24.7 C
Yerevan

Դաշնակցությունը Պետք Է Հայե­րին, Բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Նրա Ծաղրանկա­րի Կարի­քը Չունի (Մաս II)

Ինչի՞ հետ համե­մա­տենք դաշնակցա­կան ինքնությունը։ Եվրո­պա­կան կուսակցություննե­րի ինքնության հե՞տ: Ո՛չ։ Ինտերնա­ցիո­նա­լի՞ ինքնության հետ: Այո՛, եթե հիմնվենք Քրիստա­փո­րի մոդե­լի դաշնա­յին մասնաճյուղե­րի ինքնա­վա­րության և ազգա­յին, կանտա­կան և համա­մարդկա­յին բնույթի ընդունման երկա­կի սկզբունքի վրա, ի տարբե­րություն Մարքսի Առա­ջին Ինտերնա­ցիո­նա­լի (1864–1876 թթ․) կամ Երկրորդ Ինտերնա­ցիո­նա­լի (1889–1923 թթ․) հիմնա­դիրնե­րի համընդհա­նուր սոցիա­լիստա­կան մոդե­լի։

Կայծ Մինասյան

Ռուբեն չափա­զանցման նորմը, 1919–1959 (II)

Ամեն ինչ սկսվեց 1891 թվա­կա­նին՝ Թավրի­զի դաշնակցա­կան կոմի­տեի այն ժամա­նակվա ղեկա­վար Հովնան Դավթյա­նից։ Դժգոհ լինե­լով Կենտրո­նի որդեգրած նոր ընթացքից՝ նա համո­զում է իր ընկերնե­րին հանդես գալ իշխա­նության դեմ՝ վերսկսե­լով Քրիստա­փո­րի և Զավարյա­նի ձերբա­կա­լություննե­րով ընդհատված Յեղա­փո­խությունը։ Առանց ընթա­ցա­կարգը պահպա­նե­լու՝ նա կոչ է անում արագ արձա­գանքել ստեղծված իրա­վի­ճա­կին և պահանջում է Ընդհա­նուր Ժողով գումա­րել։ Այդ պաշտո­նա­կան հանդի­պումը վերջա­պես կայա­ցավ 1892 թվա­կա­նին։ Դաշնակցության պատմագրության մեջ այն հայտնի է որպես Առա­ջին Ընդհա­նուր Ժողով, որը տեղի ունե­ցավ Թբի­լի­սիում՝ Հովհաննես (Ժան) Լոռիս-Մելի­քո­վի տանը:

Ո՞րն էր Հովնան Դավթյա­նի՝ որպես ազա­տա­տենչ (libertarian) շեշտադրումնե­րով ուտո­պիա­կան սոցիա­լիզմի հետև­որդի մոտե­ցումը, ով, չնա­յած առողջա­կան խնդիրնե­րին, իր դրոշմը կթողնի ՀՅԴ‑ի առա­վե­լա­պաշտա­կան թևի վրա: Պարզա­պես, ինչպես գրում է այս նախկին հնչակյա­նը, նրա նպա­տակն է «Հայ Յեղա­փո­խա­կաննե­րի Դաշնակցությունը» վերա­ծել «Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության»՝ այն դարձնե­լով «Հայ Ազգի Կուսակցություն»։ Նրա­նում Քրիստա­փո­րի հիմնա­կան սկզբունքի երկու խեղաթյուրում կա. նախ՝ «ներ» հոգնա­կի թվի վերջա­վո­րության բացա­կա­յությունը, որը միշտ կարև­ո­րել է Քրիստա­փո­րը, ներառյալ 1892‑ի Ընդհա­նուր Ժողո­վից հետո ընկած ժամա­նա­կաշրջա­նը, քանզի մինչև 1900-ականնե­րի բեկումնա­յին շրջա­նը, Հնչակյաննե­րի՝ ՀՅԴ-ին վերաինտեգրման բանակցություննե­րի ընթացքում, Քրիստա­փորն իր հայ սոցիալ-դեմոկրատ զրուցա­կիցնե­րին առա­ջարկում է ՀՅԴ‑ն վերանվա­նել «Միացյալ Հայ Յեղա­փո­խա­կաննե­րի Դաշնակցութիուն», մի հապա­վում, որտեղ արդա­րացված է «ներ» հոգնա­կի թվի վերջա­վո­րությունն այն առումով, որ ենթադրում է տարա­տե­սակ անհատնե­րի նույնա­կա­նա­ցում իրենց բազմա­կարծությամբ և հանդուրժո­ղա­կա­նությամբ: Բացի այդ, «ՄՀՅԴ»-ից «ՀՅԴ» կամ ինչպես մարքսիստա­կան հռե­տո­րա­բա­նության մեջ է ընդունված ասել՝ «ինքնա­բուխ շարժումից» «կազմա­կերպված շարժում» անցումն արտա­հայտում է Հովնան Դավթյա­նի կուսակցա­կան և ամբողջա­տի­րա­կան մոտե­ցումը, մինչդեռ Դաշնության գաղա­փարն առաջ քաշե­լիս՝ Քրիստա­փո­րը երբեք չի կիրա­ռում «կուսակցություն» բառը, առա­վել ևս՝ «ազգի կուսակցության» ամբողջա­տի­րա­կան սկզբունքը։

Քրիստա­փո­րը հավա­տա­րիմ է մնում դաշնության շրջա­նակնե­րում հեղա­փո­խա­կան միտումնե­րի բազմա­զա­նությա­նը, տարբեր դրսև­ո­րումեր ունե­ցող հեղա­փո­խության մեջ հանդես եկող հայության միացյալ շարժմա­նը, բայց ոչ մի դեպքում՝ մեկ միացյալ կուսակցության մեջ առանձին անհատնե­րի համախմբմա­նը:

Տարբե­րություն կա Քրիստա­փո­րի պաշտպա­նած՝ հեղա­փո­խությա­նը հայե­րի ինտեգրման տեխնի­կա­յի և ՀՅԴ‑ն մեկ միասնա­կան կուսակցության վերա­ծե­լու միջև։ Առա­ջի­նը հարգում է բազմա­կարծությունը և ներքին ժողովրդա­վա­րությունը, երկրորդը պայքա­րում է նրանց մտքե­րը ստանդարտացնե­լու և դրանք մեկ միասնա­կան հոսանքի՝ առա­վե­լա­պաշտության և ուտո­պիա­կան դաշնակցա­կա­նության հոսանքի մեջ ինտեգրե­լու համար:

Ուրեմն ինչի՞ հետ համե­մա­տենք դաշնակցա­կան ինքնությունը։ Եվրո­պա­կան կուսակցություննե­րի ինքնության հե՞տ: Ո՛չ։ Ինտերնա­ցիո­նա­լի՞ ինքնության հետ: Այո՛, եթե հիմնվենք Քրիստա­փո­րի մոդե­լի դաշնա­յին մասնաճյուղե­րի ինքնա­վա­րության և ազգա­յին, կանտա­կան և համա­մարդկա­յին բնույթի ընդունման երկա­կի սկզբունքի վրա, ի տարբե­րություն Մարքսի Առա­ջին Ինտերնա­ցիո­նա­լի (1864–1876 թթ․) կամ Երկրորդ Ինտերնա­ցիո­նա­լի (1889–1923 թթ․) հիմնա­դիրնե­րի համընդհա­նուր սոցիա­լիստա­կան մոդե­լի։

Բայց ավե­լի ճիշտ, դաշնակցա­կան ինքնությունը կարե­լի է համե­մա­տել 1789 թվա­կա­նի ֆրանսիա­կան հեղա­փո­խա­կաննե­րի հետ, որոնք համախմբում են չափա­վորնե­րին և արմա­տա­կաննե­րին, սահմա­նադրա­կան միա­պետնե­րին և հանրա­պե­տա­կաննե­րին, լիբե­րալնե­րին և Մոնտանյարդնե­րին, Յակո­բիննե­րին (Jacobins) ու Ժիրոնդի­նե­րին (Girondins) և ուրիշնե­րին։

Նույնը վերա­բե­րում է ՀՅԴ‑ի հիմնա­դիր հոսանքնե­րին՝ սոցիա­լիստնե­րին և ազգայնա­կաննե­րին, արմա­տա­կաննե­րին և չափա­վորնե­րին, կղե­րա­կաննե­րին և հակակղե­րա­կաննե­րին: Բայց երկու նրբե­րանգ է առանձնա­նում նշյալ երկու դինա­մի­կա­յի միջև. սկզբնա­կան շրջա­նում ոչ մի ֆրանսիա­կան հեղա­փո­խա­կան ակումբ երբեք չի փորձել համախմբել բոլոր հեղա­փո­խա­կաննե­րին մեկ միասնա­կան քաղա­քա­կան կուսակցության մեջ՝ «ֆրանսիա­կան ազգի կուսակցության» վերածվե­լու համար: Երբե՛ք։ Եթե այդպես լիներ, Ֆրանսիա­կան հեղա­փո­խությունը պարզա­պես կձա­խողվեր: Ավե­լի ուշ, 1789 թվա­կա­նի ֆրանսիա­կան հեղա­փո­խությունը հեղա­փո­խա­կան հոսանքներ է ծնում, մինչդեռ 1880–1890-ական թվա­կաննե­րի հայկա­կան Հեղա­փո­խությունը հաջորդում է հեղա­փո­խա­կան խմբե­րի ձևա­վորմա­նը։ Ֆրանսիա­յում Հեղա­փո­խությունը նախորդում է հոսանքնե­րին, Հայաստա­նում հոսանքնե­րը նախորդում են Հեղա­փո­խությա­նը։

Դեպի Ֆրանսիա­կան հեղա­փո­խություն այս շեղման նպա­տակն է ցույց տալ, որ Հեղա­փո­խությունը չի կարող լինել ինտեգրա­ցիոն կուսակցության վերածված շարժման ներքին հոսանքի արդյունք, այլ բազմա­կարծիք ինքնություն ունե­ցող դիվերսիֆի­կացված շարժման հետև­անք, և որ մեկ հոսանքի մեջ տարբեր ուժե­րի ստանդարտացման և ինտեգրման դեպքում Հեղա­փո­խությունը կանգնում է քայքայվե­լու, չորա­նա­լու, իրա­կա­նությունից կտրվե­լու և, ի վերջո, ձախողվե­լու վտանգի առջև։

Եվ ահա թե ինչ է լինում, եթե դաշնակցա­կաննե­րը թողնում են, որ առա­վե­լա­պաշտնե­րը կամ ինտեգրա­ցիո­նիստնե­րը կամ ուտո­պիստնե­րը կամ պարզա­պես կուսակցա­կաններն իշխող դիրք գրա­վեն Դաշնակցության մեջ՝ հանրությա­նը ստի­պե­լով իրեն ընդունել բացա­ռա­պես որպես կուսակցություն կամ «Հայ ազգի կուսակցություն»։ Այսինքն՝ Դաշնակցությունը բազմա­հո­սանք է, բազմաքրոմ ու դեմոկրա­տա­կան, Կուսակցությունը՝ միա­հո­սանք, միա­ձույլ (monolithique) ու ամբողջա­տի­րա­կան։

Ինչպես ինքն է գրում հուշե­րում՝ «մենք ամե­նից առաջ պարտա­կան ենք Հովնա­նին…», դրա­նով Ռուբեն Տեր-Մինասյանն իրեն ներկա­յացնում է որպես ուտո­պիստ սոցիա­լիստի ամե­նա­հա­վա­տա­րիմ աշա­կերտը՝ զարգացնե­լով կուրա­դա­վա­նության սկզբունքը և այն գաղա­փա­րը, որ միակ բանը, որ պետք է պահպա­նել ոչ թե ՀՅԴ‑ի ղեկա­վարման գործն է, այլ՝ Դաշնակցության, հետև­ա­բար՝ Կուսակցության վերահսկո­ղությունը։ Ունե­նա­լով մարտա­կան պայքա­րի փորձ և վերա­պատրաստված լինե­լով Նիկոլ Դումա­նի և նրա ընտրյալ զինվորնե­րի «Բորեաս» անունը կրող հետա­խուզա­կան դպրո­ցում՝ Ռուբե­նը կփորձի ֆիդա­յա­կա­նացման և քաղա­քա­կա­նության սինթեզ անել՝ 1919 թվա­կա­նին դառնա­լով Բյուրո­յի առա­ջին անդա­մը, ով նախկին ֆիդա­յի է։

Սկսե­լով 1919 թվա­կա­նի սեպտեմբե­րին Երև­ա­նում բացված IX-րդ Ընդհա­նուր Ժողո­վից՝ Ռուբե­նը կառա­վարման ֆիդա­յա­կան իր տեխնի­կան ՀՅԴ‑ի գագաթնա­կե­տին բարձրացրեց։ Սրա էությունը զինա­կից եղբայրնե­րի փոքր խմբին ապա­վի­նելն է, ինչպես Էրգրում էր և առանց քննարկման և վերահսկե­լու կատա­րել խմբի ղեկա­վա­րի հրա­մաննե­րը և հսկել յուրա­քանչյուրին, ով կարող է սպառնալ ղեկա­վա­րին կամ ապաակտի­վացնել ցանկա­ցած գործո­ղություն, որը կարող է ապա­կա­յունացնել ներքին կարգը: Իսկ կազմա­կերպության մասշտա­բով դա նշա­նա­կում է վերահսկել նրա ապա­րա­տը, տվյալ դեպքում՝ Դաշնակցության ապա­րա­տը: Հենց նա էր, որ, օրի­նակ, 1920 թվա­կա­նի մայի­սին պարտադրեց Բյուրո-Կառա­վա­րություն սկզբունքը՝ գործադրի գլուխ կանգնեցնե­լով իր աջ ձեռք Համո Օհանջանյա­նին և ՀՅԴ‑ի Բյուրոն դարձնե­լով Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության իշխա­նության իրա­կան տերը։ Այս աննա­խա­դեպ մեթո­դը բախվում է ՀՅԴ‑ի ներսում առկա լարվա­ծությա­նը, մասնա­վո­րա­պես՝ Ալեքսանդր Խատիսյա­նի և Սիմոն Վրացյա­նի գլխա­վո­րած ժողովրդա­վա­րա­կան թևին: Բայց իրա­դարձություններն այլ ընթացք ստա­ցան 1920 թվա­կա­նին Առա­ջին Հանրա­պե­տության անկմամբ և Հայաստա­նի բոլշև­ի­կացմամբ։

Փախստա­կան Ռուբե­նը Թավրի­զից կձգտի տիրա­նալ ՀՅԴ‑ի բոլոր լիա­զո­րություննե­րին, և մինչ փորձում է օգտվել Արմեն Գարո­յի պես բարձրաստի­ճան ղեկա­վա­րի մահից (1923)՝ձգտելով պաշտո­նանկ անել իրեն խանգա­րողնե­րին, հատկա­պես մտա­վո­րա­կաննե­րին, որոնցից գարշում է, նախ և առաջ ռազմա­քա­ղա­քա­կան այն գործիչնե­րին (Գարե­գին Նժդեհ, Դրո), ում հայե­ցա­կետն առա­վել մոտ է իրեն, առա­վե­լա­պաշտ Ռուբե­նը կավարտի Դաշնակցության վերա­փո­խումը Կուսակցության։ Բայց այս ամենն աննկատ է մնում, քանի որ բոլոր հայացքներն ուղղված են Մոսկվա­յում Ստա­լի­նի գերիշխա­նության վերելքին և խորհրդա­յին ամբողջա­տի­րության պարտադրմա­նը: Զտումներ, բռնաճնշումներ, հաշիվնե­րի մաքրում․ այսկերպ բոլշև­իկյանհե­ղա­փո­խությունն իր դրոշմը դրեց խորհրդա­յին տարածքի և, ինչու չէ, ամբողջ աշխարհի վրա՝ աջակցե­լով ԽՄԿԿ-ին խարսխված բոլոր կոմունիստա­կան շարժումնե­րին «բուրժուա­կան և ազգայնա­կան շրջա­նակնե­րի» դեմ պայքա­րում և առաջնորդվե­լով մարքս-լենինյան գաղա­փա­րա­խո­սությամբ: Դիմագրա­վե­լով ստա­լինյան բռնա­կա­լությա­նը՝ Ռուբե­նը համոզված է, որ ՀՅԴ‑ի ներսում միայն իշխա­նության ամբողջա­կան զավթումը հնա­րա­վո­րություն կտա հակա­հարված տալ ՆԳԺԿ‑ի (NKVD) մեքե­նա­յին, որը գործում է դաշնակցա­կաննե­րի դեմ Խորհրդա­յին Հայաստա­նում և արտերկրում: Եվ ՀՅԴ‑ի այս հակա­հարձա­կումը արտա­հայտվում է նախ և առաջ նրանց բացառմամբ, ովքեր կարող են խոչընդո­տել իր վերելքը:

Այսպի­սով, նրա ավտո­րի­տա­րիզմի առա­ջին թիրա­խը Շահան Նաթա­լին էր, այնուհետև Վազգեն Շուշանյա­նը, որը հեռացվել էր ՀՅԴ-ից, ապա Արշակ Ջամալյա­նը, որն ազատվել էր Բյուրո­յի «Հերթա­պա­հի» պաշտո­նից մինչև 1933 թվա­կա­նի XII-րդ Ընդհա­նուր Ժողո­վը: Դրա­նից մի քանի տարի առաջ Ռուբենն առաջ անցավ և խախտեց կանո­նադրությունը ՀՅԴ‑ի XI-րդ Ընդհա­նուր Ժողո­վում՝ իրեն հռչա­կե­լով Խորհրդա­յին Հայաստա­նի այն մասնաճյուղե­րի պատվի­րակ, որոնք հնա­րա­վո­րություն չունեին մեկնել Փարիզ՝ Ընդհա­նուր Ժողո­վին մասնակցե­լու համար։ Բռնության գործադրումն իր գագաթնա­կե­տին հասավ 1933 թվա­կա­նին «Մարդկոց» այլա­խո­հա­կան շարժման ճգնա­ժա­մի օրե­րին։

ՀՅԴ‑ն թևա­կո­խում է ներքին ճգնա­ժա­մի ժամա­նա­կաշրջա­նը, պառակտման շունչը ծնունդ է առնում Ֆրանսիա­յում (Շուշանյան, Մոզյան, Կույումջյան), այնուհետև տարածվում է Միացյալ Նահանգներ (Սմբատ, Ֆերարհյան)՝ընդդեմ ՀՅԴ‑ի հակա­խորհրդա­յին քաղա­քա­կա­նության՝ ի հեճուկս Թուրքիա­յի դեմ պայքա­րի։ Ռուբե­նը ձեռքն է հավա­քում Բյուրոն՝ XII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում ստի­պե­լով ընտրել իր մերձա­վորնե­րին և արմա­տա­կաննե­րին՝ Համո Օհանջանյա­նին, Կոպեռնիկ Թանթերջյա­նին և Վահան Նավա­սարդյա­նին: Արդյունքը՝ Բյուրո­յի 5 հոգա­նոց փոքրիկ կազմն է՝ հավա­տա­րիմ ֆիդա­յի Կարո Սասունու անդա­մակցությամբ, որը Սասունից էր։ 7 անդա­մի փոխա­րեն 5 թողնե­լով, Ընդհա­նուր Ժողովն ուղերձ է հղում բոլոր մասնաճյուղե­րին. խիստ հսկո­ղություն սահմա­նե­լու ժամա­նակն է: Առա­վե­լա­պաշտնե­րը կարող են բացել շամպայնի շիշը. հաղթա­նա­կը լիա­կա­տար է, Դաշնակցությունը վերածվել է Կուսակցության։

Բյուրո­յի Հերթա­պահ դարձած Ռուբե­նի ձեռքում գտնվող ղեկա­վա­րությունը ՀՅԴ-ին մղեց դաշնակցա­կան ամբողջա­տի­րության, որի առա­քե­լությունն էր պայքա­րել ստա­լի­նիզմի դեմ: Ինչպես Ստա­լինն էր իրեն շրջա­պա­տել վրա­ցի մի քանի ընկերնե­րով (Բերիա, Օրջո­նի­կի­ձե), Ռուբե­նը նույնկերպ իրեն շրջա­պա­տեց Վրաստա­նից եկած երեք հայե­րով, որոնք գլխա­վոր դիրք էին զբա­ղեցնում ՀՅԴ-ում. Համո Օհանջանյա­նը՝ Եգիպտո­սում, Նիկոլ Աղբալյա­նը՝ Լիբա­նա­նում, Ռուբեն Դարբինյա­նը՝ Միացյալ Նահանգնե­րում։ Կահի­րեն դառնում է ՀՅԴ‑ի նոր կենտրո­նա­կա­յա­նը։ Եգիպտո­սը հեռու է Ֆրանսիա­յի նման ժողովրդա­վա­րա­կան երկիր լինե­լուց: Շուտով ՀՅԴ-ում այս աննա­խա­դեպ ճգնա­ժա­մի առա­ջին նշաններն ի հայտ եկան՝ ՀՅԴ‑ի օրգան «Դրօ­շա­կը» դադա­րեց հրա­տա­րակվել 1933-ին և կրկին լույս տեսավ որպես սեփա­կան հրա­տա­րա­կություն միայն 1980-ականնե­րին (1969-ից մինչև 1980-ականնե­րի սկիզբը նորից հրա­տա­րակվեց՝ այս անգամ արդեն «Ազդակ-Դրօ­շակ Շաբա­թօրյակ» անվա­նումով)։ ՀՅԴ‑ն ստանձնեց արքե­պիսկո­պոս Լևոն Թուրյա­նի սպա­նությունը 1933թ. դեկտեմբե­րի 24-ին Նյու Յորքում, և ՀՅԴ‑ն նույն տարի հեռա­ցավ Սոցիա­լիստա­կան Բանվո­րա­կան Ինտերնա­ցիո­նա­լից: Ֆրանսիա­յում «Յառաջ»-ի գլխա­վոր խմբա­գիր, Բյուրո­յի նախկին անդամ Շավարշ Միսակյա­նը դատա­պարտում է այս սպա­նությունը, «թեև դրա հետև­ում կանգնած է ՀՅԴ‑ն», — գրում է նա։

Ինչ վերա­բե­րում է Սիմոն Վրացյա­նին, 1933-ին նա հրա­ժա­րա­կան տվեց՝ թողնե­լով բոլոր կառա­վարչա­կան պարտա­կա­նություննե­րը, որպեսզի նվիրվի «ՎԷՄ» հանդե­սի խմբագրմանն ու հրա­տա­րակմա­նը՝ Ռուբե­նի հետ իր հաշիվնե­րը գրա­վոր կարգա­վո­րե­լով։ Ռուբե­նը դրա­նով չբա­վա­րարվեց։ Իր առա­ջին «վրա­ցա­կան» խմբով նա ներսից վերաձև­ում է Դաշնակցությունը, դաշնակցա­կան նոր մոդել է պարտադրում Նիկոլ Աղբալյա­նի գրչի շնորհիվ։ Վերջինս պատվե­րով գրում է «Մտա­ծումներ ՀՅԴ‑ի մասին» գիրքը, որը մի կարմիր գրքույկ է կատարյալ կուսակցա­կա­նի նախա­կերպա­րի մասին, ով հնա­զանդո­րեն ենթարկվում է Կուսակցության կանո­նադրությա­նը։ Դա ոչ այլ ինչ է, քան ամբողջա­տի­րա­կան շրջա­դարձ, ներքին շեղում, դաշնակցա­կան նկա­րա­գի­րը վերա­փո­խե­լու ձեռնարկ, որով վերա­նայվում էր ՀՅԴ‑ի պատմությունը, նվիրվա­ծությունը նրա գործին և նորացված կանո­նադրությա­նը՝ «մինչև իսկ իր կյանքի զոհա­բե­րությունը»։ Այս հավելյալ նախա­դա­սությունը, օրի­նակ, զետեղված է ՀՅԴ‑ի 1934 թվա­կա­նի կանո­նադրության մեջ, պաշտո­նա­կան երդման տեքստում, որը ցանկա­ցած թեկնա­ծու պետք է ընդունի՝ Դաշնակցությանն անդա­մակցե­լիս:

Այս պարզա­բա­նումը, Ռուբե­նի խրա­խուսմամբ, Նավա­սարդյա­նը մտցրեց անդա­մակցության թեկնա­ծուի հանդի­սա­վոր հայտա­րա­րության մեջ։ Բյուրո­յի երկա­րամյա անդամ Երվանդ Խաթա­նասյա­նը պատմում է, թե ինչպես է նա իր մանդատնե­րի ողջ ընթացքում (1938–1963 թթ.) ստա­ցել Բյուրո­յի իր ընկերնե­րի կտրուկ մերժումը՝ ամեն անգամ փորձե­լով երդման տեքստից հանել նշյալ լրա­ցումը, որը գոյություն չուներ  XX-րդ դարի սկզբին, երբ ինքն անդա­մակցեց ՀՅԴ-ին։ Ֆիդա­յա­կան մոդելն ու ոգին հաստատվել են Դաշնակցության շարքե­րում՝ ի հեճուկս մտքի ցանկա­ցած ազա­տության, երբ 1920-ական թվա­կաննե­րին Ռուբե­նի նախա­ձեռնած և Հովնան Դավթյա­նի առա­վե­լա­պաշտությամբ ոգեշնչված մտա­ծե­լա­կերպի ֆիդա­յա­կա­նա­ցումը մասնա­տում է ՀՅԴ‑ն, արգե­լա­փա­կում բանա­վե­ճը և ստանդարտացնում վարքը։ Բռնա­պե­տությունն ամրապնդում է իր դիրքե­րը, Ռուբենն ընկնում է խելացնո­րության մեջ, նա կասեցնում է կարմիր գրքույկի հեղի­նա­կի՝ Նիկոլ Աղբալյա­նի լիա­զո­րություննե­րը, ապա անցնում Դրո­յին, որի մեջ նա միայն արկա­ծախնդիր մարդու է տեսնում, ինչպես նաև Վահան Փափազյա­նին՝ Վանի պաշտպա­նության նախկին ղեկա­վար «Կոմսին»: Նա ուժգնացնում է հարձա­կումնե­րը խեղճ բժշկի դեմ, ում հետ հին հաշիվներն է պարզում, երբ ցեղասպա­նությունից առաջ Վանի դաշնակցա­կան առաջնորդներն ամեն ինչ արե­ցին՝ Ռուբե­նին, որը չափա­զանց ամբարտա­վան և պառակտիչ կերպար էր, իրենց շրջա­նից հեռացնե­լու համար՝ նրան ցույց տալով Սասունի ճանա­պարհը։ Ռուբե­նը երբեք չմո­ռա­ցավ դա և երկար ժամա­նակ Կոմսի հետ վատ էր վերա­բե­րում:

Ռուբե­նը Բյուրո­յի անդամ Դրո­յին փորձեց ՀՅԴ-ից հեռացնել Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից անմի­ջա­պես հետո այն բանի համար, որ վերջինս Ստա­լի­նին՝ իր հին ծանո­թին, շնորհա­վո­րա­կան հեռա­գիր էր ուղարկել՝ ողջունե­լով նրա նախա­ձեռնությունը՝ վերսկսե­լու Կարս-Արդա­հա­նի Խորհրդա­յին Միությա­նը միացման հարցը: Ռուբե­նը զայրա­ցած էր, Վահան Նավա­սարդյա­նի վերջին րոպեին միջամտությունը թույլ չտվեց Դրո­յին հեռացնել: Այսպի­սով, Բյուրոն անվստա­հություն է հայտնում բոլո­րին և խարխլում է Դաշնակցության շարքե­րը՝ որպես գործո­ղության եղա­նակ պարտադրե­լով վախը: Այդ մասին Ռուբենն ինքը կասի իր մտե­րիմ զինա­կիցնե­րից մեկին՝ Խոսրով Թութունջյա­նին, ում հետ 1921 թվա­կա­նին նույն տանն է գիշե­րել Թավրի­զում. «Ես դարձել եմ հայե­րի Ստա­լի­նը»: «Այո՛, և Նավա­սարդյա­նը քո Բերիան է»,- պատասխա­նում է երի­տա­սարդ իրա­վա­բա­նը մի քանի տասնամյակ անց 1930-ական թթ․։

Միայն 1947-ին էր, որ Ռուբե­նի բռնա­կա­լությունը փլուզվեց: Կուսակցության XIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վից քիչ առաջ, Կահի­րեում, Ռուբե­նը երկու վատ լուր է ստա­նում, որոնք կթուլացնեն նրա դիրքե­րը ՀՅԴ‑ի ներսում։ Նրա գլխա­վոր զինա­կից եղբայրնե­րից երկուսը‘ Համո Օհանջանյա­նը և Նիկոլ Աղբալյա­նը մահա­նում են համա­պա­տասխա­նա­բար 1947թ. հուլի­սի 31-ին և օգոստո­սի 15-ին: «Վրա­ցի­նե­րի» կլա­նը փլուզվում է, և մի քանի ներքին հակա­ռա­կորդներ, օգտվե­լով առի­թից, հեղաշրջում են կազմա­կերպում Ռուբե­նի դեմ: Նրանց հաջողվում է համո­զել XIV-րդ համա­գումա­րի պատվի­րակնե­րին՝ գցել նրան իր դիրքե­րից՝ չվե­րընտրե­լով Բյուրո­յի կազմում։ Գործը ստանձնում են Սիմոն Վրացյա­նը, Վահան Փափազյա­նը, Դրոն և… Վահան Նավա­սարդյա­նը, որը կտրուկ հավա­տա­փոխ լինե­լով՝ գաղտնի դրա­մայնացնում է իր մասնակցությունը՝ Բյուրո­յի «Հերթա­պահ» բարձրա­գույն կոչմանն արժա­նա­նա­լու համար։ Գործարքն ավարտված է։ Ռուբե­նը գահընկեց է արված և Վահան Նավա­սարդյա­նը դառնում է նոր «Հերթա­պահ»։

Չորս տարի անց՝ 1951 թվա­կա­նի հոկտեմբեր-նոյեմբե­րին, երբ, ինչպես դաշնակցա­կան ավանդույթի համաձայն,մանդատն ավարտած վարչությունը հրա­վի­րեց Բյուրո­յի նախկին անդամնե­րին, որոնց մեջ էր նաև Ռուբե­նը, Կահի­րեում կայա­նա­լիք XV-րդ Ընդհա­նուր Ժողո­վին, վերջինս պատասխա­նեց. «Ինձ հանգիստ թողե՛ք, ես այս մահա­ցած ողջե­րի հետ կապ չունեմ, թողե՛ք ինձ իմ մեռած ընկերնե­րի հետ մեր Էրգրում»: Ռուբե­նը մահա­ցավ մի քանի շաբաթ անց՝ 1951 թվա­կա­նի նոյեմբե­րին, Ստա­լի­նից գրե­թե երկու տարի առաջ՝ 1953 թվա­կա­նի մարտին։

Բայց եթե Ռուբե­նը գահընկեց արվեց, այդ մարդու ժառանգությունն անձեռնմխե­լի մնաց և նրա հիշա­տա­կը տեղ գտավ Դաշնակցության պանթեո­նում, մինչև իսկ նրա «Հուշե­րը» Դաշնակցա­կաննե­րի Աստվա­ծա­շունչը դարձան։ Առա­վե­լա­պաշտա­կան հոսանքն առանց Ռուբե­նի մնում է իշխա­նության ղեկին, կարծես թե 1947‑ի շրջա­դարձա­յին պահից Դաշնակցությունը հանգել էր մի եզրա­կա­ցության՝ շրջա­նառման մեջ դնել «Ընկեր Ռուբենն ընդդեմ ընկեր Տեր-Մինասյա­նի» կարգա­խո­սը։ Դա այլևս Քրիստա­փո­րի Դաշնակցությունը չէր, որն այդ պահին մտավ սառը պատե­րազմի մեջ, այլ Ռուբե­նի կողմից շուրջ 20 տարի վերա­կազմա­վորված Կուսակցությունը, որը ոգեշնչված էր «Ստա­լինյան կոմունիստա­կան կուսակցության» ամբողջա­տի­րա­կան մոդե­լից, որտեղ բոլոր դաշնակցա­կան արժեքներն ու սկզբունքնե­րը վերա­շա­րադրվել են Ռուբեն-Վահան դուե­տի կողմից. ինքնություն, պատմություն, ծրա­գիր, կանո­նադրություն, ապա­կենտրո­նա­ցում, խոսքի ազա­տություն, մտքի ազա­տություն, ամեն ինչ վերա­ցել է Ռուբե­նի և նրա եգիպտոսցի «Բերիա­յի» բռնա­պե­տության հետ, որտեղ «Յուսա­բեր» օրա­թերթը ՀՅԴ‑ի պաշտո­նա­կան փոխա­րի­նող օրգանն է, և որտեղ Դաշնակցության ծրա­գի­րը խունա­ցել է գրա­սե­ղա­նի դարա­կում, և Դաշնակցության 1924–1925 թվա­կաննե­րի X‑րդ Ընդհա­նուր Ժողո­վից ի վեր թարմացման որևէ փորձ չի նախա­տեսվում:

Վաղուց ընդունված է, որ առա­վե­լա­պաշտնե­րը ՀՅԴ‑ն են, նրանք Կուսակցությունն են, նրա պատմությունն են, նրա ծրա­գիրն են, ապա­կենտրո­նա­ցումն են, կանո­նադրությունն են, նրանք մարմնա­վո­րում են դաշնակցա­կան ինքնությունը, նրանք ամեն ինչ են, մնա­ցա­ծը չի հաշվվում և շարունա­կում է ծնել ներքին հակա­դաշնակցա­կան տրա­մադրություններ…

Առա­վե­լա­պաշտնե­րը «սպա­նե­ցին իրենց հորը՝ Ռուբե­նին», և ոչ մեկի մտքով չանցավ ռուբե­նիզմի ազնիվ և անկեղծ գույքագրումն անել։ Ոչ ոք չմտա­ծեց կազմա­կերպել ՀՅԴ‑ի Ընդհա­նուր Ժողով՝ Ստա­լի­նի ոճրա­գործություննե­րի դատա­պարտման ԽՄԿԿ XX-րդ համա­գումա­րի (1956թ.) կամ Բադ Գոդեսբերգում գերմա­նա­կան ՍԴԿ‑ի համա­գումա­րի (1959թ.) համանմա­նությամբ։ Ոչ ոք։ Ոչ մի մասնաճյուղ, ոչ մի հայտնի դեմք չի մտա­ծում, որ ՀՅԴ‑ն կասկա­ծի տակ դնի չափա­զանցության այն նորմը, որ Ռուբե­նը պարտադրել էր կուսակցության անդամնե­րին: Ոչ ոք չի պատրաստվում ոտնձգություն անել Ռուբե­նի արձա­նի վրա, որպեսզի բացա­հայտի բանա­կա­նության ուղի­ներն ու ողջա­խո­հության ճանա­պարհը ՀՅԴ-ում, որը ձգտում է վերագտնել իր դաշնա­յին և բազմա­կարծա­կան ակունքնե­րը: Բացա­ռությամբ մեկ անձի՝ Բեյրութում լույս տեսնող «Նայի­րի» թերթի գլխա­վոր խմբա­գիր, մտա­վո­րա­կան Անդրա­նիկ Ծառուկյա­նի, ով համարձակվեց հետռուբենյան լայնա­մասշտաբ նախա­ձեռնություն ցուցա­բե­րել՝ կասկա­ծի տակ դնե­լով Հայ Դատի կառույցն ու նրա գլխա­վոր գործի­քը՝ ՀՅԴ‑ն, այն պահին, երբ Խորհրդա­յին Հայաստա­նը թևա­կո­խում էր հետստա­լինյան դարաշրջա­նը։ Հենց նա է նոր հայացք նետում հայոց խնդրին։ Հենց նա է կարև­որ հարցեր բարձրացնում հետստա­լինյան Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի, ազգա­յին ինքնության, տարածքի, լեզվի և միջհայկա­կան կապե­րի վերա­բերյալ։

Բայց որքան խստո­րեն և տաղանդա­վոր կերպով լրացնում էր «Նայի­րիի» սյունակնե­րը հանդուգն թեմա­նե­րով և նոր տեսանկյուննե­րով, այնքան հեռա­նում էր հետռուբենյան ՀՅԴ-ից, մերկացնում Դաշնակցության առա­վե­լա­պաշտա­կան ղեկա­վա­րությա­նը և ակա­նա­տե­սը լինում այն բանի, թե ինչպես են դաշնակցա­կաննե­րը լքում իր խմբագրությունը և հետո անհե­տա­նում թերթից։ Մնում են միայն Կուսակցությունից վտարվածնե­րը՝ Անդրա­նիկ Ծառուկյա­նը, Խոսրով Թութունջյա­նը, Լևոն Մոզյա­նը, մինչդեռ սփյուռքում ծնված դաշնակցա­կան նոր դեմքե­րը 1960-ականնե­րից փորձում են տարանջա­տել «Կուսակցությունը» և «Դաշնակցությունը»։ Այդ դեմքերն անուն ունեն՝ Հրայր Մարուխյան և Սարգիս Զեյթլյան…

Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1991) (III)
Ի՞նչ բաց թողե­ցին Հրանտն ու Վահա­նը 1998 թվա­կա­նին (IV)
Ի՞նչ է բաց թողել ՀՅԴ‑ն երեք տասնամյակ շարունակ (V)
ՀՅԴ‑ն Հայաստա­նում. դատարկ խեցի (VI)
ԱՄՆ-ում ՀՅԴ‑ի ճգնա­ժա­մը դաշնակցա­կան ճգնա­ժա­մի ախտա­նիշն է, ոչ թե պատճա­ռը (VII)
ՀՅԴ‑ի 34-րդ համա­գումա­րը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VIII)
Ինչու՞ ավե­լի շատ հարձակվել ՀՅԴ‑ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (IX)
Դաշնակցությունը վերա­դարձնել շարքե­րին (X)
______________________

Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I

Առնչվող Հոդվածներ