18.8 C
Yerevan

Երրորդ Աշխարհա­մարտի Մատույցնե­րում

Հայրա­պետյա­նի վերլուծություննե­րը դուրս են ժամա­նա­կի սահմա­նա­փա­կումից և ի տարբե­րություն այսօրվա խղճուկ մասշտաբնե­րի ու ուղղորդված իրա­կա­նության, կրում են լուրջ և լայնա­խոհ պետա­կան գործչին վայել ծանրություն ու արժեք: Այսօր հայ քաղա­քա­կան միտքը չունի նման մեծություններ:

Նազե­նի Ղարիբյան

Aliq Media Armenia‑ի եթե­րում Թաթուլ Հակոբյա­նի հյուրն է պատմա­բան Նազե­նի Ղարիբյա­նին:

Զրույցի բովանդա­կությունը հիմնա­կա­նում վերա­բերվել է Տիգրան Հայրա­պետյա­նի քաղա­քա­գի­տա­կան վերլուծություննե­րի ու հոդվածնե­րի երկրորդ հատո­րին՝ Երրորդ աշխարհա­մարտի մատույցնե­րում տպագրմա­նը և գրքի ասե­լի­քին:

Տիգրան Հայրա­պետյա­նի հոդվածնե­րի առա­ջին հավա­քա­ծուն՝ «Պատե­րազմ և Քաղա­քա­կա­նությունը» լույս է տեսել 2022թ. և հիմա տպագրվել է երկրորդ հատո­րը՝ Նազե­նի Ղարիբյա­նի՝ Տիգրան Հայրա­պետյա­նի կնոջ կողմից:

Տիգրան Հայրա­պետյա­նը ավտովթա­րից զոհվել է 1999թ.:

Զրույցում Նազե­նի Ղարիբյանն ասաց, որ Տիգրան Հայրա­պետյա­նի հոդվածնե­րը մշտա­պես եղել են ակտուալ՝ անկախ ժամա­նա­կից: Դրանք ոչ թե պարզա­պես քաղա­քա­կան ներկա­յի վերլուծություններ են եղել, այլ իրենցում կրել են անցյա­լից ապա­գա ընկած իրա­կա­նության և ռեա­լիզմի կապը, իրե­րի փիլի­սո­փա­յա­կան ու հոգե­բա­նա­կան էությունը: Տիգրան Հայրա­պետյա­նի վերլուծություննե­րը դուրս են ժամա­նա­կի սահմա­նա­փա­կումից և ի տարբե­րություն այսօրվա խղճուկ մասշտաբնե­րի ու ուղղորդված իրա­կա­նության, կրում են լուրջ և լայնա­խոհ պետա­կան գործչին վայել ծանրություն ու արժեք: Այսօր հայ քաղա­քա­կան միտքը չունի նման մեծություններ:

Նազե­նի Ղարիբյանն իր խոսքում նշեց, որ չի ցանկա­նում ասել, թե Տիգրան Հայրա­պետյա­նը մարգա­րե էր, բայց անվի­ճե­լի է, որ դեռևս 90-ականնե­րի սկզբին նրա կողմից արված քաղա­քա­կան կանխա­տե­սումնե­րը մեծ մասամբ իրա­կա­նություն են դարձել և այսօր, երբ մենք ապրում ենք նրա գուշա­կած իրա­կա­նության մեջ, ավե­լի է կարև­որվում նրա խոսքը, այդ խոսքի իրա­կան արժեքն ու դրան ծանո­թա­նա­լու հնա­րա­վո­րությունը: Տիգրան Հայրա­պետյա­նը մշտա­պես զգուշացրել է հայ ժողովրդի գլխին կուտակված սպառնա­լիքնե­րի իրա­կան չափե­րի մասին, բայց և նշել դրանցից խուսա­փե­լու ռեալ հնա­րա­վո­րություննե­րը: Նա խոսել է  և՛ էթնո­գե­նե­զի և հավա­քա­կան ներուժը պահպա­նե­լու մասին:

Թաթուլ Հակոբյա­նը նաև հարց ուղղեց, թե ինչ կարծիք ունի Նազե­նի Ղարիբյա­նը Փաշինյա­նի մասին, ինչին ի պատասխան Ղարիբյա­նը նշեց, որ շատ տարի­ներ առաջ աշխա­տել է լրագրող Փաշինյա­նի հետ։ Արդյո՞ք նա սթափ է և պատկե­րացնում է, ադեկվատ է արձա­գանքում իրա­կա­նությա­նը, Ղարբյանն ասաց, որ իր ճանա­չած Փաշինյա­նը սթափ է և հասկա­նում է, թե ինչ է կատարվում, իսկ արդյո՞ք Փաշինյա­նը մեղա­վոր է 44-օրյա պատե­րազմի ու դրա հետև­անքնե­րի համար, Ղարիբյա­նը նշեց, որ անշուշտ նա ունի իր բաժին մեղքը, որը և ընդունել է, բայց միանշա­նակ նա միայնակ պատասխա­նա­տու չէ այս իրա­վի­ճա­կի համար: Այս իրա­վի­ճա­կը մի օրում և մի հոգու կողմից չի ստեղծվել: Տարի­նե­րով է կայա­ցել ու ամրա­ցել այն ամե­նը, ինչը արտա­հայտվեց 44-օրյա­յի ժամա­նակ : Տիգրան Հայրա­պետյանն իր ժամա­նա­կին զգուշացնում էր, դեռևս քսան տարի առաջ, որ այս ընթացքով ապա­գա­յում շատ-շատ վատ է լինե­լու ու նույնիսկ կարող է ժողովրդի սպառման տեսքով երև­ալ: Հայրա­պետյանն ասում էր ոչ թե այն, ինչը մարդիկ կհա­վա­նեին, այլ այն, ինչը տեղի է ունե­նա­լու ապա­գա­յում: Հնա­րա­վոր չէ տասնամյակնե­րով կուտակված կրա­վո­րա­կան կեցվածքը, տասնամյակնե­րի վրի­պումներն ու սխալնե­րը միայն Փաշինյա­նով բացատրել:


Փաշինյանն ունի մեղքի իր բաժի­նը, բայց հայ քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունն այսօր կայա­նում է բացա­ռա­պես մեկին մեղադրե­լու և մեկի վրա մեղքե­րը դնե­լու սկզբունքով: Հայտնի փաստ է այն, որ երբ ադրբե­ջանցի­նե­րի հետ հերթա­կան անգամ բանակցություններ են ընթա­ցել, ադրբե­ջանցի­նե­րը մշտա­պես բոյկո­տել են ու վերջին վայրկյա­նին նոր պահանջներ են ներկա­յացրել: Նիկոլ Փաշինյա­նը գուցե ևս նման իրա­վի­ճա­կի է բախվել, երբ ընթա­ցող իրադրությունը փոխվել է հանկարծա­կի ու անսպա­սե­լի:

Ղարիբյանն իր խոսքում նշեց նաև, որ այդ սկզբունքի մասին խոսել է նաև հենց Տիգրան Հայրա­պետյա­նը, երբ ասում էր, որ մենք Հայաստա­նը չենք պատկե­րացնում որպես մեկ ընդհա­նուր էություն և իրա­կա­նություն և դրա­նում շատ մեծ սխալ կա:  Մենք այդպես ենք մեզ պահում և՛ ներքին, և՛ արտա­քին քաղա­քա­կա­նությունում ու դրա­նով էլ շատ ենք տանուլ տալիս:

Խոսե­լով այն մասին,որ 1999թ. հետո Հայաստա­նում շրջա­դարձա­յին քաղա­քա­կա­նություն ընթա­ցավ, սահմա­նա­փակվեց խոսքի ազա­տությունը, տեղի ունե­ցան բազմա­թիվ բացա­սա­կան շրջա­դարձա­յին դեպքեր, Ղարիբյա­նը նշեց, որ Տիգրան Հայրա­պետյա­նի մահից հետո նրա լրագրող ընկերնե­րից մեկն ասեց, որ «Սրա­նով մեր բերանն էլ փակե­ցին»:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ