Այդ փոքրիկ շինության վերանորոգումը միջազգային հարց չէր, սահմանների կամ բանակցության բան չէր, միլիոնավոր դոլարներ պետք չէր: Ամբողջը, որ պետք էր անել, պարզապես մի փոքր ուշադրությունն էր, մի փոքր ավելի հոգատար լինելը, մի փոքր ավելի շատ արժանապատվություն ունենալ ու այդքան երախտամոռ չլինել:
Մեր Ուղին
Ամեն անգամ, երբ որևէ ազգային արժեքի պահպանման կամ զարգացման մասին խոսք է գնում, բախվում ես ոչ միայն անգրագիտության, այլև հակառակ գործընթացի, երբ որևէ ազգային արժեք ոչ միայն չի պահպանվում, այլև կամ
քանդվում է, կամ քանդում են:
Խոսքն այստեղ վերաբերում է Արամ Մանուկյանի տանը:
Երկար բարակ պատմելու կարիք չկա, թե ով էր Արամ Մանուկյանը և ինչ նշանակություն է նա ունեցել հայ ժողովրդի կյանքում:
Սկսած ազգային ազատագրական պայքարի և գաղափարական և ռազմական ձևաչափից մինչև պետական մակարդակ ու պետական գործունեություն, Արամ Մանուկյանը ոչ թե աչքի է ընկել որպես երևացող կերպար, այլ հենց ինքն է
դարձել գործընթացի նախաձեռնող, կառավարիչ: Արամ Մանուկյանն այն կերպարներից է, ով ոչ թե աչքի ընկավ որպես քաջ ֆիդայի կամ հարուստ բարերար, այլ, բացի նրանից, որ կարողացավ ղեկավարել ու իրականացնել օրինակ
1915թ. Վանի ինքնապաշտպանությունը և հարյուր հազարավոր մարդկանց կյանք փրկել, այլև չմնաց միայն ռազմական գործչի կերպարում և հանրապետության ստեղծման գործում ունեցավ առանցքային նշանակություն: Արամ Մանուկյանը կարողացավ հանրապետության գոյության առաջին ամիսների հեղհեղուկ և պայթյունավտանգ իրադրության մեջ ոչ միայն մնալ սթափ ու լայնախոհ, այլև, ի տարբերություն շատ պաշտոնյաների, ովքեր պարզապես ի վիճակի չեղան ապրելու մայրաքաղաք Երևանում, չդիմացան բարդություններին, Արամ Մանուկյանը
շարունակեց պետական գործչի լրջախոհ և ծանր գործունեությունը:
Արամ Մանուկյանի կերպարի բացառիկությունը կապված է հատկապես պետականամետության և պետական մակարդակի հետ, մի բան, որ շատ քիչ է հանդիպում հայոց պատմության մեջ: Եթե վերցնենք մեր պատմության տարբեր դասակարգման կերպարների, ապա կտեսնենք, որ ամենաքիչն ունեցել ենք պետական գործիչներ:
Մտավորականներ, գիտնականներ, ռազմական ու քաղաքական գործիչներ բավարար չափով ունեցել ենք միշտ, բայց պետական մակարդակի լրջության կերպարները հայ ժողովրդի թույլ կողմն է, իսկ Արամ Մանուկյանը, հատկապես
եթե հաշվի առնենք, թե ինչ ժամանակներում և պայմաններում էր գործում, դրսևորեց տիտանական ջանքեր և խոշոր հաշվով կարող ենք ասել, որ պետական ինստիտուցիոնալության ներդրման գործում նա ունեցավ ամենամեծ ավանդներից մեկը:
Հիմա Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է Առաջին Հանրապետության տարիներին, և գտնվում է Երևանի սրտում, կիսավեր է: Մեղմ է ասել կիսավեր, տնից մնացել է միայն դիմային հատվածը, իսկ տան ներսում արդեն
ծառեր են աճել: Տանիքը բացակայում է և Արամ Մանուկյանի տունն ասես երկրաշարժի կամ ռմբակոծման ենթարկված լինի:
Թե ինչպես է շենք այդ օրն ընկել, դժվար է ասել: Այն միանգամից չի քանդվել, այլ օր օրի, ամիսներով, մեր բոլորի աչքի առաջ դանդաց ավերվել է ու միակ վերաբերմունքը, որ եղել է տան նկատմամբ բացարձակ անտարբերությունն
ու այնտեղ շատ անգամ աղբի տոպրակ նետելն է:
Մենք 1991թ. հետո 31 տարի ժամանակ ունեինք Հանրապետության հիմնադրի տունը վերանորոգելու ու թույլ չտալու, որ այն աղբանոցի վերածվի: Բայց ինչո՞ւ մենք դա չենք արել: Այդ փոքրիկ շինության վերանորոգումը միջազգային հարց չէր, սահմանների կամ բանակցության բան չէր, միլիոնավոր դոլարներ պետք չէր: Ամբողջը, որ պետք էր անել, պարզապես մի փոքր ուշադրությունն էր, մի փոքր ավելի հոգատար լինելը, մի փոքր ավելի շատ արժանապատվություն ունենալ ու այդքան երախտամոռ չլինել:
Մենք չկարողացանք այդ անել: Մենք չկարողացանք տարբերել կարևորն անկարևորից: Հերթական անգամ: Մենք շարունակեցինք գոռալ ազգային արժեքների մասին ու ամեն անգամ գլուխներս թեքեցինք մի կողմ ու չտեսանք, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով քանդվում պետության հիմնադրի տունը: Ու հեգնանքն այն է, որ մենք ամեն օր խոսում ենք, թե ինչ կարևոր բան է պետությունը և ինչքան ավելի կարևոր է պետության նշանակությունը գիտակցելը:
Ու էլ ավելի մեծ հեգնանքն այն է, որ Արամ Մանուկյանի արձանը կանգնեցվեց, բայց տունը շարունակեց փլատակ մնալ: Շատ ցավոտ ու խորհրդանշական է: Արամ Մանուկյանի համար արձան կառուցում ենք, իսկ տունը ավերակ ենք թողնում: Այնպես ինչպես ունենք մեծ ու սիրուն քարտեզներ, երգեր, ավերված տնտեսություն ու Մենք սիրում ենք ամեն ինչ պահել սիրողական, ցուցադրական մակարդակում: Մենք միշտ բովանդակությունը զոհում ենք ձևին, մենք սիրում ենք, որ ամեն ինչի էմոցիոնալ ֆոնը բարձր լինի, իսկ մնացածի հերն էլ անիծած:
Արամ Մանուկյանի տան վիճակը մեր իրական վերաբերմունքն է պետության հանդեպ, իսկ արձանը՝ մեր պաթոսն ու ցուցամոլությունը:
Զարմանալի է, որ տունը չի վերանորոգվել ՀՅԴ կողմից, քանի որ Արամ Մանուկյանը նաև կարկառուն դաշնակցական էր: Հանուն արդարության նշենք, որ հյդ-ականները շատ անգամ են հարց բարձրացրել այդ առումով, բայց այսպես թե այնպես, Արամ Մանուկյանի տունը շարունակում է մնալ ավերված:
Խնդրին ավելի լավ ծանոթանալու համար առաջարկում ենք հետևյալ տեղեկությունները՝