Հայաստան

Երրորդ Աշխարհամարտի Մատույցներում

Հայրապետյանի վերլուծությունները դուրս են ժամանակի սահմանափակումից և ի տարբերություն այսօրվա խղճուկ մասշտաբների ու ուղղորդված իրականության, կրում են լուրջ և լայնախոհ պետական գործչին վայել ծանրություն ու արժեք: Այսօր հայ քաղաքական միտքը չունի նման մեծություններ:

Նազենի Ղարիբյան

Aliq Media Armenia-ի եթերում Թաթուլ Հակոբյանի հյուրն է պատմաբան Նազենի Ղարիբյանին:

Զրույցի բովանդակությունը հիմնականում վերաբերվել է Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների ու հոդվածների երկրորդ հատորին՝ Երրորդ աշխարհամարտի մատույցներում տպագրմանը և գրքի ասելիքին:

Տիգրան Հայրապետյանի հոդվածների առաջին հավաքածուն՝ «Պատերազմ և Քաղաքականությունը» լույս է տեսել 2022թ. և հիմա տպագրվել է երկրորդ հատորը՝ Նազենի Ղարիբյանի՝ Տիգրան Հայրապետյանի կնոջ կողմից:

Տիգրան Հայրապետյանը ավտովթարից զոհվել է 1999թ.:

Զրույցում Նազենի Ղարիբյանն ասաց, որ Տիգրան Հայրապետյանի հոդվածները մշտապես եղել են ակտուալ՝ անկախ ժամանակից: Դրանք ոչ թե պարզապես քաղաքական ներկայի վերլուծություններ են եղել, այլ իրենցում կրել են անցյալից ապագա ընկած իրականության և ռեալիզմի կապը, իրերի փիլիսոփայական ու հոգեբանական էությունը: Տիգրան Հայրապետյանի վերլուծությունները դուրս են ժամանակի սահմանափակումից և ի տարբերություն այսօրվա խղճուկ մասշտաբների ու ուղղորդված իրականության, կրում են լուրջ և լայնախոհ պետական գործչին վայել ծանրություն ու արժեք: Այսօր հայ քաղաքական միտքը չունի նման մեծություններ:

Նազենի Ղարիբյանն իր խոսքում նշեց, որ չի ցանկանում ասել, թե Տիգրան Հայրապետյանը մարգարե էր, բայց անվիճելի է, որ դեռևս 90-ականների սկզբին նրա կողմից արված քաղաքական կանխատեսումները մեծ մասամբ իրականություն են դարձել և այսօր, երբ մենք ապրում ենք նրա գուշակած իրականության մեջ, ավելի է կարևորվում նրա խոսքը, այդ խոսքի իրական արժեքն ու դրան ծանոթանալու հնարավորությունը: Տիգրան Հայրապետյանը մշտապես զգուշացրել է հայ ժողովրդի գլխին կուտակված սպառնալիքների իրական չափերի մասին, բայց և նշել դրանցից խուսափելու ռեալ հնարավորությունները: Նա խոսել է  և՛ էթնոգենեզի և հավաքական ներուժը պահպանելու մասին:

Թաթուլ Հակոբյանը նաև հարց ուղղեց, թե ինչ կարծիք ունի Նազենի Ղարիբյանը Փաշինյանի մասին, ինչին ի պատասխան Ղարիբյանը նշեց, որ շատ տարիներ առաջ աշխատել է լրագրող Փաշինյանի հետ։ Արդյո՞ք նա սթափ է և պատկերացնում է, ադեկվատ է արձագանքում իրականությանը, Ղարբյանն ասաց, որ իր ճանաչած Փաշինյանը սթափ է և հասկանում է, թե ինչ է կատարվում, իսկ արդյո՞ք Փաշինյանը մեղավոր է 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների համար, Ղարիբյանը նշեց, որ անշուշտ նա ունի իր բաժին մեղքը, որը և ընդունել է, բայց միանշանակ նա միայնակ պատասխանատու չէ այս իրավիճակի համար: Այս իրավիճակը մի օրում և մի հոգու կողմից չի ստեղծվել: Տարիներով է կայացել ու ամրացել այն ամենը, ինչը արտահայտվեց 44-օրյայի ժամանակ : Տիգրան Հայրապետյանն իր ժամանակին զգուշացնում էր, դեռևս քսան տարի առաջ, որ այս ընթացքով ապագայում շատ-շատ վատ է լինելու ու նույնիսկ կարող է ժողովրդի սպառման տեսքով երևալ: Հայրապետյանն ասում էր ոչ թե այն, ինչը մարդիկ կհավանեին, այլ այն, ինչը տեղի է ունենալու ապագայում: Հնարավոր չէ տասնամյակներով կուտակված կրավորական կեցվածքը, տասնամյակների վրիպումներն ու սխալները միայն Փաշինյանով բացատրել:


Փաշինյանն ունի մեղքի իր բաժինը, բայց հայ քաղաքական տրամաբանությունն այսօր կայանում է բացառապես մեկին մեղադրելու և մեկի վրա մեղքերը դնելու սկզբունքով: Հայտնի փաստ է այն, որ երբ ադրբեջանցիների հետ հերթական անգամ բանակցություններ են ընթացել, ադրբեջանցիները մշտապես բոյկոտել են ու վերջին վայրկյանին նոր պահանջներ են ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը գուցե ևս նման իրավիճակի է բախվել, երբ ընթացող իրադրությունը փոխվել է հանկարծակի ու անսպասելի:

Ղարիբյանն իր խոսքում նշեց նաև, որ այդ սկզբունքի մասին խոսել է նաև հենց Տիգրան Հայրապետյանը, երբ ասում էր, որ մենք Հայաստանը չենք պատկերացնում որպես մեկ ընդհանուր էություն և իրականություն և դրանում շատ մեծ սխալ կա:  Մենք այդպես ենք մեզ պահում և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունում ու դրանով էլ շատ ենք տանուլ տալիս:

Խոսելով այն մասին,որ 1999թ. հետո Հայաստանում շրջադարձային քաղաքականություն ընթացավ, սահմանափակվեց խոսքի ազատությունը, տեղի ունեցան բազմաթիվ բացասական շրջադարձային դեպքեր, Ղարիբյանը նշեց, որ Տիգրան Հայրապետյանի մահից հետո նրա լրագրող ընկերներից մեկն ասեց, որ «Սրանով մեր բերանն էլ փակեցին»:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *