13.5 C
Yerevan

Ծպտյալ Հայե­րի Քաղա­քա­կան Ձգտումնե­րը

Մաս Առա­ջին

Ամե­նա­հա­մեստ հաշվարկնե­րով այսօր Արևմտյան Հայաստա­նի տարածքում ապրում է ավե­լի քան 700 հազար իսլա­մա­ցած, ծպտյալ հայ‘ չհաշված համշե­նա­հա­յության եւ պոնտա­հա­յության բազմա­հա­զա­րա­նոց տոհմա­կան խմբե­րը, որոնց թվա­քա­նա­կը գերա­զանցում է երկու միլիո­նը։

Կարեն Խանլա­րի

Վերջերս լայն շրջա­նա­ռություն գտավ մի ցավա­լի տեղե­կություն, համա­ձայն որի Հայաստա­նի անվտանգության մարմիննե­րը Թուրքիա­յի ՄԻԹ-ին են հանձնել «Քրդա­կան աշխա­տա­վո­րա­կան կուսակցության» (PKK) անդամ երկու զինյա­լի։ Սույն տեղե­կությունը տարա­տե­սակ հակազդե­ցություններ է առա­ջացրել հայ և օտար լայն հանրայնության մեջ։

Արդ Արևմտա­յան Հայաստա­նում բազմա­հա­զար ծպտյալ հայերն արդյոք ի՞նչպես են վերա­բերվում այս տեղե­կության հետ․․․ անշուշտ կգա օրը, երբ կիմա­նանք այդ մասին․․․

Մինչ այդ սակայն, չորս մասից բաղկա­ցած սույն գրա­ռումը նվիրվում է հատկա­պես Թուրքիա­յի կողմից բռնագրավված հայա­պատկան տարածքնե­րում գոյատև­ող ծպտյալ հայե­րի քաղա­քա­կան ծգտումնե­րի հիմնա­հարցին, որը կազմվել է երեք տասնամյա­կում հավա­քագրված տվյալնե­րի հենքի վրա։

Նույն ուղղությամբ չափա­զանց արժե­քա­վոր դաշտա­յին և տեղե­կութա­բա­նա­կան հետա­զո­տություններ են կատա­րել նաև պարո­նայք՝ Հայկա­զուն Ալվրցեա­նը, Hamo Haroutioun Moskofian‑ը, Melkonyan Ruben‑ը, Տիրան Լոքմագյոզյա­նը և տիկնայք՝ Լուսի­նե Սահակյա­նը, Մելի­նէ Անումեա­նը, Նայի­րի Մկրտի­չեա­նը և այլոք։


Ամե­նա­հա­մեստ հաշվարկնե­րով այսօր Արևմտյան Հայաստա­նի տարածքում ապրում է ավե­լի քան 700 հազար իսլա­մա­ցած, ծպտյալ հայ‘ չհաշված համշե­նա­հա­յության եւ պոնտա­հա­յության բազմա­հա­զա­րա­նոց տոհմա­կան խմբե­րը, որոնց թվա­քա­նա­կը գերա­զանցում է երկու միլիո­նը։ Չափա­զանց բարդ է համա­պարփակ կերպով ամփո­փել ծպտյալ հայե­րի քաղա­քա­կան, մտա­ծո­ղության և կողմնո­րո­շումնե­րի հոլո­վույթը, նրանց հանդեպ ցուցա­բերված հալա­ծանքը, խտրա­կա­նությունը, անարդա­րությունը եւ, իհարկե, նրանց մաքա­ռումնե­րը:

Թուրքիա­յի հանրա­պե­տության կենտրո­նա­կան իշխա­նության եւ ծպտյալ հայության միջեւ, թերեւս, առա­ջին խոշոր ընդհա­րումը կարե­լի է համա­րել 1926թ. Սղերդի եւ Ռադվա­նի հայ-եզդիա­կան խառը բնակչության ընդվզումը, ընդ որում‘ 10,000 հայ եւ եզդի զինյալնե­րը պարտության մատնե­ցին Բաղե­շի երե­սուն հազա­րա­նոց պետա­կան զորքին:

Շեյխ Սայիդ փաշա­յի 1925թ. գլխա­վո­րած զինված ընդվզման հետքե­րով ընթա­ցող 1930–1931թթ․ Արա­րատյան ապստամբությաներեք գլխավոր ղեկավարներն էին Իբրահիմ Հըսգե Թելի փաշան, Իհսան Նուրի փաշան եւ Զիլան բեյը (նույն ինքը Խնուսի Հարա­միկ գյուղից, դաշնակցա­կան գործիչ Արտա­շես Մուրադյա­նը)։ Արտա­շես Մուրադյա­նից բացի, սահմա­նա­փակ որոշ տեղե­կություննե­րի հիմա վրա, ևս գիտենք ՀՅԴ մարտա­կան գործիչ՝ Վարդան Շահբա­զի (Մինաս Տոնիկյան) ակտիվ մասնակցության մասին։

Քեմա­լա­կան իշխա­նություննե­րի համոզմամբ, արա­րատյան շարժման մղիչ ուժն ու ոգեշնչո­ղը հայությունն էր‘ իր վերապրող զանգվածնե­րով։ Հետեւա­բար, այս անգամ էլ իշխա­նություննե­րը հարցի լուծման բանա­լին համա­րում էին հայության տեղա­հա­նումը, որը պետք է իրա­կա­նացվեր առա­վե­լա­բար կենցա­ղա­յին անտա­նե­լի պայմաննե­րի ստեղծմամբ։ «Տիգրա­նա­կերտի քաղա­քա­յին խորհուրդը,- գրում է «Հայրե­նիք ամսա­գի­րը» 1931թ.,- ընդունել է հետեւյալ որո­շումնե­րը. հայե­րի հետ առեւտուր չանել, հայ գործա­վորներ բացարձա­կա­պես չգործա­ծել, բռնի կերպով հայե­րից փողեր գանձել, նրանց գույքն առգրա­վել եւ այլն։

Պատմա­կան մի վկա­յության համա­ձայն, 1929–30 թթ. միայն Խարբերդից, Տիգրա­նա­կերտից եւ Մարդի­նից տեղա­հանվել է շուրջ 30 հազար հայ։ Պրոֆ. Շավարշ Թորիկյանն այս տեղա­հա­նության կապակցությամբ մի իրա­վա­կան մանրա­մասնություն է հաղորդում, ըստ որի‘ բռնա­գաղթի ենթարկված հայե­րի թուրքա­կան անցագրե­րում դրվել է «Թուրքիա վերա­դարձն արտոնված չէ» գրությամբ կնիք։ Ավե­լացնենք նաեւ, որ Թուրքիա­յից անվե­րա­դարձ հեռա­նա­լու պարտադրանքը չի վերա­բերվել միայն 1929թ. բռնա­գաղթին։ «Դրօ­շա­կի» ընթերցումնե­րից պարզվում է, որ դեռեւս 1924թ. Սեբաստիա­յի առաջնորդ Սարգիս վարդա­պե­տը եպիսկո­պո­սա­կան տիտղոս ստա­նա­լու նպա­տա­կով Էջմիա­ծին մեկնե­լուց հետո զրկվել է Թուրքիա վերա­դառնա­լու իրա­վունքից։

Քեմա­լի իշխա­նության վերջին տարի­նե­րին, Դերսի­մի զազա-ալեւիա­կան ապստամբություննե­րի մէջ գործուն դեր է ունե­ցել դերսի­մի հայությունը։ «Հիմնվե­լով իրադրության ռազմա­կան մանրա­մասն ուսումնա­սի­րություննե­րի վրա,- գրում է հոլանդա­ցի արեւե­լա­գետ Մարտին Վան Բրույնե­սե­նը,- դերսի­մա­հա­յե­րը, որոնք վերապրել էին հայոց ջարդե­րը եւ ապրում էին Սիրիա­յում, քուրդ ազգայնա­կաննե­րի հետ վերա­դարձան տարա­ծաշրջան եւ տեղի ցեղախմբե­րին հաջո­ղությամբ հրահրե­ցին ապստամբության»: Դերսի­մի ապստամբության կազմա­կերպման համա­տեքստում, կարե­լի է հիշա­տա­կել Դերսիմ նահանգի Չմշկա­ծա­գի Ձոր գյուղի բնա­կիչ, ՀՅԴ մարտա­կան գործիչ՝ Մովսես (Ներսես) Փոթողլյա­նի նահա­տա­կությա­նը, որը տեղի ունե­ցավ Դերսի­մի շրջա­կա քարայրնե­րում, 1936թ.:

Իսմեթ Ինո­նիուի գլխա­վո­րած իշխա­նություննե­րի հատուկ որոշմամբ, 1942թ. նոյեմբե­րի 11-ին, էթնոկրո­նա­կան փոքրա­մասնություննե­րի համար ճշտվեց «վարլըկ վերգի­սի կանունու» կոչվող հարկա­յին մի օրենք (բառա­ցիո­րեն«ունեւորության հարկ»): «Թուրք առեւտրականը,- գրում են հետազոտողները,- պետք է վճարեր իր տարեկան եկամտի մոտ 5 տոկոսը, հույնը 150, հրեան179, իսկ հայը 232 տոկո­սը»։ Իրա­նա­կան «Իրա­նե մա» թերթը 1946թ. թողարկումնե­րից մեկում շեշտում էր. «Թուրքիա­յում ապրող բոլոր փոքրա­մասնություննե­րի մեջ ամե­նից ծանր վիճա­կում են հայե­րը»։

Հարկա­յին այս անհե­թեթ օրենքի դաժան գործադրմամբ, բռնի կրո­նա­փո­խության նոր ալիք առա­ջա­ցավ, որի մասին Արսլան Գոթան անունով խարբերդցի ծպտյալ հայը, 1981թ. օգոստո­սին, «Ջումհուրիե­թի» թղթակցին պատմում է, թե ինչպես իր ընտա­նի­քից պահանջում էին վճա­րել հազար ոսկիա­նոց «ունեւո­րության տուրք»։ Իսկ նրա հայրը, որ չէր կարո­ղա­ցել ամբողջ ունեցվածքը ծախե­լով հանդերձ վճա­րել տուրքը, ստիպված ընտանյոք իսլամ էր ընդունել։

Թուրքա­հայ գրող Մկրտիչ Մարկոսյանն իր գյուղագրա­կան վեպե­րում նկա­րագրում է Տիգրա­նա­կերտի հայության կյանքը 1940-ականնե­րին‘ եկե­ղե­ցա­կան արա­րո­ղություններ, հարսանյաց հանդեսներ եւ այլն։ Նա ասում է, որ. «Հայե­րը միայն արհեստա­վոր էին, որովհե­տեւ անե­լու այլ գործ չէր մնա­ցել: Նրանք կորցրել էին իրենց հողա­մա­սե­րը եւ պաշտոնյա կամ զինվո­րա­կան դառնալ էլ չէին կարող»:

Այսքա­նով կարե­լի է ասել, որ թուրքացման քաղա­քա­կա­նությունն ամե­նա­խո­շոր չափե­րի է հասել Ինունյուի օրօք եւ պատճառ դարձել գավառնե­րում ծպտյալ հայե­րի‘ մի նոր խմբա­քա­նա­կի ձեւա­վորման։

Գրա­ռումը՝ Կարեն Խանլա­րիի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ