22.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Խորհրդա­րա­նում մեծա­մասնություն չունե­ցող Դաշնակցության համար կարեւոր էր ցույց տալ, որ վայե­լում է ժողովրդի վստա­հությունը, ուստի փորձում էր համախմբել ուժե­րը եւ ակտիվ քարոզչություն իրա­կա­նացնել։

1918թ. դեկտեմբե­րին Երեւա­նում տեղի են ունե­նում քաղա­քա­յին խորհրդի՝ դումա­յի ընտրություննե­րը։

Հիմնա­կան քաղա­քա­կան ներկա­յա­ցուցչա­կան մարմի­նը՝ Հայաստա­նի խորհուրդը, չէր ձեւա­վորվել ընտրությամբ, այլ կազմա­վորվել էր Ազգա­յին խորհրդի անդամնե­րի թիվը եռա­պատկե­լով։ Երեւա­նի քաղա­քա­յին դումա­յի նախորդ ընտրություննե­րը տեղի էին ունե­ցել 1917թ., եւ ներկա­յա­ցուցիչնե­րը կամ, ինչպես այն ժամա­նակ էին ասում, ձայնա­վորներն ընտրվել էին մեկ տարի ժամկե­տով։ Այժմ կարգը փոխվել էր, եւ դուման գործե­լու էր 4 տարի ժամկե­տով։

Դումա­յի ընտրություննե­րում հիմնա­կան պայքարն ընթա­նում էր Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության եւ Հայ ժողովրդա­կան կուսակցության միջեւ, թեեւ երկուսն էլ գործող կոա­լի­ցիոն կառա­վա­րության կազմում էին։

«Սեւ քարոզչություն» եւ փոխա­դարձ մեղադրանքներ

Դումա­յի ընտրությունից երկու շաբաթ առաջ «Զանգ» թերթը, որի խմբա­գի­րը ՀՅԴ առաջնորդնե­րից Սիմոն Վրացյանն էր, գրում էր, որ ժողո­վուրդն անտարբեր է ընտրություննե­րի նկատմամբ, իսկ քաղա­քա­կան պայքար ընդհանրա­պես չի նկատվում։

«Զանգ», 1 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 75

«Թե՛ հասա­րա­կա­կան խավե­րը, եւ թե՛ քաղա­քա­կան կուսակցություններն անտարբեր են ու սպա­սո­ղա­կան վիճա­կի մեջ։ Կուսակցություննե­րից Հ. Ժողովրդա­կանն է միայն, որ, ինչպես ասում են, Թիֆլի­սից առատ փողեր է բերել եւ այդ փողով փորձում է միբի­լի­զա­ցիա­յի ենթարկել իր «բանակնե­րը»՝ կամե­նա­լով փողով ձեռք բերել քաղա­քա­յին ինքնա­վա­րության աթոռնե­րը։ …Քաղա­քա­յին ընտրություննե­րի շուրջ մեր հասա­րա­կության ցույց տված անտարբե­րությունը վերին աստի­ճա­նի դատա­պարտե­լի է։ Ավե­լի պախա­րա­կե­լի եւ ցավա­լի է կուսակցություննե­րի թույլ վերա­բե­րումը»։

Խորհրդա­րա­նում մեծա­մասնություն չունե­ցող Դաշնակցության համար կարեւոր էր ցույց տալ, որ վայե­լում է ժողովրդի վստա­հությունը, ուստի փորձում էր համախմբել ուժե­րը եւ ակտիվ քարոզչություն իրա­կա­նացնել։ «Երեւա­նի դաշնակցա­կան ընկերնե­րը պետք է գիտակցեն, թե ինչպի­սի կարեւոր նշա­նա­կություն ունեն ներկա ընտրություննե­րը եւ ամբողջ թափով նետվեն նախընտրա­կան պայքա­րի մեջ»,- գրում էր «Զանգը»։

Հայ ժողովրդա­կան կուսակցությունը Երեւա­նի իրա­վի­ճա­կը համա­րում էր աղե­տա­լի եւ մեղադրում ՀՅԴ-ին:

«Ժողո­վուրդ», 8 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 42

«Այդ քաղա­քա­կան կուսակցությունը անկա­րող է իր էությամբ եւ իր կազմով խաղաղ շինա­րար աշխա­տանքի։ Եվ չնա­յած մեծ խոստումնե­րին, Դումա­յի դաշնակցա­կան մեծա­մասնությունը ոչ միայն չլա­վացրեց քաղա­քի դրությունը, այլ շատ ավե­լի վատթա­րացրեց, այնպես որ շատե­րը սկսե­ցին ափսո­սա­լով հիշել ցարա­կան ռեժի­մի ժամա­նակ եղած Դումա­յի գործունեությունը»։

«Հարուստնե­րի» եւ «աղքատնե­րի» շահե­րի պաշտպաններ

Ընտրություննե­րին ընդա­ռաջ փոխա­դարձ մեղադրանքնե­րը շատա­նում էին եւ աստի­ճա­նա­բար վերա­ճում «հարուստնե­րի» եւ «աղքատնե­րի» շահե­րը պաշտպա­նող քաղա­քա­կան ուժե­րի պայքա­րի։ Քանի որ Հայ ժողովրդա­կան կուսակցությունը ազա­տա­կան գաղա­փարնե­րի կրող էր, նախընտրա­կան քարոզչության շրջա­նում այն ներկա­յացվում էր որպես «բուրժուա­նե­րի» կուսակցություն։ Ի հակակշիռ՝ Դաշնակցությունը հանդես էր գալիս որպես աշխա­տա­վորնե­րի մասին մտա­ծող քաղա­քա­կան միա­վոր։

«Զանգ», 15 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 80

«Եթե հաղթի բուրժուա­կան կողմը, այսինքն՝ Հայ Ժողովրդա­կան կուսակցությունը, այդ ապա­ցույց կլի­նի մեր աշխա­տա­վոր տարրի տհա­սության. դրա­նով քաղա­քի չունեւոր մասը մի քանի տարով ճորտ կդառնա սպե­կուլյանտնե­րի եւ շահա­գործողնե­րի։ Եթե հաղթի աշխա­տա­վո­րությունը, քաղա­քիս դեմոկրա­տիան իր ձեռքը կառնի քաղա­քի բարգա­վաճման գործը։ Այսօրվա ընտրություննե­րը շահա­գործող բուրժուա­զիա­յի եւ շահա­գործվող աշխա­տա­վո­րության պայքարն է»։

Դաշնակցության դեմ հանդես էին գալիս նաեւ ձախա­կողմյան կուսակցություննե­րը՝ էսէռներն ու սոցիալ-դեմոկրատնե­րը։ Էսէռնե­րը Երեւա­նում թռուցիկներ էին տարա­ծում, որտեղ կոչ էին անում մարդկանց իրենց ձայնը չտալ Դաշնակցությա­նը եւ «ազատվել հայ հերոսնե­րի տիրա­պե­տությունից»։ Ի պատասխան՝ Դաշնակցությունը էսէռնե­րին մեղադրում էր հայ աշխա­տա­վորնե­րի շահե­րին դավա­ճա­նե­լու եւ հակա­դաշնակցա­կան քարոզչություն իրա­կա­նացնե­լու համար. «15 թեկնա­ծու ունեք հավա­քած փողո­ցից ու երեկվա հակա­դաշնակցա­կաննե­րից, դումա­յի համար։ Դադա­րեք վրդո­վե­լուց հայ նահա­տակնե­րի շիրիմնե­րը եւ հայ հերո­սա­մարտի հերոսնե­րին հանգիստ թողեք»։

Հայ ժողովրդա­կան կուսակցությունն իր հերթին քաղա­քա­ցի­նե­րին իրա­զե­կում էր, որ թեեւ Դաշնակցությունը հանդես է գալիս աշխա­տա­վորնե­րի պաշտպա­նության լոզունգնե­րով, սակայն իրա­կա­նում չի մտա­ծում հասա­րակ մարդկանց մասին։ Որպես ասվա­ծի հիմնա­վո­րում՝ «Ժողո­վուրդ» թերթը հրա­պա­րա­կում էր հացի մեկ ֆունտի գինը 20 կոպե­կով բարձրացնե­լու քաղա­քա­յին իշխա­նություննե­րի որո­շումը։

Նախընտրա­կան շրջա­նում Երեւա­նի գործող իշխա­նություննե­րի հասցեին հնչող մեղադրանքնե­րը տեղա­վորվում էին հակա­դաշնակցա­կան քննա­դա­տության տրա­մա­բա­նության մեջ. ՀՅԴ ցուցա­կի երկրորդ համա­րը Երեւա­նի քաղա­քա­պետ Թադեւոս Տոշյանն էր։ Քաղա­քա­պե­տը պատասխա­նա­տու էր ոչ միայն քաղա­քի կարգուկա­նո­նի, մաքրության, անվտանգության, այլեւ մթերքի որա­կի ու պատշաճ մատա­կա­րարման համար։ Իսկ Երեւա­նում այս առումով իրա­վի­ճա­կը ծայրա­հեղ ծանր էր՝ հանրա­պե­տության տնտե­սության ընդհա­նուր աղե­տա­լի վիճա­կը չէր կարող չանդրա­դառնալ քաղա­քա­յին կառա­վարման վրա։

«Մեկը հարցնի դեմոկրա­տիա­յի անունից խոսող պարո­նին. «Պարոն, ի՞նչ ընդհա­նուր բան կա կուսակցության եւ քաղա­քը մաքրե­լու ու լուսա­վո­րե­լու, կամ քաղա­քում նոր փուռեր բանա­լու մեջ, որ խեղճ քաղա­քա­ցին մի քառորդ հաց ստա­նա­լու համար 4–5 ժամ չկանգնի այս ցուրտ ժամա­նակ, հերթ չպա­հի, ցրտա­հար չլի­նի»։ Փոխա­նակ այստեղ քաղա­քի շահե­րից այդչափ երկար ու բարակ խոսե­լու, փոխա­նակ նեղ կուսակցա­կան վեճեր մեջտեղ բերե­լու, մի քիչ նեղություն քաշեին եւ Աստաֆյան փողո­ցի վրա գտնվող գիմնա­զիա­յի համար կառուցվող շենքը կարգի բերեին ու գաղթա­կաննե­րին այնտեղ տեղա­վո­րեին… կամ եթե նույն շենքի առաջ գտնվող վիհը տախտա­կով կամ մի այլ բանով պատեին, որ քաղա­քա­ցին մոտով անցնե­լիս մեջը չընկներ եւ գլուխն ու ոտքը չկոտրեր»,- գրում էր «Ժողո­վուրդը»։

Նորե­րը շարունա­կում են հին աշխա­տե­լաո­ճը

Քննա­դա­տության մեջ զգա­լի տեղ ուներ նաեւ դժգո­հությունն անարդա­րությունից ու կաշա­ռա­կե­րությունից։ Համա­ճա­րա­կա­յին հիվանդություննե­րի տարածման պատճա­ռով սննդամթերքի խիստ վերահսկո­ղությունը, հացի եւ գյուղատնտե­սա­կան այլ ապրանքնե­րի պակա­սությունը, միլի­ցիա­յի աշխա­տողնե­րի ցածր վարձատրությունը նպաստա­վոր պայմաններ էին ստեղծում կաշա­ռա­կե­րության եւ օրի­նա­զանցության համար։ Ընդդի­մությունը նշում էր, որ թեեւ հեղա­փո­խությունից ու ցարա­կան կարգե­րի վերա­ցումից հետո բազմա­թիվ պաշտոնյա­ներ փոխվե­ցին, սակայն նորե­րը շարունա­կում են հին աշխա­տե­լաո­ճը։

«Ժողո­վուրդ», 6 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 41

«Ինչո՞ւ ծածկել եւ չխոստո­վա­նել այն ճշմարտությունը, որ միլի­ցիա­յից հին ռեժի­մի մարդիկ, որպես միա­պե­տա­կաններ եւ կաշա­ռա­կերներ, դուրս շպրտվե­ցին, իսկ նրանց փոխա­րի­նե­ցին մեծ մասամբ այնպի­սիննե­րը, որոնք առա­ջիննե­րին գերա­զանցե­ցին։ Ինչո՞ւ բացարձակ չհայտնել, որ եթե գորո­դո­վոյնե­րը գաղտնի էին կաշառք վերցնում, միլի­ցիո­նե­րը սակարկում է։ Ինչո՞ւ հրա­պա­րա­կավ չհայտնել, որ 1‑ին թաղա­մա­սի կոմի­սա­րի օգնա­կան Եղի­շե Բաբա­յա­նը «հոտած միսեր» եւ «նեխած պոմի­դոր» փնտրե­լու ժամա­նակ մաքուր մսերն էլ է տանում իր եւ յուրա­յիննե­րի մեջ հավա­սար բաժա­նե­լու։ Իսկ երբ տերը համարձակվում է ասել, որ պոմի­դո­րը նոր է, նա՝ հրա­մա­յում է անմի­ջա­պես «արեստա­վատ» անել «քուրդ գաղթա­կա­նին»։ Ղանթա­րի տակ հացը քննության ենթարկե­լիս 112-րդ միլի­ցիո­նե­րը 2 ֆունտ հաց եւ 3 ռուբլի կաշառք առնե­լով, թույլ է տալիս, որ խմոր հացը ծախվի»։

Թերթե­լով 100 տարի առաջ հրա­տա­րակված մամուլի էջե­րը՝ հանդի­պում ենք հնարքնե­րի, որոնք կիրառվում են նաեւ այսօր։ «Ժողո­վուրդ» թերթը տպագրել էր նախորդ՝ 1917թ. ընտրություննե­րում Դաշնակցության խոստումնե­րը, ապա կետ առ կետ նշել, թե դրանցից որն ինչպես է իրա­կա­նացվել։ Օրի­նակ՝ 1917-ին հաց, լույս եւ ազա­տություն խոստման դիմաց գրված էր. «Ավա­զոտ հաց, գիշե­րա­յին խավար եւ մաուզե­րա­վորնե­րի ու լիա­զորնե­րի բռնա­կա­լություն», իսկ «պրոգրե­սիվ եկամտա­յին հարկ»-ի դիմաց նշված էր. «Դատարկ խոստում, որ նույնիսկ չեն փորձել իրա­գործել»։

Ընտրություննե­րի արդյունքնե­րը

Քաղա­քա­յին դումա­յի ընտրություննե­րը տեղի են ունե­նում դեկտեմբե­րի 15-ին։ Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության թեկնա­ծունե­րի ծավա­լուն ցուցա­կը (թիվ 1) գլխա­վո­րում էր Ալեքսանդր Խատիսյա­նը։ Իրենց թեկնա­ծությունը դրել էին Թադեւոս Տոշյա­նը, Նիկոլ Աղբալյա­նը, Սիմոն Վրացյա­նը եւ ուրիշներ։ ՀԺԿ‑ի ցուցա­կում (թիվ 2) էին Սամսոն Հարությունյա­նը, Միքա­յել Պապա­ջանյա­նը, Արտա­շես Էնֆիաճյա­նը, Արմե­նակ Եկարյա­նը եւ ուրիշներ։

Երեւա­նի դումա­յի ընտրություննե­րի քվեարկության համար քաղա­քում կազմա­կերպվել էր 9 տեղա­մաս՝ քաղա­քա­յին վարչության, իգա­կան դպրո­ցի, գավա­ռա­կան դատա­րա­նի, Գայանյան դպրո­ցի, Ս. Հռիփսի­մեի գիմնա­զիա­յի, ռուս-թաթա­րա­կան դպրո­ցի, Կոնդի Ս. Հովհաննե­սի դպրո­ցի, քաղա­քա­յին դատա­րա­նի եւ Նորքի դպրո­ցի շենքե­րում։

1918թ. դեկտեմբե­րի 11-ին խորհրդա­րա­նի որոշմամբ Երեւա­նում ապրող բոլոր գաղթա­կաննե­րին եւ արեւմտա­հա­յե­րին ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունք է տրվում։

Ընտրությունից երեք օր անց քվեարկության արդյունքնե­րը հրա­պա­րակվում են. ՀՅԴ‑ն ստա­նում է 3832 ձայն՝ 42 տեղ, ՀԺԿ‑ն՝ 1249 ձայն՝ 14 տեղ, էսէռնե­րը ստա­նում են 3, իսկ սոցիալ-դեմոկրատնե­րը՝ 1 տեղ։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ