22.1 C
Yerevan

Առանց Ձևա­կա­նություննե­րի

Շատ կարեւոր է, որ հիմնադրա­մի հանգա­նա­կությա­նը մարդիկ մասնակցեն գիտակցված ընտրությամբ, այլ ոչ թե հոգեւոր կամ քաղա­քա­կան որեւէ առաջնորդի կոչով։

Հակոբ Բադալյան

Այն, որ երկու Կաթո­ղի­կոսնե­րը հրա­ժարվել են Հայաստան հիմնադրա­մի ամե­նամյա մարա­թո­նին ուղերձ հղե­լուց, միանգա­մայն նորմալ է: Բոլորս էլ հասկա­նում ենք իհարկե, թե ինչն է խնդի­րը: Եվ դա խորը խնդիր է: Ըստ այդմ, մտո­րե­լու հարցը այդ խորը խնդրի բավա­կա­նին բարդ լուծումն է:

Իսկ մինչ այդ, հիմնադրա­մի ամե­նամյա մարա­թո­նին ուղերձից հրա­ժա­րումը շատ ավե­լի արդար եւ իրա­կա­նություն արտա­հայտող եղե­լություն է:

Իրա­վի­ճա­կը դիտարկենք հակա­ռակ ծայրից: Իսկ ի՞նչ էր լինում մինչ այժմ, երբ լինում էին այդ ուղերձնե­րը: Այդ ի՞նչ հարց էին լուծում դրանք:

Այսինքն, եթե չլի­նեին դրանք, այդ 10–15 միլիոնն էլ չէր հավաքվի՞, որի գրե­թե կեսը, երբեմն կեսից ավե­լին հավաքվում էր մի քանի խոշոր նվի­րատվության շնորհիվ, իսկ հանգա­նա­կության մի զգա­լի մասն էլ պարզա­պես մնում էր թղթի վրա, որպես մարա­թո­նի օրը հնչեցված խոստում:

Շատ կարեւոր է, որ հիմնադրա­մի հանգա­նա­կությա­նը մարդիկ մասնակցեն գիտակցված ընտրությամբ, այլ ոչ թե հոգեւոր կամ քաղա­քա­կան որեւէ առաջնորդի կոչով: Իհարկե այդ առաջնորդնե­րի վարքն ունի կարեւոր նշա­նա­կություն, կարեւոր ազդակ է, բայց թե ներհա­յաստանյան, թե ներհայկա­կան պատկերն այսօր այնքան խառն է, որ մեղմ ասած բարդ է ասել՝ որեւէ հոգեւո­րա­կա­նի կամ քաղա­քա­կա­նի, մտա­վո­րա­կա­նի, կամ այլա­կա­նի ուղերձը ավե­լի շատ օգնող, թե վանող հանգա­մանք է:

Հիմա երկու Կաթո­ղի­կոս էլ գուցե քաղա­քա­կան շաա­ռիթնե­րով, բայց կամա, թե ակա­մա կայացրել են որո­շում, որը բերում է շատ ավե­լի բնա­կան ու իրա­կան պատկե­րի, ազա­տե­լով մարա­թո­նը ըստ էության ձեւա­կան ուղերձնե­րից: Ընդա­մե­նը:

Հոդվա­ծը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ