22.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ես գիտեի, թե ի՞նչ էր եղել Արա­մը այդ ժողովրդի համար, բայց եւ այնպես, երբ դագա­ղը դուրս բերինք բնա­կա­րա­նից, այն, ինչ որ տեսա դուրսը, մի վայրկյան սթա­փեցրեց մեծ կորստի ազդե­ցությունը եւ զարմանք պատճա­ռեց: Աչքդ որ կողմը ուղղում էիր՝ ծով բազմություն: Փողոց, տանիք, պատշգամբ, լուսա­մուտ՝ ամեն տեղ բռնված էր մեծ տարա­ծության վրա: Ամբողջ քաղա­քը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց: Պողոս-Պետրոս եկե­ղե­ցուց սկսած մինչեւ հանգստա­րան դիա­կառքը մնաց դատարկ: Դագա­ղը տանում էին ձեռքե­րի վրա: Այդ օրը Հայաստա­նի մայրա­քա­ղա­քը համակված էր ընդհա­նուր սուգով…»,- պատմում է Արշա­լույս Աստվա­ծատրյա­նը։

Սովի ու պատե­րազմի արհա­վիրքնե­րից բացի, Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության մեծա­գույն դժվա­րություննե­րից էին համա­ճա­րա­կա­յին հիվանդություննե­րը։

1918‑ի ամռանն ու աշնա­նը Հայաստա­նի կառա­վա­րությունը պայքա­րում էր հարյուրա­վոր կյանքեր խլող խոլե­րա­յի համա­ճա­րա­կի դեմ, եւ ուշ աշնա­նը թվում էր, թե աղե­տը հաղթա­հարված է։ 1918թ. հոկտեմբե­րի 31-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության ներքին գործե­րի նախա­րար Արամ Մանուկյա­նը հրա­մա­յում է լուծա­րել խոլե­րա­յի դեմ պայքա­րող գլխա­վոր կոմի­տեն։

«31 հոկտեմբե­րի, 1918թ.

Ս.թ. նոյեմբե­րի 1‑ից Հայաստա­նի Հանրա­պե­տության տերի­տո­րիա­յի վրա խոլե­րա­յի համա­ճա­րա­կը վերջա­նա­լու պատճա­ռով խոլե­րա­յի դեմ կռվող բոլոր կազմա­կերպություննե­րը, ի թիվս սոցա եւ գլխա­վոր կոմի­տեն, համա­րել լուծարված:

Ներքին գործե­րի մինիստր Արամ Մանուկյան»:

Սակայն ընդա­մե­նը մեկ ամիս անց Հայաստա­նը կանգնում է նոր՝ ավե­լի մահա­ցու վտանգի առջեւ. ձմռան սկզբին Անդրկովկա­սում տարածվում է բծա­վոր տիֆի համա­ճա­րա­կը։ Մահա­ցու հիվանդությունից զոհվում են հազա­րա­վոր մարդիկ. այդ օրե­րին թերթե­րը լցվում են հասա­րա­կա­կան ամե­նա­տարբեր դիրք ունե­ցող մարդկանց մահա­խո­սա­կաննե­րով ու ցավակցա­կան հեռագրե­րով։

Սիմոն Վրացյանն իր հուշագրությունում նշում է, որ ըստ արձա­նագրված դեպքե­րի՝ 1919թ. հունվար-մայիս ամիսնե­րին միայն Երեւա­նում հիվանդությունից մահա­նում է 3 972 մարդ։ «Եթե Երեւա­նում այն ժամա­նակվա բնակչությունը միջին թվով հաշվենք 60 000 մարդ, յուրա­քանչյուր հազա­րին կընկնի 161.2 մահ: 1913 թվին Եվրո­պա­կան Ռուսաստա­նում յուրա­քանչյուր 1000 մարդուց մեռնում էր 27.9 մարդ»,- գրում է նա։

Ալեքսանդր Խատիսյա­նը ավե­լի մեծ թիվ է ներկա­յացնում՝ գրե­լով բծա­վոր տիֆից ու սովից մահա­ցածնե­րի մասին.

«Ոչ ոք կրնա ըսել, թե 1918 եւ 1919թ. աշնան ու ձմռան որքան մարդիկ մեռան Հայաստա­նի մեջ սովեն ու թիֆո­յեն, բայց իրա­կա­նութե­նեն բնավ հեռու պիտի չըլլա, եթե ըսեմ, որ մեր կորուստը այդ ամիսնե­րուն 150.000 էն պակաս չէր»։

Մեկ միլիոն ռուբլի՝ տիֆի դեմ

1919թ. հունվա­րի 3‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նը քննարկում է տիֆի դեմ պայքա­րե­լու համար մեկ միլիոն ռուբլի հատկացնե­լու կառա­վա­րության պահանջը։ Կարճիկյա­նի սպա­նությունից հետո խնա­մա­տա­րության նախա­րա­րի պարտա­կա­նություննե­րը կատա­րող Ալեքսանդր Խատիսյա­նը զեկուցում է, որ տիֆի համա­ճա­րակն ահռե­լի չափե­րի է հասել։

Նախա­րարն առա­ջարկում էր զուգա­հե­ռա­բար միջոցներ ձեռնարկել նաեւ խոլե­րա­յի դեմ, որը թեեւ այդ պահին չկար, սակայն գարնա­նը կարող էր գլուխ բարձրացնել։

Բծա­վոր տիֆի, նախկի­նում նաեւ խոլե­րա­յի տարածման պատճառնե­րից էին գաղթա­կաննե­րի մեծ կուտա­կումնե­րը։ 1918‑ի հոկտեմբե­րից Հայաստա­նի կառա­վա­րությունը գաղթա­կաննե­րին թուրքե­րի հեռա­ցած շրջաննե­րում տեղա­վո­րե­լու համար ջանք չէր խնա­յում, ինչը, սակայն, միշտ չէ, որ հաջողվում էր. Լոռու եւ Կարսի շրջաննե­րում տեղի ունե­ցող բախումնե­րը, փակ ճանա­պարհներն անո­րոշ ժամա­նա­կով հետաձգում էին գաղթա­կաննե­րի վերա­դարձը։

Ալեքսանդր Խատիսյա­նի բնո­րոշմամբ՝ տիֆի համա­ճա­րա­կը կատարյալ աղետ էր.

Ռոստո­մի մահը

Հունվա­րին տիֆից մահա­նում է Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության հիմնա­դիրնե­րից Ռոստո­մը՝ Ստե­փան Զորյա­նը։ 1918‑ի դեկտեմբե­րի վերջին նա Բաքվից մեկնում է Թիֆլիս՝ ցանկա­նա­լով հանդի­պել Նոյ Ժորդա­նիա­յի եւ վրա­ցա­կան քաղա­քա­կան վերնա­խա­վի այլ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Նրանք Ժնեւում միա­սին էին սովո­րել եւ ընկերներ էին. Ռոստո­մը հույս ուներ, որ իր հանդի­պումնե­րը թույլ կտան կարգա­վո­րել հայ-վրա­ցա­կան հակա­մարտությունը: Արամ Ալչուջյանն իր հուշե­րում գրում է, որ Բաքվից մեկնե­լիս Ռոստո­մի հետ նույն բաժնում պառկեցնում են Թիֆլիս տեղա­փոխվող Ռուբեն Քաջբե­րունուն, որն արդեն հիվանդ էր։ Ճանա­պարհին Ռոստո­մը խնա­մում է նրան եւ վարակվում։

«Գալիս է Թիֆլիս ճակա­տագրա­կան օրե­րին: Շտապ եւ լուրջ խնդիրներ կային կարգադրե­լու: Պետք է տեսնվեր Ժորդա­նիա­յի, Վրաստա­նի վարչա­պե­տի եւ այլոց հետ: Պետք է կարգադրեր հայ-վրա­ցա­կան փոխհա­րա­բե­րությանց վերա­բե­րող անհե­տաձգե­լի խնդիրներ: Սակայն, Ռոստո­մը արդեն հոգնած էր, վարակված տիֆով: Նա զգում էր, որ ուժե­րը իրեն դավա­ճա­նում են, բայց չի կարող մտնել անկո­ղին՝ առանց տեսակցություն ունե­նա­լու Ժորդա­նիա­յի հետ, առանց բանակցե­լու նրա հետ հայ ժողովրդի համար խիստ կարեւոր խնդիրնե­րի մասին: Վերջա­պես, նա մտնում է անկո­ղին: Ընկերնե­րը մատնվում են շփո­թության: Բժիշկ, խնամք: Բայց ուշ է արդեն, հիվանդությունը իր քանդիչ դերը կատա­րել է»,- գրում է Ալչուջյա­նը (Ռոստոմ, Մահուան վաթսունա­մեա­կին առթիւ, 1979)։

Մեկ այլ վկա­յության համա­ձայն Ռոստո­մը բծա­վոր տիֆով հիվանդ էր դեռ Բաքվում, սակայն կարծում էր, թե մալա­րիա է։ «Գանգատվում էր, թե սաստիկ մրսում է եւ ժողովնե­րին միշտ տաք թեյ էր խնդրում՝ մեծ քանա­կությամբ: Առա­ջին չորս-հինգ օրե­րը չհա­ջողվեց նրան անկո­ղին պառկեցնել. քինին էր ընդունում ու շարունա­կում էր ժողովնե­րին մասնակցել եւ այցե­լություններ անել: Նա շատ վստահ էր իր ուժեղ կազմվածքի եւ տոկուն առողջության վրա: Միայն 5‑րդ օրը, երբ արդեն 40 աստի­ճան տաքություն ուներ եւ չէր կարո­ղա­նում ոտքի վրա մնալ, պառկեց, եւ պարզվեց, որ թոքե­րի բորբո­քում եւ բծա­վոր տիֆ ունի միա­ժա­մա­նակ»։

Ռոստո­մը մահա­նում է 1919թ. հունվա­րի 18-ին։

«Ոտքս գետնով տամ՝ սարե­րը կդո­ղան»

Ռոստո­մի մահից մոտա­վո­րա­պես 10‑ն օր անց Երեւա­նում տիֆից մահա­նում է ներքին գործե­րի նախա­րար Արամ Մանուկյա­նը։ Նա վատա­ռողջ էր դեռեւս դեկտեմբե­րի վերջին, եւ նախա­րա­րի պարտա­կա­նություններն իրա­կա­նացնում էր Ալ. Խատիսյա­նը։

Աշխա­տանքի բերումով Արա­մը հանդի­պում էր բազմա­թիվ մարդկանց, ինչն էլ մեծացրել էր վարակվե­լու հավա­նա­կա­նությունը։ Նրա ընկեր Արշա­լույս Աստվա­ծատրյա­նը գրում է, որ հիվանդությունն իրեն զգացնել է տալիս 1918‑ի դեկտեմբե­րի կեսե­րին. «1918‑ի դեկտեմբե­րին վախճանվեց (նույնպես բծա­վոր տիֆից) Սարգիս Օհանջանյա­նը, Դաշնակցության հին գործիչնե­րից, որ այդ օրե­րին ներքին գործոց նախա­րա­րության գործա­վարն էր: Արա­մը ուղեկցեց ընկե­րոջ դագա­ղին, բայց մինչեւ գերեզմա­նա­տուն գնալ չկա­րո­ղա­ցավ: Հիվանդությունը զգալ տվեց: Կես ճամփից նա վերա­դարձավ տուն ու պառկեց՝ առանց իմա­նա­լու հիվանդության բնույթը: Երբ պարզվեց, որ հիվանդությունը տիֆ է, նա չափա­զանց անտարբեր վերա­բերմունք ցույց տվեց: Վիշտը, կասկա­ծը, երկյուղը մինչեւ վերջ խորթ մնա­ցին նրան: Ընդհա­կա­ռա­կը, տրա­մադրությունը լավ էր ու իր տրա­մադրությամբ վարա­կում էր մտե­րիմնե­րին ու այցե­լունե­րին»։

Աստվա­ծատրյանն ընդգծում է Արա­մի ոգու ուժը, որն անգամ մահա­ցու հիվանդության ճիրաննե­րում պահում էր առույգ տրա­մադրությունն ու լավա­տե­սությունը, չէր կորցնում հույսը։ Երեւա­նի հայտնի բժիշկնե­րից Ս. Կամսա­րա­կա­նը, որը բուժում էր նաեւ Աստվա­ծատրյա­նի կնո­ջը, պատմում էր Արա­մի ոգու կորո­վի մասին.

«Զարմա­նա­լի մարդ է: Ի՜նչ հիվանդ. ես նրա մոտ հանգստա­նում եմ… Արա­մի մոտ ամբողջ տրա­մադրությունս լավ է լինում: Ո՛չ մի գանգատ, ո՛չ մի սրտնե­ղություն: Հիվանդ տեղով մեզ՝ բժիշկնե­րիս ձեռք է առնում, ծաղրում է, որ բծե­րը լավ չպա­հե­ցին ու նրանք էլ խռո­վե­ցին ու փախան եւ որ լավ «հեքիմ» չենք: Խոսում է այլեւայլ նյութե­րի մասին: Իր հիվանդությունով, կարծես, չի հետաքրքրվում: Այո՛, զարմա­նա­լի մարդ է Արա­մը»։

1919‑ի հունվա­րի կեսե­րին Արա­մի առողջա­կան դրությունը կտրուկ վատա­նում է. նա հաճախ, օրեր շարունակ կորցնում էր գիտակցությունը։ Բժիշկներն արդեն հուսա­հատվում էին, եւ մի անգամ, կարծե­լով, թե հիվանդն իրենց չի լսում, Արա­մի ապա­քինվե­լու մասին բարձրա­ձայն կասկած են հայտնում։ Պարզվում է՝ Արամն ուշքի էր եկել, լսել նրանց խոսքե­րը եւ ասել.

- Ի՞նչ եք ասում, ոտքս գետնով տամ՝ սարե­րը կդո­ղան:

Արամ Մանուկյա­նը մահա­նում է 1919թ. հունվա­րի 29-ին, հուղարկա­վո­րությունը տեղի է ունե­նում փետրվա­րի 1‑ին։

Համա­ժո­ղովրդա­կան սուգ

Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ՝ Արա­մի հուղարկա­վո­րությա­նը մասնակցում էին հազա­րա­վոր մարդիկ, իսկ հանգուցյա­լի դագա­ղը Պողոս-Պետրոս եկե­ղե­ցուց ձեռքե­րի վրա են հասցնում գերեզմա­նոց։

«Ես գիտեի, թե ի՞նչ էր եղել Արա­մը այդ ժողովրդի համար, բայց եւ այնպես, երբ դագա­ղը դուրս բերինք բնա­կա­րա­նից, այն, ինչ որ տեսա դուրսը, մի վայրկյան սթա­փեցրեց մեծ կորստի ազդե­ցությունը եւ զարմանք պատճա­ռեց: Աչքդ որ կողմը ուղղում էիր՝ ծով բազմություն: Փողոց, տանիք, պատշգամբ, լուսա­մուտ՝ ամեն տեղ բռնված էր մեծ տարա­ծության վրա: Ամբողջ քաղա­քը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց: Պողոս-Պետրոս եկե­ղե­ցուց սկսած մինչեւ հանգստա­րան դիա­կառքը մնաց դատարկ: Դագա­ղը տանում էին ձեռքե­րի վրա: Այդ օրը Հայաստա­նի մայրա­քա­ղա­քը համակված էր ընդհա­նուր սուգով…»,- պատմում է Արշա­լույս Աստվա­ծատրյա­նը։

Դեռեւս Վանի ինքնա­պաշտպա­նության շրջա­նից Արա­մին լավ ծանոթ Օննիկ Մխի­թարյա­նը գրում է. «Արա­մը տված է մեզ մեր Անկա­խությունը արդեն առարկա­յա­ցած։ Կրկին ու կրկին կխո­նարհենք մեր գլուխը այդ սրբա­զան արժե­քի՝ Անկախ Հայաստա­նի եւ անոր հիմնա­դիր՝ Արա­մի առջեւ…»:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ