26.4 C
Yerevan

Դաշնակցությունը Պետք Է Հայե­րին, Բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը Նրա Ծաղրանկա­րի Կարի­քը Չունի (Մաս III)

Հետև­ա­բար, XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վը սերունդնե­րի և ծրագրե­րի փոփոխման շրջա­դարձա­յին կետ է, որը Ռուբե­նի ժառանգությունը փոխա­կերպում է ներսից՝ մինչև դաշնակցա­կան մեսիա­կա­նությունը վերա­կենդա­նա­նա: ՀՅԴ‑ի պատմագրությունը մեծ տեղ է հատկացնում կուսակցա­կան մեքե­նա­յին և նրա տարբեր մասե­րին, բազմա­պատկվում են «հոմո դաշնա­կուսի» մասին հրա­պա­րա­կումնե­րը։ Կրկին երև­ան է գալիս Նիկոլ Աղբալյա­նի «Մտա­ծումներ ՀՅԴ‑ի մասին» կարմիր գրքույկը, վերահրա­տա­րակվում են Ռուբե­նի հուշե­րը յոթ հատո­րով։

Կայծ Մինասյան

Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (III)


Ռուբե­նի բռնա­պե­տությունից հետո ՀՅԴ‑ն վերա­կա­ռուցելն իսկա­կան սխրանք էր: Այն մարտահրա­վե­րը, որը ծառա­ցել է Հայաստա­նից հեռու, սփյուռքի մի անկյունում ծնված Դաշնակցա­կան առաջնորդնե­րի նոր սերնդի առջև, համա­զոր է Ռուբե­նի բռնա­պե­տա­կան ​​ժառանգությա­նը։ Շա՜տ ուսա­նե­լի է։ Բաբկեն Փափազյա­նի, Հրայր Մարուխյա­նի, Հրաչ Տասնա­պետյա­նի և Սարգիս Զեյթլյա­նի նման երի­տա­սարդ ղեկա­վարնե­րը, էլ չասենք՝ նրանք, ովքեր կոչված են ապա­հո­վե­լու այդ գործընթա­ցը (Ադուր Քաբաքյան, Արամ Սահակյան, Պերճ Մեսերլյան, Ցոլակ Թութլյա­նի, Անդրա­նիկ Ուրֆալյան), պետք է հաշվի նստեն հմուտ գործիչնե­րի, և ի թիվս այլոց՝ Մովսես Տեր-Գալուստյա­նի, Հայկ Պալյա­նի, Կարո Սասունիի, Հակոբ Աշճյա­նի, Լևոն Ճարո­յա­նի, Գուրգեն Մխի­թարյա­նի և հատկա­պես Ռուբե­նի «վրա­ցա­կան կլա­նից» մնա­ցած Ռուբեն Դարբինյա­նի հետ, որոնք հավա­տա­րիմ են Դաշնակցության քողարկված, ամբողջա­տի­րա­կան սկզբունքնե­րին։ Հետև­ա­բար, պետք է ենթադրել, որ գործը վտանգա­վոր ընթացք կստա­նա նրանց համար, ովքեր մեծ դեր կխա­ղան 1960–1970-ական թվա­կաննե­րին, եթե հայտնի է, որ Ռուբեն-Վահան զույգը պատկա­ռե­լի ժառանգություն է թողել, և որի ամբողջա­տի­րա­կան գործունեությունն ընկած է ռուբե­նիստա­կան կառույցի հիմքում՝ որպես մի տեսակ շրջված ստա­լի­նա­կա­նություն։

Բայց եկել է Արև­ելքի և Արևմուտքի միջև լարվա­ծության թուլացման ժամա­նա­կը, և աշխարհի ոչ մի քաղա­քա­կան ուժ ապա­հո­վագրված չէ այս նոր քամուց, որը փչում է միջազգա­յին հարա­բե­րություննե­րի կողմը, ներառյալ դրանցից առա­վել անթա­փանցնե­րի վրա, ինչպի­սին է ՀՅԴ‑ն, որի կենտրո­նա­կա­յա­նը Կահի­րեից տեղա­փոխվեց Բեյրութ, որպես՝ Ռուբե­նի դաշնակցա­կա­նության «բրի­տա­նա­կան հակա­կո­մունիստա­կան ​​ժամա­նա­կա­հատվա­ծի» ավարտի նշան՝ հօգուտ հետռուբենյան սերնդի «ոչ արև­ելք, ոչ արևմուտք» հիբրի­դա­յին ժամա­նա­կա­հատվա­ծի։ Այդ ժամա­նա­կաշրջա­նը, հետև­ա­բար, նոր է։ Անդրա­նիկ Ծառուկյա­նը, անշուշտ, ճանա­պարհ է հարթել, և նրա գաղա­փարներն աստի­ճա­նա­բար տարածվում են կուսակցության շարքե­րում։ Որպես երրորդ ուղու կամ Երրորդ աշխարհի փոխա­կերպված կուսակցություն, այն ուղղություն է վերցրել դեպի այն երկրնե­րը, որոնք հրա­ժարվում են երկու բլոկնե­րից որևէ մեկին միա­նալ։ Լարվա­ծության թուլացման այս մթնո­լորտը կնպաստի դաշնակցա­կան առաջնորդնե­րի նոր սերնդի աճին և կստի­պի հին մարտիկնե­րին հաշվի առնել նոր իրո­ղություննե­րը․ շարունակվող ապաստա­լի­նա­կա­նա­ցումը ԽՍՀՄ-ում, 1957 թվա­կա­նի սիրիա-թուրքա­կան ճգնա­ժա­մը, 1958 թվա­կա­նի լիբա­նանյան ճգնա­ժա­մը, 1956 թվա­կա­նից Սիրիա­յի խորհրդա­մետ քաղա­քա­կա­նությունը և 1961 թվա­կա­նի դաշնակցա­կան ցանցի ապա­մոնտա­ժումը, 1962 թվա­կա­նի Կուբա­յի ճգնա­ժա­մը և ազդե­ցությունը Միացյալ Նահանգնե­րի և Թուրքիա­յի միջև հարա­բե­րություննե­րի վրա, ապա 1963–1964 թվա­կաննե­րի Կիպրո­սի ճգնա­ժա­մը և թուրք-խորհրդա­յին մերձե­ցումը և վերջա­պես 1965 թվա­կա­նին Խորհրդա­յին Հայաստա­նում Հայոց ցեղասպա­նության 50-ամյա տարե­լի­ցի շրջա­դարձա­յին հիշա­տա­կումը։

Դա առա­վել դժվար է նոր սերնդի համար, քանի որ ՀՅԴ‑ն չունի «վերջնա­հաշվի ձևա­կերպման», գույքագրման իրա­վունքի, այլ կերպ ասած՝ հաշվե­տու լինե­լու ավանդույթ: Դա հեռու է դաշնակցա­կան գործե­լաո­ճից։ Ճիշտ է, Ընդհա­նուր Ժողո­վը՝ որպես ՀՅԴ‑ի բարձրա­գույն մարմին, չորս տարին մեկ որո­շում է ընդունում մանդա­տա­յին ժամկետն ավարտած Բյուրո­յի գործունեության մասին: Բայց բոլո­րը գիտեն, որ եթե հեռա­ցող Բյուրոն վերահսկում է ՀՅԴ‑ի ապա­րա­տը, ապա նրա քառամյա գործո­ղության մասին որո­շումը քաղցր-մեղցր է, մեղմ ու չափա­վոր, որպեսզի ոչ ոք ոչ մի բանի համար պատասխա­նատվություն չկրի և ոչ ոք դասեր չքա­ղի իր անցած փորձություննե­րից: Կոշտ ու գաղտնի գործունեությամբ թրծված կազմա­կերպություննե­րի հին փորձա­ռություն է, որտեղ ամե­նա­փոքր առարկությունն անգամ կասկա­ծե­լի է որակվում՝ նախքան մեկուսացվե­լը, հետո քայքա­յիչ, ապա կուսակցության գծից շեղվող և ի վերջո հակա­դաշնակցա­կան։ Այս քողարկված սկզբունքը առնվազն անհարմար վիճա­կի մեջ է դնում դաշնակցա­կաննե­րին՝ նրանց կանգնեցնե­լով այլընտրանքի առջև․ կա՛մ ստիպված են լինում քննա­դա­տել հեռա­ցող մոդե­լը՝ առանց բացա­հայտո­րեն պատասխա­նա­տու անձին մատնանշե­լու, որպեսզի չվի­րա­վո­րեն կամ չմե­ղադրվեն անհա­վա­տարմության կամ սուտ ցուցմունքի մեջ, կա՛մ պետք է հեռու մնան նախկին ղեկա­վարնե­րից՝ դա բացա­հայտո­րեն ցույց չտա­լով։ Այս երկընտրանքի առջև են կանգնած 1959‑ի (XVII-րդ), 1963‑ի (XVIII-րդ), 1967‑ի (XIX-րդ) Ընդհա­նուր Ժողովնե­րի պատվի­րակնե­րը, որոնք երեքն էլ տեղի են ունե­ցել Բեյրութում՝ Լիբա­նա­նում՝ Արև­ելքի Շվեյցա­րիա­յում: Առանց գույքագրման իրա­վունքի այս անցումա­յին շրջա­նը, որի մասին դեռ կարե­լի է գուշա­կություն անել՝ արդյոք ուժի՞, թե՞ թուլության նշան է, մեծ տեղ չի թողնում խոշոր շրջա­դարձե­րի համար, հետև­ա­բար, փոխա­կերպումը ռուբե­նիզմի մեջ պետք է տեղի ունե­նա։ Այսուհանդերձ, Դաշնակցության փրկության ճանա­պարհը նշյալ բռնա­պե­տա­կան ​​գործե­լա­կերպից դուրս պիտի հայտնվեր:

Ռուբե­նիստա­կան կառույցի ներսում սկսված փոխա­կերպումը զարգացման տարբեր ծրագրեր է մատնանշում։

Առա­ջին, ՀՅԴ‑ի պաշտո­նա­կան կարգա­խո­սը 1919 թվա­կա­նից ի վեր, այն է՝ «ազատ, անկախ և միացյալ Հայաստա­նի» ստեղծումը, շարունա­կում է պահանջված մնալ, բայց հանուն լարվա­ծության թուլացման, ՀՅԴ‑ն Խորհրդա­յին Հայաստա­նը խարա­նե­լուց անցնում է ատլանտիստա­կան ​​Թուրքիա­յին խարա­նե­լուն։ Այսպի­սով, մի բևե­ռա­ցումից մյուսին անցնե­լով, ՀՅԴ‑ն «ժողո­վուրդնե­րի իրա­վունքից» անցում է կատա­րում «տարածքա­յին իրա­վունքին», իսկ ավե­լի ճիշտ՝ «ազատ և անկախ Հայաստա­նի» համար պայքա­րից՝ «միացյալ Հայաստա­նի» համար պայքա­րին։ Սա դաշնակցա­կան շարժման հիմնա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումն է, որը միա­ժա­մա­նակ ծխա­ծածկ վարա­գույր է սովո­րա­կան դիտորդնե­րի համար, քանի որ ՀՅԴ‑ն շարունա­կում է հանդես գալ «ազատ, անկախ և միացյալ Հայաստա­նի» ստեղծման օգտին, միայն թե՝ թիրախներն ու ածա­կա­նա­կազմ մակդիրներն են փոխվել։ Ուստի դաշնակցության տեսա­դաշտում առա­ջին հերթին Թուրքիա­յի հայկա­կան տարածքնե­րի ազա­տագրումն է, ոչ թե Խորհրդա­յին Հայաստա­նի անկա­խությունը։ Իսկ թուրքա­կան Հայաստա­նի հիշյալ ազա­տագրումը հիմնված է հայկա­կան տարածքնե­րի միա­վորման վրա, որը կհանգեցնի Հայաստա­նի անկա­խությա­նը։

Երկրորդ, «միացյալ Հայաստա­նի» գերա­կա­յությունը հիմնվում է մարդու իրա­վունքի նկատմամբ տարածքա­յին կամ հողի իրա­վունքի գերա­կա­յության վրա։ Հայկա­կան իրրե­դենտիզմը /այլ պետության տարածքի բռնակցումն արդա­րացնող դիրքորոշում/ կամ դաշնակցա­կան խոսույթում՝ «տարածքա­յին պահանջա­տի­րությունը» (հողա­յին պահանջ) դառնում է այն կառուցվածքա­յին դիտվածքը, որի միջով պետք է իրա­գործվի Դաշնակցության վերածնունդը։ Որպես դեպի Երրորդ աշխարհ ՀՅԴ‑ի ակնհայտ շրջա­դարձի գործոն, որն այս կամ այն չափով ոգեշնչվում է այլ ազա­տագրա­կան շարժումնե­րով, ինչպի­սին է պաղեստինցի­նե­րի ազա­տագրա­կան պայքա­րը, այս տարածքա­յին պահանջը հիմնվում է Հայոց ցեղասպա­նության ճանաչման առաջնա­հերթության վրա: Ցեղասպա­նության ճանա­չումը կապե­լով Թուրքիա­յի հայկա­կան տարածքնե­րի վերա­դարձի հետ՝ ՀՅԴ‑ն ինքնության վերա­կերտմա­նը համա­հունչ կտավ է ստեղծում՝ Սփյուռքի և Խորհրդա­յին Հայաստա­նի միջև մերձեցմա­նը զուգա­հեռ, Սառը պատե­րազմի ֆոնին՝ Թուրքիան դարձնե­լով համա­հայկա­կան ռազմա­վա­րության թիրախ։ Այսուհետ ցեղասպա­նության ճանա­չումը և թուրքա­կան Հայաստա­նի ազա­տագրումը կապված են միմյանց, և ոչինչ չի կարող կամ չպետք է խախտի այս միասնությունը։ Այստե­ղից էլ բխում է Հայ Դատի հիշա­տա­կա­յին, պատմա­կան, քաղա­քա­կան, գաղա­փա­րա­խո­սա­կան և իրա­վա­կան մոտե­ցումը, որը նոր թափ է ստա­նում մի կողմից՝ Արև­ելքի և Արևմուտքի (Սփյուռք — Խորհրդա­յին ​​Հայաստան), և մյուս կողմից՝ հյուսի­սի և հարա­վի (Արևմտյան սփյուռք և Մերձա­վոր Արև­ելյան սփյուռք) միջև սահմաննե­րից այն կողմ:

Որպես երրորդ ուղի պետք է դիտարկել այն ժամա­նա­կաշրջա­նը, որն սկսվեց 1959-ին ընտրված «Թույլ Բյուրո­յով», երբ ՀՅԴ‑ի ղեկին երկրորդ պլա­նի այնպի­սի դերա­կա­տարներ էին, ինչպի­սիք են Հովիկ Եղիա­զարյա­նը կամ Արամ Սահակյա­նը, Դաշնակցա­կան Նոր Կրթության շրջանն է, որը նպաստեց կուսակցության ակունքնե­րին վերա­դարձին. հեղա­փո­խա­կան ռոմանտիզմին (1890–1908)՝ պնդե­լով հրա­տա­րա­կել հին առանցքա­յին աշխա­տություններ կամ հայ ազա­տագրա­կան էպի­կա­կան պայքա­րի հայտնի գործիչնե­րի հուշագրություննե­րը։ Նոր Կրթությունը լայն թափ ստա­ցավ Հայդա­տա­կան Մշա­կութա­յին Յեղա­փո­խության շնորհիվ, որը սկիզբ առավ 1972 թվա­կա­նին, երբ Մարուխյաննե­րի, Փափազյաննե­րի, Զեյթլյաննե­րի և Տասնա­պետյաննե­րի սերունդն ամբողջությամբ իր ձեռքն առավ կուսակցության ղեկը՝ նույն թվա­կա­նին Վիեննա­յում՝ Ավստրիա­յում, XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վում նոր ռիթմ պարտադրե­լով Հայ Դատի և Դաշնակցության վերածննդին։ Այս համա­ժո­ղո­վը դաշնակցա­կան համա­կարգի վերածննդի հիմնա­քարն է՝ հետռուբե­նիստա­կան ​​տարբե­րա­կով։ Եվ տարբեր ձևե­րով այն բնութագրում է դաշնակցա­կան մոդե­լի ամրապնդումը, հավա­տարմությունը Ռուբե­նին։ Նախ, XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վը նշում է 1959 թվա­կա­նին սկսված անցումա­յին շրջա­նի ավարտը, երբ «քառասնամյա այրե­րը»՝ Հրայր Մարուխյա­նը (44 տարե­կան), Սարգիս Զեյթլյա­նը (42 տարե­կան), Հրաչ Տասնա­պետյա­նը (44 տարե­կան), Բաբկեն Փափազյա­նի (57 տարե­կան) գլխա­վո­րությամբ, ով «կնքա­հոր» նման ճանա­պարհ է բացում նրանց համար, ստանձնե­ցին ՀՅԴ‑ի ղեկը։ Հրայր Մարուխյա­նը Իրա­նից է՝ առա­վե­լա­պաշտներ Հովնան Դավթյա­նի և Ռուբե­նի սիրե­լի երկի­րը։ Սարգիս Զեյթլյա­նը Մուսա լեռից է և սովո­րել է Եգիպտո­սի՝ Ռուբե­նի «հավա­տա­րիմ» Վահան Նավա­սարդյա­նի դպրո­ցում։ Այս Ընդհա­նուր Ժողո­վը խորհրդանշում է նաև հավա­սա­րակշռությունը տարբեր հասա­րա­կա­գի­տա­կան մոտե­ցումնե­րի միջև, որոնք ներկա­յացված են ուժեղ բնա­վո­րություն ունե­ցող անձնա­վո­րություննե­րով․ Եկե­ղե­ցուն հարող թևը գլխա­վո­րում է հոգև­ո­րա­կան Բաբկեն Փափազյա­նը, բարո­յա­խոս Սարգիս Զեյթլյա­նը կապ է ստեղծում էթի­կա­յի և արժեքնե­րի հետ, գրա­կա­նա­գետ Հրաչ Տասնա­պետյա­նը համախմբում է մշա­կութա­սերնե­րին։ Ինչ վերա­բե­րում է տեխնի­կա­կան կրթություն ունե­ցող Հրայր Մարուխյա­նին, ապա այս պատրաստված ինժե­նե­րը միա­վո­րում է նրանց, ովքեր ձգտում են դրսև­որվել ուժե­րի քաղա­քա­կան հավա­սա­րակշռության մեջ։

XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վը կարև­որ է նաև նրա­նով, որ կենտրո­նացնում է ՀՅԴ‑ի բոլոր հիմնա­կան միտումնե­րը. ավանդա­պաշտ Բաբկեն Փափազյա­նը գլխա­վո­րում է սիրիա-լիբա­նանյան թևը, ժողովրդա­հաճ Սարգիս Զեյթլյա­նը համադրում է կոմունիզմին թշնա­մա­բար տրա­մադրված Մերձա­վոր Արև­ելքն ու Արևմուտքը, ազա­տա­տենչ ​​Հրաչ Տասնա­պետյա­նը սևեռված է մշա­կութա­յին յեղա­փո­խության վրա՝ կապ հաստա­տե­լով Սփյուռքի և Խորհրդա­յին Հայաստա­նի միջև, սոցիա­լիստ Հրայր Մարուխյա­նը ապա­հո­վում է դաշնակցա­կան պատգա­մի համընդհա­նուր կիրա­ռումը տարա­ծության և սերունդնե­րի միջև: Բյուրո­յի մյուս երեք անդամնե­րից Կարո Մեյհյա­նը Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի զարգացման դիվա­նա­գի­տա­կան ​​կողմն է ապա­հո­վում, իսկ Հրաչ Աբրա­համյանն ու Վաչիկ Ղարա­բեկյա­նը՝ տնտե­սա­կան:

Նշյալ Ընդհա­նուր Ժողո­վը Դաշնակցության վերագտնված միասնությունը կապում է հեղա­փո­խա­կան շարժման պատմության հետ, կարծես թե՝ ձգտե­լով IV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ճշգրիտ պատճե­նը լինել, որը նույնպես գումարվել էր Ավստրիա­յի մայրա­քա­ղաք Վիեննա­յում 1907 թվա­կա­նին և, անկասկած, համարվում է Դաշնակցության առանձնա­հատկության ամե­նա­խորհրդանշա­կան Ընդհա­նուր Ժողո­վը։ Այս պատմա­կան շարժումը ոչ միայն աշխարհագրա­կան է, այլև ծրագրա­յին: Իսկա­պես, եթե 1907-ին ՀՅԴ‑ն սոցիա­լիզմն ընդունեց որպես իր պաշտո­նա­կան հայե­ցա­կերպ, 1972-ին որո­շեց նորից ընդգրկել սոցիա­լիզմն իր ապա­գա ծրագրում և դրա վավե­րացման համար գրե­թե տասը տարի պահանջվեց։ Այն վավե­րացվեց 1981 թվա­կա­նին տեղի ունե­ցած XXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում Ֆրանսուա Միտե­րա­նի սոցիա­լիստա­կան ​​Ֆրանսիա­յում, որի հետ Հրայր Մարուխյա­նը լուրջ կապեր էր հաստա­տել 1970-ականնե­րի սկզբից՝ ՀՅԴ‑ն Սոցիա­լիստա­կան ​​Ինտերնա­ցիո­նա­լի մեջ վերստին ընդգրկե­լու նպա­տա­կով։ Այսպի­սով, ինչպես հետքրիստո­նեա­կան ՀՅԴ-ում սոցիա­լիզմի ընկա­լումն է բազմա­կարծիք, ապա այն, ինչի մասին Դաշնակցությունը սկսում է մտո­րել Վիեննա­յի 1972 թվա­կա­նի Ընդհա­նուր Ժողո­վի ավարտին, զարմացնում է հետքրիստա­փորյան սոցիա­լիզմի հայրե­րի նկատմամբ հավա­տարմությամբ և արա­բա­կան աշխարհի սոցիա­լիզմի հանդեպ հարմարվո­ղա­կա­նությամբ։

Ասում ենք՝ հավա­տարմություն, որովհետև ՀՅԴ‑ն նույնա­նում է Սարգիս Զեյթլյա­նի հետ, որպես՝ Սիմոն Զավարյա­նի ազգա­յին և հումա­նիստա­կան ​​սոցիա­լիզմի հետև­որդ, Կարո Մեյհյա­նի հետ, որպես՝ Միքա­յել Վարանդյա­նի դեմոկրա­տա­կան ​​սոցիա­լիզմի ժառանգորդ, Հրայր Մարուխյա­նի հետ, որը Ռոստո­մի միջազգա­յին սոցիա­լիզմի ջատա­գովն է, Հրաչ Տասնա­պետյա­նի հետ, որպես՝ Ռուբեն Զարդարյա­նի սոցիալ-ազա­տա­կա­նության ներկա­յա­ցուցիչ, և Սիմոն Վրացյա­նի մարքսիստա­կան ​​հասա­րա­կա­կան թևը ներկա­յացնող Հրաչ Աբրա­համյա­նի հետ: Միայն երկու հին հոսանքներ դեռևս չեն ներկա­յացված կուսակցության ղեկին՝ Հովնան Դավթյա­նի առա­վե­լա­պաշտությունը և Կոնստանտին Խատիսյա­նի ամբո­խա­հաճ քաղա­քա­կա­նությունը։ Բայց ժամա­նակ առ ժամա­նակ երի­տա­սարդ գործիչներ են մտնում գաղա­փա­րա­կան բանա­վե­ճի մեջ և փորձում են զբա­ղեցնել առա­վե­լա­պաշտության թափուր տեղը․ Խաժակ Տեր-Գրի­գորյան, Նազա­րեթ Բերբերյան և Վարանդ Փափազյան: Իսկ ինչ վերա­բե­րում է ամբո­խա­հաճնե­րին, «խորհրդա­յին այլա­խոհ» Էդիկ Հովհաննիսյանն է աստի­ճա­նա­բար իր տեղն  ամրապնդում Դաշնակցության շախմա­տա­յին տախտա­կին, առանց կուսակցության շարքե­րում ու նրա ղեկա­վարնե­րի շրջա­նում չափա­զանց շատ մտա­հո­գություններ առա­ջացնե­լու։ Վերջերս Թունի­սով Մոսկվա­յից ժամա­նե­լով՝ նա միա­ցավ ՀՅԴ-ին և Մյունխե­նում ստանձնեց  «Ազա­տություն» (Radio Liberty) ռադիո­կա­յա­նի հայկա­կան բաժնի ղեկա­վա­րի պաշտո­նը։ Այս ռադիո­կա­յա­նը ԿՀՎ-ինն է, որն իր հաղորդումնե­րը հիմնա­կա­նում հեռարձա­կում էր ԽՍՀՄ-ում: Այսպի­սով գաղա­փա­րա­խո­սա­կան ապա­րատն ամբողջա­կան է դառնում …

Ասում ենք նաև՝ հարմարվո­ղա­կա­նություն արա­բա­կան սոցիա­լիզմի հանդեպ, քանի որ ՀՅԴ‑ի հիմնա­կան մասնաճյուղե­րը գտնվում են Մերձա­վոր Արև­ելքում, հիմնա­կա­նում՝ Լիբա­նա­նում և Սիրիա­յում, որոնք 1960–70-ական թվա­կաննե­րից ի վեր դաշնակցա­կան միջա­վայրում ինքնության առանձին մոդե­լի աճի և արտա­հանման յուրօ­րի­նակ ճգնա­ժամ են ապրում: Անհանգիստ արա­բա­կան աշխարհում Նասե­րի եգիպտա­կան հեղա­փո­խությունից հետո, որը պնդում էր, որ ոչ արև­ե­լա­մետ է, ոչ էլ արևմտա­մետ, մի մայրա­քա­ղա­քից մյուսը հախուռն ներգրավվա­ծության յուրօ­րի­նակ ձև է դրսև­որվում: Բաա­սիզմի հիմքի վրա ստեղծվում է համախմբող և առա­ջա­դեմ համաա­րա­բա­կան շարժում, որը տարածվում է խռովված արա­բա­կան աշխարհում՝ սոցիա­լիզմի, ազգայնա­կա­նության և հեղա­փո­խա­կա­նության համադրությամբ։ Եվ երբ ՀՅԴ‑ն սոցիա­լիզմն ընդունում է որպես իր ուսմունքի նպա­տակ, նա ոգեշնչվում է ոչ միայն սեփա­կան պատմությամբ, այլև գաղա­փա­րա­կան հենքով բաա­սա­կան մոդե­լով, որն այլ կերպ ասած՝ սոցիա­լիզմի և ազգայնա­կա­նության խառնուրդ է՝ ներծծված համա­մարդկա­յին միասնա­կան բարո­յա­կա­նության և ավանդույթի մեջ կիսով չափ թաթախված հռե­տո­րա­բա­նությամբ, մի կողմից՝ կրո­նից բավա­կան հեռու, խարսխվե­լով աշխարհիկ համաա­րա­բա­կան շարժմա­նը, մյուս կողմից՝ կրո­նին բավա­կան մոտ, առանց կտրվե­լու արա­բա­կան հասա­րա­կությունից: Նույն բանը տեղի է ունե­նում ՀՅԴ‑ի հետ. այսպես՝ երբ Դաշնակցությունը Ռուբե­նի սերնդից անցնում է հետռուբենյան սերնդին, կարծես թե դաշնակցա­կան մոդե­լը «խորհրդա­յին կուսակցա­կան ​​մոդե­լից» անցում է կատա­րում «Բաաս կուսակցության մոդե­լին», որն առա­ջընթա­ցի և ավանդույթի, սոցիա­լիզմի և ազգայնա­կա­նության խառնուրդ է՝ համա­հայդա­տա­կան քաղա­քա­կան հեռանկա­րով։

Որովհետև անցյա­լի հանդեպ հավա­տարմությունը և արա­բա­կան մոդե­լի նկատմամբ հարմարվո­ղա­կա­նությունը ծառա­յում են վերջնա­կան մեկ նպա­տա­կի՝ երի­տա­սարդության քաղա­քա­կա­նացմա­նը, որպես ՀՅԴ‑ի XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վի դավա­նանք, որը, ըստ էության, գաղա­փա­րա­կան բնույթ է կրում: Այսինքն, «երի­տա­սարդության քաղա­քա­կա­նա­ցում» ասե­լով՝ դաշնակցա­կան առաջնորդնե­րը նկա­տի ունեն կուսակցա­կան շարքե­րի և նոր սերունդնե­րի «գաղա­փա­րա­կա­նա­ցումը»։ Այսպի­սով, ՀՅԴ‑ն հավա­տա­րիմ է մնում իր հետքրիստա­փորյան մոդե­լին, որը կապե­րը խզում է որպես տեխնի­կա հանդես եկող Դաշնակցությունից՝ իր տեղը զիջե­լով որպես գաղա­փա­րա­խո­սություն հանդես եկող Դաշնակցությա­նը, բայց դա այլևս Դաշնություն չէ, այլ Կուսակցություն է: Իսկ կուսակցության քարո­զը դյուրին է դառնում դաշնակցա­կան նորա­լեզվի (novlangue) շնորհիվ։ Այս մեթո­դի էությունն է՝ կուսակցա­կան խոսքը ծանրա­բեռնել հարա­սույթնե­րի, խրթին արտա­հայտություննե­րի, խոսքի հնարնե­րի հաստ շերտով, որտեղ հաղորդվող միտքը վերծա­նե­լու, ՀՅԴ‑ի կտրուկ շրջա­դարձե­րը, կարճ դադարնե­րը, արա­գա­ցումներն ու երկա­տումնե­րը հասկա­նա­լու համար անհրա­ժեշտ է ապա­կո­դա­վո­րիչ։ Այն հարուստ է օրի­նակնե­րով, բայց անդյուրա­մարս է՝ ընթերցե­լիս։ Երկա­րա­ժամկետ հեռանկա­րում բարդ է, բայց իմաստի առումով՝ դատարկ: Բայց դա ապա­հո­վում է Դաշնակցության միասնությունը, որտեղ գաղա­փարն այնքան է բյուրոկրա­տացվում, որ ապա­րատչի­կը, լինի գործա­դիր, թե գործիչ, մտա­վո­րա­կա­նի խղճուկ տարազ է հագնում։ Քրիստա­փո­րի մահից հետո ստեղծված Դաշնակցա­կան նորա­լե­զուն նոր ոսկե դար ապրեց 1970-ականնե­րին մամուլի երկար հրա­պա­րա­կումնե­րով, հանդարտացնող հայտա­րա­րություննե­րով և նույնիսկ Ընդհա­նուր Ժողո­վի ընդունած բանաձև­ե­րով, որոնք անընթեռնե­լի էին աշխարհիկ մարդկանց համար և վերա­պահված էին բացա­ռա­պես Հայա­տիսդի Մշա­կութա­յին Յեղա­փո­խության նվիրյալնե­րին:

Հետև­ա­բար, XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վը սերունդնե­րի և ծրագրե­րի փոփոխման շրջա­դարձա­յին կետ է, որը Ռուբե­նի ժառանգությունը փոխա­կերպում է ներսից՝ մինչև դաշնակցա­կան մեսիա­կա­նությունը վերա­կենդա­նա­նա: ՀՅԴ‑ի պատմագրությունը մեծ տեղ է հատկացնում կուսակցա­կան մեքե­նա­յին և նրա տարբեր մասե­րին, բազմա­պատկվում են «հոմո դաշնա­կուսի» (homo dachnakus) մասին հրա­պա­րա­կումնե­րը։ Կրկին երև­ան է գալիս Նիկոլ Աղբալյա­նի «Մտա­ծումներ ՀՅԴ‑ի մասին» կարմիր գրքույկը, վերահրա­տա­րակվում են Ռուբե­նի հուշե­րը յոթ հատո­րով։ Դրանք բաժանվում են կուսակցության անդամնե­րին, որոնք պարտա­վոր են կարդալ այն՝ մուտք գործե­լու դաշնակցա­կան տիե­զերք, նրա էկո­հա­մա­կարգը, որտեղ ժամա­նակն ու տարա­ծությունն այլևս սահմաններ չունեն. անցյա­լը դառնում է ներկա, իսկ ներկան՝ ապա­գա։ Բայց հետո ի՞նչ է մնում ներկա­յից։ Ոչինչ, որովհետև ներկան չկա, մեսիա­կա­նությունն է մնա­ցել։ Դաշնակցա­կա­նին այն աստի­ճան են ծանրա­բեռնել գաղա­փա­րա­կան հագուստնե­րով, որ փուլ է գալիս անցյա­լի կոստյումնե­րի ծանրության տակ՝ ապա­գա­յից ավե­լի շատ երկյուղե­լով։ Բայց նա շարունա­կում է մնալ ռուբե­նիստա­կան ​​առա­վե­լա­պաշտության և ծայրա­հե­ղության մեջ, Ռուբե­նին բնո­րոշ չափա­զանցության նորմի սահմաննե­րում՝ անցնե­լով գործո­ղության նոր մետաֆի­զի­կա­յի, որտեղ բարձրաստի­ճան ղեկա­վա­րի յուրա­քանչյուր փոքր ժեստը կամ շարժումը Դաշնակցա­կա­նության և Հայ Դատի կառուցման կարև­որ ձեռնարկ է, որը գտնվում է Երկու դաշնակնե­րի հսկո­ղության տակ՝ առանց, սակայն, նրանց կարծի­քը հաշվի առնե­լու։ Այսպի­սով ժողո­վուրդնե­րի իրա­վունքից անցնե­լով տարածքա­յին իրա­վունքին (1965–1972թթ.), այնուհետև փուչ ծրագրից՝ սոցիա­լիստա­կան ​​ծրագրին (1972–1981թթ.), կամ, որ նույնն է՝ պաշտպա­նա­կան քաղա­քա­կան ռազմա­վա­րությունից ակտիվ դիմադրության կամ զինված պայքա­րի ռազմա­վա­րությա­նը (1972/ 1975–1985), ՀՅԴ‑ն առա­վե­լա­պաշտության և ռուբե­նիզմի ազդե­ցության ծուղակն է ընկնում:

Դաշնակցության վերածննդի վերոնշյալ պատկե­րը թերի կլի­նի, եթե ի լրումն ռուբե­նիզմի ներսում այս փոխա­կերպման, հաշվի չառնենք Ռուբե­նի մեթո­դից հեռու մնա­լու ցանկությունը։ Փրկության այս ճանա­պարհը կամ ԽՍՀՄ‑ի նկատմամբ ռեա­լիզմի անվան տակ կուսակցության անդամնե­րին հանդարտացնե­լու ցանկությունը, հայե­րի համախմբումն իրենց ընդունող հասա­րա­կության մեջ, ՀՅԴ‑ի ծրագրում սոցիա­լիզմի վերա­դարձը, հայկա­կան ահա­բեկչության պոռթկումը Սառը պատե­րազմի տարի­նե­րին՝ այլ առա­ջա­դեմ պատճառնե­րի կողքին, մի խոսքով, այս ամե­նը նշա­նա­վո­րում է Դաշնակցության քաղա­քա­կա­նության շրջա­դարձը դեպի Արև­ելք, ինչը ինչ-որ կերպ հավա­սա­րա­զոր է Ռուբե­նի ժառանգությունից հրա­ժարվե­լուն, որը թշնա­մա­բար էր վերա­բե­րում Խորհրդա­յին Միության հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը:

Ռուբե­նից հեռա­ցումը, որը ենթադրում է ՀՅԴ-ին Կուսակցության շրջա­նակնե­րից դուրս բերե­լը՝ Դաշնակցության հետ ավե­լի սերտո­րեն վերա­միա­վորվե­լու համար, կարե­լի է դիտարկել մի քանի դինա­մի­կա­յի միջո­ցով: Նախ, Բյուրո­յի անդամնե­րի կենտրո­նա­ցումը Բեյրութում 1963թ.-ից խախտեց մի քանի երկրնե­րի վրա կառա­վարման բաժանման սկզբունքը, ինչպես Ռուբե­նի և նրա փորձա­ռու ղեկա­վարնե­րի (Օհանջանյան, Աղբալյան, Նավա­սարդյան և Դարբինյան) ժամա­նակնե­րում էր: Կենտրո­նա­կան կոմի­տե­ներն այսուհետ մի քիչ ավե­լի ազատ են շնչում Բյուրո­յի անդամնե­րի Կավդինյան նվաստա­ցուցիչ եղաննե­րից հեռու (նույնիսկ եթե այդ հանգիստը երկար չտևի)։ Այնուհետև «Դրօ­շա­կի» վերահրա­տա­րա­կումը սկզբում «Ազդակ» շաբա­թա­թերթի հավելվա­ծի տեսքով, այնուհետև որպես շրջա­նա­յին հրա­տա­րա­կություննե­րից բարձր կենտրո­նա­կան օրգան, վերացրեց ժամա­նա­կին գլխա­վոր թերթե­րի վրա /Ռուբեն Դարբինյա­նի «Հայրե­նիք» և Վահան Նավա­սարդյա­նի «Յուսաբեր»/ իշխող գրաքննիչնե­րի ռուբե­նիստա­կան ​​աշխա­տաո­ճը: Սա վկա­յում է ՀՅԴ‑ի՝ անցյա­լի հետ վերա­միա­վորվե­լու ցանկության և «Դրօ­շակն» ավե­լի տեսա­նե­լի դարձնե­լու պաշտո­նա­կան ուղերձի մասին (նույնիսկ եթե այս լրա­ցումը ցույց է տալիս, որ մեծա­ցել է նաև Լիբա­նա­նի ազդե­ցությունը Դաշնակցության վրա)։ 1970-ականնե­րի բազմա­կարծությունը, որը շրջա­նառվում էր թերթի մի սյունա­կից մյուսը, կոտրեց 1940-ականնե­րի և 1950-ականնե­րի ռուբե­նիստա­կան հաճո­յա­կա­տար ​​մամուլի հանդարտացնող և անփո­փոխ ուղերձը: Այսուհետ խմբագրա­կաննե­րը, վերլուծություննե­րը, հարցազրույցներն ու ելույթնե­րը արտա­հայտում են տեսա­կետնե­րի բազմա­զա­նությունը։ Հիշենք հռե­տո­րա­կան բանա­վե­ճերն ավանդա­պաշտ Բաբկեն Փափազյա­նի և Հարություն Քյուրքչյա­նի կողմնա­կից ձախ երի­տա­սարդնե­րի միջև կամ սադրիչ Էդիկ Հովհաննիսյա­նի և ենթարկվող Հրաչ Տասնա­պետյա­նի միջև, կամ էլ նույնիսկ այն բանա­վե­ճե­րը, որոնք հակադրում էին դաշնակցա­կան երկու սյունե­րը՝ Հրայր Մարուխյա­նին և Սարգիս Զեյթլյա­նին։ «Դրօ­շա­կի» սյունակնե­րում տեղ գտած այս բազմա­կարծությունն ու հակադրություննե­րը թույլ տվե­ցին տարա­ծել այն միտքը, որ դաշնակցա­կան մամուլը շնչում է, և որ «Դրօ­շա­կը» ոչ թե որևէ ղեկա­վա­րի, այլ Դաշնակցության օրգանն է՝ առանց նշա­նակված ղեկա­վա­րի։

Եվ երրորդ դինա­մի­կան կուսակցա­կան փորձություննե­րում թրծված և Դաշնակցության նպա­տակնե­րը քաջ գիտակցող երկու տղա­մարդկանց խորա­մանկությունն է։ Ռուբե­նից հեռա­վո­րություն պահե­լու այս ձեռնարկը իսկա­պես հնա­րա­վոր եղավ միայն Մարուխյան-Զեյթլյան տանդե­մի շնորհիվ։ Ինչպես Ռոստոմ-Զավարյան զույգը Քրիստա­փո­րի մահվա­նից հետո ապա­հո­վեց ՀՅԴ‑ի միասնությունը՝ շարժվե­լով յեղա­փո­խա­կան շարժման ուղղությամբ, Մարուխյան-Զեյթլյան տանդեմն էլ ամրապնդում է ՀՅԴ‑ի վերածնունդը՝ փորձե­լով վերա­միա­վորվել Դաշնակցության հետ՝ ի վնաս Կուսակցության: Միայն նրանց՝ ընկերներ Հրայրի և Սարգի­սի ուսե­րին է  կուսակցության միասնության և հավա­սա­րակշռության ապա­հո­վումը։ Միայն նրանք՝ ընկերներ Հրայրն ու Սարգիսն են մարմնա­վո­րում Դաշնակցության դիա­լեկտի­կան։ Ձախե­րը բավա­րարված են Հրայր Մարուխյա­նի առա­ջա­դեմ, սոցիա­լիստա­կան ​​և ինտերնա­ցիո­նա­լիստա­կան ​​գաղա­փարնե­րով։ Աջերն իրենց երջանկությունը գտնում են Սարգիս Զեյթլյա­նի ազգայնա­կան ու պահպա­նո­ղա­կան գաղա­փարնե­րի մեջ։ Երկու ընկերնե­րը ցանկա­նում են պահել կուսակցության ղեկը և թույլ չտալ, որ առա­վե­լա­պաշտնե­րը, ինչպի­սիք են Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը, Նազա­րեթ Բերբերյա­նը կամ Բաբկեն Փափազյա­նը և նրա որդին՝ Վարանտ Փափազյա­նը, ավե­լի մեծ տեղ զբա­ղեցնեն որո­շումնե­րի կայացման գործընթա­ցում և ՀՅԴ‑ի պաշտո­նա­կան ուղերձի մշակման մեջ, այնպես որ ի վերջո ձևա­վորվել է յուրօ­րի­նակ, բայց ներդաշնակ մի մեխա­նիզմ. միայն Հրայր Մարուխյա­նը կարող է քննա­դա­տել Սարգիս Զեյթլյա­նին և հակա­ռա­կը, բայց վա՜յ Մարուխյան-Զեյթլյան տանդե­մից դուրս գտնվող այն մեկին, ով փորձում է ապա­կա­յունացնել այդ մեխա­նիզմը՝ համարձակվե­լով հարձակվել երկուսից մեկի վրա: Անմի­ջա­պես ընկեր Հրայրը կմի­ջամտի ընկեր Սարգի­սին պաշտպա­նե­լու համար, ում անարդա­րա­ցիո­րեն վիրա­վո­րել էին, և հակա­ռա­կը, ընկեր Սարգի­սը կպաշտպա­նի անարդա­րա­ցիո­րեն մեղադրված ընկեր Հրայրին: Ահա թե ինչպես է ՀՅԴ‑ն գործել 1970-ականնե­րին, և քանի դեռ այս տանդե­մը հարթում էր բանա­վե­ճե­րը և կարգի բերում ՀՅԴ‑ն, Դաշնակցության միասնությունը երաշխա­վորված էր։ Եվ այս ամե­նը հարթ ընթա­ցավ մինչև 1981 թվա­կա­նը, երբ սկսվեց Սառը պատե­րազմի նոր շրջա­դարձը Արև­ելք-Արևմուտք լարվա­ծության ժամա­նա­կաշրջա­նով, որը դաշնակցա­կան աշխարհում արտա­ցոլվեց Փարի­զում տեղի ունե­ցած XXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ։

Ի՞նչ նպա­տակ է հետապնդում միջդաշնակցա­կան լարվա­ծությունը։ Ո՞ւմ է այն ձեռնտու։ Դա լիո­վին հասկա­նա­լու համար պետք է վերա­դառնանք 1965–1972 թվա­կաննե­րի ներքին ճգնա­ժա­մի ակունքնե­րին, որն այն ժամա­նակ դիտորդնե­րի համար անտե­սա­նե­լի էր, քանի որ եկել էր Հայ Դատի վերածննդի և աշխուժացման ժամա­նա­կաշրջա­նը: Նոր Դաշնակցա­կան Կրթությունը (1963–1972թթ.), որին հաջորդեց Հայա­տիսդի Մշա­կութա­յին Յեղա­փո­խությունը (1972–1991թթ.) ուղղա­կի մոռա­ցության մատնե­ցին էակա­նը. հայե­րը մարդ արա­րածներ են, և հնա­րա­վոր չէ նրանց վերահսկել, նրանց դարձնել մեքե­նա­յա­ցած և կարծրա­տի­պա­յին վարքագծով մեխա­նիզմի մասեր։ Որքան ՀՅԴ‑ն ցանկա­նում էր արա­գացնել իր նոր հավա­քա­կան էպո­սի զարգացման տեմպե­րը, այնքան ավե­լի էր փոքրա­նում Դաշնակցության լուսա­պատկե­րը։ Որքան շատ էր խոչընդոտնե­րի հանդի­պում ՀՅԴ‑ն իր ճանա­պարհին, այնքան ավե­լի արմա­տա­կան էր դարձնում իր խոսույթը՝ առա­վե­լա­պաշտնե­րի խաղը խաղա­լով և այդպի­սով կտրվե­լով իրա­կա­նությունից: Այսկերպ, հայե­րը վարժվե­ցին սփյուռքի բարե­կե­ցիկ և ապա­հով կյանքին, մինչդեռ Մերձա­վոր Արև­ելքը (Լիբա­նան, Իրան, Իսրա­յել-Եգիպտոս և Սիրիա) պատե­րազմնե­րի և հեղա­փո­խության ծանր ժամա­նա­կաշրջան էր ապրում։

Մինչ Հայդատյան ​​Մշա­կութա­յին Յեղա­փո­խությունը հենվում է Մերձա­վոր Արև­ելքի հայե­րի բազմա­մարդ ներկա­յության վրա, որպեսզի նրանց վերաբնա­կեցնի ապա­գա ազա­տագրված թուրքա­կան Հայաստա­նում, արտա­գաղթողնե­րի հոսանքը գնում է հակա­ռակ ուղղությամբ․ «բոլո­րը՝ դեպի Լոս Անջե­լես և Փարիզ»: Որքան շատ է ՀՅԴ‑ն խոսում ազա­տագրված Հայաստան հնա­րա­վոր վերա­դարձի մասին, այնքան հայե­րը լքում են Մերձա­վոր Արև­ելքի իրենց երկրնե­րը՝ Արևմուտքի ճոխ հասա­րա­կություննե­րին հասնե­լու համար: Եվ ոչ ոք չի ցանկա­նում առե­րեսվել այս իրա­կա­նության հետ ո՛չ ՀՅԴ-ում, ո՛չ էլ դաշնակցա­կան միևնույն կաղա­պա­րի մեջ ձուլված, «եղող և դաղող» քաղա­քա­կա­նություն որդեգրած կազմա­կերպություննե­րում։ Որքան ներհայկա­կան գաղթա­կան հոսանքներն ամրացնում են եվրո­պա­կան և ամե­րիկյան սփյուռքը՝ Կանա­դա­յի նման նոր գաղութներ ամրապնդե­լով, այնքան ավե­լի է խորա­նում կուսակցության լիբա­նա­նա­ցումը, որովհետև արևմուտք գաղթող դաշնակցա­կաննե­րը՝ չնա­յած Լիբա­նա­նում, Սիրիա­յում և Իրա­նում մնա­լու Բյուրո­յի խիստ հրա­հանգնե­րին, դառնում են դաշնակցա­կան ավանդույթի ազդե­ցության փոխանցողներն ու բարո­յա­կան վարքագծի երաշխա­վորնե­րը: Սփյուռքի ցանկա­ցած քաղա­քա­կա­նացմա­նը հատուկ մի երև­ույթ. որքան մարդն ավե­լի հեռու է իր ծննդա­վայրից, այնքան ավե­լի հաստա­տա­կա­մություն և անվտանգություն է դրսև­ո­րում և, հետև­ա­բար, անզի­ջում դիրք է գրա­վում այն ​​ամե­նի նկատմամբ, որը կարող է նմանվել իր կուսակցության փոփո­խություննե­րին: Այսպի­սով, շատ հաճախ դաշնակցա­կա­նը, որը ծագումով Լիբա­նա­նից, Սիրիա­յից կամ Իրա­նից է, բայց այժմ հաստատված է Եվրո­պա­յում կամ Ամե­րի­կա­յում, ավե­լի հաստա­տա­կամ է լինում, քան նա, ով մնա­ցել է Մերձա­վոր Արև­ելքում… Ի՞նչ է դա նշա­նա­կում Մարուխյան-Զեյթլյան զույգի համար: Պարզա­պես նրանց ազդե­ցության հիմնա­կան լծա­կի ամրապնդում։

Իսկա­պես, Հրայր Մարուխյա­նը մեծացնում է իր ազդե­ցությունը ՀՅԴ-ում‘ թիրա­խա­վո­րե­լով ողջ աշխարհի երի­տա­սարդությա­նը, մինչդեռ Սարգիս Զեյթլյա­նը ամրապնդում է հեղի­նա­կությունը‘ ապա­վի­նե­լով Լիբա­նա­նի և Սիրիա­յի հայե­րին: Այսուհանդերձ, դեպի Արևմուտք արտա­գաղթի շարունա­կա­կան ալիքներն այսպի­սով ցույց են տալիս, որ երկու առաջնորդնե­րի ազդե­ցության ցանցե­րը տարածվել են ՀՅԴ‑ի տարբեր ճյուղե­րի կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րի (Ֆրանսիա, ԱՄՆ, Արգենտի­նա, Կանա­դա, Ավստրա­լիա) վերահսկո­ղության համար պայքա­րի միջո­ցով: Քանի որ Լիբա­նա­նից հայե­րի ժամա­նումն ապա­կա­յունացնում է արևմտյան համայնքնե­րում ընդունված կարգը, Դաշնակցության եվրաա­մե­րիկյան մասնաճյուղե­րը նույնպես ցնցված են մշա­կութա­յին այս ցնցումից: Իսկ հարվա­ծա­յին ալի­քը հակադրում է Հայդատյան​​Մշակութային Յեղա­փո­խության կամ ավե­լի ճիշտ՝ արևմտյան հողի վրա կուսակցության լիբա­նա­նացման կողմնա­կիցնե­րին ՀՅԴ‑ի ազգա­յին մասնաճյուղե­րի ինքնա­վա­րության պաշտպաննե­րին։ Այնպես, որ Սարգիս Զեյթլյա­նի լիբա­նա­նա­մետ մոտե­ցումը, որ պայմա­նա­վորված է ՀՅԴ‑ի համաշխարհա­յին մասշտա­բով լիբա­նա­նացմամբ, հակադրվում է Հրայր Մարուխյա­նի համընդհա­նուր մոտեցմա­նը, ով մերժում է ՀՅԴ‑ի լիբա­նա­նա­ցումը։ Բայց քանի որ Հրայր Մարուխյա­նը ապա­վի­նում է երի­տա­սարդ դաշնակցա­կաննե­րին, անկախ այն երկրից, որտե­ղից եկել են, նա պետք է հաշտվի Լիբա­նա­նից սերող նոր սերնդի հետ՝ չխրա­խուսե­լով նրանց ստանձնել ազգա­յին մասնաճյուղե­րի ղեկա­վա­րությունը եվրաա­մե­րիկյան տարածքում, այլա­պես նա խաղում է Սարգիս Զեյթլյա­նի խաղը, որը, ընդհա­կա­ռա­կը, պետք է խաղադրույք կատա­րի ղեկա­վարնե­րի լիբա­նա­նացման վրա՝ իր հեղի­նա­կությունը հաստա­տե­լու համար։ Այլ խոսքով՝ որտեղ Հրայր Մարուխյա­նը ազդե­ցութուն ձեռք բերե­լու համար ապա­վի­նում է երի­տա­սարդության լծա­կին, Սարգիս Զեյթլյանն ապա­վի­նում է էթնիկ լծա­կին՝ սեփա­կան ուժերն ամրապնդե­լու համար…

Ինչ վերա­բե­րում է եվրաա­մե­րիկյան մասնաճյուղե­րի ղեկա­վարնե­րին, ովքեր շվա­րած հետև­ում են առաջնորդնե­րի այս վեճին, ապա նրանք ընտրություն ունեն երկու տարբե­րա­կի միջև. կա՛մ իրենք իրենց «պապից ավե­լի պապա­կան» են ցույց տալիս՝ երաշխա­վո­րը լինե­լով այն ամե­նի, ինչը մնում է Հայդա­տա­կան ​​Մշա­կութա­յին Յեղա­փո­խության տարա­ծումից, միայն թե՝ խուսա­փե­լով լիբա­նա­նացման այս գործընթա­ցից՝ նրանք նպաստում են արմա­տա­կա­նության ամրապնդմա­նը ՀՅԴ-ում, կա՛մ դիմադրություն են ցույց տալիս Հայդա­տա­կան ​​Մշա­կութա­յին Յեղա­փո­խությա­նը և ընկնում այլա­խո­հության գիրկը՝ նախքան Դաշնակցությունից հեռացվե­լը («Յառաջ» շարժումը Ֆրանսիա­յում և անհա­մա­ձայնության շարժումը ԱՄՆ-ում): Այսպի­սով, երկու կառուցվածքա­յին երև­ույթնե­րի մեկտե­ղումը, այլ կերպ ասած՝ սփյուռքում հայության կողմից օտար մշա­կույթի յուրա­ցումը և սիրիա-լիբա­նանյան ժողովրդագրա­կան աճը, կշե­ղի Նոր Դաշնակցա­կան Կրթությունը և Հայ Դատի Մշա­կութա­յին Յեղա­փո­խությունն իրենց սկզբնա­կան իմաստից և կառա­ջացնի սրանց փլուզումն ու ձախո­ղումը:

Այս հիասթա­փությունն ազդում է, ինչպես տեսանք, Մարուխյան-Զեյթլյան հավա­սա­րակշռության վրա ներքին, սոցիա­լա­կան և ընտա­նե­կան առումով, սակայն արտա­քին, ռազմա­վա­րա­կան և միջազգա­յին հարթությունն է, որ վերջնա­կա­նա­պես կխախտի փոխհա­մա­ձայնությունը ՀՅԴ‑ի ներսում: Իրոք, 1980 թվա­կա­նին Թուրքիա­յում տեղի ունե­ցած ռազմա­կան հեղաշրջումը, որին աջակցում էր ԱՄՆ‑ը և նույն տարում Իրա­քի կողմից Իրա­նի դեմ պատե­րազմ հայտա­րա­րե­լը, դարձյալ Արևմուտքի աջակցությամբ, փոխե­ցին իրա­վի­ճա­կը։ Ամե­րիկյան ռազմա­վա­րությունը նպա­տակ ունի հակակշիռ լինել Իրա­նի Իսլա­մա­կան հեղա­փո­խությա­նը և թույլ տալ Վաշինգտո­նին վերա­կանգնել վերահսկո­ղությունը Մերձա­վոր Արև­ելքում, մինչդեռ թուրք-խորհրդա­յին հարա­բե­րություննե­րը կանո­նա­վոր զարգա­ցում են ունե­ցել 1960-ական թվա­կաննե­րից ի վեր: Արև­ելքի և արևմուտքի միջև լարվա­ծության մեծա­ցումը, 1980-ական թվա­կաննե­րի շրջա­դարձա­յին ժամա­նա­կաշրջա­նում նոր իմաստ է հաղորդում ԽՍՀՄ‑ի անա­զատ ժողո­վուրդնե­րի անկա­խության համար մղվող պայքա­րին և Սարգիս Զեյթլյա­նին ավե­լի մեծ հնա­րա­վո­րություն է տալիս մանևրե­լու ՀՅԴ‑ի շրջա­նա­կում: Սակայն Սառը պատե­րազմի այս վերածնունդը նպաստեց նաև ժողովրդա­վա­րա­կան սոցիա­լիզմի առա­ջացմա­նը Եվրո­պա­յում (Ֆրանսիա, Հունաստան) և Լատի­նա­կան Ամե­րի­կա­յում (Արգենտի­նա), երեք պետություններ, որտեղ շատ սիրիա-լիբա­նանյան տարրեր չկան, ուստի դրա­նից կօգտվի սոցիա­լիստ Հրայր Մարուխյա­նը, ով 1981–1988 թվա­կաննե­րին ՀՅԴ‑ի ղեկա­վա­րությունից թույլտվություն կորզեց առ այն, որ երեք Ընդհա­նուր Ժողովներն անցկացվեն Փարի­զում և Աթենքում, այսկերպ դուրս գալով դաշնակցա­կան մեծ ընտա­նի­քի բեյրության քառամյա հանդի­պումնե­րի շարքից (1959, 1963, 1967, 1977), լիբա­նանյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմից հեռու։

Այս բոլոր գործոննե­րը, այսպի­սով, ի մի են բերվել XXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում, որը տեղի է ունե­ցել հասա­րա­կա­կան առա­ջընթա­ցի գաղա­փարնե­րով ներշնչված Ֆրանսիա­յում: Իսկ Մարուխյա­նի և Զեյթլյա­նի միջև փոխզիջման բացա­կա­յության դեպքում շահե­կան դիրքում են հայտնվում առա­վե­լա­պաշտնե­րը՝ Վարանդ Փափազյա­նը, Խաժակ Տեր-Գրի­գորյա­նը, Նազա­րեթ Բերբերյա­նը և Էդիկ Հովհաննիսյա­նը: Զինված ռուբե­նիստա­կան ​​ժառանգությամբ և իրենց նոր գործի­քով՝ Հայդա­տա­կան ​​Մշա­կութա­յին Յեղա­փո­խությամբ, նրանք միջնորդություն են առա­ջարկում Հրայր Մարուխյա­նի և Սարգիս Զեյթլյա­նի միջև՝ ավանդա­պաշտ Բաբկեն Փափազյա­նին դարձնե­լով ներքին հակա­մարտության իրա­վա­րար, սակայն առանց հաշվի առնե­լու Մարուխյան-Զեյթլյան զույգի ռեսուրսնե­րը, որոնք ազա­տա­տենչ ​​Հրաչ Տասնա­պետյա­նի հետ հրահրված հեղաշրջման արդյունքում ազատվե­ցին Բաբկեն Փափազյա­նից՝ զրկե­լով նրան Բյուրո­յում ընտրվե­լու վերջին հույսից։ Միասնության վերջնա­կան պոռթկումով Մարուխյան-Զեյթլյան զույգը մտա­ծում է ապա­գա­յի մասին և ծագումով լիբա­նանցի երի­տա­սարդ ճարտա­րա­պետ Սարգիս Սարգսյա­նի մեջ է տեսնում ՀՅԴ-ում աջ և ձախ հոսանքնե­րի համադրման խորհրդա­նի­շը՝ առա­վե­լա­պաշտնե­րի դեմ համախմբվե­լու համար: Բայց դա բավա­րար չէ ՀՅԴ-ում հավա­սա­րակշռությունը պահպա­նե­լու համար, առա­վե­լա­պաշտնե­րը թաղվել են ներքին ճգնա­ժա­մի մեջ։ Խաժակ Տեր-Գրի­գորյանն ընտրվում է Բյուրո­յի անդամ, իսկ Բաբկեն Փափազյա­նը բորբո­քում է վրե­ժը Հրայր Մարուխյա­նի դեմ, ով հաղթա­նակ տանե­լով XXII Ընդհա­նուր Ժողո­վում, տեսնում է, որ խնդիրնե­րը ժամա­նա­կի հետ բազմա­պատկվում են…

Ի՞նչ է բաց թողել ՀՅԴ‑ն երկու տասնամյակ շարունակ (1981–1998) (IV)
ՀՅԴ‑ն Հայաստա­նում. դատարկ խեցի (1998–2022) (V)
ԱՄՆ-ում ՀՅԴ‑ի ճգնա­ժա­մը դաշնակցա­կան ճգնա­ժա­մի ախտա­նիշն է, ոչ թե պատճա­ռը (VI)
ՀՅԴ‑ի 34-րդ համա­գումա­րը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VII)
Ինչու՞ ավե­լի շատ հարձակվել ՀՅԴ‑ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերա­դարձնել շարքե­րին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I)


Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (Մաս II)

Առնչվող Հոդվածներ