22.1 C
Yerevan

Հայաստա­նին Ինչպե՞ս Կպատժեն

Ասել կուզի, քննարկվում է պատժից վախե­նալ-չվա­խե­նա­լու հարց, որպես հետև­անք այդ կամ-կամ մտա­ծո­ղությա­նը, որը ինքնին կամ սահմա­նա­փակ պատկե­րացման, և միա­ժա­մա­նակ պատկե­րա­ցումն ու մտա­ծո­ղությունը սահմա­նա­փա­կող հիբրիդ է:

Հակոբ Բադալյան

Ինչ է կատարվե­լու դռան հետև­ում, երբ Հայաստա­նը շրխկացնի այն

Հայաստա­նում ՀԱՊԿ Վեհա­ժո­ղո­վին ընդա­ռաջ, դարձյալ աշխուժա­ցել է կազմա­կերպությունից դուրս գալու վերա­բերյալ խոսակցությունը: Երև­ա­նում պատրաստվում են նաև բողո­քի ակցիա­յի կամ հանրա­հա­վա­քի՝ Վեհա­ժո­ղո­վի օրը, ըստ կազմա­կերպիչնե­րի՝ Հայաստա­նի հանրության վերա­բերմունքը ցույց տալու համար: Այդ առնչությամբ իհարկե հարց է, թե ՀԱՊԿ երկրնե­րի, դրանց ղեկա­վարնե­րի համար արդյո՞ք անհայտ է կազմա­կերպության և իրենց քաղա­քա­կա­նության հանդեպ Հայաստա­նի հանրության վերա­բերմունքը: Եթե նրանց այդ հարցը հետաքրքրում է, կամ հետաքրքրել է, ապա նրանք անկասկած ունեին դրա վերա­բերյալ տեղե­կություն ստա­նա­լու, պատկե­րը հասկա­նա­լու բազմա­թիվ հնա­րա­վո­րություններ: Ըստ այդմ, հազիվ թե այդօ­րի­նակ ակցիա­նե­րը հնա­րա­վոր է դիտարկել որպես Հայաստա­նում հանրա­յին կամ քաղա­քա­կան գործունակ և կենսունակ անե­լիք, մեթո­դա­բա­նություն:

Իսկ ի՞նչն է կենսունակն ու գործունա­կը, առա­ջա­նում է այսպես ասած հակընդդեմ հարցը: Այստեղ իհարկե հաճախ ակնկալվում է պարզունակ պատասխան՝ այո կամ ոչի տրա­մա­բա­նությամբ, միանգամյա, կարճա­ժամկետ տրա­մա­բա­նությամբ, ինչպես դուրս գալն ու չգա­լը: Իրա­կա­նում խնդի­րը և հարցը շատ բազմա­շերտ ու լայն է, քան այդօ­րի­նակ «մոդե­լա­վո­րումը»: Ցավոք, այդ հարցը Հայաստա­նում ինչպես չի դիտարկվել՝ տասնամյակ շարունակ, այդպես էլ չի դիտարկվում այդ լայն համա­տեքստում: Դրան նպաստող միջա­վայր ձևա­վո­րե­լու մի փորձ արվեց կամ հնա­րա­վո­րություն նշմարվեց 2016–ի ապրիլյան քառօրյա­յից հետո, հատկա­պես երբ առա­ջա­ցավ ՀԱՊԿ ԳՔ Հայաստա­նի քվո­տա­յի և նշա­նակման թնջուկը, և 2018‑ի թավշյա հեղա­փո­խությունից հետո, երբ այդ հարցը հայտնի իրո­ղություննե­րի բերումով առա­ջա­ցավ «հակա­ռակ ծայրից»: Բայց, հայաստանյան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դաշտը չեղավ այդ իրո­ղություննե­րին համարժեք, կամ ցանկության, կամ պարզա­պես հնա­րա­վո­րության բացա­կա­յության հետև­անքով: Հարցը միշտ մնաց կամ-կամ‑ի պարզունակ մակարդա­կում, որտեղ ոչ թե Հայաստա­նի սուբյեկտությունն է ձևա­վորվում, այլ ձևա­վորվում է սուբյեկտություն Հայաստա­նի հանդեպ, Հայաստա­նի նկատմամբ: Եվ պարբե­րա­բար, տարբեր առիթնե­րով, ինչպես ՀԱՊԿ Վեհա­ժո­ղո­վի առի­թով, արտա­հայտվում է այդ երև­ույթը: Այդ համա­տեքստում է, օրի­նակ, որ քննարկվում է Հայաստա­նի դուրս գալու կամ չգա­լու, ոչ թե Հայաստա­նի անե­լի­քի, մշա­կե­լիք օրա­կարգե­րի հարցը: Իսկ դուրս գալ-չգա­լու համա­տեքստում էլ հարցը դիտարկվում է առա­վե­լա­պես այն տրա­մա­բա­նությամբ, թե արդյո՞ք պատի­ժը կլի­նի «վախե­նա­լու», թե՞ ոչ այդքան: 

Ասել կուզի, քննարկվում է պատժից վախե­նալ-չվա­խե­նա­լու հարց, որպես հետև­անք այդ կամ-կամ մտա­ծո­ղությա­նը, որը ինքնին կամ սահմա­նա­փակ պատկե­րացման, և միա­ժա­մա­նակ պատկե­րա­ցումն ու մտա­ծո­ղությունը սահմա­նա­փա­կող հիբրիդ է: Իսկ ՀԱՊԿ հարցը թերևս չպետք է դիտարկել հնա­րա­վոր պատժի սարսա­փե­լիության աստի­ճա­նի շրջա­նա­կում: Խնդի­րը այն չէ, թե Ռուսաստա­նը որքան խիստ «կպատժի» Հայաստա­նին: Իսկ գուցե Ռուսաստանն այսօր չունի որևէ «պատժի» ուժ, եթե առաջնորդվենք թեկուզ զուտ տեսա­կան դիտարկմամբ: Խնդի­րը ներկա­յիս համաշխարհա­յին իրո­ղություննե­րում այն է, որ ՀԱՊԿ այդուհանդերձ եվրա­սիա­կան անվտանգության միջա­վայրում ճարտա­րա­պե­տա­կան մի դետալ է, որն ինքնին լինե­լով խիստ հարա­բե­րա­կան և հատկա­պես Հայաստա­նի հանդեպ մեղմ ասած հակա­սա­կան, այդուհանդերձ այսօր գոնե պետք է դիտարկվի այդ լայն ճարտա­րա­պե­տության կամ մեխա­նիզմի համա­տեքստում: Իսկ Հայաստա­նը այդ մեխա­նիզմի շրրջա­նա­կում է, այդ ճարտա­րա­պե­տության կառուցվածքում՝ ուզենք, թե ոչ, ու կա աշխարհագրություն, ներառյալ քաղա­քա­կան ուժե­րի և օրա­կարգե­րի հարա­բե­րակցություն: Դա մի պարա­գա է, որից փախչել հնա­րա­վոր չէ, հետև­ա­բար ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի պայմաննե­րում հարցը իր խորքա­յին բովանդա­կությամբ ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալն է, այլ այդ միջա­վայրից, այդ աշխարհագրությունից դուրս գալ-չգա­լը: Իսկ այստեղ արդեն պատասխաննե­րի տրա­մա­բա­նությունն ու շրջա­նա­կը ստա­նում են չափումնե­րի բոլո­րո­վին այլ համա­կարգ, պահանջե­լով լուծումնե­րի այլ տրա­մա­բա­նություն: Սենյա­կում, որտեղ լուծվում են հարցեր, որոնք էապես առնչվում են մեզ, հազիվ թե լուծման արդյունա­վետ ճանա­պարհ լինի սենյա­կը լքե­լը, որտեղ այդ քննարկումնե­րը շարունակվե­լու են, բայց արդեն առանց մեզ: Հետև­ա­բար պետք է միտքն ու էներգիան կենտրո­նացնել սենյա­կում գտնվե­լով լուծումներ գտնե­լու վրա, գոնե առայժմ, քանի դեռ միջազգա­յին կյանքը գտնվում է անվտանգության համա­կարգե­րի փլուզման ռեժի­մում, որը գործնա­կա­նում համա­տա­րած է, պարզա­պես տարբեր համա­կարգե­րում դրսև­որվում է տարբեր ինտենսի­վությամբ և տեսա­նե­լիությամբ: Դուռը հնա­րա­վոր է շրխկացնել միշտ, բայց այն, ինչ կատարվում է դռան հետև­ում, դրա­նից ոչ թե դադա­րե­լու է, այլ շարունակվե­լու, արդեն պարզա­պես առանց դրա վրա ազդե­լու՝ Հայաստա­նի ներկա­յությունից բխող թեկուզ փոքր հնա­րա­վո­րության: 

Առնչվող Հոդվածներ