27.4 C
Yerevan

Մարգա­րեա­ցում Վանո­յա­կան Ձեւով

Մաս II

Մեղրին հասա­րա­կության քննարկման դնե­լը բլեֆ էր: Հիմա հո հասկա­նա­լի է, որ Մեղրին նույնիսկ Ալիեւը չի քննարկել: Ղարա­բաղցիք իրար մեջ գուցե քննարկել են: Իսկ բլեֆը պետք էր, որպեսզի վերջում պարզվի, որ սուտ է: Եթե սուտ է, ուրեմն Քոչարյան-Վազգեն կոնֆլիկտն էլ սուտ էր: Եվ ապա՝ եթե Մեղրին չտրվեց, Քոչարյա­նը հերոս է: Վերջա­պես՝ Ստամբուլի ուրա­ցումը քողարկե­լու համար:

Վարդ Սիմոնյան

Իսկ ինչի՞ համար էին այս տարի­նե­րը: Այս երեք տարի­նե­րի՝ միլիո­նի հասնող արտա­գաղթը, մնա­ցած ժողովրդի թշվա­ռությունը, կուսակցություննե­րի ավերմունքը, գործիչնե­րի բարո­յալքումը, պառլա­մենտի արյունա­հե­ղությունը … Ոչ մի բանի համար: Եվ վստահ եղեք, որ առանց հետին մտքի: Պարզա­պես մտքի բացա­կա­յությունից: 
Եվ ոչ մի Մեղրի էլ չի եղել, որ դրա­նից բխող հոկտեմբե­րի 27 լիներ: Եղել է Ստամբուլի փաստաթղթի ստո­րագրե­լու հարց՝ հոկտեմբե­րի 27-ից անմի­ջա­պես առաջ: Եվ եթե պրոբլեմ է եղել մի կողմից՝ Քոչարյա­նի, մյուս կողմից՝ Դեմիրճյա­նի ու Սարգսյա­նի միջեւ, ապա դա այն է եղել, որ Ստամբուլում Թուրքիա­յից ու Ադրբե­ջա­նից հողա­յին պահանջներ չունե­նա­լը հաստա­տող ստո­րագրություն դրած Քոչարյա­նը հնա­րա­վոր է, որ չկա­րո­ղա­նար վերա­դառնալ Հայաստան: 
Ռուսաստա­նը կախ սրտով  էր գնում այդ վեհա­ժո­ղո­վին (հիշենք Ելցի­նի վաղա­ժամ վերա­դարձը): Վավե­րացվե­լու էր քաղա­քա­կան նոր իրո­ղությունը Եվրո­պա մայրցա­մա­քում՝ իր համար ամե­նաանբա­րենպաստ ժամա­նակ, եւ Ռուսաստա­նին, երեւի թե, այդ պահին տարա­ծաշրջա­նում պետք էր Բելո­ռուսի նման դաշնա­կից-դեստրուկտիվ մի երկիր, որը կստանձներ քաղա­քա­կան խուլի­գա­նի դերը, որը վայել չէր Ռուսաստա­նին: Կարծես թե սույն հանձնա­ռությամբ էլ «հայտնի ուժե­րը» ստա­ցել էին Մոսկվա­յի համա­ձայնությունը՝ 1998‑ի իշխա­նա­փո­խության վերա­բերյալ:
Կարծո՞ւմ էր Ռուսաստա­նը, թե հնա­րա­վոր է խափա­նել Ստամբուլի հռչա­կագրի ընդունումը: Հազիվ թե: Բայց կամա­կոր-կամա­կա­տար երկրի հաշվին կարող էր զիջումներ պոկել իր համար: Ասենք թե՝ Վրաստա­նից իր զորքե­րի դուրսբե­րումը գլխանց ետ գցեր 20 տարով, փոխա­նակ հիմա Վրաստա­նի հետ քյա­լա տար մի 5 տարվա համար: Արեւմուտքի այդ զիջման դիմաց կհա­մո­զեր Հայաստա­նին՝ էլի ստո­րագրել փաստա­թուղթը կամ սրտանց չէր պնդի…  Բայց դա անցած բան է: Ցավա­լին այն է, որ Ռուսաստա­նի չկա­մությունը կարող էր ոգեւո­րած լինել Դեմիրճյա­նին եւ Սարգսյա­նին: 
Իր համար ամե­նաանպաստ ելքի դեպքում էլ Ռուսաստա­նը շահում էր: Այն էր շահում, որ Քոչարյան-Սարգսյան հակա­ռա­կությա­նը հետեւում էր դեպքե­րի տրա­մա­բա­նությունից բխող հաջորդ քայլը-դավա­ճան Քոչարյա­նին փոխա­րի­նում էր Վազգեն Սարգսյա­նը: Էլի նույն իշխա­նությունն էր լինում-մինուս ղարա­բաղցու նեղա­ցա­ծությունը Ռուսաստա­նից՝ Արցա­խը Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լուց հետո: 
Իսկ Մեղրին հասա­րա­կության քննարկման դնե­լը բլեֆ էր: Հիմա հո հասկա­նա­լի է, որ Մեղրին նույնիսկ Ալիեւը չի քննարկել: Ղարա­բաղցիք իրար մեջ գուցե քննարկել են: Իսկ բլեֆը պետք էր, որպեսզի վերջում պարզվի, որ սուտ է: Եթե սուտ է, ուրեմն Քոչարյան-Վազգեն կոնֆլիկտն էլ սուտ էր: Եվ ապա՝ եթե Մեղրին չտրվեց, Քոչարյա­նը հերոս է: Վերջա­պես՝ Ստամբուլի ուրա­ցումը քողարկե­լու համար:
 Եվ ընդհանրա­պես, այս երեք տարի­նե­րի ընթացքում ոչ դրսում, ոչ իշխա­նության ներսում ոչ մի հարց չի քննարկվել՝ Ստամբուլի փաստաթղթից բացի: 
Եվ ուշադրություն դարձրեք՝ հարյուրամյա Դաշնակցությունը ի՜նչ անա­մո­թությամբ է իր շարքե­րից ու ժողովրդից թաքցնում իրո­ղությունը: Արեւմտա­հա­յե­րից ու արեւե­լա­հա­յե­րից հավա­քած փողով հրա­տա­րակված թերթե­րում «Հայ դատի» ծխա­ծածկույթ կապել ու քողարկում է Թուրքիա­յից ու Ադրբե­ջա­նից հողա­յին պահանջ ունե­նա­լուց պետա­կա­նո­րեն հրա­ժարվե­լու փաստե­րը: Ինչ խանդա­վա­ռությամբ է պաշտպա­նում հողե­րը ոչ թե «ծախող», այլ արդեն ծախած մարդուն, որովհե­տեւ խորն է խրվել իշխա­նության այն կերա­տաշտի մեջ, որը զզվե­լի է միայն, երբ ուրիշներն են խրված լինում: 
Իսկ գուցե արժե՞ր Տեր-Պետրոսյա­նը ինքը կուսակցություննե­րին կապեր կերի տաշտին՝ հանուն «ազգա­յին համա­ձայնության»: 
Երեւի խնա­յեց: Երեւի լուրջ էր կարծում, թե «Դաշնակցությունը ազգա­յին արժեք է»: Երեւի լուրջ էր վերա­բերվում քաղա­քա­կան օպո­զի­ցիա­յի անհրա­ժեշտությա­նը: Թե չէ, հո չի կարե­լի մտա­ծել, որ իրեն ենթա­կա ջահելնե­րի չափ էլ խելք չուներ հասկա­նա­լու համար, որ բյուջեի չնչի­նա­գույն մասն իսկ կհե­րի­քի մի քանի պառավ բանաստեղծուհու բերան փակե­լու, մի քանի մանր կուսակցություններ իրե­նով անե­լու համար: Էլ չեմ ասում՝ գունա­վոր մետա­ղի ջարդո­նից մի քիչ ետ գցեր՝ մեդալներ ձուլե­լու համար: 
Կարե­լի է ողջա­միտ գտնվել եւ այլեւս չմտա­ծել, չխո­սել այս մասին, մանա­վանդ որ, անշրջե­լի է Ստամբուլի անի­վը: Մանա­վանդ որ, այդպես էլ վարվում են բոլոր կուսակցություննե­րը: Կարող կուսակցություննե­րը չեն միջամտում, իշխա­նության չեն հավակնում ոչ թե այն պատճա­ռով, որ վախե­նում են, այլ որ առաջնորդվում են «Շունը սատկացնո­ղին են քարշ տալ տալիս» իմաստնությամբ: Ոչ ոք չի ուզում նրանց դե յուրե ծախած հողի դե ֆակտո հանձնո­ղը լինել: Բայց կա մի հանգա­մանք, որը մնա­ցողնե­րին պիտի խորա­պես անհանգստացնի: Բանն այն է, որ որեւէ կուսակցություն, նույնիսկ հարյուրամյա, չի կարող 100 տարում 2 անգամ երկի­րը հանձնել: Այսինքն կարող է նաեւ երկրորդ անգամ, բայց երեք պարտա­դիր պայմա­նով՝    պետք է չկորցնել «համազգա­յին թեկնա­ծուի» վրա­յից թռչե­լու պահը պետք է պատմության կեղծումը իրա­գործել նախա­պես, ոչ թե դարասկզբի նման հետին թվով.    հողե­րը պիտի հանձնել միայն արյունով: Սա նշա­նա­կում է, որ Ստամբուլի որոշման տեխնի­կա­կան մասը չի կարե­լի իրա­գործել «պարտվո­ղա­կան» եղա­նա­կով եւ հրա­մա­յել զորքե­րը դուրս բերել Ադրբե­ջա­նից: Նախ՝ ճիշտ չէ, հետո՝  հրա­մա­նը կարող են չկա­տա­րել: Այդ պատճա­ռով էլ գործը կձգեն քանի տարի որ հնա­րա­վոր եղավ, մինչեւ որ բանակն ու թիկունքը կազմա­լուծված լինեն: Բայց կազմա­լուծվե­լը բավա­կան չէ: Պատմության համար՝ կհրահրվի մի փոքր պատե­րազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմա­կան օգնություն կխնդրվի հավա­նա­կան դաշնա­կից պետությունից, հավա­նա­կան դաշնա­կի­ցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես, դաշնա­կիցնե­րը ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակա­տա­մարտը կարե­լի է բարո­յա­կան հաղթա­նակ համա­րել, որովհե­տեւ թշնա­մին Էջմիա­ծին չմտավ:
 Այլ հարց է, որ դեռ 5–10 տարի բանակցություններ կվա­րենք՝ ոսո­խի զորքը Զանգե­զուրից դուրս բերե­լու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիա­յի պառլա­մենտը կդա­տա­պարտի հայե­րի ցեղասպա­նությունը, Սփյուռքը ժամա­նակ առ ժամա­նակ ցույցեր կանի Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի դեսպա­նատնե­րի դիմաց՝ զորքե­րը դուրս բերե­լու պահանջով… բայց այդ արդեն կլի­նի ճակա­տագրի հեգնանքը: Ճակա­տա­գիր, որից պրծում չկա․․․ 
Վանո Սիրա­դեղյան

Գրա­ռումը՝ Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ