26.7 C
Yerevan

Դաշնակցա­կան Եփրե­մը՝ Իրա­նի Գարի­բալդին

«Հաղթա­կան զորամիավոր»-ը սկսեց պայքա­րել Ռահիմ խանի հակա­հե­ղա­փո­պա­կան շահսե­վեննե­րի դեմ՝ Զանջան քաղա­քից սկսյալ և նրանց վերջնա­կա­նա­պես ջախջա­խեց՝ Ատրպա­տա­կան նահանգի Արդա­բիլ քաղա­քի «Խուրուսլու» սահմա­նա­մերձ լեռան ստո­րո­տում, 1910թ․ ամռա­նը։

Կարեն Խանլա­րի

Եփրեմ Դավթյա­նի նահա­տա­կության 110-ամյա­կի առի­թով

1908թ․ Իրա­նում բռնկվեց Սահմա­նադրա­կան Հեղա­փո­խության երկրորդ շարժումը։ ՀՅ Դաշնակցությունը 1907թ․ Վիե­նա­յում կայացրած իր Ընդհա­նուր ժողո­վի որոշման հիման վրա, Ռոստո­մի գլխա­վո­րությամբ բանակցության մեջ մտավ իրա­նի սահմա­նադրա­կաննե­րի ղեկա­վար մարմնի հետ։ Այսպի­սով՝ ստո­րագրված հատուկ պայմա­նագրով, Դաշնակցությունը Հայաստա­նի իր առև­ելյան ու արևմտյան ինչպես նաև Իրա­նի տեղա­կան մարտա­կան կառույցնե­րի մի բաժնին հանձնա­րա­րեց, Եփրեմ Դավթյա­նի գլխա­վո­րությամբ, ակտի­վո­րեն մասնակցել Իրա­նի Սահմա­նադրա­կան շարժմա­նը։

Ռոստո­մը Թավրի­զից էր ղեկա­վա­րում մասնակցության գործը, Նիկոլ Դումա­նը, Քեռին, Դաշնակցա­կան Խեչոն, Մարտի­րոս Չարուխչյանն ու Ջումշուդն առաջնորդում էին ֆիդա­յա­կան և զինա­տար խմբե­րին՝ Երկրից ու Կովկա­սից դեպի Իրան, իսկ Եփրե­մը մոբի­լի­զացնում էր Իրա­նի մարտա­կան կառույցնե­րը։

Սահմա­նադրա­կան երկրերդ Շարժումը հաղթա­նա­կեց և գահընկեց եղավ բռնա­տեր միա­պետ՝ Մեհմեդ Ալի Շահը։ Այնուհետ պաշտո­նանկ շահի միջո­ցով և ցարա­կան ու բրի­տա­նա­կան դեսպա­նություննե­րի սերտ գործակցությամբ, մերթընդմերթ երկրով մեկ ծայր առան հակա­հե­ղա­փո­խա­կան զինված ընդվզումներ, որոնցից կարե­լի է հիշա­տա­կել պալա­տա­կան բրի­գադներ՝ «շահսե­վեննե­րի» ապստամբությունը, Ռահիմ խանի գլխա­վո­րությամբ։ Սույն ապստամբությունը համեմված էր նաև անջա­տո­ղա­կան նկրտումնե­րով, Ատրպա­տա­կա­նը Իրա­նից անջա­տե­լու հստակ սպառնա­լիքնե­րով։

Թավրի­զի տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րը անկա­րող եղան սույն ապստամբությունը չեզո­քացնե­լու գործում և օգնության դիմե­ցին կենտրո­նա­կան իշխա­նություննե­րին։ Իրա­նի հեղա­փո­խա­կան կառա­վա­րությունն էլ սատա­րե­լու գործը հանձնա­րա­րեց՝ Իրա­նի զինուժի գլխա­վոր հրա­մա­նա­տար՝ Եփրե­մին և նրա մտե­րիմ ընկե­րոջ, բախտիարցի հեղա­փո­խա­կան՝ Ջաաֆարղուլի խանին (Սարդար Բահա­դուր կրտսեր)։ Նրանց ջանքե­րով 1909թ․ կազմվեց հայ ու պարսիկ երկու հարյուր հիսուն հետև­ա­կից և չորս հարյուր հեծյա­լից բաղկա­ցած հատուկ գունդ, որն էլ անվանվեց՝ «Օրդու-է- մանսուր» (հաղթա­կան զորա­միա­վոր)։

«Հաղթա­կան զորամիավոր»-ը սկսեց պայքա­րել Ռահիմ խանի հակա­հե­ղա­փո­պա­կան շահսե­վեննե­րի դեմ՝ Զանջան քաղա­քից սկսյալ և նրանց վերջնա­կա­նա­պես ջախջա­խեց՝ Ատրպա­տա­կան նահանգի Արդա­բիլ քաղա­քի «Խուրուսլու» սահմա­նա­մերձ լեռան ստո­րո­տում, 1910թ․ ամռա­նը։

«Հաղթա­կան զորամիավոր»-ը, Եփրե­մի և Ջաաֆարղուլիի գլխա­վո­րությամբ վերա­դարձավ Թեհրան։ Մեջլի­սը, 1910թ․ հուլի­սին, նրանց պատվին նախա­ձեռնեց աննա­խա­դեպ մի ընդունե­լություն, որի ընթացքին Մեջլի­սի նախա­գա­հության անունից հնչե­ցին հետև­ալ խոսքե­րը․

«Այն ծառա­յությունը, որն արժա­նի է ամեն կարգի երախտա­գի­տության ու մեծա­րանքի, և որը իրոք մեր պատմության էջը պայծա­ռացրեց աշխարհի աչքին, ահա հենց այն ծառա­յությունն է, որը մատուցե­ցին երկու մեծ զորա­վարներ, Իրա­նի երկու քաջա­րի զավակներ՝ պարոն Սարդար Բահա­դուրը և պարոն Եփրե­մը։ Բոլո­րը գիտեն հյուսի­սից այնքան մեծ վտանգներ էին սպառնում մեզ, որոնցից սպասվում էր ամեն տեսակ ողբերգա­կան իրա­դարձություններ։ Զանջա­նը, Ատրպա­տանն ու նրա սահմա­նա­մերձ շրջաննե­րը ապա­կա­յունացված էին՝ դրսից ու ներսից, և բոլորս սպա­սում էինք, որ այս գավառնե­րի չարա­գործնե­րը մեզ անդառնա­լի վնասներ պատճա­ռեն։ Այդ ժամա­նակ դիմում կատարվեց այս երկու զորա­վարնե­րին․․․ և նրանք ամե­նայն խիզա­խությամբ ու վճռա­կա­մությամբ շարժվե­ցին և․․․ տեսաք, որ կատա­րե­ցին այնպի­սի ծառա­յություն, որի նմա­նը ցայժմ չի տեսնվել Իրա­նում․․․»։

(Մեջլիս, երկօրյա թերթ (պարսկե­րեն), 1910 հուլի­սի 18, No 138, էջ 2)

Եփրեմ Դավթյա­նը, զոհվեց դիպուկա­հա­րի գնդա­կից, 1912թ․ մայի­սին, երբ փայլուն հաղթա­նակ, «The Washington herald»-ի բնո­րոշմամբ՝ «brilliant victory» էր շահել մեկ այլ հակա­հե­ղա­փո­խա­կան ապստամբության դեմ պատե­րազմում, որը դարձյալ հրահրվել էր գահընկեց շահի կողմից, այս անգամ Իրա­նի Քրդստան նահանգում․․․

Իրա­նի պատմա­բաննե­րը, հոգև­ո­րա­կաններն ու քաղա­քա­կան գործիչնե­րը Եփրե­մին անվա­նել են՝ «Իրա­նի Գարի­բալդի» (Իտա­լիա­յի ազա­տագրման ազգա­յին հերո­սի անվամբ), «Իրա­նի Օյա­մա» (Ճապո­նա­ցի մեծ զորա­վա­րի անվամբ), «Իրա­նի Սահմանդրության առա­ջին Շեհիդ զորա­վար» և այլն։

Եփրե­մի և իր Դաշնակցա­կան գաղա­փա­րա­կից ընկերնե­րի գործի մեծությունը, ահագնությունը կայա­նում է, ոչ միայն Իրա­նի Սահմանդրա­կան Շարժմա­նը մասնակցե­լու և նրան հաղթա­կան ձեռքբե­րումներ ապա­հո­վե­լու, այլ նաև դարա­վոր հարև­ան՝ եղբայրա­կան Իրա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության անսա­սան պահպա­նե­լու համար կատա­րած զոհո­ղության մեջ։

Գրա­ռումը՝ Կարեն Խանլա­րիի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ