ կրթությունից է սկսվում պետության հաջո­ղությունը։

?Հաջողված պետություններն ունե­նում են հաջո­ղության ԿՈՐԻԶԸ հանդի­սա­ցող չորս կարև­ո­րա­գույն բաղադրիչներ։

Չզարմանա՛ք?

✅ Տղա­մարդու առնա­կա­նությունն ու կանանց կանա­ցիությունը․ արա­կան արժեքներն ընդհանրա­պես արտա­ցո­լում են նվա­ճումնե­րի ցանկությունը, ապա­գան պլա­նա­վո­րե­լու կարո­ղությունը, բայց նաև ակնհայտ սպա­ռումը կամ նյութա­պաշտությունը, մինչդեռ կանա­ցի արժեքներն ավե­լի շատ սոցիա­լա­կան ուղղվա­ծություն ունեն և անանձնա­կան ​​են:

Տղա­մարդ-կին փոխհա­րա­բե­րությունը, նրանց արժե­քա­յին համա­կարգե­րի միա­ձուլումը, կողմե­րի դերե­րի կարև­ո­րության փոխա­դարձ ընկա­լումը հանդի­սա­նում է տվյալ պետության արժե­քա­յին համա­կարգը սնուցող էակա՛ն տարր։

✅ Անհա­տա­կա­նություն- հավա­քա­կա­նություն «կոլեկտի­վիզմ». Անհատնե­րը հիմնա­կա­նում հետև­ում են իրենց սեփա­կան ճանա­պարհին, մինչդեռ հավա­քա­կա­նություննե­րը ամբողջ խմբի կարիքնե­րը հոգա­լուն միտված են գործում։
Հաջողված պետություննե­րում ընդհանրա­պես հավա­քա­կա­նության դերա­կա­տա­րումն ավե­լի՛ կարև­որվում է, քան, անհա­տի­նը։

✅ Թույլի և ուժե­ղի ըմբռնումն ու դրանց մեջ առկա տարա­ծությունը։ Ինչքան մեծ է տարա­ծությունը ուժե­ղի և թույլի միջև (բոլոր ասպա­րեզնե­րում), այնքան ավե­լի է մեծա­նում անհա­վա­սա­րության, անարդա­րության, հիե­րարխիա­յի և ավտո­րի­տա­րիզմի տարա­ծումն ու այդ երև­ույթնե­րի ընդունե­լի լինե­լու աստի­ճա­նը։

✅ Անո­րո­շությունից խուսա­փումը։ Ինչքան շատ են անո­րո­շություննե­րը, այնքան մեծ են վախե­րը, այնքան քիչ է նորություններն ընկա­լել և ընդունե­լու պատրաստա­կա­մությունը, հետև­ա­բար նույնքան թույլ է զարգացման հավա­նա­կա­նությունը։

☠️ ԱՆՏԻ- ԱՐԺԵՔՆԵՐ

?Մատե­րիա­լիզմը
?Հարստության հասնե­լը համա­րել գերա­գույն նվա­ճում
?Սեռե­րից որևէ տեսա­կի թերագնա­հա­տումը ‑ստո­րա­դա­սումը, որն ամե­նավտանգա­վորնե­րից է պետության հաջո­ղության տեսանկյունից, որովհետև ստո­րա­դասված կողմի անլիարժե­քության և վշտի (անուրա­խության) զգա­ցումը տարածվում է թե՛ տնտե­սա­կան, թե՛ բարո­յա­կան և թե՛ կրթության զարգացման ոլորտնե­րի վրա։

շարունա­կե­լի…..

Գրա­ռումը՝ Նուշիկ Միքա­յելյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ