26.9 C
Yerevan

Հայտա­րա­րություն

ՀԱՊԿ անդամներ Ռուսաստա­նը եւ Բելա­ռուսը Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ 1991թ.-ից ի վեր երրորդ անգամ ագրե­սիա իրա­կա­նացրած Ադրբե­ջա­նի հարձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նություննե­րի հիմնա­կան մատա­կա­րարներն են:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 

Հայաստա­նի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրա­ժեշտության մասին

22 նոյեմբե­րի 2022թ., Երեւան

Արև­ելյան գործընկե­րության Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմը իր խորը մտա­հո­գությունն է հայտնում Երեւա­նում ս.թ. նոյեմբե­րի 23-ին ՀԱՊԿ Համա­տեղ անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ:

Վերջին շրջա­նում տեղի ունե­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան և տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րը ցույց տվե­ցին, որ ՀԱՊԿ կողմից իրա­կա­նացվող գործո­ղություննե­րը չեն արձա­գանքում այդ կառույցի անդամնե­րի անվտանգա­յին մարտահրա­վերնե­րին, փոխա­րե­նը հաճախ սպա­սարկում են որոշ երկրնե­րի ներքին քաղա­քա­կան օրա­կարգե­րը և ծառա­յում քաղա­քա­կան ռեժիմնե­րի վերարտադրման նպա­տա­կին։  Այդպես, ս.թ. հունվա­րին ՀԱՊԿ‑ը Ղազախստա­նի հրա­վե­րով իր խաղա­ղա­պահնե­րին գործուղեց այդ երկիր՝ իրա­կա­նացնե­լու գործա­ռույթներ, որոնք իրենց բնույթով խաղա­ղա­պա­հությա­նը չէին վերա­բե­րում, մինչդեռ երբ 2021թ. մայի­սի 12-ին, ապա եւ՝ ս.թ. սեպտեմբե­րի 12–14‑ը Հայաստա­նը դարձավ Ադրբե­ջա­նի դիկտա­տո­րա­կան ռեժի­մի ագրե­սիա­յի թիրախ, եւ նրա տարածքնե­րից շուրջ 150 քառա­կուսի կիլո­մետր օկուպացվեց, իսկ հարյուրա­վոր զինվորներ եւ խաղաղ բնա­կիչներ զոհվե­ցին, վիրա­վորվե­ցին, գերեւարվե­ցին, խոշտանգվե­ցին կամ գնդա­կա­հարվե­ցին, իսկ խոշտանգման և գնդա­կա­հա­րության դեպքե­րը նկա­րա­հանվե­ցին հենց ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րի կողմից և տարածվե­ցին համա­ցանցում, ՀԱՊԿ որեւէ երկիր չդա­տա­պարտեց Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի ագրե­սիան, նրա տարածքնե­րի օկուպա­ցիան եւ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի հանդեպ կատարված ռազմա­կան հանցա­գործություննե­րը: 

Միևնույն ժամա­նակ Հայաստա­նի սուվե­րե­նության և անվտանգության պաշտպա­նությանն ուղղված գործուն քայլե­րով աչքի ընկան  մեր երկրի արեւմտյան գործընկերնե­րը՝ Եվրա­միությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հողներ ԱՄՆ եւ Ֆրանսիան, որոնք այլ գործո­ղություննե­րի թվում նաեւ դատա­պարտե­ցին Հայաստա­նի դեմ ուղղված ոտնձգություննե­րը: Հենց ԱՄՆ միջնորդությամբ կանգնեցվեց Ադրբե­ջա­նի ագրե­սիան Հայաստա­նի դեմ, իսկ Հայաստա­նի արեւելյան սահմա­նին տեղա­կայվե­ցին Եվրա­միության քաղա­քա­ցիա­կան դիտորդներ՝ զսպե­լու համար Ալիեւի ռեժի­մի հետա­գա ագրե­սիվ նկրտումնե­րը: 

Մենք նաեւ բարձր ենք գնա­հա­տում ադրբե­ջա­նա­կան հասա­րա­կության առա­ջա­դեմ այն ներկա­յա­ցուցիչնե­րի կեցվածքը, ովքեր եւս դատա­պարտե­ցին Հայաստա­նի դեմ ագրե­սիան եւ նոր պատե­րազմի սանձա­զերծումը, ինչը հույս է ներշնչում երկու ժողո­վուրդնե­րի միջեւ խաղաղ համա­կե­ցության հեռանկա­րի հանդեպ: 

Մինչդեռ ՀԱՊԿ անդամ Ռուսաստա­նի ներկայացուցիչըս.թ. սեպտեմբե­րի 15-ին հրա­վիրված ՄԱԿ‑ի անվտանգության խորհրդի նիստում միակն էր, ով փաստա­ցի պաշտպա­նեց եւ արդա­րացրեց ՀԱՊԿ անդամ Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի ագրե­սիան եւ տարածքնե­րի օկուպա­ցիան՝ անվա­նե­լով դա«դելիմիտացիայի դժվա­րություններ»: Միայն Հայաստա­նի իշխա­նություննե­րի հետեւո­ղա­կան պահանջնե­րից հետո ՀԱՊԿ‑ը 2 ամիս ուշա­ցումով ընդունեց Հայաստա­նի տարածքնե­րի օկուպա­ցիա­յի փաստը, սակայն դրա­նով հանդերձ՝ մերժեց ՀԱՊԿ վերջին առցանց նիստի ընթացքում ՀՀ վարչա­պե­տիա­ռա­ջարկած ճանա­պարհա­յին քարտե­զը ընդունումը, որով սահմանվե­լու էր Հայաստա­նի տարածքից Ադրբե­ջա­նի զորքե­րի դուրսբերման մեխա­նիզմը: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում նախա­գա­հությունը ստանձնող Բելա­ռուսի նախա­գահ Լուկա­շենկոն բաց տեքստով հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րեց, որ ոչ մի նման ճանա­պարհա­յին քարտեզ չի կարող կազմվել, քանի որ «Իլհամ Ալիեւը մեր մարդն է»: Այս ամե­նը հիմք է տալիս մտա­ծե­լու, որ Հայաստա­նի դեմ ագրե­սիան պլա­նա­վորված էր Կրեմլի հետ համա­տեղ եւ ողղված էր ոչ միայն Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության, այլեւ նրա անկա­խության եւ ինքնիշխա­նության դեմ:  

Միա­ժա­մա­նակ, ՀԱՊԿ անդամներ Ռուսաստա­նը եւ Բելա­ռուսը Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ 1991թ.-ից ի վեր երրորդ անգամ ագրե­սիա իրա­կա­նացրած Ադրբե­ջա­նի հարձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նություննե­րի հիմնա­կան մատա­կա­րարներն են: Մյուս կողմից՝ Ռուսաստա­նը մինչ օրս հրա­ժարվում է կատա­րել 2020թ.-ին ՀԱՊԿ կարգա­վո­րումնե­րի ներքո իրե­նից Հայաստա­նի գնած սպա­ռա­զի­նություննե­րի մատա­կա­րա­րումնե­րը: Սրան պետք է ավե­լացնել նաեւ այն հանգա­մանքը, որ ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ շնորհա­վո­րել են Ադրբե­ջա­նին 2020թ.-ին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ժողովրդի դեմ վերջի­նի ագրե­սիա­յի ընթացքում «հաղթա­նա­կի» կապակցությամբ: 

Բացի այդ, ՀԱՊԿ անդամ Ռուսաստա­նը չհրահրված եւ ագրե­սիվ պատե­րազմ է սանձա­զերծել Ուկրաի­նա­յի դեմ՝ զավթե­լով նրա տարածքնե­րի զգա­լի մասը, սպա­նե­լով տասնյակ հազա­րա­վոր նրա քաղա­քա­ցի­նե­րին, փախստա­կան կամ ներքին տեղա­հանված անձ դարձնե­լով շուրջ 10 միլիոն մարդու, կատա­րե­լով բազմա­թիվ այլ հանցա­գործություններ եւ պատճա­ռե­լով Ուկրաի­նա­յի ժողովրդին բազմա­թիվ տառա­պանքներ, ինչը դատա­պարտվել է Արեւելյան գործընկե­րության քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումի, նրա Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմի և բազմա­թիվ այլ միջազգա­յին հեղի­նա­կա­վոր կազմա­կերպություննե­րի եւ երկրնե­րի կողմից: Այս առումով անընդունե­լի ենքհա­մա­րում նաեւ Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում հանրա­յին մուլտիպլեքսի միջո­ցով Ռուսաստա­նի Դաշնության պետա­կան հեռուստաընկե­րություննե­րի կողմից այլատյա­ցություն եւ պատե­րազմի քարոզչություն սփռումը, ինչն արգելված է ՀՀ սահմա­նադրությամբ եւ օրենքնե­րով:

Հիմք ընդունե­լով վերը թվարկա­ծը, ինչպես նաեւ համոզմունք ունե­նա­լով, որ Հայաստա­նի տեղը ոչ թե ավտո­րի­տար ռեժիմնե­րի ակումբում է, այլ ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րի Եվրո­պա­կան ընտա­նի­քում՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստա­նի ազգա­յին պլատֆորմը պահանջում է Հայաստա­նի կառա­վա­րությունից. 1. Անհրա­ժեշտ նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը կատա­րե­լով՝ դուրս բերել Հայաստա­նը ՀԱՊԿ-ից.2. Արգե­լել Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում Ռուսաստա­նի Դաշնության պետա­կան հեռուստաընկե­րություննե­րի՝ առա­ջին հերթին վերգետնյա հեռարձա­կումը հանրա­յին մուլտիպլեքսի միջոցով:3. Ակտի­վացնել բանակցություննե­րը արեւմտյան գործընկերնե­րի հետ՝ ռազմա­կան եւ անվտանգա­յին համա­գործակցության խորացման եւ մեր երկրի անվտանգության ապա­հովման նպա­տա­կով: 4. Վերսկսել Եվրա­միության հետ բանակցություննե­րը ԵՄ‑ի հետ Ասո­ցացման համա­ձայնագրին եւ Խորը եւ համա­պարփակ ազատ առեւտրի գոտուն միա­նա­լու նպա­տա­կով: 

EASTERN PARTNERSHIP CIVIL SOCIETY FORUM’S ARMENIAN NATIONAL PLATFORM STATEMENT ON THE NECESSITY FOR ARMENIA TO LEAVE THE COLLECTIVE SECURITY TREATY ORGANISATION

November 22, 2022, Yerevan

The Eastern Partnership Civil Society Forum’s Armenian National Platform (hereinafter, EaP CSF ANP) expresses its deep concern related to the Collective Security Treaty Organization (hereinafter, CSTO) upcoming meeting on November 23, 2022, in Yerevan.

Recent geopolitics and regional developments have shown that CSTO actions do not respond to the security challenges of the members of that structure, but instead often serve the internal political agendas of some countries and serve the purpose of reproducing political regimes. Thus, In January, the CSTO, upon Kazakhstan’s request sent its “peacekeeping” forces to that country to carry out functions that by their nature were not related to peacekeeping, meanwhile, when on May 12, 2021, and then on September 12–14, 2022, Armenia became the target of the aggression of Azerbaijan’s dictatorial regime, and around 150 square kilometers of its territories were occupied, and hundreds of soldiers and civilians were killed, wounded, captured, tortured and shot, which was documented and spread and circulated by the Azerbaijani army soldiers, no CSTO country condemned either Azerbaijan’s aggression against Armenia, the occupation of its territories, or the war crimes committed against Armenian citizens. 

At the same time, Armenia’s western partners: the European Union and co-chairs of the OSCE Minsk Group — US and France — stood out with active steps aimed at protecting the sovereignty and security of Armenia. They, among other actions, also condemned the above-mentioned encroachments against Armenia. The aggression against Armenia was stopped with the mediation of the USA, and European Union civilian observers were deployed on the eastern border of Armenia to restrain the further aggressive ambitions of the Aliyev regime.

We also highly appreciate the attitude of those progressive representatives of the Azerbaijani society, who condemned the aggression against Armenia and the unleashing of a new war, which inspires hope for the prospect of peaceful coexistence between the two peoples.

Whereas during the session of the UN Security Council convened on September 15, the representative of CSTO member Russia was the only one who actually defended and justified Azerbaijan’s aggression against CSTO member Armenia and the occupation of its territories, calling it “difficulties of border delimitation”. Only after the consistent demands of the Armenian authorities, with a delay of 2 months, the CSTO recognized the occupation of the Armenian territories. At the same time when during the last online session of the CSTO, the Prime Minister of Armenia proposed to draw up a road map regarding the withdrawal of Azerbaijani troops from the territory of Armenia, the President of Belarus Lukashenko, who is taking over the chairmanship of the CSTO, made a clear public statement, announced that no such road map can be drawn up, because “Ilham Aliyev is our man”. All this gives reason and leads to thinking that Azerbaijan’s aggression against Armenia was planned together with the Kremlin and was directed against not only Armenia’s territorial integrity but also its independence and sovereignty.

CSTO members Russia and Belarus are the main suppliers of offensive weapons to Azerbaijan, which has carried out aggression against Armenia and Nagorno-Karabakh for the third time since 1991. Meanwhile, Russia still refuses to deliver the weapons Armenia bought from it in 2020 under the CSTO regulations. To this should be added the fact that a number of CSTO member countries congratulated Azerbaijan “on the occasion of the victory” in 2020 after the latter’s aggression and ethnic cleansing against the people of Nagorno-Karabakh.

In addition, CSTO member Russia has unleashed an unprovoked and aggressive war against Ukraine, occupying a large part of its territories, killing tens of thousands of its citizens, making about 10 million people refugees or internally displaced persons, committing many other crimes and causing sufferings to the people of Ukraine, which condemned by the Eastern Partnership Civil Society Forum, its Armenian National Platform, and many other international organizations of repute. In this regard, we also consider it unacceptable that the state TV stations of the Russian Federation spread xenophobia and war propaganda through the public multiplex in the territory of the Republic of Armenia, which is prohibited by the RA Constitution and laws.

Based on the above, as well as having the conviction that Armenia’s place is not in the club of authoritarian regimes, but in the European family of democratic countries, the national platform of the EaPCSF Armenia demands from the Armenian Government:

1. After conducting the necessary preparatory work, withdraw Armenia from the CSTO.

2. To prohibit the broadcasting of the state television stations of the Russian Federation in the territory of the Republic of Armenia, primarily through the public multiplex.

3. To enhance negotiations with Western partners in order to deepen military and security cooperation and ensure the security of our country.

4. To reopen and enhance negotiations with the European Union in order to join the Association Agreement with the EU and the Deep and Comprehensive Free Trade Area.

Առնչվող Հոդվածներ