16.9 C
Yerevan

Ով Է Իրա­կան Թուրքն Ու Թշնա­մին

Ժամա­նա­կին Հայաստա­նում էս տեսակ ժեխե­րը Հրանտ Դինքին էլ էին հազար անուն կպցնում, թուրք էին ասում: Հրանտին սպա­նե­ցին, ժեխը մնաց ջրի երե­սին: Բայց Հրանտը հազար տարի կհիշվի, Հրանտը իր կյանքի գնով միլիո­նա­վոր մարդկանց ցնցեց, արթնացրեց, նրանց ուղեղնե­րում հարցեր առա­ջացրեց…

Արա Արա­յան

Պատիս հայտնվեց Նաի­րա Զոհրաբյա­նի ստա­տուսը Կարո Փայլա­նի մասին:
Մեղա մեղա, սրա բոսը մոտերքում չի, որ ասի, Նառա դու սուս:
Այ բալամ, ախր ձեր չափն ու կշի­ռը վերջա­պես զգա­ցեք: Այսքա­նից հետո, մանկա­պարտե­զի խլնքոտ երե­խե­քի պես, մղկուտ-պաթո­սով ու իրեք մանե­թա­նոց հայրե­նա­սի­րությամբ փորձում եք մարդկանց խաբե՞լ:
Ասենք Կարոն հայ չէ, քուրդ է, թուրք է, ազե­րի է, ուզբեկ է հետո՞:
Որ դուք հայ եք հետո ի՞նչ:
Նույնիսկ ամե­նա վատ, հայատյաց թուրքը ձեզա­նից լավն է, որովհետև նա երև­ա­ցող, դիստանցիա պահող թշնա­մի է:
Դուք եք ազգի թշնա­մին, դուք եք երկիրն այս օրին հասցրել:
Հիմա էլի հայ ու թուրք եք խաղում, քուչի պանյատնե­րով ու մակարդա­կով Կարո Փայլա­նի բոստանն եք քար նետում:
5–10 հազար դրա­մով սեփա­կան ժողովրդից ձայն եք առել, Կարոն 80 միլիո­նա­նոց մահմե­դա­կան երկրում մանդատ է ստա­ցել, ազգայնա­կան խավա­րա­միտնե­րի հետ կռիվ է տալիս: Դուք Առինջի վետե­րոկնե­րից են կողմ աշխարհա­յացք չունե­ցողներտ, Կարո­յի հասցեին լուտա՞նք եք թափում:))
Ու առհա­սա­րակ, ձեր բութ ուղեղնե­րում մի բան ֆիքսեք:
Կան լավ մարդիկ, կան վատ մարդիկ: Թուրքե­րի մեջ լիքը լավ մարդիկ կան, որ հազար վատ հայ արժեն: Հասուն մարդիկ ազգությամբ, կուսակցությամբ, սեռով, փողով, հագուստով ու շրթներկի գույնով , շեֆե­րի տակ պառկե­լու շնհորքով չեն չափվում:
Կան համա­մարդկա­յին, աստվա­ծա­յին ու տիե­զե­րա­կան չափա­նիշներ, որոնց մեջ ձեր տեսակնե­րը չեն մտնում:
Բա որ հիշո­ղությունը կորցրած մարդիկ հանկարծ googl ում ձեր անուննե­րը գրեն, ձեր կուսակցություննե­րի անուննե­րը գրեն, ինչե՞ր ասես չի հիշեցնի googl ը…
Ժամա­նա­կին Հայաստա­նում էս տեսակ ժեխե­րը Հրանտ Դինքին էլ էին հազար անուն կպցնում, թուրք էին ասում:
Հրանտին սպա­նե­ցին, ժեխը մնաց ջրի երե­սին:
Բայց Հրանտը հազար տարի կհիշվի, Հրանտը իր կյանքի գնով միլիո­նա­վոր մարդկանց ցնցեց, արթնացրեց, նրանց ուղեղնե­րում հարցեր առա­ջացրեց…
Հայրե­նա­սերնե­րիս տեսեք:

Գրա­ռումը՝ Արա Արա­յա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ