16.3 C
Yerevan

ՀԱՊԿ-ից Դուրս Գալու Ռիսկե­րը

Ասվա­ծի համա­տեքստում պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ին անդա­մակցության շարունա­կումը ինքնին ռիսկ է, միա­ժա­մա­նակ որեւէ օգուտ Հայաստա­նին չի բերում:

Հովսեփ Խուրշուդյան

Իմ վերլուծա­կա­նը Nouvelles d’Arménie-ում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մեթո­դա­բա­նության, անհրա­ժեշտ քայլե­րի եւ հնա­րա­վոր ռիսկե­րի կառա­վարման վերա­բերյալ /ֆրանսերեն/: Հայե­րե­նը՝ ստո­րեւ: Չափե­լու համար այն ռիսկե­րը, որն իր մեջ պարունա­կում է Հայաստա­նի դուրս գալը ՀԱՊԿ-ից նախ պետք է հասկա­նալ, թե որոնք են Ռուսաստա­նի նպա­տակնե­րը Հայաստա­նում եւ, ընդհանրա­պես տարա­ծաշրջա­նում եւ ինչով են դրանք արտահայտվում:Իմ կարծի­քով դրանք են. 1. Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ տնտե­սա­կան եւ ռազմա­կան համա­գործակցությունը խորացնե­լու միջո­ցով փորձել վերջիննե­րին հեռու պահել Արեւմուտքի հետ հարա­բե­րություննե­րի սերտա­ցումից եւ ներա­ռել ընդհուպ միասնա­կան տնտե­սա­կան եւ մաքսա­յին գոտու՝ ԵԱՏՄ‑ի մեջ, ինչը մեկ անգամ չէ, որ հռչակվել է դեռ մինչեւ Ուկրաի­նա­յի դեն Ռուսաստա­նի ագրե­սիան: Այդ ճանա­պարհով Ռուսաստա­նը փորձում է խորացնել ՆԱՏՕ‑ի ու Թուրքիա­յի, ԵՄ‑ի ու Թուրքիա­յի միջեւ արդեն առկա ճեղքե­րը, միա­ժա­մա­նակ կրեմլյան կլեպտոկրա­տիկ ամբողջ վերնա­խա­վը կշա­րունա­կեր սնվել Բաքվի շռայլ ՙՙնվի­րատվություննե­րից՚՚, որոնք, ըստ տարբեր գնա­հա­տա­կաննե­րի, տարե­կան մի քանի միլիարդ դոլա­րի են հասնում: Հիշեցնենք, որ այդ խոշոր ֆինանսա­կան հոսքե­րի լվա­ցումը ապա­հո­վե­լու համար անմի­ջա­պես արցախյան պատե­րազմի 3‑րդ՝ 44-օրյա փուլից հետո Ադրբե­ջա­նում բացվեց ռուսաստանյան խոշո­րա­գույն բանկե­րից մեկի մասնաճյուղը: Մի բան, որը խիստ բացա­ռություն է Ադրբե­ջա­նի համար, որը ամեն բան անում է օտա­րերկրյա բանկե­րին սեփա­կան երկրում աշխա­տել թույլ չտա­լու ու ֆինանսա­կան շուկա­յի վերահսկո­ղությունը ամբողջությամբ Ալիեւ-Փաշաեւ կլաննե­րի վերահսկո­ղության տակ պահե­լու համար: Այդ եռա­կողմ համա­գործակցության խորացման նշաննե­րից էր նաեւ այն, որ ի պատասխան ամե­րիկյան եւ արեւմտյան այլ երկրնե­րի պատժա­մի­ջոցնե­րի, որի արդյունքում Թուրքիա­յին ոչ միայն չեն մատա­կա­րարվում հակաօ­դա­յին համա­կարգեր, շատ այլ զինա­տե­սակներ եւ տեխնո­լո­գիա­ներ այլ անգամ այդ երկի­րը դուրս թողնվեց Ֆ‑35 ինքնա­թիռնե­րի ծրագրից ու նաեւ հարցա­կա­նի տակ է նոր Ֆ‑16-երի մատա­կա­րա­րումը եւ հնե­րի արդիա­կա­նացման ծրա­գի­րը, Էրդո­ղա­նը սկսեց ռազմա­կան ոլորտում շոշա­փե­լի շարժ դեպի Ռուսաստան՝ գնե­լով վերջի­նից Ս‑400 ՀՕՊ համա­կարգեր: 2. Որպես առա­ջին կետի արդյունք դուրս մղել Արեւմուտքին տարա­ծաշրջա­նից, հատկա­պես՝ Հարա­վա­յին Կովկա­սից, կամ, առնվազն թույլ չտալ վերջի­նին ամրապնդել իր արդեն առկա դիրքե­րը տարա­ծաշրջա­նում: 3. Թույլ չտալ Իրա­նի էներգա­կիրնե­րի՝ գազի եւ նավթի տարանցում Հայաստան-Վրաստան-Եվրո­պա երթուղով: Նման ենթա­կա­ռույցնե­րի կառուցման հնա­րա­վո­րությունը մեծա­ցել է հատկա­պես Արեւմուտք-Իրան միջուկա­յին գործարքի վերա­գործարկման հնա­րա­վո­րությա­նը զուգա­հեռ: Դա լիո­վին կչե­զո­քացներ Ռուսաստա­նի գազա-նավթա­յին շանտա­ժի ազդե­ցությունը Եվրո­պա­յի վրա, միա­ժա­մա­նակ քաղա­քա­կան եւ տնտե­սա­կան առումով շեշտա­կիո­րեն կուժե­ղացներ Հայաստա­նը եւ Վրաստա­նը եւ կթուլացներ վերջիննե­րի կախվա­ծությունը Ռուսաստա­նից: Կրեմլը այս նպա­տա­կին հասնե­լու ուղի­նե­րից մեկը տեսնում է հայկա­կան տրանսպորտա­յին հյուսիս-հարավ, արեւմուտք-արեւելք խաչմե­րուկի վրա լիա­կա­տար վերահսկո­ղություն ստա­նա­լու մեջ: Այստեղ Ռուսաստա­նի շահերտը եւս համընկնում են Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի շահե­րի հետ: 4. Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի ձեռքե­րով հետեւո­ղա­կա­նո­րեն թուլացնե­լով Հայաստա­նը՝ հասնել վերջի­նի կլանմա­նը առնվազն Ռուսաստան-Բելա­ռուս դաշինքում, կամ անգամ միացնել Ռուսաստա­նին: Ընդ որում Հայաստա­նի ու Արցա­խի համար այնպի­սի գոյա­բա­նա­կան սպառնա­լիքներ պետք է ստեղծվեին, որպեսզի վերջիններն իրենք խնդրեին միա­նալ Ռուսաստա­նին որպես փրկության միակ եւ վերջին հնա­րա­վոր միջոց: Մի բան, որի մասին արդեն բաց տեքստով ֆրանսիա­կան France 2 հեռուստաընկե­րությա­նը տված իր հարցազրույցում հայտա­րա­րեց Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը: Այս ծրա­գի­րը նոր չէ եւ դրա գլխա­վոր բաղադրիչ ՙՙԼավրո­վի պլան պլյուս՚՚-ի մասին դեռ 2016-ին ՀՀ ԱԺ ամբիո­նից հրա­պա­րա­կա­յին արտա­հայտվել է այն ժամա­նակ ընդդի­մա­դիր պատգա­մա­վոր Նիկոլ Փաշինյա­նը: Այս պլա­նը պետք է ամբողջությամբ հաջողվեր, քանի որ Հայաստա­նի նախորդ երկու նախա­գահնե­րը ամեն բան արել էին Հայաստա­նին ամբողջությամբ Ռուսաստա­նի ազդե­ցության, իսկ ավե­լի ճիշտ կլի­նի ասել՝ կապանքնե­րի մեջ գցե­լու համար: Դրա վերջին արա­րը 2013-ին Սերժ Սարգսյա­նի կողմից ԵՄ‑ի հետ ասո­ցացված համա­ձայնագրի եւ դրա մաս կազմող DCFTA համա­ձա­յանգրի ստո­րագրումից հրա­ժարվելն էր: Հիշեցնեմ, որ դրանք բանակցվել էին 2009-ից, ամբողջությամբ համա­ձայնեցվել եւ պատրաստ էին ստո­րագրե­լուն, սակայն Հայաստա­նի այն ժամա­նակվա նախա­գա­հը մեկ օրում հրա­ժարվեց Հայաստա­նի արտա­քին տնտե­սաա­կան դիվե­սիֆի­կացման այդ կարեւոր հնա­րա­վո­րությունից եւ 180 աստի­ճա­նով փոխե­լով վեկտո­րը՝ որո­շեց ստո­րագրել Ռուսաստա­նի գլխա­վո­րած մաքսա­յին միության՝ ԵԱՏՄ‑ի մեջ մտնե­լու համա­ձայնա­գի­րը՝ կուլուարնե­րում արդա­րա­նա­լով Կրեմլից եկած հուժկու ճնշմա­նը դիմա­կա­յե­լու անհնա­րի­նությամբ: Այն ժամա­նակ իր մարդիկ խոսում էին այն մասին, որ Պուտի­նը իբր սպառնա­ցել է, որ եթե Հայաստա­նը միա­նա ԵՄ‑ի հետ ասո­ցացման համա­ձայնագրին, ապա Ռուսաստա­նը թույլ կտա Ադրբե­ջա­նին, որին արդեն շուրջ 4 մլրդ դոլա­րի զենք ու զինամթերք էր վաճա­ռել, հարձակվել Արցա­խի վրա եւ չի աջակցի Հայաստա­նին: Այսպի­սով, ԵԱՏՄ-ին միա­նա­լը ՀՀ այն ժամա­նակվա իշխա­նությունը բացատրում էր անվտանգա­յին նկա­տա­ռումնե­րով, թեեւ ԵԱՏՄ‑ն բացա­ռա­պես տնտե­սաակն համա­գործակցության միա­վո­րում է, իսկ Հայաստա­նը արդեն ՀԱՊԿ անդամ էր, ուներ Ռուսաստա­նի հետ մի շարք ռազմա­կան համա­գործակցության պայմնագրեր, այդ թվում՝ բազա­յի մասին, որը ներա­ռում է Հայաստա­նի թե՛ արեմտյան եւ թե՛ արեւելյան սահմաննե­րի պաշտպա­նությունը, համա­տեղ զորախմբի մասին, համա­տեղ ՀՕՊ‑ի մասին ու եւս շուրջ մեկ տասնյակ նմա­նա­տիպ պայմա­նագրեր ռազմա­կան ոլորտում:5. Ստեղծե­լով տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րը բացա­ռա­պես տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի միջո­ցով լուծե­լու տեղա­կան քաղա­քա­կան-տնտե­սա­կան ֆորմատ՝ ներա­ռե­լով դրա­նում Իրա­նը, լիա­վոին դուրս թողնել Արեւմուտքին Հարա­վա­յին Կովկա­սին: Այդ ֆորմա­տը պետք է լիներ 3+3 –ը, որը, սակայն մերժեց Վրաստա­նը, իսկ Հայաստա­նի իշխա­նություննե­րը հայտա­րա­րե­ցին, որ այդ ֆորմա­տում պատրաստ են քննարկել միայն այն խնդիրնե­րը, որոնք չեն քննարկվում այլ ֆորմատնե­րում: Իսկ քանի որ նման խնդիր գոյություն չունի, դա նշա­նա­կում էր, որ Հայաստա­նը դե ֆակտո հրա­ժարվում էր արդյունա­վետ մասնակցություն ցուցա­բե­րել 3+3 ֆորմա­տի գործունեությա­նը: Այսպի­սով՝ Հայաստա­նին թուլացնե­լու, Հայաստա­նի շահե­րի եւ տարածքնե­րի հաշվին Թուրքիա­յին եւ Ադրբե­ջա­նին իրեն մոտեցնե­լու Կրեմլի պլա­նը հստակ էր եւ հետեւո­ղա­կա­նո­րեն իրա­կա­նացվում էր դեռ 2007թ.-ից, երբ Ադրբե­ջա­նին առա­ջին անգամ մատա­կա­րարվե­ցին նորա­գույյն Ս‑300 Ֆավո­րիտ հակաօ­դա­յին համա­կարգե­րը: Մինչդեռ Հայաստա­նի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեռ 2007-ին հնչած պահանջնե­րին իշխա­նություննե­րը հակա­դարձում էին, որ ՀԱՊԿ-ում մնա­լը, ապաեւ ԵԱՏՄ-ին միա­նա­լը Հայաստա­նի եւ Արցա­խի անվտանգության երաշխիքներն են, այն է՝ Ռուսաստա­նը թույլ չի տա Ադրբե­ջա­նին, հարձակվել իր մերձա­վո­րա­գույն ռազմա­կան եւ տնտե­սա­կան դաշնակցի վրա: 2016‑ը ցույց տվեց, որ դրանք սին պատրանքներ էին, ավե­լին, ամեն բան խիստ հակա­ռակն էր. Ռուսաստա­նը օգտա­գործե­լու էր Հայաստա­նի կախվա­ծությունը իրե­նից, լիա­կա­տար ինտեգրվա­ծությունը իր ռազմա­կան եւ տնտե­սաակն համա­կարգե­րում, որպեսզի հնա­րա­վո­րություն չտար Հայաստա­նին օգտվել Արեւմուտքի օգնությունից՝ Ադրբե­ջա­նի կողմից Արցա­խի եւ Հայաստա­նի վրա հարձակվե­լու դեպքում, արդյունքում՝ վերջի­նին ՙՙփրկե­լու՚՚ դիմաց պահանջե­լով անկա­խությունից եւ ինքնիշխա­նությունից հրա­ժա­րում եւ Բելա­ռուս-Ռուսաստան դաշինքին միա­ցում, իսկ Հայաստանն ու Արցա­խը զոհա­բե­րե­լու դիմաց Ադրբե­ջա­նից պահանջե­լով մտնել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ: Մի բան, որը կստացվեր, եթե Հաայստա­նը լիա­կա­տար ջախջախված լիներ եւ ստիպված լիներ հանձնել Ադրբե­ջա­նին եւ ռուսնե­րին նաեւ ՙՙԶանգե­զուրյան միջանցքը՚՚, որը մտնում էր Պուտի­նի կողմից Ալիեւին խոստացված զոհա­բերվող հայկա­կան շահե­րի այն փաթե­թի մեջ, որը սկսել էր մատուցվել դեռ 2016թ.-ից: Պատա­հա­կան չէ, որ երբ Կրեմլի էմի­սարնե­րը՝ Ժիրի­նովսկին, Դուգի­նը, այլ փորձա­գետներ բաց տեքստով եւ հրա­պա­րա­կա­յին հիշեցնում էին Ալիեւին, որ Ռուսաստա­նը գործարքի իր մասը կատա­րել է՝ զոհա­բե­րել է իր ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Հայաստա­նը, եւ Հիմա Ալիեւի հերթն է իր մասը կատա­րել՝ մտցնել Ադրբե­ջա­նը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ՝ Ալիեւը հակա­դարձում էր, որ դեռ իրեն խոստացված բաներ կան, որը Մոսկվան չի կատա­րել, ակնհայտո­րեն ակնարկե­լով ՙՙԶանգե­զուրյան միջանցքն՚՚ ու ՙՙանկլավնե­րի վերա­դարձը՚՚: Փաստո­րեն 1994թ.-ից ի վեր Հայաստա­նի եւ Արցա­խի դեմ Ադրբե­ջա­նի սանձա­զերծած երրորդ ագրե­սիա­յի՝ 44-օրյա պատե­րազմի պայմաննե­րում, որում հակա­ռա­կորդի ուժե­րը գերա­կա էին՝ ներա­ռե­լով թուրքա­կան ավիա­ցիաի, ԱԹՍ-ների, հատուկ ջոկա­տա­յիննե­րի անմի­ջա­կան մասնակցությունը, Սիրիա­յից թուրքո­ման ջիհա­դիստ վարձկաննե­րի ներգրավվումը, Պակիստա­նի եւ Իսրա­յե­լի ռազմա­կան եւ քաղա­քա­կան օժանդա­կությունը, միայն հայ զինվորնե­րի հերո­սա­կան դիմադրությունն էր, որ հնա­րա­վո­րություն տվեց Հայաստա­նին պահպա­նել իր ռազմա­քա­ղա­քա­կան դիրքե­րը գոնե այնքա­նով, որ հնա­րա­վոր լինի դիմա­կա­յել Կրեմլի պահանջին՝ բավա­րա­րել Ալիեւի բոլոր ցանկություննե­րը: Պատե­րազմից հետո ընկած ժամա­կա­նա­հատվա­ծում Ռուսաստա­նի այս քաղա­քա­կա­նությունը իր հերթա­կան ապա­ցույցնե­րը ստա­ցավ, երբ Ադրբե­ջա­նի երեք անգամ՝ 2021թ. մայի­սի 12-ին, նոյեմբե­րի 15-ին եւ 2022թ. սեպտեմբե­րի 12-ին ներխուժեց Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածք եւ գրա­վեց պաշտո­նա­կան տվյալնե­րով 50 քառա­կուսի կիլո­մետր, իսկ ոչ պաշտո­նա­կան տվյալնե­րով՝ 100 քառա­կուսի կիլո­մետրից ավե­լի տարածք, պատճա­ռե­լով հարյուրա­վոր զոհեր զինվո­րա­կաննե­րի եւ խաղաղ բնակչության շրջա­նում, գերեւա­րե­լով տասնյակ հայե­րի, պատճա­ռե­լով մեծ ավե­րա­ծություններ, իրա­գործե­լով բազմա­թիվ ռազմա­կան հանցա­գործություններ, որոնց զգա­լի մասը արձա­նագրված են: Բոլոր այս դեպքե­րում Ռուսաստա­նը անմի­ջա­կա­նո­րեն կամ ՀԱՊԿ‑ի միջո­ցով ոչ միայն որեւէ օժանդա­կություն չցուցա­բե­րեց Հայաստա­նին, այլ միակն էր ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամնե­րից, ով անվա­նեց Ադրբե­ջա­նի ագրե­սիան ՙՙդե­լի­մի­տա­ցիա­յի ընթացքում առաջ եկող դժվա­րություններ՚՚՝ փաստա­ցի բացա­հայտ արդա­րացնե­լով եւ աջակցե­լով Ադրբե­ջա­նին եւ ցույց տալով, որ վետո կկի­րա­ռի ցանկա­ցած որոշման դեմ, որը պատժա­մի­ջոց կսահմա­նի Ադրբե­ջա­նի հանդեպ՝ վերջի­նի ագրե­սիա­յի համար: Ավե­լին՝ ո՛չ Ռուսաստա­նը եւ ո՛չ էլ Հայաստա­նի ՀԱՊԿ‑ի մյուս ՙՙդաշնա­կիցնե­րը՚՚, ի տարբե­րություն արեւմտյան առա­ջա­տար երկրնե­րի, անգամ չդա­տա­պարտե­ցին Ադրբե­ջա­նի զորքե­րի իրա­կա­նացրած ռազմա­կան հանցա­գործություննե­րը՝ գերի­նե­րի, այդ թվում՝ կանանց հանդեպ անմարդկա­յին վերա­բերմունքը, կտտանքնե­րը, նրանց գնդա­կա­հա­րությունը եւ մարմիննե­րի անարգումը: Մյուս կողմից՝ պարզ դարձավ, եւ այդ մասին բաց տեքստով հայտա­րա­րե­ցին թե՛ Հայաստա­նի եւ թե՛ ԱՄՆ իշխա­նություննե­րը, որ Հայաստա­նի տարածք Ադրբե­ջա­նի սեպտեմբե­րի 12‑ի ներխուժումը կանգնեցվեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նի միջնորդությամբ: Եւ միայն Ռուսաստա­նի դաշնա­կից Ադրբե­ջանն էր, ով ԱՊՀ օրերս տեղի ունե­ցած գագա­թա­ժո­ղո­վում պնդում էր, որ դա սուտ է եւ որ Ռուսաստանն է կանգնեցրել ռազմա­կան գործո­ղություննե­րը: Ալիեւը նաեւ գանգատվում էր ԱՊՀ դիկտա­տորնե­րին, որ Հայաստա­նը տարա­ծաշրջան եւ ՀԱՊԿ‑ի տարածք է հրա­վի­րել Եվրո­պա­յին՝ ի դեմ վերջի­նի քաղա­քա­ցիա­կան դիտորդա­կան առա­քե­լության: Այս ամե­նին պետք է ավե­լացնել, որ վերջերս ՀՀ վարչա­պե­տի ելույթից պարզվեց, որ Ռուսաստա­նը խաբել է Հայաստա­նին եւ 2020թ. պատե­րազմից հետո պայմա­նագրով պարտա­վորվե­լով զենքի խոշո­րա­ծա­վալ մատա­կա­րա­րումներ իրա­կա­նացնել /ինսայդերական մեր տարբեր աղբյուրներ խոսում են 600 մլն.- 1 մլրդ դոլար սպա­ռա­զի­նություննե­րի մասին/՝ չի կատա­րում այդ պարտա­վո­րություննե­րը եւ ոչ էր վերա­դարձնում է գումա­րը, ինչը թակարդի ազդե­ցություն է թողնում Հայաստա­նի վրա, որը չունե­նա­լով մեծ ֆինանսա­կան ռեսուրսներ այժմ սահմա­նա­փակված է անգամ այլ տեղե­րից անհրա­ժեշտ ծավա­լի զենք գնե­լուց: Ասվա­ծի համա­տեքստում պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ին անդա­մակցության շարունա­կումը ինքնին ռիսկ է, միա­ժա­մա­նակ որեւէ օգուտ Հայաստա­նին չի բերում. 1. Չի ապա­հո­վում ո՛չ Հայաստա­նի, ո՛չ էլ՝ առա­վե­լեւս Արցա­խի անվտանգությունը, հակա­ռա­կը՝ փակուղի եւ անվտանգա­յին տեսանկյունից անայլընտրանքության իրա­վի­ճակ ստեղծե­լով Հայաստա­նի համար՝ ավե­լի է մեծացնում Ռուսաստա­նի հնա­րա­վո­րություննե­րը Ադրբե­ջա­նի հարձա­կումնե­րի միջո­ցով Հայաստա­նին մղե­լու հրա­ժարվել սեփա­կան ինքնիշխա­նությունից եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունից: 2. Հնա­րա­վո­րություն չի տալիս Հայաստա­նին ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րից բարձր տեխնո­լո­գիա­կան զենքեր գնել ու նաեւ առա­վել լիարժե­քո­րեն օգտվել Արեւմուտքի՝ ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի ռազմա­քա­ղա­քա­կան աջակցությունից. 3. Հնա­րա­վո­րություն չի տալիս Հայաստա­նին լիարժե­քո­րեն օգտվել 2018թ.-ին Թավշյա հեղա­փո­խության արդյունքում ձեռբերված ժողովրդա­վա­րա­կան երկրի կարգա­վի­ճա­կից, քանի որ Հայաստա­նը Արեւմուտքում դիտվում է որպես Ռուսաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան դաշնա­կից եւ կցորդ: Տարօ­րի­նա­կա­բար այդ կերպա­րը ստեղծե­լու գործում մեծ է ադրբե­ջա­նա­կան քարոզչության, դիվա­նա­գի­տության եւ լոբբիզմի դերը, որը Արեւմուտքում ամե­նուրեք տարա­ծում է, որ Հայաստա­նը Կերմլի կցորդն է, իսկ Ռուսաստա­նում եւ Իրա­նում ներկա­յացնում է Հայաստա­նը որպես Արեւմուտքի գործա­կալ տարածաշրջանում:ՀԱՊԿ‑ց դուրս գալու ռիսկե­րը վերա­բե­րում են Ռուսաստա­նի հնա­րա­վոր պատժա­մի­ջոցնե­րին: Դրանք են. 1. Ներհա­յաստանյան խժդժություննե­րի կազմա­կերպում՝ իր վերահսկվող 5‑րդ շարասյան միջո­ցով. Կարծում եմ սա Կրեմլին չի հաջողվի, քանի որ իր մշտա­կան դավա­ճա­նություննե­րի ֆոնին՝ իր հավա­տա­րիմ քաղա­քա­կան ուժե­րի հեղի­նա­կությունը եւ ազդե­ցությունը Հայաստա­նում այնքան է թուլա­ցել, որ նրանք չեն կարող գենե­րացնել որեւէ լուրջ քաղա­քա­կան գործընթաց, որը կհա­կազդեր Հայաստա­նի դուրս գալուն ՀԱՊԿ-ից: 2. Տնտե­սաակն պատժա­մի­ջոցներ. a. Գազի գնի թանկա­ցում. սա հնա­րա­վոր է հակակշռել Իրա­նից գազի ներմուծմամբ, որի հնա­րա­վո­րություննե­րը առկա Իրան-Հայաստան գազա­տա­րի հզո­րություննե­րը տալիս են: Նավթի մատա­կա­րա­րումնե­րի դիվերսիֆի­կա­ցիան ընդհանրա­պես խնդիր չէ՝ քանի որ արդեն կան պահեստա­յին ուղի­ներ Իրա­նից, ինչպես նաեւ Ռումի­նիա­յից՝ Փոթիի նավա­հանգստով: b. Միջուկա­յին վառե­լի­քի մատա­կա­րո­րումնե­րի դադա­րե­ցում. Սա կարե­լի է գնել այլ երկրնե­րից, այդ թվում, օրի­նակ՝ Ֆրանսիա­յից: Այժմ Հայկա­կան ատո­մա­կա­յա­նը վերա­լիցքա­վորված է եւ նրա­նում վառե­լի­քը կհե­րի­քացնի մեկ տարվա համար: c. Հայկա­կան ապրանքնե­րի ներմուծման արգելք Ռուսաստան. Այս ռիսկը կարե­լի է կառա­վա­րել այդ ապրանքնե­րը լաստա­նա­վով դեպի ԵՄ ուղղորդե­լու միջո­ցով: ԵՄ‑ն արդեն ունի նման փորձ, երբ 2013-ին Ռուսաստա­նը պատժա­մի­ջոցներ կիրա­ռեց Մոլդո­վա­յի ապրանքնե­րի, հատկա­պես՝ գինի­նե­րի դեմ այն բանից հետո, որբ Մոլդո­վան միա­ցավ ԵՄ ասո­ցացման համա­ձայնագրին եւ մաքսա­յին միությա­նը: Այն ժամա­նակ ԵՄ‑ն թույլատրեց մոլդո­վա­կան գինի­նե­րի ներմուծումը, բացա­ռության կարգով հետաձգե­լով դրանց ստանդարտնե­րի համա­պա­տասխա­նության բերե­լը եվրո­պա­կա­նին: d. Ռուսաստա­նում ապրող ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի հետապնդումներ, նրանց արտաքսում Հայաստան: Սա իր մեջ պարունա­կում է ոչ միայն ռիսկ, այլեւ հնա­րա­վո­րություն, քանի որ Ռուսաստա­նում այժմ աշխա­տում են հենց այն մասնա­գի­տություններ ունե­ցող ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը, որոնց կարի­քը արագ աճող հայկա­կան տնտե­սությունը այժմ շատ ունի: e. Առա­ջին անհրա­ժեշտության ռուսա­կան մթե­րա­յին մատա­կա­րո­րումնե­րի դադա­րե­ցում /ցորեն, շաքարավազ/: Դրանք այլ տեղե­րից, թեկուզեւ փոքրինչ ավե­լի թանկ գնով ներմուծե­լու հնա­րա­վո­րություննե­րը եւս առկա են: Այսօր արդեն Հայաստա­նում սպառվող շաքա­րա­վա­զի զգա­լի մասը պատրաստվումմ է տեղում՝ Հվ. Ամե­րի­կա­յից ներմուծվող շաքա­րե­ղե­գից: f. Վերջա­պես, եթե ԵՄ‑ի՝ դեռ 2021թ.-ին խոստա­ցած ֆինանսա­կան օժանդա­կության՝ դրա­մաշնորհա­յին-վարկա­յին 2,7 մլրդ եվրո փաթե­թը ավե­լի արագ սկսի իրա­կա­նացվել՝ Հայաստա­նը կկա­րո­ղա­նա էապես նվա­զեցնել տնտե­սաա­կան ցնցումնե­րի ռիսկե­րը: 3. Ռազմա­կան ճնշումներ. a. Ինչպես արդեն նշել ենք, Ռուսաստա­նը՝ չունե­նա­լով սահման Հայաստա­նի հետ՝ կարող է ռազմա­կան ճնշում գործադրել վերջի­նի հանդեպ բացա­ռա­պես Ադրբե­ջա­նի, մասամբ էլ՝ Թուրքիա­յի միջո­ցով: Երկու դեպքում էլ ժամա­նա­կը ցույց է տվել, որ եթե ԱՄՆ‑ը, Արեւմուտքը վճռա­կան քաղա­քա­կան պաշտպա­նության տակ վերցնի Հայաստա­նը, ապա անգամ արեւմտյան ռազմա­կան միջամտության կարիք չի լինի՝ թույլ չտա­լու համար Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի ագրե­սիան Հայաստա­նի դեմ: Համե­նայնդեպս, արդեն պարզ դարձավ, որ Ռուսաստա­նը չէ, որ զսպում է կամ կանգնեցնում Ադրբե­ջա­նի ագրե­սիան Հայաստա­նի դեմ: Որպես Արեւմուտքի զսպիչ դիվա­նա­գի­տա­կան դերա­կա­տա­րության բաղադրիչ՝ ԵՄ 50 հոգա­նոց քաղա­քա­ցիա­կան դիտորդա­կան առա­քե­լությունը, որն արդեն սկսել է տեղա­կայվել ՀՀ-Ադրբե­ջան սահմա­նին, կարող է ընդլայնվել եւ տեղա­կայվել նաեւ ՀՀ-Թուրքիա սահմանին:b. Ռուսա­կան ռազմա­բա­զա­յում առկա զինվորնե­րի թվա­քա­նա­կը, որը վերջերս նաեւ էապես նվա­զեցվել է՝ Ուկրաի­նա­կան ռազմա­ճա­կատ տեղա­փոխվե­լու հետեւանքով՝ ի վիճա­կի չէ ռազմա­կան ինտերվենցիա իրա­գործել Հայաստա­նում: Ճիշտ ռազմա­կան նախա­պատրաստա­կան աշխա­տանք տանե­լու շնորհիվ հնա­րա­վոր լինի չեզո­քացնել նաեւ օդա­նա­վա­կա­յաննե­րի միջո­ցով Ռուսաստա­նից դեսանտա­յին գրո­հա­յիննե­րի միջո­ցով Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լու վտանգը: c. Այդուհանդերձ, ամե­նա­մեծ ամե­նա­մեծ ռիսկը մնում է Կրեմլի կողմից Ալիեւի ռեժի­մին հրահրե­լը նոր ագրե­սիա­յի Հայաստա­նի դեմ, կամ Արցա­խում ռուս ՙՙխա­ղա­ղա­պահնե­րի՚՚ կողմից հայ բնակչության պաշտպա­նության կտրուկ դադա­րե­ցումը, որի արդյունքում Ադրբե­ջա­նը կարող է անցնել հարձակման եւ հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի անհա­վա­սար լինե­լու հետեւանքով էթնիկ զտում իրա­կա­նացնի Արցա­խի հայ բնակչության հանդեպ, մնում է ամե­նա­մեծ ռիսկը: Ինչպես տեսնում ենք թե՛ մեկը եւ թե՛ մյուսը այս կամ այն չափով արդեն տեղի են ունե­նում: Եւ հակա­ռա­կը՝ Արեւմուտքի միջամտությունն է, որ կանխում կամ դադա­րեցնում է Ադրբե­ջա­նի ագրե­սիվ էքսպանսիո­նիստա­կան քաղա­քա­կա­նությունը: Մինչդեռ, եթե նման ագրե­սիան Ադրբե­ջա­նը նախա­ձեռնի այն պայմաննե­րում, երբ Հայաստա­նը հռչա­կի իր դուրս գալը ՀԱՊԿ-ից եւ Արեւմուտքի հետ ռազմա­քա­ղա­քա­կան համա­գործակցության ծավալման խորա­պատկե­րին, ակնե­րեւա­բար Արեւմուտքի կողմից Ալիեւի բռնա­պե­տա­կան ռեժի­մի վրա արդեն գոյություն ունե­ցող ճնշումը էլ ավե­լի կմե­ծա­նա եւ ավե­լի արդյունա­վետ կլի­նի: Այլ պարա­գա­յում՝ Ադրբե­ջա­նի հաջո­ղությունը վատ նախա­դեպ կլի­նի այլ երկրնե­րի համար՝ թե՛ նրանց, որոնք կուզեն դուրս գալ Ռուսաստա­նի ազդե­ցության տակից եւ միա­նալ Արեւմուտքին, եւ թե՛ նրանց, ովքեր կուզե­յին ճնշել իրենց հարեւաննե­րի նման մղումնե­րը: Այսինքն՝ կնշա­նա­կի Ադրբե­ջա­նի հաղթա­նակ Արեւմուտքի հանդեպ: Թույլ կտա՞ Արեւմեւտքը նման բան ադրբե­ջա­նա­կան տարե­կան 10 մլրդ խորա­նարդ մետր գազի դիմաց /Եվրոպայի գազի սպա­ռումը տարե­կան 500 մլրդ խորա­նարդ մետրից ավե­լին է/: Կարծում եմ՝ ոչ: Մանա­վանդ որ Արեւմուտքի առանցքա­յին դերա­կա­տարնե­րը՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Մեծ Բրի­տա­նիան, Գերմա­նիան չեն հանդի­սա­նում ադրբե­ջա­նա­կան գազի սպա­ռողներ:

Գրա­ռումը՝ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ