16.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Համե­նայն դեպս, անհրա­ժեշտ է օգտվել ամեն մի առի­թե նպաստա­վոր լուծում տալու համար Ղարա­բա­ղի հարցին. փաստո­րեն Զանգե­զուրի, Սիսիա­նի եւ Ղափա­նի դրությունը որոշված է, իսկ Շուշու մասին կհուսամ շուտով իրա­գործել մեր որո­շումը։

Շուշիում հաստատվե­լուց հետո ադրբե­ջա­նա­կան իշխա­նություննե­րը, կարծե­լով, թե կկա­րո­ղա­նան ուժով տիրա­նալ Ղարա­բա­ղին, տարբեր ուղղություննե­րով հարձա­կում են սկսում։ Բայց Շուշիի կորուստը չէր նշա­նա­կում, որ Արցա­խի հայությունը հանձնվել է:

1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսնե­րին Ղարա­բա­ղի տարբեր շրջաննե­րում թուրք-ադրբե­ջա­նա­կան զինված կազմա­վո­րումնե­րը ծանր պարտություններ են կրում։ Խծա­բերդի, Տումի, Մսմնա­յի եւ այլ գյուղե­րի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը ջարդում եւ հետ են շպրտում հակա­ռա­կորդի բոլոր գրոհնե­րը։ Միա­ժա­մա­նակ Դիզա­կի եւ Վարանդա­յի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տարնե­րը նամակ են ուղարկում Գորի­սում գտնվող Անդրա­նի­կին՝ խնդրե­լով անհա­պաղ օգնության հասնել։ Նրանք հայտնում են, որ ունեն բավա­րար սպա­ռա­զի­նություն, զենք, զինամթերք, սնունդ եւ վճռա­կան են Զորա­վա­րի օգնությամբ թուրքե­րին իրենց շրջաննե­րից վռնդե­լու հարցում։

«Դիզա­կի ամբողջ շրջա­նի հայությունն անհամբեր սպա­սում է Ձեր շուտա­փույթ գալուն, եւ նա սիրով ու ցնծությամբ կհյուրընկա­լի Ձեր բոլոր քաջե­րին յուր պաշտե­լի հայրե­նի­քում: Մեր բոլոր ուժը այժմ կենտրո­նացրել ենք Խծա­բերդում եւ ամեն րոպե պիտի սպա­սենք Ձեզա­նից որեւէ ազդանշա­նի»,- գրված էր նամա­կում (Արամ ՍիմոնյանԶանգե­զուրի գոյա­պայքա­րը 1917–1920թթ., Երեւան, 2017թ.

Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը նույնպես սկսում է ուշադրություն դարձնել Ղարա­բա­ղի պաշտպա­նությա­նը։ 1918թ. ուշ աշնա­նը‘ Զանգե­զուրից եկած պատվի­րա­կության հետ հանդի­պումից հետո, որոշվում է օգնություն ուղարկել, եւ գնդա­պետ Բաղդա­սարյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ գնդա­ցիրներ ու լեռնա­յին թնդա­նոթներ ունե­ցող զորա­մա­սը շարժվում է Արցախ։ Այն պետք է Ղարա­բաղ մուտք գործեր Զոդի լեռնանցքով, մտներ Ասկե­րան եւ Գանձա­կի կողմից ամրացներ շրջա­նի պաշտպա­նությունը։

«Այդ ճանա­պարհով Հայաստա­նի կառա­վա­րությունը կգրա­վեր Ասկե­րա­նը եւ առա­ջը կառներ Բաքվից ու Գանձա­կից հասնող ադրբե­ջա­նա­կան զորքե­րի, որոնք թեւ ու թիկունք էին տալիս Զանգե­զուրի եւ Ղարա­բա­ղի թաթարնե­րին։ Զանգե­զուրին տիրել ցանկա­ցողն անպայման Ղարա­բա­ղը իր ձեռքում պետք է պահեր»,- գրում է Հովակ Ստե­փանյա­նը (Արցախյան կամ Շուշվա գնդի պատմությունըՀայրե­նիք, 1935թ., թիվ 7, Բոստոն):

Զորա­մա­սը, սակայն, չի հասնում Ղարա­բաղ, քանի որ ճանա­պարհին հրա­ման է ստա­նում շարժվել դեպի Լոռի հայ-վրա­ցա­կան պատե­րազմին մասնակցե­լու համար։

1918թ. նոյեմբե­րի վերջին Թիֆլի­սի «Նոր Հորի­զոն» թերթը տպագրում է Անդրա­նի­կի նամա­կը, որտեղ զորա­վա­րը համա­ռոտ նկա­րագրում էր Զանգե­զուրում իրա­կա­նացված պաշտպա­նա­կան միջո­ցա­ռումնե­րը։

«Նոր Հորի­զոն», 11 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 18

«Շնորհիվ իմ եւ զորա­մա­սիս ներկա­յության եւ տեղա­կան զորա­հա­վա­քի՝ Սիսիա­նըԶանգե­զուրն ու Ղափա­նը մինչեւ օրս զերծ մնա­ցին որեւէ ձեւի թուրքա­կան տիրա­պե­տությունեհակա­ռակ անորոր Երեւա­նի հայկա­կան հանրա­պե­տությունը ոչ միայն ոչ մի օգնություն չէր ուզեր հասցնելայլ նույնիսկ չէր ուզեր հարա­բե­րության մտնել եւ խորհուրդ կուտար մինչեւ անգամ զինա­թափ լինել եւ երբեք տեղի չտալ ընդհա­րումնե­րուհեռացնե­լով այդ շրջա­նեն Անդրա­նի­կին իբր վտանգա­վոր մարդ։

Համե­նայն դեպսանհրա­ժեշտ է օգտվել ամեն մի առի­թե նպաստա­վոր լուծում տալու համար Ղարա­բա­ղի հարցինփաստո­րեն Զանգե­զուրիՍիսիա­նի եւ Ղափա­նի դրությունը որոշված էիսկ Շուշու մասին կհուսամ շուտով իրա­գործել մեր որո­շումը։

Անդրա­նիկ։ Նոյեմբեր, 1918, Գորիս»։

Անդրա­նի­կը որո­շել էր շարժվել Ղարա­բաղ, ազա­տել Շուշին եւ ամբողջությամբ ապա­հո­վել Ղարա­բա­ղի անվտանգությունը։ 1918թ. նոյեմբե­րի 29-ին զորա­մա­սը դուրս է գալիս Գորի­սից եւ շարժվում Շուշի։

Դեպի Շուշի

Շուշիի ճանա­պարհն անցնում էր Զաբուղի ձորով, որտեղ ադրբե­ջանցի­նե­րը թուրքե­րի հետ ուժեղ պաշտպա­նա­կան դիրքեր էին կառուցել։ Անդրա­նի­կի հարվա­ծա­յին զորա­մա­սը նախ գրա­վում է Մարքիզ գյուղը, ապա երկու օր շարունակ գրո­հում նույնա­նուն լեռան եւ շրջա­կա բարձունքնե­րի ամրություննե­րը։

«Առա­վո­տեն արդեն սկսավ կռի­վը։ Թնդա­նոթնե­րը երբեմն-երբեմն կռմբա­կո­ծեին Քյա­րա­վուզի դիրքե­րը։ Մարքի­զի վրա գրո­հը սկսավ եւ կեսօր չեղած՝ այդ դիրքը ինկավ հայոց ձեռքը։ Այդ ուղղության վրա գտնվող ուժե­րը ավե­լի առա­ջա­նա­լով, գրա­վե­ցին նաեւ Սուսը, Զեյվան։ Իսկ ձիա­վորնե­րու Բ հարուրյա­կը անցավ Հաքա­րու կամուրջը, մտավ Ավդա­լար թուրքա­կան գյուղը առանց դիմադրության։ Ուրեմն, Ավդա­լար-Ղարաղշլաղ (Բերդաձոր)-Թթու ջուր (Լիսա­գոր) ուղղությամբ դեպի Շուշի որեւէ տեղ հնա­րա­վո­րություն չէին կրնար ստեղծել դիմադրե­լու։ Ավդա­լա­րի գրա­վումով կչե­զո­քա­նա­յին Քյա­րա­վուզի թուրքա­կան դիրքե­րը։ Դեպի Շուշի արգելքնե­րը վերա­ցած էին։ Պետք է միայն հրա­մա­նը տալ… Յառա՜ջ (Եղի­շե ՔաջունիՀայկա­կան առանձին հարվա­ծող զօրա­մա­սըԺենե­րալ Անդրա­նիկՊոսթոն, 1921):

Զաբուղի ձորի թաթա­րա­կան գյուղե­րը վերահսկում էին ճանա­պարհը եւ մշտա­պես հարձակվում անցորդնե­րի ու զինվորնե­րի վրա։ Այստեղ էր, որ սպանվել էին Զանգե­զուրից Ղարա­բաղ հեռա­ցող շուրջ 200 հայ զինվորնե­րը, որոնց դիակնե­րը ճանա­պարհը բացե­լուց հետո գտնում են Անդրա­նի­կի զինվորնե­րը։ Հաջորդ օրը հայկա­կան զորքը գրա­վում է նաեւ Քյա­րա­վուզը։

Միակնա­նի ծերունին

Թվում էր, թե ամեն ինչ հաջող է ընթա­նում, եւ շուտով հայ զինվորնե­րը մտնե­լու են Շուշի։ Սակայն Ավդա­լա­րում տեղե­կություն է ստացվում, որ մի ծերունի երկու նամակ է բերում Անդրա­նի­կին. մեկը՝ Բաքվի անգլիա­կան զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությունից, մյուսը՝ Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ֆաթա­լի Խան-Խոյսկուց։

«Ամեն տեղ թուրքե­րը նահանջում էին լեղա­պա­տառ։ Սակայն, չարա­բաստիկ միակնա­նի ծերունի հայը ցցվեց մեր թիկունքում, գալով լեռնա­յին Խծա­բերդ-Կոռնի­ձոր ճանա­պարհով, եւ Անդրա­նի­կին մատուցեց մի բախտո­րոշ նամակ»,- գրում է Հովակ Ստե­փանյա­նը։ Առա­ջին նամա­կը գենե­րալ Ուիլկամ Մոնտգո­մե­րի Թոմսո­նի անունից էր, որտեղ վերջինս պահանջում էր Անդրա­նի­կից դադա­րեցնել առաջխա­ղա­ցումը եւ սպա­սել իր սպա­նե­րին, որոնք շատ շուտով Ղարա­բաղ են հասնե­լու։

Իսկ Խան-Խոյսկին նամա­կով Շուշիի նահանգա­պե­տին եւ քաղա­քագլխին հանձնա­րա­րում էր անգլիա­ցի­նե­րի նամակնե­րը հասցնել Անդրա­նի­կին։

Համաշխարհա­յին պատե­րազմի ավարտից հետո Անդրկովկա­սում հաստատված անգլիա­կան զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությունը վերա­նա­յել էր իր վերա­բերմունքը երկրա­մա­սի մահմե­դա­կան բնակչության հանդեպ։ Բաքվի նավթն ունե­նում է վճռո­րոշ դերա­կա­տա­րություն, եւ անգլիա­ցի­նե­րի քաղա­քա­կա­նությունը դառնում է ադրբե­ջա­նա­մետ։ Բացի այդ, Անգլիան փորձում էր դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տել Թուրքիա­յի հետ, եւ այս հարցում Ադրբե­ջա­նը կարեւոր դերա­կա­տա­րություն ուներ։

Հովակ Ստե­փանյանն իր հուշե­րում նշում է, որ Շուշիից, Աղդա­մից Բաքու հեռա­ցած թուրք բեկե­րը կարո­ղա­ցել էին գենե­րալ Թոմսո­նին համո­զել եւ նրա­նից «կորզել» Անդրա­նի­կին կանգնեցնող նամա­կը։ Նա նաեւ ցավով գրում է, որ եթե նամա­կը ստացվեր մի փոքր ավե­լի ուշ, ապա Անդրա­նի­կը կանգ չէր առնի եւ կմտներ Շուշի։

Հաջորդ օրը մեքե­նա­յով ժամա­նում են անգլիա­ցի կապի­տան Սքուեյրը եւ ֆրանսիա­ցի կապի­տան Գասֆիլդը, որոնք արդեն մանրա­մասն ներկա­յացնում են գենե­րալ Թոմսո­նի պահանջնե­րը, համա­ձայն որի՝ Անդրա­նի­կը պետք է կանգնեցներ հարձա­կումը եւ հեռա­նար, քանի որ «Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի հարցը որոշվե­լու էր Փարի­զի խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վում»։ Ռազմա­կան գործո­ղություննե­րի հետա­գա շարունա­կումը էապես կվնա­սեր Հայկա­կան հարցի լուծմա­նը։ «Եթե դուք չլսեք եւ առաջ շարժվեք, ձեր այդ քայլը վատ կանդրա­դառնա հայկա­կան հարցի վրա, որով այժմ զբաղված է Փարի­զի կոնգրե­սը»,- ասում էին Թոմսո­նի ներկա­յա­ցուցիչնե­րը։

Ըստ Հովակ Ստե­փանյա­նի՝ ինքը, Եղի­շե Քաջունին, բժիշկ Ռուբեն Տեր-Ստե­փանյա­նը փորձում են համո­զել Անդրա­նի­կին չանել «պատմա­կան սխա­լը»։ Նրանք համոզված էին, որ հարձա­կումը դադա­րեցնե­լու պահանջը խմբագրել ու ավե­լացրել էր Խան-Խոյսկին։

«Մեր կացինն այդ օրը քարին դիպավ, որովհե­տեւ թաթա­րա­կան բլո­կը շատ վարպե­տո­րեն կպել էր Անդրա­նի­կի զգա­յուն լարե­րին… Ղարաբա՞ղ, թե՞ հայկա­կան հարց — այսպի­սի կոպիտ երկընտրանքի առջեւ կանգնեց հերո­սը եւ կատա­րեց օրհա­սա­կան սխա­լը, որ հետա­գա­յում ունե­ցավ իր այնքան մեծ եւ անուղղե­լի բացա­սա­կան հետեւանքնե­րը»,- գրում է նա։

Անդրա­նի­կը հրա­մա­յում է Վարանդա­յի, Դիզա­կի, Խաչե­նի եւ Ջեւանշի­րի հրա­մա­նա­տարնե­րին դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Մի քանի օր անց՝ 1918թ. դեկտեմբե­րի 4‑ին, զորա­մա­սը վերա­դառնում է Գորիս։

1918թ. դեկտեմբե­րի 13-ին Անդրա­նի­կը նամակ է գրում Ալեքսանդր Խատիսյա­նին, որտեղ անդրա­դառնա­լով իր եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության տարա­ձայնություննե­րին՝ նշում է, որ ինքը շուտով հեռա­նա­լու է նաեւ Զանգե­զուրից.

Դեկտեմբե­րի վերջե­րին զորա­վա­րը հիմնա­կա­նում զբաղված էր գաղթա­կաննե­րի համար օգնություն եւ դրա­մա­կան միջոցներ հայթայթե­լով։

Հարձա­կումներ հայկա­կան գյուղե­րի վրա

Անդրա­նի­կի հեռա­նա­լուց հետո՝ դեկտեմբե­րի երկրորդ կեսին, Շուշի է ժամա­նում անգլիա­կան բանա­կի ներկա­յա­ցուցիչ մայոր Գիբո­նը։ Նա հայտա­րա­րում է, որ շուտով մեկնե­լու է նաեւ Գորիս, որտեղ Անդրա­նի­կի հետ քննարկե­լու է գաղթա­կաննե­րին տեղա­վո­րե­լու եւ նյութա­կան աջակցություն ցուցա­բե­րե­լու հարցը։ Մեկ օր անց արդեն Շուշիի տնե­րի պատե­րին փակցվում է Գիբո­նի կոչը քաղա­քի բնակչությա­նը։

«Պատե­րին տեսանք փակցված մայոր Գիբո­նի հակազդը, թե իշխա­նությունն ինքն է հանդի­սա­նում, օգնա­կաններ ունե­նա­լով քաղա­քագլխին եւ թուրք գավա­ռա­պե­տին՝ Խոսրովբեկ Փոլա­դո­վին, որը նշա­նակված էր տաճիկնե­րի օրոք, Ադրբե­ջա­նի կառա­վա­րության կողմից»,- գրում է դեպքե­րի ակա­նա­տես Եղի­շե Իշխանյա­նը։

Անդրա­նի­կի զորա­մա­սի հեռա­նա­լուց ընդա­մե­նը 10 օր անց ադրբե­ջա­նա­կան զինյալնե­րը սկսում են հարձա­կումնե­րը հայկա­կան գյուղե­րի վրա։ Դեկտեմբե­րի վերջին Դիզա­կի զինվո­րա­կան շտա­բի պետ Ասլան Շահնա­զարյա­նը եւ Վարանդա­յի լիա­զոր Արսեն Տեր-Միքա­յելյա­նը նամակ են գրում Անդրա­նի­կին‘ հայտնե­լով, որ նրա եւ գենե­րալ Թոմսո­նի հրա­մա­նով իրենք դադա­րեցրել են դիմադրությունը, սակայն ադրբե­ջանցի­նե­րը գրո­հում են հայկա­կան գյուղե­րը։

«Այս գիշեր սուրհանդակներ հասան մեզ Շուշի եւ հայտնե­ցին, թե Ալիանլուի, Մուսուլմանլուի եւ այդ շրջա­նի այլ թուրքեր հարձակվե­լով շրջա­պա­տել են Դիզա­կի շրջա­նի Խծա­բերդ, Հին Թաղեր եւ Խանձա­ձոր գյուղե­րը: Տմարդի թուրքե­րը իմա­նա­լով, որ Դուք այլեւս առաջ չպի­տի գաք, եւ թե Դիզա­կի ու Վարանդա­յի հրա­մա­նա­տարնե­րը իրանց ուժե­րը քշել են այդ շրջա­նից, հարմար առիթ գտնե­լով, կամե­նում են ավե­րել այդ գյուղե­րը»։  

Դեկտեմբե­րի 23-ին Ասլան Շահնա­զարյա­նին եւ Եղի­շե Իշխանյա­նին հրա­վի­րում է Շուշիում անգլիա­կան առա­քե­լության նոր ներկա­յա­ցուցիչ կապի­տան Սըրայդը եւ հայտնում, որ գենե­րալ Թոմսո­նը հրա­մա­յել է, որ հայե­րը ժամա­նա­կա­վո­րա­պես ճանա­չեն Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունը։ Նրանք պատասխա­նում են, որ միայն Ղարա­բա­ղի ընդհա­նուր համա­գումա­րը կարող է նման որո­շում կայացնել, եւ Ազգա­յին խորհուրդն այդպի­սի լիա­զո­րություն չունի։

Դեկտեմբե­րի 30-ին Թոմսո­նը Բաքվում հայտա­րա­րում է, որ իր կառա­վա­րությունը Արցա­խի եւ Զանգե­զուրի հարցում կանգնած է Ադրբե­ջա­նի կողքին։ (Արամ ՍիմոնյանԶանգե­զուրի գոյա­պայքա­րը 1917–1920թթ., Երեւան, 2017թ.):

Իրա­վի­ճա­կը սրվում է

Անգլիա­ցի­նե­րի աներկբա աջակցությունը եւ Անդրա­նի­կի հեռա­նա­լը արձա­կում են Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի ձեռքե­րը։ 1919թ. ամա­նորյա առա­ջին իսկ օրը՝ հունվա­րի 1‑ին, ադրբե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը հարձակվում են Կապա­նի նախ‘ Ուժա­նիս, ապա՝ Դավիթբեկ գյուղե­րի վրա, սակայն կորուստներ կրե­լով‘ նահանջում են։ Հունվա­րի 10-ին հազա­րա­վոր ադրբե­ջանցի­ներ հարձակվում են Ջեբրա­յի­լի հայկա­կան գյուղե­րի վրա։ Շուտով հարձա­կումնե­րը հայկա­կան բնա­կա­վայրե­րի վրա դառնում են ավե­լի հաճա­խա­կի. Ադրբե­ջա­նը ցանկա­նում էր մարզում ուժով հաստա­տել անգլիա­ցի­նե­րից ստա­ցած տիրա­պե­տությունը։

1919թ. հունվա­րի սկզբին Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհուրդը համա­պա­տասխան տեղե­կագրեր է պատրաստում, որոնք հաստա­տում էին ադրբե­ջանցի­նե­րի կողմից հայկա­կան գյուղե­րի ու բնա­կա­վայրե­րի ավերման ու թալա­նի փաստը։ Այս փաստա­թուղթը հունվա­րի 12-ին Ղարա­բա­ղի զինվո­րա­կան միության ներկա­յա­ցուցիչնե­րը տանում են Բաքու՝ անգլիա­կան առա­քե­լությա­նը ներկա­յացնե­լու։ Հայե­րը հույս ունեին, որ ներկա­յացված փաստե­րը կփո­խեն անգլիա­ցի­նե­րի վերա­բերմունքը Արցա­խի հարցում։ Սակայն անգլիա­ցի­նե­րը, ամեն հարցում աջակցե­լով Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը, 1919թ. հունվա­րի սկզբին Ղարա­բա­ղի նահանգա­պետ են նշա­նա­կում Խոսրովբեկ Սուլթա­նո­վին, որը հունվա­րի 17-ին ժամա­նում է Շուշի։

Հունվա­րի 25-ին Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհուրդը որո­շում է հնա­րա­վո­րինս արագ հրա­վի­րել համա­գումար, որին մասնակցե­լու էին Ղարա­բա­ղի բոլոր շրջաննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը։ Համա­գումա­րը պետք է ընտրեր նոր Ազգա­յին խորհուրդ եւ հստա­կեցներ Ադրբե­ջա­նի իշխա­նության հանդեպ դիրքո­րո­շումը։

1919թ. հունվա­րի 27-ին Թոմսո­նի հրա­մա­նով ադրբե­ջա­նա­կան մի գունդ անգլիա­կան գումարտա­կի աջակցությամբ մտնում է Խանքենդ, գրա­վում զորա­մա­սը եւ սպա­յա­կան ակումբը։ Այս քայլն առա­ջացնում է հայե­րի խիստ դժգո­հությունը, եւ Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րը հանդի­պում են կապի­տան Սըրայդին։ Վերջինս հայտնում է, թե «ինքը չէր սպա­սում, որ նման կարգադրություն կլի­նի Թոմսո­նի կողմից»։

Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի վրա հարձա­կումնե­րից հետո Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը բողո­քի նոտա­ներ է հղում ինչպես Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը, այնպես էլ անգլիա­կան ռազմա­կան առա­քե­լությա­նը։ Սակայն բոլորն էլ մնում են անպա­տասխան, իսկ իրադրությունն օրե­ցօր դառնում էր ավե­լի տագնա­պա­լի։ Ստեղծված պայմաննե­րում Զանգե­զուրի անվտանգությունն ապա­հո­վե­լու նպա­տա­կով Հայաստա­նի կառա­վա­րությունը 1919թ. հունվա­րի 21-ին որո­շում է ստեղծել Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի հայկա­կան շրջաննե­րի ժամա­նա­կա­վոր վարչություն, որի ղեկա­վար է նշա­նակվում շտաբս-կապի­տան Արսեն Շահմազյա­նը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից:

Առնչվող Հոդվածներ