29 C
Yerevan

ՀԱՊԿ-յան «Հմայք»

Արդյունքում՝ վերստին հաստատվեց այն, որ Հայաստա­նի հանդեպ ադրբե­ջա­նա­կան ռազմա­կան ագրե­սիա­յի դեպքում ՀԱՊԿ‑ը ոչինչ չի ձեռնարկե­լու: Ո՛չ կանխարգե­լիչ, և ո՛չ էլ պատժիչ գործո­ղություննե­րի ակա­նա­տե­սը չենք դառնա­լու:

Դավիթ Կարա­պետյան

ՀԱՊԿ‑ն իր ողջ «հմայքով»…Լիդերներն էլ իրենց «շարմով»…Այն, որ Հայաստանն այսօր չհա­մա­ձայնե­լու դեպքում կարող է մի շարք երկրնե­րի լիդերնե­րի ճակատնե­րին ուղիղ ասել НЕТ՝ բոլորս ենք նկատել:Այն, որ այդուհանդերձ «դաշնա­կիցներն» էլ անդրդվե­լի են իրենց որո­շումնե­րում՝ դա ևս փաստ է: Այն, որ «դաշնա­կիցնե­րի» նման պահվածքը յուրո­վի կանաչ լույս է Ադրբե­ջա­նին, և որի «հովա­նու ներքո» հաջորդում է ալիևյան հոխորտանքը՝ դա ևս փաստ է:Այն, որ այս բարձի­թո­ղի վիճա­կի ու իրենց վրա­յից պատասխա­նատվությունը գցե­լու արդյունքում ադրբե­ջա­նա­կան սպառնա­լի­քը վերստին կախված է մեր գլխին՝ դա էլ է փաստ:Այսպիսով՝ Երև­ա­նում ակա­նա­տես դարձանք ՀԱՊԿ‑ի վերա­կենդա­նացման, վերարժև­որման, վերաի­մաստա­վորման «առաքելությանը»…Որոշ «մելա­մաղձոտ ու սենտի­մենտալ» դրվագնե­րով հանդերձ՝ հանձնում-ընդունումը տեղի ունեցավ:Ինչպես միշտ, Բատյան իր ամպլուա­յի մեջ էր, իսկ Պուտի­նը՝ նեյտրալ: Բատյան խոսում էր Պուտի­նի շուրթե­րով, Պուտի­նի սրտից՝ կնճռոտ հարցե­րի լղոզված պատասխաննե­րը վերցնե­լով իր վրա:Դե իսկ Լավրովն էլ որդեգրած ուղեգծի «դամն էր պահում»…Արդյունքում՝ վերստին հաստատվեց այն, որ Հայաստա­նի հանդեպ ադրբե­ջա­նա­կան ռազմա­կան ագրե­սիա­յի դեպքում ՀԱՊԿ‑ը ոչինչ չի ձեռնարկե­լու: Ո՛չ կանխարգե­լիչ, և ո՛չ էլ պատժիչ գործո­ղություննե­րի ակա­նա­տե­սը չենք դառնա­լու: Վերստին համոզվում ենք, որ ՀԱՊԿ-ին մեր անդա­մակցությունը կրում է ֆիկտիվ ու սիմվո­լիկ բնույթ: Որ մեր անվտանգա­յին ու պաշտպա­նա­կան հարցե­րը բացա­ռա­պես մեր ուսե­րին է: Որ միակ հույսն ու ապա­վե­նը մեր զինված ուժերն են:Որ օր առաջ պետք է զինվել, որպեսզի կարո­ղա­նանք դիմագրա­վել արտա­քին սպառնա­լիքնե­րին ու մարտահրավերներին:Որ կաշկանդված չենք ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րություններ հաստա­տել ինչպես հարև­ան, այնպես էլ մեր հանդեպ բարյա­ցա­կամ տրա­մադրված ու օգնության տրա­մադրման պատրաստ երկրնե­րի հետ:Եվ այս ամե­նը՝ օր առաջ, մանա­վանդ, երբ Հայաստա­նի հասցեին Ալիևի սպառնա­լիքնե­րը, ռազմա­տենչ հայտա­րա­րություննե­րը, Լաչի­նի միջանցքի ռեժի­մի փոփո­խության, Արցա­խի զինա­թափման պահանջը, «Զանգե­զուրի միջանցքի» մասով այսուհետ ՌԴ‑ի հետ բանակցե­լու նոր որո­շումը, վերջի­նիս անհագ ցանկություննե­րը, ծավա­լա­պաշտա­կան նկրտումնե­րը ոչ միայն շարունակվում են, այլ նաև նոր թափ են ստանում:Վերջինիս կողմից չեղարկվեց նաև դեկտեմբե­րի 7‑ին Բրյուսե­լում պլա­նա­վո­րած Փաշինյա­նի հետ հանդի­պումը: Փաստ է, որ Ալիևն իր և Պուտի­նի առջև այս պահին դրել է մի խնդիր.Միջանցք՝ առանց վերահսկո­ղության, առանց մաքսա­յին-հարկա­յին անցակետերի:Իսկ այստեղ նրա ցանկությունը ՌԴ‑ի հետ համընկնում է:Ուստի Ադրբե­ջա­նը պարզա­պես սպա­սում է Ռուսաստա­նի «դաբրո­յին», որպեսզի մի քանի ժամում ռազմա­կան ուժով վերցնի այդ «միջանցքը»։ Կամ այն կտրվի առանց պատե­րազմի՝ ռուսա­կան ճնշման / համոզման պարագայում:Հետևաբար՝ Մակրո­նի հայա­մետ դիրքո­րոշման և նրա ներկա­յությամբ պայմա­նա­վորված բրյուսելյան հանդիպման մերժումը Ալիևի համար զուտ պատրվակ է:Իսկ ԱՄՆ Պետդե­պարտա­մենտի Կովկա­սում բանակցություննե­րի գծով գլխա­վոր խորհրդա­կան, դեսպան Ֆիլիպ Ռիքե­րին դիմա­վո­րե­լը՝ զուտ քաղա­քա­վա­րություն… Այս պահին նրան ձեռնտու է աշխա­տել ՌԴ‑ի հետ, որն իր համար ավե­լի բարենպաստ դիրքո­րոշմամբ է հանդես գալիս: Նույնը վերա­բե­րում է ՀԱՊԿ‑ի անդամ երկրնե­րին, որոնք ևս իրենց վարքագծով քաջա­լե­րում են Ալիև­ին: Այս իրա­վի­ճա­կում մնում է պատրաստ լինել ցանկա­ցած սցե­նա­րի, բայց և ջանք ու եռանդ չխնա­յել հնա­րա­վոր արհա­վիրքը կանխե­լու, այն չեզո­քացնե­լու համար:Շահերի բախման կիզա­կետն այսօր Սյունիքն է:Իրանի, Հնդկաստա­նի, ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի հետ զուգա­հեռ աշխա­տանքներ պետք է տարվեն:Հուսամ՝ արտա­քին քաղա­քա­կան ողջ գործի­քա­կազմը կգործադրվի: Իրա­վի­ճա­կը բարդ է, բայց ելքեր միանշա­նակ կան:

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ