16.2 C
Yerevan

Ներկա­յություն Եվ Ոչ Գործո­ղություն

Ցավա­լի է, որ ավե­լացնե­լու ոչինչ չկա, քանի որ Հայա­սա­տանն արդեն իսկ հայտա­րա­րել է, որ պատրաստ է ստո­րագրել փաստա­թուղթ, որը կերկա­րացնի ռուսնե­րի Արցա­խում մնա­լը ընդհուպ մինչև քսան տարի, իսկ Ադրբե­ջա­նը նույնիսկ չի ճանա­չել ռուսնե­րի հիմա գործող մանդա­տը:

Դավիթ Գրի­գորյան

1inAM‑ի եթե­րում լրագրող Դավիթ Գրի­գորյանն անդրա­դարձել է Սոչիի եռա­կողմ հանդիպմա­նը:

Ինչպես կարող ենք տեսնել, ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը մինչև մեքե­նան ուղեկցել է ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին, իսկ հետո Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիև­ին:  Դավիթ Գրի­գորյա­նը նշում է, որ Պուտի­նը Ալիևի հետ գրկա­խառնվել է ու այդ դիվա­նա­գի­տա­կան մանրուք հանդի­սա­ցող գործո­ղությունը վկա­յում է, որ այսօր ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություններն ավե­լի են կարև­որվում Կրեմլում, քան ռուս-հայկա­կա­նը և դա ակներև է:

Վլա­դիրմիր Պուտինն անդրա­դառնա­լով հանդիպմանն ասել է, որ երկու ժամ տևած խոսկցության ժամա­նակ բավա­կան լավ մակարդա­կի փոխըմբռնման մթնո­լորտ է ստեղծվել, շոշափվել են եռա­կողմ հետաքրքրություններ և կան լավ հիմքեր՝ ապա­գա­յում շարունա­կե­լու ներկա­յումս ստեղծված հարցե­րը լուծե­լու համար:

Պուտի­նը նաև անդրա­դարձավ նրան, որ Ռուսաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որ ապա­գա­յում եռա­կողմ պայմա­նա­վորվա­ծության բոլոր կետե­րը շարունա­կեն պահպանվել և այլն:

Ինչ վերա­բե­րում է նրան, որ Չեխիա­յում տեղի ունե­ցած հանդիպման ը Ռուսաստա­նը ներկա չի եղել, Պուտինն ասաց, որ իրենց եվրո­պա­ցի գործընկե­րենրը շատ հարցե­րում ցանկա­նում են Ռուսաստա­նին դուրս թողնել պաշտո­նա­կան մակարդակնե­րից, ինչ իհարկե անհնար է և կան այնպի­սի դեպքեր, որ լրիվ անհե­թեթ են, ինչպես այս դեպքում, քանի որ Ռուսաստա­նը ոչ միայն դուրս չի մղվում այլև շարունա­կում է մնալ հայ-ադրբե­ջա­նա­կան հարցե­րի հիմնա­կան ու միակ միջնորդը:

Անդրա­դառնա­լով սահմա­նա­յին հարցե­րին, Պուտի­նը նաև ասել է, որ ռուսնե­րը պատրաստ են տրա­մադրել ԽՍՀՄ գլխա­վոր շտա­բի քարտեզնե­րը և որ դրանք ամե­նաճշգրիտն են:

Խաղա­ղա­պահնե­րի մասով Պուտի­նը միայն մեկ նախա­դա­սություն է ասել, որ խաղա­ղա­պահնե­րի պահով ամեն ինչ ամրագրված է և ավե­լացնե­լու ոչինչ չկա:

Դավիթ Գրի­գորյանն ասաց, որ ցավա­լի է, որ ավե­լացնե­լու ոչինչ կա, քանի որ Հայա­սա­տանն արդեն իսկ հայտա­րա­րել է, որ պատրաստ է ստո­րագրել փաստա­թուղթ, որը կերկա­րացնի ռուսնե­րի Արցա­խում մնա­լը ընդհուպ մինչև քսան տարի, իսկ Ադրբե­ջա­նը նույնիսկ չի ճանա­չել ռուսնե­րի հիմա գործող մանդա­տը:

Կողմե­րը նաև նշել են, որ իբր կշա­րունա­կեն պահպա­նել եռա­կողմ համա­ձայնություննե­րը, ու դա այն դեպքում, երբ ոչ Ռուսաստա­նը, ոչ Ադրբե­ջա­նը չեն պահպա­նում այդ ամե­նը: Իսկ եթե Ադրբե­ջա­նը կրա­կի՞:

Իհարկե ԵՄ դիտորդա­կան խմբե­րի ջանքե­րով արդեն որոշ ժամա­նակ է, ինչ սահմա­նում վիճա­կը հանգիստ է, բայց մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ այդ վերագրե­լու են Պուտի­նի անձնա­կան հեղի­նա­կությա­նը, բայց մի՞թե մեր հիշո­ղությունն այդքան կարճ է:

Դավիթ Գրի­գորյա­նը նաև նշեց, որ Ռուսաստա­նը երբեք այսքան թույլ չի եղել ինչքան հիմա: Իրեն ԽՍՀՄ լավա­գույն շրջա­նի հզո­րությունը վերագրող Ռուսաստա­նը նույնիսկ Ադրբե­ջա­նին չի կարո­ղա­նում որևէ բան ստի­պել ու նույնիսկ 1994թ. ավե­լի շատ լծակներ ուներ իր ձեռքում, քան հիմա:

Ռուսնեը տարա­ծաշրջա­նում միայն ներկա են, բայց այլևս գործո­ղություն չեն կարո­ղա­նում իրա­կա­նացնել:

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ