16.3 C
Yerevan

Հայ Ազա­տագրա­կան Առասպե­լը Կամ Քաղա­քա­կան Խաղա­տուն

Հարցը միայն մնում է այն, թե ո՛վ է Արցա­խի բանա­լի­նե­րը տալու Ադրբե­ջա­նին՝ ԱՄՆ‑ը, թե ՌԴ‑ը: Ե՞րբ մենք այսքան իջանք, որ մեր բոլոր տարբե­րակնե­րում հայկա­կան հողե­րը հայկա­կան չճա­նա­չո­ղին փրկիչ ենք համա­րում:

Մեր Ուղին


 
Երեկվա Սոչիի հանդիպման թեմա­յով մի այնպի­սի տեղե­կատվա­կան աղմուկ է բարձրա­ցել, որ գրե­թե անհնար է ցորենն ու մոլա­խո­տը տարբե­րել իրա­րից: Միանգա­մից արևմտա­մետներն ու ռուսա­մետնե­րը սկսե­ցին փոխա­դարձ հայհո­յանքնե­րի ու վիրա­վո­րանքնե­րի միջո­ցով ապա­ցուցել սեփա­կան ճշմարտա­ցիությունը և դա եղավ այն հիմնա­կան հետև­ությունը, որ մենք խոշոր հաշվով արե­ցինք:
Հիմա նորից կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ հյուսի՞ս թե արևմուտք, Ռուսաստան, թե ԱՄՆ: Ով է փրկե­լու մեզ այս անգամ, ինչ միջոցնե­րով և ում ինչքան ենք վճա­րե­լու ապա­գա­յում խորտակվե­լու և նոր  զոհեր տալու համար:
Ինչքան էլ, որ պարա­դոքսալ է հնչում, բայց մենք զբաղված ենք մեր իսկ սեփա­կան ստվե­րի վրա­յից ցատկե­լով, առանց հասկա­նա­լու, որ այդ ոչ միայն անհնար է, այլև անի­մաստ: Փրկչի որո­նումնե­րը մեզ ամբողջո­վին զրկել են ինքնուրույնության բոլոր հնա­րա­վոր տարբե­րակնե­րից և այս պահին մենք հոգե­բա­նո­րեն «անտեր ենք մնա­ցել», մենք պարզա­պես չենք կարո­ղա­նում մտա­ծել, որ ինչ որ բան ինքներս կարող ենք ու պիտի անենք: Միակ բանը, որ տեղի է ունե­նում, «սրա տակից դուրս գալ ու նրա տակ մտնելն է»: Այդ միակ բանն է, որ առա­ջարկում են մեզ արևմտա­մետներն ու ռուսա­մետնե­րը:
Հայաստա­նում ոչ թե քաղա­քա­կան գործընթացներ են, այլ քաղա­քա­կան բառա­պա­շա­րով հագե­ցած աղերսագրեր: Եթե այս ամբողջ խայտա­ռա­կության մեջ, որին անվա­նում ենք դիվա­նա­գի­տա­կան հանդի­պումներ կամ աշխա­տանքա­յին այց, հանենք դրոշ, կարմիր գորգ, պաշտո­նա­կան բառա­պա­շար և այլն, ապա մեր առաջ է հառնում դեռևս միջանդա­րում հայկա­կան ինքնուրույնության ողնա­շա­րը փշրած Հայ Ազա­տա­կան Առասպե­լը: Այդ չարա­բաստիկ առասպե­լի իմաստն այն էր, որ իբր Բյուզանդիա­յի կայսր Կոստանդի­նոս Մեծի կողմից հայե­րին էր տրվել «Դաշանց թուղթ» կոչվող երդումնա­գի­րը, որով կայսրը իր և իր բոլոր հաջորդնե­րի անունից խոստա­նում էր միշտ ամուր կանգնած լինել հայ ժողովրդի կողքը, նրա շահե­րը պաշտպա­նել ու ապրել եղբայրա­կան սիրով: Իսկ թե ինչու էր կայսրը նման ռոմանտիկ փաստա­թուղթ տվել հայե­րին, պարզ չէ: Եկե­ղե­ցին այդ բացատրում էր, որ Աստծո կամքն է, և որ երկու քրիստոնյա ժողո­վուրդնե­րը եղբայրա­կան սիրով կպաշտպա­նեն միմյանց: Մի քիչ սթափ նայողներն իհարկե գիտեն, որ այդ փաստա­թուղթը մտա­ցա­ծին է և որ երբեք էլ գոյություն չի ունե­ցել ու Բյուզանդիան էլ երբեք հայ ժողովրդին եղբայրա­բար պաշտպա­նե­լու խոստում չի տվել: Հատկա­պես երբ հիշում ես, որ բյուզանդա­ցի­նե­րը քիչ չեն ավե­րել ու քանդել Հայաստա­նը ու իր վերջո 1045թ. հենց նրանք էլ կործա­նե­ցին հայկա­կան պետա­կա­նությունը: Բյուզանդա­կան «պաշտպա­նության» խելա­հեղ միտքը չէր նահանջում ոչ մի դեպքում, և նույնիսկ երբ Բյուզանդիան արդեն ի վիճա­կի չէր նույնիսկ իր տաբա­տը հագին պահել, ուր մնաց ինչ որ մեկին օգնի, հայկա­կան միջա­վայրում շարունա­կում էր շրջա­նառվել ազա­տագրա­կան այդ զառանցանքը: Ի վերջո 1453թ. Բյուզանդիան կործանվեց ու մի պահ շթոփված հայե­րը «խմբագրե­ցին» և Բյուզանդիա անվա­նումը փոխա­րի­նե­ցին էլ ավե­լի անո­րոշ «արևմուտքի հզոր, քրիստոնյա պետություն» եզրույթով ու հայ ազա­տագրա­կան խելա­գար միտքը շարունա­կեց ավե­լի ու ավե­լի այլա­սերվել ու զարգա­նալ, որ արևմուտքից որևէ քրիստո­նա պետություն պիտի գա ու փրկի հայ ազգին: Ինչո՞ւ է հայ ազգը հայտնվել այդ օրին, պատասխա­նը մեկն է՝ Աստծո պատի­ժը մեր մեղքե­րի համար: Ինչո՞ւ պիտի այլ երկի­րը գա մեզ փրկի, որովհետև Աստված այդպես է ուզում:
Ըստ էության ամեն ինչի մեղքը բարդել Աստծո վրա ու ամեն ինչ, նույնիսկ ազգա­յին փրկությունը պահանջել Աստծուց, ահա հայ քաղա­քա­կան մտքի բարձրա­կե­տը միջնա­դա­րում: Եվ ամե­նա­վատն այն է, որ այդ միտքը շարունակվեց մինչև հիմա, մինչ օրս: Միակ տարբե­րությունն այն է, որ եթե առաջ հայ ազա­տագրա­կան առասպե­լը սովո­րա­բար հերթով էր փոխում փրկչի թեկնա­ծունե­րին, ապա հիմա միանգա­մից երկու թեկնա­ծու կա՝ ԱՄՆ և Ռուսաստան: Հայե­րի մի մասը ուզում է, որ իրեն ՌԴ‑ն փրկի, մյուս մասը՝ ԱՄՆ‑ը:
Մեր փրկիչնե­րի շարքը բավա­կան երկար է ու ով ասես, որ չի եղել այդ ցանկում՝ Բյուզանդիա, Ֆրանսիա, գերմա­նա­կան կայսրություն, Պֆալցի իշխա­նը, Տոսկա­նա­յի դուքսը, Լեհաստա­նը, Վենե­տի­կը, Ռուսաստա­նը, Անգլիան…շատ երկար ցանկ է դարա­վոր շիզոֆրե­նիա­յի համար: Երկար, բայց անա­վարտ, որովհետև հիմա էլ հայոց փրկչա­կան հատուկ գործո­ղության կես հաստի­քով մասնա­կիցներ են նաև Չինաստա­նը, Հնդկաստա­նը և Իրա­նը:
Արդեն հազար տարի է, ինչ մենք կոկորդ ենք պատռում, որ ինքներս մեզ ու դիմա­ցի­նին համո­զենք, որ այսինչը մեզ փրկե­լու է: Իսկ փրկությունը չի գալիս ու չի գալիս, թեկուզ ճաքիր:
Երեկ Սոչիի հանդի­պումից հետո ռուսա­մետնե­րի տրա­մադրությունը բավա­կան ցածր էր, քանի որ ռուսնե­րը բավա­կան պարզ տեքստով ասա­ցին, որ կամ կհա­մա­ձայնվենք իրենց ուզա­ծի հետ, կամ էլ մեզ համար վատ կլի­նի: Դրա­նից ռուսա­մետներն այնքան զայրա­ցան, որ ավե­լի ուժեղ սկսե­ցին հայհո­յել արևմտա­մետնե­րին, իսկ վերջիններս էլ փոխա­նակ մտա­հոգվեն, որ Ռուսաստանն արդեն սպառնում է, ուրա­խա­ցել են, որ իրենք ճիշտ են ու ՌԴ կողմից ավե­լի շատ վնաս կա քան օգուտ:
Ահա այսպի­սի հիմար կարգա­վի­ճա­կում ենք գտնվում: Քաղա­քա­կան այս ու այն կողմնո­րոշման մասնա­կիցնե­րը պատրաստ են հիմքից քանդել Հայաստա­նը միայն, թե իրենց հակա­ռակ կարծի­քը ճիշտ դուրս չգա: Եթե ռուսա­մետնե­րը պատրաստ են Հայաստա­նի անկա­խությունը հազար դրա­մա­նո­ցի նման ծախսել Ռուսաստա­նին, ապա արևմտա­մետնե­րը կդի­տեն, թե ինչպես է Ռուսաստա­նը քանդում հայոց պետա­կա­նությունը և կհպարտա­նան, որ իրենք ճիշտ էին: Ընդ որում և՛ ռուսա­մետնե­րը, և՛ արևմտա­մետնե­րը իրենց դիրքո­րոշման օգտին շատ հաճախ բերում են այնպի­սի իրա­րա­մերժ ու հակա­սա­կան «փաստարկներ», որ նրանց ասա­ծը կարող ես ընդունել ոչ թե քաղա­քա­կան ռացիո­նալ, չոր, սառը հաշվարկ այլ որովհետև

ասում են ու պնդում, որ ընդունես: Ու դու ստիպված ես հավա­տալ այնպես, ինչպես հավա­տացյալն է հավա­տում՝ առանց ապա­ցույցնե­րի, առանց հաշվարկնե­րի, առանց հիմնա­վո­րումնե­րի: Հավա­տում է ու վերջ: Ընդ որում ռուսա­մետ և արևմտա­մետ խմբա­վո­րումնե­րը ունեն սեփա­կան Լյուցիֆե­րին: Հասկա­նա­լի է, որ ռուսա­մետնե­րի համար սատա­նան ԱՄՆ են, իսկ արևմտա­մետնե­րի համար՝ Ռուսաստա­նը: Մեզ մոտ ոչ թե քաղա­քա­կան կողմնո­րո­շումներ են, այլ քաղա­քա­կան աղանդներ, իրենց հերե­տի­կոս առաջնորդնե­րով, առասպե­լությամբ ու պնդա­ճա­կա­տությամբ:

Ամե­նից տխուրն իհարկե այն է, որ մեր այս քաղ. աղանդա­վորնե­րը նաև այնքան միա­միտ են, որ համո­զում են, որ այս մեծ խաղում պետք է զույգ նստել մեծ խաղա­ցո­ղի հետ ու խաղալ՝ շահե­լու համար, մինչդեռ չեն էլ պատկե­րացնում, որ ոչ թե իրենց հետ են խաղում, այլ իրենց վրա:

Արդեն հազար տարի է հազար անգամ մենք ամեն օր կրկնում ենք նույն սխա­լը, ավե­լի ենք կատա­րե­լա­գործում, ավե­լի կատարյալ դարձնում մեր սխալնե­րը, ավե­լի աղե­տա­լի ու ավե­լի ահա­վոր հետև­անքնե­րով:

Իսկ ի՞նչ են առա­ջարկում մեզ ԱՄՆ‑ը և ՌԴ‑ը: Խոշոր հաշվով նույն բանը, միայն թե ամեն մեկն ունի սեփա­կան մոդե­լը: Խոշոր հաշվով թե՛ ԱՄՆ‑ը, թե՛ ՌԴ‑ը Արցա­խը իրա­վա­բա­նո­րեն ճանա­չում են Ադրբե­ջա­նի մարզ, տարբե­րությունն այն է, որ ԱՄՆ‑ը ցանկա­նում է արագ լուծել բոլոր պաշտո­նա­կան խնդիրնե­րը, Արցա­խի բնակչությանն էլ ինչ որ միջանկյալ կարգա­վի­ճակ տալ, իսկ ՌԴ‑ը ցանկա­նում է կարգա­վի­ճա­կի բոլոր հարցե­րը անժամկետ հետաձգել, որ կարո­ղա­նա իր խաղա­ղա­պահ զորա­գունդը պահել այնտեղ և ավե­լի մեծ ճնշման տակ առնել ՀՀ-ին էլ, Ադրբե­ջա­նին էլ: Բոլորն էլ հասկա­նում են, որ այստեղ միջանցք կոչվա­ծը ավե­լի շատ ՌԴ-ին էլ պետք, քան նույնիսկ Ադրբե­ջա­նին:

Հարցը միայն մնում է այն, թե ո՛վ է Արցա­խի բանա­լի­նե­րը տալու Ադրբե­ջա­նին՝ ԱՄՆ‑ը, թե ՌԴ‑ը: Ե՞րբ մենք այսքան իջանք, որ մեր բոլոր տարբե­րակնե­րում հայկա­կան հողե­րը հայկա­կան չճա­նա­չո­ղին փրկիչ ենք համա­րում:

Բայց կա ևս մի տարբե­րակ, որին գրե­թե հավա­տա­ցող և լուրջ ընդունող չկա: Այդ հավա­սա­րակշռված ու հայաստա­նա­կենտրոն քաղա­քա­կան սկզբունքն է: Հովա­նա­վո­րի ու տիրոջ փոխա­րեն դաշնա­կից փնտրող, օգնություն խնդրո­ղի փոխա­րեն առա­ջարկ-պահանջարկ տրա­մա­բա­նություն ձևա­վո­րող հոգե­բա­նության կիրա­ռումն է: Տնտե­սա­պես ու կրթա­կան ուժեղ Հայաստա­նը:

Արևմտա­մետներն ու ռուսա­մետնե­րը ցանկա­նում են, որ լինի Հայաստան ուժեղ պետություն, բայց ամե­րիկյան կամ ռուսա­կան թիկնո­ցով:

Ի վերջո Հայաստա­նի համար պայքա­րե­լու է միայն Հայաստա­նը: Եվ միայն Հայաստանն է պատասխան տալու և՛ լավի համար, և՛ վատի համար:  

Արևմտա­մետներն ու ռուսա­մետնե­րը պատրա՞ստ են պատասխա­նատվություն կրել իրենց քաղա­քա­կան ձախո­ղումնե­րի պատճա­ռով հերթա­կան աղե­տը բերե­լու համար: Ի վերջո դեռ քանի՞ անգամ պետք է ուրիշնե­րը Հայաստա­նը քանդեն, որ մեր քաղա­քա­կաննե­րը մեծա­միտ տոնով դիմա­ցի­նին սևացնե­լու փոխա­րեն փորձեն դաշնակցին փնտրել ոչ թե Վաշինգտո­նում ու Կրեմլում, այլ Երև­ա­նում՝ Հայաստա­նում: Ո՞վ է այն մարդը, ով հաստատ գիտե, որ Բայդե­նը կամ Պուտի­նը լավն է անե­լու մեզ համար: Ո՞վ է, որ կասի, որ մեզ ևս 4.000 զոհ է պետք, որովհետև Պուտին-Բայդեն կռվում հայ քաղա­քա­կաննե­րը իրար միս են կրծում:

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ Իտա­լիան պատե­րազմ հայտա­րա­րեց Ավստրո-Հունգա­րիա­յին: Իտա­լիան ցանկա­նում էր վերցնել Տրիեստ ու Տրոնտոն քաղաքնե­րը: Իտա­լա­կան քաղա­քա­կաննե­րը համո­զե­ցին ժողովրդին, որ այդ պատե­րազմը իրենց պետք է: Այդ քաղաքնե­րը գրա­վե­լու համար իտա­լա­ցի­նե­րը առա­ջին գրո­հի ժամա­նակ կորցրին մոտ տասնհինգ հազար մարդ, երկրորդ անգամ՝ 40 հազա­րից ավե­լի, երրորդ անգամ 60 հազա­րից ավե­լին: Իտա­լա­ցի­նե­րը 11 անգամ գրո­հե­ցին դեպի այդ քաղաքներ ու ձախո­ղե­ցին՝ կորցնե­լով մոտ 700 հազար մարդ և միլիո­նից ավել վիրա­վոր: Եվ ի՞նչ պատասխան պիտի տային իտա­լա­ցի կառա­վա­րիչնե­րը իրենց ժողովրդին: Ինչի՞ համար են սպանվել 700 հազար և վիրա­վորվել միլիո­նից ավել մարդ: Հանուն սուրբ առաքելությա՞ն թե հանուն իտա­լա­ցի քաղա­քա­կան գործիչնե­րի մեծա­խո­սության ու կարճա­տե­սության: Հանուն արկա­ծախնդրության: Հանուն ոչ մի բանի: Հարց է առա­ջա­նում, թե առա­ջին գրոհնե­րից հետո ինչո՞ւ չդա­դա­րե­ցին այդ հիմար ձեռնարկումնե­րը: Որովհետև եթե դադա­րեցնեին, կնշա­նա­կեր, որ իրոք անի­մաստ են զոհվել առա­ջին հարյուր հազա­րը և իտա­լա­ցի կառա­վա­րիչնե­րը սկսե­ցին խաղա­մո­լի պես ավե­լացնել դրույքը, հուսա­լով, որ շահումն ավե­լի մեծ կլի­նի, քան մինչ այդ կորցրա­ծը: Իսկ այդ պարա­գա­յում մարդն այլևս սթափ չէ ու անում է ամե­նա­հի­մար սխալնե­րը: Ի վերջո իտա­լա­ցի­նե­րը շատ թանկ հատուցե­ցին իրենց կառա­վա­րող մի նեղ խմբի ամբի­ցիա­նե­րի համար:

Ինչո՞ւ հիշե­ցի իտա­լա­ցի­նե­րին: Հավա­նա­բար այն բանի համար, որ մեր քաղգործիչներն ու կառա­վա­րիչնե­րը 1991թ. առ այսօր ժողովրդին մաս-մաս կործա­նում են սեփա­կան հիմա­րության, անզո­րության ու կարճամտության հետև­անքով: Եվ հիմա նրանք, ովքեր ամե­նա­բարձրն են գոռում ու ժողովրդին անհասկա­ցող անա­սուն համա­րե­լով քացով հրում են դաշինքից դաշինք կարողանալո՞ւ են պատասխան տալ հենց նույն ժողովրդին անընդհատ ողբերգության առաջ կանգնեցնե­լու համար:

Ու երբ հերթա­կան անգամ քաղա­քա­կան այրե­րի պատճա­ռով թեկուզ մեկ զինվոր զոհվի, թեկուզ մեկ տուն ավերվի ու դիմա­ցը ոչինչ չստա­նանք, նրանք կարողանալո՞ւ են ասել, թե ինչու զոհվեց ևս մեկը: Եթե ռուսա­կան ու ամե­րիկյան կողմնո­րո­շում ունե­ցողնե­րը իր վերջո համա­ձայնվեն իրենց տիրոջ հետ, որ Արցա­խը Ադրբե­ջան է, նրանք կարողանալո՞ւ են ասել, որ մենք հազարնե­րով երի­տա­սարդներ ու Արցախ կորցրինք ոչ մի բանի համար:

Կարողանալո՞ւ են:

Առնչվող Հոդվածներ