Հայաստան

Ապագայում Ալիևի Կարծիքը Հաշվի Չի Առնվելու

Հենց այդ ժամանակ էլ ծնվել է Լավրովյան պլանը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի համաձայնել, հետո տեղի է ունեցել 2016թ. Քառօրյան, որով Հայաստանին հասկացրել են, որ եթե ճանաչում տեղի չունենա, ապա կլինի պատերազմ, որում Հայաստանը կպարտվի:

Արամ Սարգսյան

«Լուրեր»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել է վերջերս Պրահայում և Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և փորձ արվել հասկանալ, թե ինչ սպասել այդ ամենից: Այս օրերին, երբ իրադարձություններն այնքան արագ են ընթանում, որ նույնիսկ բարդ է դառնում վերլուծելը, առավել քան կարևորը է դիվանագիտական նրբանկատության և ազնվության սկզբունքները, որով հնարավոր է ռեալ պահանջներ դնել և ռեալ արդյունքներ սպասել:

Արամ Սարգսյանն ասաց, որ ձեռքբերում է համարում այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել ՀՀ սահմանները 1991թ. դրությամբ: Արամ Սարգսյանն ասաց, որ ընդհանրապես սահմանների ճանաչումն ինքնաբերաբար տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում բարձրացվեցին Հայաստանի և Ադրբեջանի դրոշները: Այդ դրոշների բարձրացումը ինքնին ճանաչման ակտ էր հանդիսանում ոչ միայն ՀՀ ու Ադրբեջանի կողմից, այլև ողջ աշխարհի՝ ՄԱԿ-ի կողմից, քանի որ այնտեղ դրոշ բարձրացնելը հենց նշան էր որոշակի սկզբուքների ու դրույթների ընդունում; Եվ այդ սկզբուքներից մեկն էլ տարածքային ամբողջականության ճանաչումն է:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Արամ սարգսյանն ասաց, որ այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի օրակարգերը շատ կետերում համընկնում են: ՌԴ ու Ադրբեջան համերաշխությունը սկսվել է դեռևս 2000-ականների սկզբին, երբ նրանք փոխօգնության ու ռազմական համագործակցության պայմանագրեր են ստորագրել իրար հետ: Ադրբեջանը Ռուսաստանից միայն մեկ ակնկալիք է ունեցել՝ Արցախը: Հենց այդ ժամանակ էլ ծնվել է Լավրովյան պլանը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի համաձայնել, հետո տեղի է ունեցել 2016թ. Քառօրյան, որով Հայաստանին հասկացրել են, որ եթե ճանաչում տեղի չունենա, ապա կլինի պատերազմ, որում Հայաստանը կպարտվի:

Տեսնելով, որ Սերժ Սարգսյանը փորձում է ժամանակ ձգձգել, ռուս-ադրբեջանական համագործակցությունը ողջունել է իշխանափոխությունը Հայասատնում, հույս ունենալով, որ նոր իշխանությունները կկատարեն այն, ինչից ամեն կերպ փորձում էր հրաժարվել Սերժ Սարգսյանը, բայց այս իշխանությունները ևս հրաժարվել են ու 2020թ, պատերազմը հեցն դրա հետևանքն էր: Նմանօրինակ սկզբունքներով էլ նաև տեղի են ունեցել պատերազմից հետո Հայաստանի և Արցախի վրա բացահայտ ագրեսիաները, որը միայն մի նպատակ ունի՝ ճնշումներով հայաթափել Արցախը և հասնել նրան, որ Հայասատնի Հանրապետությունը ստորագրի իներորդ կետը: Այդ չարաբաստիկ կետը, որը ավելացվել է պայմանագրում հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, սպասարկում է ոչ թե խաղաղության օրակարգ, այլ ռուս-ադրբեջանական շահերը: հենց այդ նպատակով էլ ռուսներն ու ադրբեջանցիները Արցախի հարցում միակողմանի դիրքորոշում ունեն, ի տարբերություն Արևմուտքի:

Արևմուտքն ասում է, որ Արցախի կարգավիճակի հարցը գերխնդիր է, որ այդ հարցը պիտի լուծվի ու նաև հաշշվի առնվեն Արցախի իշխանությունների ու այնտեղ ապրող ժողովրդի կարծիքը: Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես դեմ են արտահայտվում կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարցադրման և հարցը փորձում են լուծել ճնշումներով ու ագրեսիայով:

Հայաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, Հայաստանն ասում է, որ եթե ուզում եք գնալ-գալ Նախիջևան, գնացեք եկեք, բայց միջանցք չի լինելու: Միջանցք բառը չի եղել նաև նոյեմբերի 9-ի պայմանագրում:

Արևմուտքը հիմա առաջարկում է Արցախի լուծման բոլոր հնարավոր և ընդունելի տարբերակները, բայց Ադրբեջանը չի համաձայնվում: Եվ այստեղ արդեն կարևոր է այն, որ Ադրբեջանը չի համաձայնվում ոչ թե Հայաստանի այլ միջազգային հանրության հետ, իսկ նման պարագայում Արևմուտքն արդեն հաշվի չի առնելու Ադրբեջանի կարծիքը, այնպես ինչպես հաշվի չառավ սերբերի կարծիքը Կոսովոյի հարցում, երբ սերբերին շատ երկար ժամանակ ու հնարավորությունների տրվեցին հարցերը լուծելու համար, բայց նրանք մերժեցին բոլոր առաջարկները, որից հետո ԱՄՆ-ը ճանաչեց Կոսովոն առանց Սերբիային հարցնելու: Ադրբեջանին ևս նմանօրինակ վիճակ է սպառնում, եթե նա ամեն կերպ շարունակի բոյկոտել միջազգային բոլոր առաջարկներն ու տարբերակները:

Արամ Սարգսյանը խոսեց նաև Թայվանի, Բոսնիա-Հերցոգովինայի, Կիպրոսի տարբերակների մասին, մատնանշելով, որ ի վերջո Արցախի հացրը լուծվելու է քաղաքակիրթ սկզբունքների հիման վրա, մի բան, որ մերժում է Ադրբեջանը, բայց ում կարծիքն այլևս հաշվի չի առնվելու:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *