18.8 C
Yerevan

Ապա­գա­յում Ալիևի Կարծի­քը Հաշվի Չի Առնվե­լու

Հենց այդ ժամա­նակ էլ ծնվել է Լավրովյան պլա­նը, որին ՀՀ նախա­գահ Սերժ Սարգսյա­նը չի համա­ձայնել, հետո տեղի է ունե­ցել 2016թ. Քառօրյան, որով Հայաստա­նին հասկացրել են, որ եթե ճանա­չում տեղի չունե­նա, ապա կլի­նի պատե­րազմ, որում Հայաստա­նը կպարտվի:

Արամ Սարգսյան

«Լուրեր»-ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել է վերջերս Պրա­հա­յում և Աստա­նա­յում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րի հանդի­պումնե­րը և փորձ արվել հասկա­նալ, թե ինչ սպա­սել այդ ամե­նից: Այս օրե­րին, երբ իրա­դարձություններն այնքան արագ են ընթա­նում, որ նույնիսկ բարդ է դառնում վերլուծե­լը, առա­վել քան կարև­ո­րը է դիվա­նա­գի­տա­կան նրբանկա­տության և ազնվության սկզբունքնե­րը, որով հնա­րա­վոր է ռեալ պահանջներ դնել և ռեալ արդյունքներ սպա­սել:

Արամ Սարգսյանն ասաց, որ ձեռքբե­րում է համա­րում այն, որ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը հայտա­րա­րել է, որ պատրաստ է ճանա­չել ՀՀ սահմաննե­րը 1991թ. դրությամբ: Արամ Սարգսյանն ասաց, որ ընդհանրա­պես սահմաննե­րի ճանա­չումն ինքնա­բե­րա­բար տեղի է ունե­ցել այն ժամա­նակ, երբ ՄԱԿ-ում բարձրացվե­ցին Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի դրոշնե­րը: Այդ դրոշնե­րի բարձրա­ցումը ինքնին ճանաչման ակտ էր հանդի­սա­նում ոչ միայն ՀՀ ու Ադրբե­ջա­նի կողմից, այլև ողջ աշխարհի՝ ՄԱԿ‑ի կողմից, քանի որ այնտեղ դրոշ բարձրացնե­լը հենց նշան էր որո­շա­կի սկզբուքնե­րի ու դրույթնե­րի ընդունում; Եվ այդ սկզբուքնե­րից մեկն էլ տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումն է:

Ինչ վերա­բե­րում է Արցա­խի հարցին, Արամ սարգսյանն ասաց, որ այստեղ ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նի ու Ռուսաստա­նի օրա­կարգե­րը շատ կետե­րում համընկնում են: ՌԴ ու Ադրբե­ջան համե­րաշխությունը սկսվել է դեռևս 2000-ականնե­րի սկզբին, երբ նրանք փոխօգնության ու ռազմա­կան համա­գործակցության պայմա­նագրեր են ստո­րագրել իրար հետ: Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նից միայն մեկ ակնկա­լիք է ունե­ցել՝ Արցա­խը: Հենց այդ ժամա­նակ էլ ծնվել է Լավրովյան պլա­նը, որին ՀՀ նախա­գահ Սերժ Սարգսյա­նը չի համա­ձայնել, հետո տեղի է ունե­ցել 2016թ. Քառօրյան, որով Հայաստա­նին հասկացրել են, որ եթե ճանա­չում տեղի չունե­նա, ապա կլի­նի պատե­րազմ, որում Հայաստա­նը կպարտվի:

Տեսնե­լով, որ Սերժ Սարգսյա­նը փորձում է ժամա­նակ ձգձգել, ռուս-ադրբե­ջա­նա­կան համա­գործակցությունը ողջունել է իշխա­նա­փո­խությունը Հայա­սատնում, հույս ունե­նա­լով, որ նոր իշխա­նություննե­րը կկա­տա­րեն այն, ինչից ամեն կերպ փորձում էր հրա­ժարվել Սերժ Սարգսյա­նը, բայց այս իշխա­նություննե­րը ևս հրա­ժարվել են ու 2020թ, պատե­րազմը հեցն դրա հետև­անքն էր: Նմա­նօ­րի­նակ սկզբունքնե­րով էլ նաև տեղի են ունե­ցել պատե­րազմից հետո Հայաստա­նի և Արցա­խի վրա բացա­հայտ ագրե­սիա­նե­րը, որը միայն մի նպա­տակ ունի՝ ճնշումնե­րով հայա­թա­փել Արցա­խը և հասնել նրան, որ Հայա­սատնի Հանրա­պե­տությունը ստո­րագրի ինե­րորդ կետը: Այդ չարա­բաստիկ կետը, որը ավե­լացվել է պայմա­նագրում հենց Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Ռուսաստա­նի կողմից, սպա­սարկում է ոչ թե խաղա­ղության օրա­կարգ, այլ ռուս-ադրբե­ջա­նա­կան շահե­րը: հենց այդ նպա­տա­կով էլ ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը Արցա­խի հարցում միա­կողմա­նի դիրքո­րո­շում ունեն, ի տարբե­րություն Արևմուտքի:

Արևմուտքն ասում է, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցը գերխնդիր է, որ այդ հարցը պիտի լուծվի ու նաև հաշշվի առնվեն Արցա­խի իշխա­նություննե­րի ու այնտեղ ապրող ժողովրդի կարծի­քը: Ռուսաստանն ու Ադրբե­ջանն ընդհանրա­պես դեմ են արտա­հայտվում կարգա­վի­ճա­կի վերա­բերյալ ցանկա­ցած հարցադրման և հարցը փորձում են լուծել ճնշումնե­րով ու ագրե­սիա­յով:

Հայաստա­նը կողմ է ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակմա­նը, Հայաստանն ասում է, որ եթե ուզում եք գնալ-գալ Նախիջև­ան, գնա­ցեք եկեք, բայց միջանցք չի լինե­լու: Միջանցք բառը չի եղել նաև նոյեմբե­րի 9‑ի պայմա­նագրում:

Արևմուտքը հիմա առա­ջարկում է Արցա­խի լուծման բոլոր հնա­րա­վոր և ընդունե­լի տարբե­րակնե­րը, բայց Ադրբե­ջա­նը չի համա­ձայնվում: Եվ այստեղ արդեն կարև­որ է այն, որ Ադրբե­ջա­նը չի համա­ձայնվում ոչ թե Հայաստա­նի այլ միջազգա­յին հանրության հետ, իսկ նման պարա­գա­յում Արևմուտքն արդեն հաշվի չի առնե­լու Ադրբե­ջա­նի կարծի­քը, այնպես ինչպես հաշվի չառավ սերբե­րի կարծի­քը Կոսո­վո­յի հարցում, երբ սերբե­րին շատ երկար ժամա­նակ ու հնա­րա­վո­րություննե­րի տրվե­ցին հարցե­րը լուծե­լու համար, բայց նրանք մերժե­ցին բոլոր առա­ջարկնե­րը, որից հետո ԱՄՆ‑ը ճանա­չեց Կոսո­վոն առանց Սերբիա­յին հարցնե­լու: Ադրբե­ջա­նին ևս նմա­նօ­րի­նակ վիճակ է սպառնում, եթե նա ամեն կերպ շարունա­կի բոյկո­տել միջազգա­յին բոլոր առա­ջարկներն ու տարբե­րակնե­րը:

Արամ Սարգսյա­նը խոսեց նաև Թայվա­նի, Բոսնիա-Հերցո­գո­վի­նա­յի, Կիպրո­սի տարբե­րակնե­րի մասին, մատնանշե­լով, որ ի վերջո Արցա­խի հացրը լուծվե­լու է քաղա­քա­կիրթ սկզբունքնե­րի հիման վրա, մի բան, որ մերժում է Ադրբե­ջա­նը, բայց ում կարծիքն այլևս հաշվի չի առնվե­լու:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ