28.6 C
Yerevan

Գործուղված Փրկիչ Թե Անձնա­զոհ Գործիչ

Ըստ «հավաստի աղբյուրի»՝ Ռուսաստանն ուզում է «միութե­նա­կան պետություն»: Իհարկե հստակ չէ, թե ի՞նչ մակարդա­կում և ինչպես է Ռուսաստա­նը դնում Հայաստա­նի առաջ այդ հարցը։

Հակոբ Բադալյան

«Թաթարստան», «Ֆինլանդիա», թե Ազատ Արցախ. նոր նշա­նա­կում և նոր իրա­վի­ճակ

Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը գործա­րար Ռուբեն Վարդանյա­նին առա­ջարկել է զբա­ղեցնել Արցա­խի պետնա­խա­րա­րի, այլ կերպ ասած՝ փաստա­ցի վարչա­պե­տի պաշտո­նը: Արա­յիկ Հարությունյանն այդ առա­ջարկը պայմա­նա­վո­րել է առկա իրո­ղություննե­րով և բարդ մարտահրա­վերնե­րով: Ռուբեն Վարդանյա­նը շաբաթներ առաջ հայտա­րա­րեց ՌԴ քաղա­քա­ցիությունից հրա­ժարվե­լու և Արցա­խում բնա­կություն հաստա­տե­լու որոշման մասին՝ ասե­լով, որ այդպես է պահանջում ժամա­նա­կը և այն մարտահրա­վերնե­րի բարդությունը, որոնց առաջ է այսօր Արցա­խը: Վարդանյա­նի այդ որո­շումը արժա­նա­ցավ ամե­նա­տարբեր գնա­հա­տա­կաննե­րի՝ ողջույնից մինչև սուր քննա­դա­տություն և կասկածներ, որ ռուսաստանցի հայ մեծա­հա­րուստը Արցա­խում հաստատվում է ռուսա­կան քաղա­քա­կա­նության ծիրում, այդ քաղա­քա­կա­նության ծրագրե­րը սպա­սարկե­լու համար: Ինքը՝ Ռուբեն Վարդանյա­նը, հայտա­րա­րում է, որ իր օրի­նա­կով փորձում է ցույց տալ, թե ինչ է այսօր պահանջվում հայությունից: Անկասկած է, որ ՌԴ արդեն նախկին քաղա­քա­ցի հայ միլիարդա­տեր Ռուբեն Վարդանյա­նի արցախյան գործունեությունը ոչ միայն դուրս չի լինե­լու մեծ քաղա­քա­կա­նությունից, այլ, ըստ էության, լինե­լու է թերևս այդ քաղա­քա­կա­նության մի էական դրվագ:

Հարցն այն է, թե ինչ տրա­մա­բա­նությամբ, ինչ բովանդա­կությամբ և տնտե­սա-քաղա­քա­կան ու հասա­րա­կա­կան ինչ որա­կով: Նրան ուղղված առա­ջարկը հնչում է Ժնև­ում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումից հետո, որի մասին Երև­ա­նի տարա­ծած հաղորդագրության մեջ կար ուշադրության արժա­նի մի դրվագ՝ Ստե­փա­նա­կերտի և Բաքվի միջև շփումնե­րի մեխա­նիզմի առնչությամբ: Ըստ հաղորդագրության, կողմե­րը այդ կապակցությամբ փոխա­նա­կել են մտքեր: Թե ինչպի­սին են եղել այդ մտքե­րը, պարզ չէ, սակայն անկասկած է, որ գաղա­փարրը առնվազն արժա­նի է ուշադրության և դրա մասին ինքս խոսել եմ մի շարք անգամներ, դիտարկե­լով այն Արցա­խի սուբյեկտությունը բարձրացնե­լու համա­տեքստում: Այդ իմաստով, Ռուբեն Վարդանյա­նի նշա­նա­կումը Արցա­խի պետնա­խա­րա­րի պաշտո­նում, անկասկած Արցա­խում նոր իրա­վի­ճա­կի վկա­յություն է, որը իր ազդե­ցությունն ունե­նա­լու է սուբյեկտության ներուժի վրա: Սակայն, այդ իմաստով հարց է, թե Վարդանյա­նի ազդե­ցությունը ինչ տրա­մա­բա­նությամբ է ծավալվե­լու՝ Թաթարստա­նի՞, թե՞ Ֆինլանդիա­յի, պայմա­նա­կան իմաստով իհարկե:

Օրի­նա­կը գալիս է հենց Վարդանյա­նի հայտնի հարցազրույցից, ամիսներ առաջ, որտեղ նա անդրա­դարձել էր «միութե­նա­կան պետության» հեռանկա­րի մասին հարցին, ասե­լով, որ, եթե այդ հեռանկա­րը Հայաստա­նի համար լինի անխուսա­փե­լի, ապա իր կարծի­քով պետք է այդ դեպքում առա­վե­լա­գույնն անել, որպեսզի այդ կարգա­վի­ճա­կում Հայաստա­նը պահպա­նի ազգա­յին-պետա­կան-սուբյեկտա­յին առա­վե­լա­գույն իդենտություն, ինչպես Թաթարստա­նը: Միա­ժա­մա­նակ, Վարդանյա­նը շարունա­կել էր, որ անձամբ իր կարծի­քով պետք է ձգտել Ֆինլանդիա­յի օրի­նա­կին, առա­վե­լա­գույն ջանք գործադրե­լով թե Ռուսաստա­նին, թե Միացյալ Նահանգնե­րին համո­զե­լու, որպեսզի Հայաստա­նը չդնեն որևէ ընտրության առաջ և Հայաստանն էլ պահպա­նի իր լավ հարա­բե­րությունը երկու ուղղությամբ էլ, ինչպես Ֆինլանդիան լինե­լով փաստա­ցի արևմտյան աշխարհի մաս, լավ հարա­բե­րություն ուներ նաև ԽՍՀՄ հետ: Իհարկե, Ռուբեն Վարդանյա­նը պաշտոն է ստանձնե­լու ոչ թե Հայաստա­նում, այլ Արցա­խում, սակայն գործնա­կա­նում կասկա­ծի ենթա­կա չէ ընդհանրա­պես ռեգիո­նալ իմաստով աշխարհա­քա­ղա­քա­կան օրգա­նա­կա­նությունը: Ընդ որում՝ այդ իմաստով հատկանշա­կան է, որ Հայաստա­նի վարչա­պե­տի ընտա­նի­քին պատկա­նող «Հայկա­կան Ժամանակ»-ը հենց այսօր «Հավաստի աղբյուր» «խորագրով» շարունա­կել է արցախյան հարցի շուրջ առկա բանակցա­յին միջա­վայրի հանրայնա­ցումը, ներկա­յացնե­լով այն, թե Հայաստա­նից ինչ է ուզում Ռուսաստա­նը: Ըստ «հավաստի աղբյուրի»՝ Ռուսաստանն ուզում է «միութե­նա­կան պետություն»: Իհարկե հստակ չէ, թե ի՞նչ մակարդա­կում և ինչպես է Ռուսաստա­նը դնում Հայաստա­նի առաջ այդ հարցը, և դա «հավաստի աղյուրի» վերլուծությո՞ւն է՝ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության հիման վրա, թե՞ կոնկրետ տեղե­կատվություն՝ Ռուսաստա­նի որևէ պաշտո­նա­կան մակարդա­կով դրված հարցի վերա­բերյալ:

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ