28.6 C
Yerevan

Լավ Քաղա­քա­ցին

Իմ և մեր բոլո­րի հարգանքն ու խոնարհումն եմ ուղղում հայազգի բոլո՛ր այն պոետնե­րին, արվեստա­գետնե­րին, որոնք ամենի՛ց շատ ՀԱՅՐԵՆԻ՜Ք երգե­ցին և ամե­նա­խա­վար ու անե­լա­նե­լի օրե­րին, ԱՐՇԱԼՈՒՅՍ տեսան։

Նուշիկ Միքա­յելյան

Պոետնե­րը գիտեն գաղտնի­քը հաղթա­նա­կի և վերածննդի…Գուցե նրանք «պրագմա­տիկ» առաջնորդ-քաղա­քա­կան գործիչներ չեն, սակայն եթե բնաջնջման անդունդնե­րից մեր ԱԶԳԸ հաճախ ոչ միայն գոյատև­ել է, այլև վերա­նո­րոգ ոգե­ղե­նությամբ ոտքի կանգնել, ապա նաև պոետնե­րի՛ շնորհիվ։ Ուրեմն՝ իմ և մեր բոլո­րի հարգանքն ու խոնարհումն եմ ուղղում հայազգի բոլո՛ր այն պոետնե­րին, արվեստա­գետնե­րին, որոնք ամենի՛ց շատ ՀԱՅՐԵՆԻ՜Ք երգե­ցին և ամե­նա­խա­վար ու անե­լա­նե­լի օրե­րին, ԱՐՇԱԼՈՒՅՍ տեսան։

Այսօր, Վարուժա­նի այս տողե­րով եմ ուզում փառքի պսակնե­րով զարդա­րել մեր բոլո՛ր հայ նահա­տակնե­րի լուսա­վոր ճակատնե­րը, որոնք եթե անգամ ընկան պատե­րազմում, ապա՝ արշա­լույսն իրենց աչքե­րում ընկան ու մեր պետության գալիք հաղթա­նակնե­րի ջահը հանձնե­ցին մեզ։ Չունե՛նք այլ ճանա­պարհ, և պարտա­վոր ենք նրանց հիշա­տա­կը մեր պետության պահպա­նում-ամրա­ցումով վառ պահել։


Հանճա՛րդ Հայկյան,
Նավա­սարդյան սա տոնե­րուն
Արեւափա՛ռ
Ա՛լ վերածնե փլա­տակնե­րեն,
և փառա­կոչ
Քնա­րըդ ա՛ռ։

Հանո՜ւն Ուժին, հանո՜ւն Ցեղին,
մտիր մեհյանն
Աստվածնե­րուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնե­բա­գին
համա­սըփռե՜
Հուր ու արյուն։

Եվ բարձրա­ցուր
Անա­հի­տի ծիծերն ի վեր
Բաժա­կըդ նուռ,
Հետո զոհվող քերթողնե­րուն
սըրտին վրա
Լեցո՜ւր, լեցո՜ւր։

Զի մենք, հանուն Սերին,
Սերմին,
Քու հին Ցեղիդ
Մարմա­րեն կույս,
Մե՛նք, Զավակներդ օգոստա­փառ,
պիտի կերտենք
Նո՜ր Արշա­լույս։

Գրա­ռումը՝ Նուշիկ Միքա­յելյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ