16.2 C
Yerevan

Վերհի­շե­լով Հոկտեմբե­րի 27‑ը

Դատա­կան գործընթա­ցի արդյունքում տեղի են ունե­ցել խայտա­ռակ ու չտեսնված իրո­ղություններ: Անընդհատ հետաձգվել են փաստե­րը, անընդհատ խեղաթյուրվել են վկա­յություննե­րը: Շատ վկա­նե­րի վկա­յություններ իրա­րա­մերժ են եղել, փաստա­ցի նյութե­րը կամ արհա­մարհվել են, կամ ուղղա­կի անհե­տա­ցել:

Լյո­վա Եղիա­զարյան

Հոկտեմբե­րի 27‑ը նորանկախ ՀՀ ամե­նա­մեծ ողբերգություննե­րից էր: 2019թ. Լյո­վա Եղիա­զարյա­նը, ով նաև տուժո­ղի գործող ներկա­յա­ցուցիչ է, 2019թ. 1TV‑ի եթե­րում խոսել է այդ ահա­բեկչության և դատա­կան գործե­րի մասին: Ելնե­լով այդ դեպքի մասին հասա­րա­կա­կան լայն հետաքրքրությունից, հակիրճ ներկա­յացնում ենք նրա հարցազրույցը:

Լյո­վա Եղիա­զարյանն առա­ջին հերթին համոզմունք հայտնեց, որ հոկտեմբե­րի 27‑ի դեպքը պարզա­պես ռոմանտի­կա­յով պայմա­նա­վորված դեպք չէր, ինչպես շատ հաճախ փորձում են ներկա­յացնել: Ներկա­յացնում են, որ Նայի­րի Հունանյանն իր խմբով ուներ երազկոտ պատկե­րա­ցումներ, զայրա­ցած էր, որ երկի­րը չի զարգա­նում ու դրա համար էլ փորձեց նման հրե­շա­վոր արարքով ինչ որ բան արած լինել: Դա մանկամտություն է ու հանցա­գործությունը ծածկե­լու փորձ: Նայի­րի Հունանյա­նը, ինչպես նաև իր խմբի անդամնե­րը հստակ ուղղորդված են եղել, իրենց հետ ունե­ցել են տնտե­սա­կան ու քաղա­քա­կան ծրա­գիր: Նրանց գործունեության մասին տեղյակ են եղել ԱԱԾ‑ն, ոստի­կա­նությունը և չեն միջամտել: Նայի­րի Հունանյա­նը զենքով չի մտել ԱԺ, այլ զենքե­րը նախօ­րոք են բերվել այնտեղ: Լյո­վա Եղիա­զարյա­նը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյա­նի կողմից Նայի­րի Հունանյա­նին երաշխիքներ են տրվել նախ այն առումով, որ մահա­պա­տիժ այսպես թե այնպես չի լինե­լու, ու նրանք գործել են:

Լյո­վա Եղիա­զարյա­նը բավա­կան հետաքրքիր տեսա­կետներ ներկա­յացրեց, որ դատա­կան գործընթա­ցի արդյունքում տեղի են ունե­ցել խայտա­ռակ ու չտեսնված իրո­ղություններ: Անընդհատ հետաձգվել են փաստե­րը, անընդհատ խեղաթյուրվել են վկա­յություննե­րը: Շատ վկա­նե­րի վկա­յություններ իրա­րա­մերժ են եղել, փաստա­ցի նյութե­րը կամ արհա­մարհվել են, կամ ուղղա­կի անհե­տա­ցել:

Լյո­վա Եղիա­զարյա­նի բերած օրի­նակնե­րից էր նաև Արմե­նակ Արմե­նակյա­նի սպա­նությունը: Ինչպես նշում է Եղիա­սարյա­նը, Արմե­նակ Արմե­նակյա­նը նիստե­րի դահլի­ճում չի սպանվել, այլ միջանցքում: Նա լսել է կրա­կոցնե­րը, շտա­պել միջանցք ճաշա­րա­նից և այնտեղ էլ սպանվել: Նրան սպա­նել են կրա­կե­լով մեջքից, հետո մարմի­նը տեղա­փո­խել են և նորից կրա­կել: Լյո­վա Եղիա­զարյանն ասաց, որ նույնիսկ արյան նմուշնե­րը, որ վերցվել են այնտե­ղից, հետո անհե­տա­ցան: Ինչպե՞ս կարող էր նման բան պատա­հել: պարզ է, որ այդ ամե­նը սարքած գործ էր: Լյո­վա Եղիա­զարյա­նը խոսեց և նկա­րագրեց, թե ինչպես են բազմա­թիվ կարև­որ վկա­ներ ուղղա­կի անհե­տա­ցել կամ սկզբից մի բան խոսել, իսկ հետո՝ ուրիշ: Խոսե­լով հսկիչնե­րից մեկի մասին, ով կրա­կոցնե­րի ձայնից հետո փախել էր շենքից, Եղիա­զարյա­նը հարց է տալիս, թե ինչու այդ հսկի­չը կարճ ճանա­պարհով չի փախել այլ նախընտրել է երկար ճանա­պարհով դուրս գալ շենքից: Նա կարճ ճանա­պարհով չի գնա­ցել, որովհետև այնտեղ նրան սպա­սում էին հետքե­րը վերացնողնե­րը:

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյա­նը չի հրա­վիրվել վկա­յություն տալու: Չէ որ Քոչարյա­նը հանդի­պել և խոսել է Նայի­րի Հունանյա­նի հետ: Ո՞ւր է կորել նրանց զրույցի ձայնագրությունը: Ինչու՞ այդ ձայնագրությունն այդպես էլ չի հրա­պա­րակվել: Կամ եթե ձայնագրություն չի եղել, ապա ինչպե՞ս կարող էր ԱԱԾ‑ն թույլ տալ երկրի նախա­գա­հին մտնել ահա­բե­կի­չի մոտ, խոսել դուրս գալ ու այդ ամե­նին չհետև­ել: Այդ ամենն ուղղա­կի խաբեություն է:

Լյո­վա Եղիա­զարյանն ասաց, որ այդ ամե­նը, այդ քաղա­քա­կան սպանդը կազմա­կերպվել է Ռուսաստա­նի և իրա­գործվել Քոչարյա­նի ձեռքե­րով, իսկ նրան օգնել են իր գրպա­նա­յին կուսակցություններն ու նրանց անդամնե­րը: Ռուսաստա­նը չի ցանկա­ցել, որ Հայաստա­նում անկախ իշխա­նություն լինի: Բոլորն էլ տեսնում էին, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյա­նը իրենց կազմա­վո­րած «Միասնություն» դաշինքով կարո­ղա­նում էին երկի­րը տանել միասնության, աշխա­տում էին, իսկ Ռուսաստա­նը գլխա­տեց ՀՀ ԱԺ‑ն:

Լյո­վա Եղիա­զա­յա­նը նաև ասաց, որ դատա­կան գործընթացնե­րի ժամա­նակ ամեն կերպ փորձում էին փակել Նայի­րի Հունանյա­նի բերա­նը, որ նա չխո­սի: Հենց Հունանյա­նը փորձում էր խոսել, ինչ որ կերպ նրան լռեցնում էին: Նույնիսկ վերջին խոսքի ժմա­նակ նրան ընդհա­տել են և ուղղա­կի թույլ չեն տվել խոսել: Նայի­րի Հունանյա­նը Լյո­վա Եղիա­զարյա­նին խնդրել է իր համար դատա­պաշտպան վարձել: Լյո­վա Եղիա­զարյանն ասաց, որ գուցե հնա­րա­վոր լիներ անկախ դատա­պաշտպա­նի միջո­ցով իմա­նալ ինչ որ բաներ, որ Հունանյանն ամեն կերպ փորձում էր ասել: Բայց սպանված Վազգեն Սարգսյա­նի եղբայր Արամ Սարգսյա­նը հրա­ժարվել է նրա համար դատա­պաշտպան գտնել, քանի որ հանրությա­նը անհնար կլի­ներ բացատրել, թե ինչպես է նա իր եղբո­րը սպա­նո­ղի համար դատաա­պաշտպան փնտրում:

Լյո­վա Եղիա­զարյա­նը նաև բավա­կան հետաքրքիր տեսա­կետներ ներկա­յացրեց հոկտեմբե­րի 27‑ի կազմա­կերպման նախա­պատրաստա­կան գործե­րի մասին և ասաց, որ այսօր հանրության որ ներկա­յա­ցուցչին էլ հարցնես, նույնիսկ ամե­նաանտեղյակ մարդիկ այդ գործի կազմա­կերպիչնե­րի հարցով երկու անուն կտան:

Եղիա­զարյա­նը նաև նշեց, որ դատա­վա­րության ժամա­նակ ամեն ինչ արվել է, որպեսզի սլաքնե­րը շեղեն Ռուսաստա­նի կողմից: Նայի­րի Հունանյա­նին նաև ներկա­յացրել են թուրքե­րի հետ ինչ որ կապեր ունե­ցող, միայն թե կասկա­ծը ռուսնե­րի վրա չընկնի:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ