16.9 C
Yerevan

Անվտանգություն Եվ Կողմնո­րո­շում

ՀԱՊԿ‑ը մարտա­կան գործո­ղություննե­րից մեկ շաբաթ հետո հայտա­րա­րում է, որ քննիչ հանձնա­խումբ է ուղարկե­լու, որպեսզի տեղում հասկա­նան, թե ինչ է կատարվել, ասես տեղյակ չեն թե ինչ, որտեղ և երբ:

Ստե­փան Ասդուրյան

1inAm‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ պատմա­բան, Բերկլիի համալսա­րա­նի դասա­խոս Ստե­փան Ասդուրյա­նի հետ:
Զրույցի հիմնա­կան թեման շոշա­փել է անվտանգության, արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ կողմնո­րոշման և ներքին առումով ազգա­յին-հասա­րա­կա­կան-պետա­կան պատրաստվա­ծության ուղղություննե­րը:
Արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րոշման հեռանկա­րում տարբեր ուղղություններ են եղել, և հիմա առա­վել հայտնի ու տարածված է ուժա­յին հարա­բե­րակցության տեսա­կը: Դրան տարբեր կերպ են անվա­նում, բայց էությունը նույնն է:
Ընդհա­նուր առմամբ չկա որևէ կողմնո­րո­շում, որը հարյուր տոկո­սա­նոց անվտանգության երաշխիք կտա ու հենց այդ պատճա­ռով էլ միա­կողմա­նիությունն առա­վել վտանգա­վոր է:
Ստե­փան Ասդուրյանն ասաց, որ հիմա կոնկրետ Հայաստա­նում սկզբունքա­յին խնդիր է հասունա­ցել այն առումով, որ անվտանգության երաշխիքնե­րի ապա­հո­վումը ոչ թե ներհա­յաստանյան ուղղվա­ծության է, այլ արտա­քին կողմից ակնկալվող հովա­նա­վորչության: Հայաստա­նում այսօր կան բազմա­թիվ լրատվա­կաններ, կուսակցություններ, որոնք կամ ռուսա­մետ են, կամ ամե­րի­կա­մետ: Ամե­րի­կա­մետ հատվածն առա­ջարկում է միանգա­մից փոխել ուղղությունը և գնալ ամե­րիկյան ուղղությամբ, առանց հաշվի առնե­լու, որ այդ ոչ միայն մեծ բարդություննե­րի հետ է կապված, այլև
կան նաև էական տնտե­սա­կան գործոններ, որոնք կարող են խնդիրներ առա­ջացնել: Օրի­նակ եթե ռուսնե­րի հետ մենք մեր բոլոր կապե­րը միանգա­մից ու կոպիտ կերպով կտրենք, ինչպե՞ս ենք այդպես միանգա­մից էլ ապա­հո­վե­լու այն ողջ ծավա­լի ներկրումն ու արտա­հա­նումը, որ ունենք այս պահին ռուսա­կան շուկա­յի հետ: Իսկ դա կատակ բան չէ: Եվ նույնպես այն ուժե­րը, որոնք ռուսա­կան կողմնո­րոշման ջատա­գովներն են ու մշտա­պես պնդել են, որ Ռուսաստա­նը մեր ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցն է ու ինչ էլ լինի անհնար է, որ նա որևէ լուրջ մակարդա­կի ռազմա­կան բախում
թույլ տա Արցա­խում, հիմա հո տեսնում են, որ ոչ միայն Արցա­խում ծանր պատե­րազմ տեղի ունե­ցավ, դեռ մի բան էլ Ադրբե­ջա­նը ներխուժել է Հայաստա­նի տարածք: Այս դեպքում էլ ՀԱՊԿ‑ը մարտա­կան գործո­ղություննե­րից մեկ շաբաթ հետո հայտա­րա­րում է, որ քննիչ հանձնա­խումբ է ուղարկե­լու, որպեսզի տեղում հասկա­նան, թե ինչ է կատարվել, ասես տեղյակ չեն թե ինչ, որտեղ և երբ: Ստե­փան Ասդուրյանն այն միտքը զարգացրեց, որ երե­սուն տարում մենք այդպես էլ չկա­րո­ղա­ցանք իրա­պես պետություն կառուցել ու բազմա­թիվ առումնե­րով արհեստա­կան մնա­ցինք, չգի­տակցե­ցինք պետա­կան մակարդա­կի լրջություն ասվա­ծը:
Նա համե­մա­տա­կան անցկացրեց Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի կողմից վարվող արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ վերջին տասնամյակնե­րում: Ադրբե­ջա­նը, հատկա­պես Հեյդար Ալիևի ժամա­նա­կաշրջա­նում բազմա­կի անգամ ավե­լի ճարպիկ էր վարում իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը: Եթե Հայաստա­նը բավա­րարվում էր միայն ռուսնե­րի վրա հույսը դնե­լով, Ադրբե­ջանն աշխա­տեց շատե­րի հետ: Արդյունքը եղավ նաև 44 օրյա պատե­րա­զում: Ի՞նչ արձա­գանք ստա­ցանք աշխարհից: Խոշոր հաշվով ոչ մի: Երբ Մակրո­նը բազմա­թիվ գովեստի խոսքեր էր ասում հայ ժողովրդի
հասցեին և քննա­դա­տում էր Ալիև­ին, ի՞նչ օգուտ տվեց այդ մեզ: Ոչ մի: Որովհետև Ադրբե­ջա­նը տարի­ներ է ի վեր աշխա­տում է բոլո­րի հետ: Ինչո՞ւ որևէ երկիր այդ պատե­րազմի ընթացքում այդպես էլ Հայաստա­նի կողմը չկանգնեց, որովհետև Ադրբե­ջա­նը վաղուց էր նրանցից շատե­րին գնել իսկ շատե­րի վրա էլ լավ տպա­վո­րություն թողել:
Բազմա­թիվ են օտա­րա­լե­զու ադրբե­ջա­նա­մետ դասա­խո­սություննե­րը, գրքե­րը, տեսա­հո­լո­վակնե­րը, գիտա­կան ամսագրերն ու հրա­պա­րա­կումնե­րը ու դրանք տարածված են ողջ աշխարհով մեկ: Բայց ի՞նչ են հակադրել հայե­րը:
Գրե­թե ոչինչ: Ադրբե­ջա­նա­կան տասը գրքի դիմաց մեկ հայկա­կան հոդված լինի-չլի­նի:
Ասդուրյա­նը նաև շեշտեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբե­ջա­նը, ի տարբե­րություն հայե­րի ու վրա­ցի­նե­րի, որոնք էթնիկ խնդիրներ չունեին, սկսեց իր խորհրդա­յին ժառանգության պատմա­կա­նա­ցումը, այսինքն ամեն կերպ փորձե­լով հիմնա­վո­րել իրենց՝ այս տարա­ծաշրջա­նում էթնի­կա­կան բնի­կությունը: Արհեստա­կան Ադրբե­ջանն ուներ էթնի­կա­կան

հաստատման, ինքնաարդա­րացման խնդիր, և քանի դեռ նրանք զբաղված էին իրենց աղվա­նա­կան ժառանգորդներ հռչա­կե­լով, ինչը տեսնում ենք այսօր հայկա­կան տաճարնե­րի մշա­կութա­յին զավթման գործո­ղություննե­րում, ապա հայե­րը պարզա­պես պարապ նստե­ցին ու ոչինչ չարե­ցին, հուսա­լով, որ ամեն բան լավ կլի­նի:
Մենք նույնիսկ չենք հասկա­նում, թե այսօր երբ Բայդե­նը, Մակրո­նը կամ մեկ այլ ուրի­շը որևէ խոստումներ է տալիս, ինչքանո՞վ են դրանք իրա­կան և հուսա­լի: Ի՞նչ կարող ենք մենք ակնկա­լել ու որքանո՞վ վստահ լինենք ու այդ
միջո­ցում էլ հասցնենք կտրուկ փոխել մեր կողմնո­րո­շումը:
Ինչ վերա­բե­րում է այն թեզին, որ Ռուսաստա­նը շատ արագ լքում է տարա­ծաշրջա­նը, Ասդուրյա­նը ամբողջո­վին չհա­մա­ձայնեց և ասաց, որ դա դեռ պիտի լինի: Մենք չափից ավե­լի վստահ ենք այնտեղ, ուր հարկա­վոր է գեթ փոքր ինչ կասկա­ծանքով վերա­բերվել:
Ստե­փան Ասդուրյանն անդրա­դարձավ նաև Հայաստան-Սփյուռք կապե­րին, դրա անհրա­ժեշտության գիտակցմանն ու նշեց, որ ինքը ևս մասնա­կից էր վերջերս տեղի ունե­ցած խորհրդա­ժո­ղո­վին: Ուրա­խա­լին այն էր, որ մասնա­կիցնե­րի մեծ մասը հանդի­սա­նում էր իր ոլորտի մասնա­գետ կամ երկար ժամա­նակ աշխա­տե­լու փորձ ուներ: Այն բոլոր հանդի­պումնե­րին, որոնց ինքը ներկա էր եղել, շոշափվել էին հստակ կետեր ու հստակ ուղղություններ: Այլ հարց է, թե այդ խորհրդա­ժո­ղո­վի արդյունքը ինչ պիտի լինի: Անշուշտ մեկ օրում հնա­րա­վոր չէ միանգա­մից արդյունք քաղել:
Արժե­վո­րել է պետք, բազմա­թիվ խորքա­յին հարցեր կան Ինչպես ասում էր Ֆրանսիա­յի նախա­գահ Միտե­րա­նը. «նույիսկ ժամա­նա­կին ժամա­նակ է պետք»: Այս հանդի­պումը հստակ նպա­տակ ուներ Սփյուռքի մասնա­գետնե­րի հետ աշխա­տե­լու և դա շատ լավ է ու հակա­ռա­կը պնդելն անհե­թե­թություն է: Պետք չէ դատել, վարկա­բե­կել: Ցավա­լի է, որ շատ կարև­որ անձինք և կազմա­կերպություններ չմասնակցե­ցին: Եթե նրանք ասե­լիք և ծրա­գիր ունեն, թող գան և ազատ արտա­հայտվեն: Պետք է միասնա­կա­նության հասնել, գոնե նվա­զա­գույն չափի, մանա­վանդ, որ մեր դաշնա­կի­ցը
թուրքի հետ է համա­գործակցում ու մենք հիմա պիտի ըմբռնենք գոնե դա ու համախմբմամբ կառուցենք պետությունը:
Բոլոր հարցե­րը պետք է թողնել մի կողմ և Հայաստա­նի ու Արցա­խի պաշտպա­նությունը վեր դասել ամեն ինչից: Թող մերժողնե­րը գան և իրենց խոսքն ասեն: Ի՞նչ են ուզում: Բացի հուզա­կան խոսքից ոչինչ չունեն: Միայն դավա­ճան են գոռում ու եթե թեկուզ դա այդպես էլ լինի, թեև այդպես չէ, ապա ո՞րն է նրանց հստակ ծրա­գի­րը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ