26.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

«Երբ անգլիա­ցիք ցույց տվին մահմե­դա­կաննե­րը իրենց սիրա­շա­հե­լու քաղա­քա­կա­նությունը, թաթարնե­րուն ախորժա­կը նորեն բացվե­ցավ եւ Բաքվի կառա­վա­րությունը պահանջեց Ղարա­բա­ղը պահել։

Համաշխարհա­յին պատե­րազմի ավարտը խաղա­ղություն չի բերում Հայաստա­նին: Բուն հայկա­կան շրջաննե­րում իշխա­նությունը պահպա­նե­լը Հայաստա­նից մեծ ջանքեր էին պահանջե­լու։ Այդ շրջաննե­րից մեկն էլ Լեռնա­յին Ղարա­բաղն էր։

1918թ. աշնա­նը թուրքե­րը հաստատվել էին Շուշիում, նորաստեղծ Ադրբե­ջա­նի իշխա­նություններն անգլիա­ցի­նե­րի աջակցությամբ պահանջում էին ընդունել իրենց գերիշխա­նությունը, իսկ Ղարա­բաղ հասնե­լու Անդրա­նի­կի փորձե­րը հաջո­ղությամբ չէին պսակվել։ Ղարա­բա­ղը մենակ էր մնա­ցել եւ պետք է փորձեր ռազմա­կան դիմադրության հետ նաեւ դիվա­նա­գի­տա­կան քայլե­րով ապա­հո­վել իր անվտանգությունը։

Նահանգա­պետ՝ անգլիա­ցի­նե­րի աջակցությամբ

1919թ. սկզբին Շուշիի, Զանգե­զուրի, Ջեբրա­յի­լի եւ Ջիվանշի­րի հայկա­կան գավառնե­րում նահանգա­պետ է նշա­նակվում Խոսրով բեկ Սուլթա­նո­վը, որը հայտնի էր իր հակա­հայ գործո­ղություննե­րով։ Նա Զանգե­զուրի Հաջի­սամլու գյուղի քրդա­կան ծագում ունե­ցող Սուլթա­նովնե­րի մեծա­հա­րուստ ու հայտնի ընտա­նի­քից էր, եւ նահանգա­պետ էր դարձել անգլիա­ցի­նե­րի աջակցությամբ։

«Երբ անգլիա­ցիք ցույց տվին մահմե­դա­կաննե­րը իրենց սիրա­շա­հե­լու քաղա­քա­կա­նությունը, թաթարնե­րուն ախորժա­կը նորեն բացվե­ցավ եւ Բաքվի կառա­վա­րությունը պահանջեց Ղարա­բա­ղը պահել։ Անգլիա­ցիք, հայկա­կան կառա­վա­րությունն ու թաթարնե­րը համա­ձայնե­ցան պահել Ղարա­բա­ղի Status Quo‑ն մինչեւ Խաղա­ղության Ատյա­նին որո­շումը։ Հայե­րը խնդրե­ցին, որ անգլիա­ցի զինվո­րա­կան կառա­վա­րիչ մը կարգվի Ղարա­բա­ղի մեջ, մինչեւ որ ատոր վերջնա­կան ճակա­տա­գի­րը հայտնի ըլլա։ Ուրիշ վիճե­լի տեղե­րու մեջ անգլիա­կան կառա­վա­րիչներ կարգվեր էին եւ ժողո­վուրդը հանգիստ կապրեր։ Անգլիա­ցիք, սակայն, փոխա­նակ Ղարա­բա­ղի մեջ եւս իրենցմե մին նշա­նա­կե­լու, բժիշկ Սուլթա­նո­վը կարգե­ցին իբր իրենց ներկա­յա­ցուցիչն ու ընդհա­նուր կառա­վա­րի­չը» (Հարություն Խաչա­տուրյան, Անգլիա­կան քաղա­քա­կա­նությունն ի Անդրկովկաս, Հայրե­նիք, 1945, թիվ 3, Բոստոն)։

Նահանգա­պետ դառնա­լուն պես Սուլթա­նո­վը սկսում է ճնշումներ գործադրել Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի եւ հայ բնակչության վրա։ Թեեւ նախա­պես որոշված էր, որ զորքե­րի տեղա­շարժ չպետք է լինի, սակայն, Եղի­շե Իշխանյա­նի վկա­յությամբ, 1919 թվա­կա­նի հունվա­րի 27-ին ադրբե­ջա­նա­կան մի գունդ անգլիա­կան գումարտա­կի հետ մտնում է Խանքենդ (Ստե­փա­նա­կերտ — խմբ․) եւ գրա­վում զորա­նոցներն ու սպա­յա­կան ակումբը»։

1919թ. փետրվա­րին տեղի է ունե­նում Ղարա­բա­ղի հայոց 4‑րդ համա­գումա­րը, որն ընտրում է նոր Ազգա­յին խորհուրդ եւ մեկ անգամ եւս հաստա­տում, որ մարզը չի ընդունում Ադրբե­ջա­նի իշխա­նությունը: Համա­գումա­րը Շուշիում անգլիա­կան ներկա­յա­ցուցիչ մայոր Մոնք-Մեսը­նին հայտնում է, թե «Ղարա­բա­ղի հայության գերա­գույն լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րը իրենց 4‑րդ համա­գումա­րում միա­ձայն վճռել են չճա­նա­չել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը»։

Սուլթա­նո­վի նշա­նա­կումից հայե­րի դժգո­հություննե­րին անգլիա­ցի­նե­րը պատասխա­նում էին, թե նրա նշա­նա­կումը ժամա­նա­կա­վոր է։ Մոնք-Մեսը­նը 1919թ. մարտի 12-ին Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի նախա­գահ Ասլան Շահնա­զարյա­նին գրում էր.

«Բազմիցս պարզա­բա­նել եմ ձեր խորհրդին, որ Բաքվի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը անհրա­ժեշտ է համա­րում այս գավառնե­րում աջակցել Սուլթա­նո­վին, որպես ժամա­նա­կա­վոր գենե­րալ-նահանգա­պե­տի՝ մինչեւ խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վում կլուծվի այս հարցը։ Գենե­րալ-նահանգա­պե­տի հրա­մաննե­րը պետք է կատարվեն։ Խորհուրդն իրա­վունք չունի չընդունե­լու նահանգա­պե­տի նշա­նա­կած պաշտոնյա­նե­րին» (Нагорный Карабах в 1918–1923гг., Сборник документов и материалов, Ереван 1992):

Բրի­տա­նա­կան առա­քե­լության ղեկա­վա­րը նաեւ հայտնում էր, որ հայե­րը կարող էին գենե­րալ-նահանգա­պե­տի մոտ ունե­նալ չորս ներկա­յա­ցուցիչ, ինչը սակայն մերժել էին։ Ասլան Շահնա­զարյա­նը Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհրդին ուղղված նամա­կում գրում էր, որ անհրա­ժեշտ է գենե­րալ Ուո­քե­րի ուշադրությունը հրա­վի­րել այն փաստի վրա, որ Ադրբե­ջա­նում անգլիա­կան զորքե­րի հրա­մա­նա­տար գենե­րալ Թոմսո­նը Ղարա­բա­ղի հայե­րի արդա­րա­ցի ցանկություննե­րին հակա­ռակ է գործում։ «Մինչեւ անգլիա­կան առա­քե­լության գալը Շուշի մենք ազատ էինք։ Ինչպես կարե­լի է այժմ ազատ ժողովրդին հպա­տա­կեցնել թշնա­մա­կան Ադրբե­ջան պետությա­նը, որի գոյությունը չեն ընդունում անգամ բազմա­թիվ մահմե­դա­կաններ, եւ որը ի վիճա­կի չէ իր երկրում ապա­հո­վել կարգուկա­նոնն ու անձի անձեռնմխե­լիությունը»,- գրում էր Շահնա­զարյա­նը։

«Յառաջ», 11 մարտի, 1919թ., թիվ 46

«Հայկա­կան Ղարա­բա­ղի հարցը Անդրկովկա­սի քաղա­քա­կան կյանքի ամե­նա­ցա­վոտ հարցն է այսօր։ Այդ շատ պարզ խնդրի շուրջը ինչ ու ինչ դրդա­պատճառնե­րով այնպի­սի մթնո­լորտ է ստեղծվել, որ հղի է ամեն տեսակ անա­խորժ անակնկալնե­րով։ Ազերբայջա­նի փաշա­յա­կան հանրա­պե­տության … ձգտումնե­րը՝ ի մեծ զարմանս հայ դեմոկրա­տիա­յի՝ պաշտպա­նություն եւ օժանդա­կություն է գտնում անգլիա­կան հրա­մա­նա­տա­րության կողմից։ …Մեր ժողո­վուրդը ապշանքով հարցնում է.
- Մի՞թե Անգլիան էլ…
Մի՞թե Անգլիան — ազա­տա­կան ու ռամկա­վար Անգլիան է՞լ չէ հասկա­նա­լու մեզ։ Մի՞թե Անգլիան էլ պետք է մեղանչէ արդա­րության ու ազա­տության դեմ եւ նվի­րա­գործե փաշա­յա­կան բռնա­պե­տա­կան ձգտումնե­րը»։

Առա­ջին հարձա­կումը

Սուլթա­նո­վի նշա­նա­կումից հետո ադրբե­ջանցի­նե­րի գործո­ղություններն ավե­լի են ակտի­վա­նում։ Աստի­ճա­նա­բար զորքեր են կենտրո­նացվում Ղարա­բա­ղի կարեւոր նշա­նա­կություն ունե­ցող բնա­կա­վայրե­րի մոտա­կայքում։

Վրաստա­նում հայկա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչությունը մարտի 14-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության արտգործնա­խա­րա­րությա­նը հաղորդում էր, որ ադրբե­ջա­նա­կան բանա­կը ուժեր է մոտեցրել «Ասկե­րա­նի, Խանքենդի, Զաբուխի, Շուշիի եւ Կորյա­գի­նո­յի ռազմա­վա­րա­կան հանգույցնե­րին։ …Հայկա­կան բնակչությունը Ադրբե­ջա­նին ենթարկվե­լու մասին լսել անգամ չի ցանկա­նում։ …Օրե­ցօր դրությունը դառնում է տագնա­պա­լի, եւ անհրա­ժեշտ է դիվա­նա­գի­տա­կան քայլեր ձեռնարկել՝ բախումը կանխե­լու համար»։

Մարտի 16-ին ադրբե­ջանցի­նե­րը մեծ հարձա­կում են սկսում Խծա­բերդ գյուղի վրա։ Գյուղա­ցի­ներն ուժգին ու կազմա­կերպված դիմադրություն են ցույց տալիս։ Շուտով օգնության են հասնում մոտա­կա գյուղե­րի ջոկատնե­րը՝ Արտեմ Լալա­յա­նի գլխա­վո­րությամբ, եւ հայերն անցնում են հակա­հարձակման ու մեծ կորուստներ պատճա­ռում թուրքե­րին։ Մի քանի օր անց անգլիա­ցի­նե­րը հայտնում են, որ գենե­րալ Թոմսո­նը Բաքու է կանչում Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րին՝ Ասլան Շահնա­զարյա­նին, Աշոտ Մելիք-Հովսեփյա­նին եւ Եղի­շե Իշխանյա­նին, այսինքն՝ Ազգա­յին խորհրդի նախա­գա­հության բոլոր անդամնե­րին։ Մինչ այդ, Խորհուրդն արդեն Թոմսո­նի հետ հանդիպման էր ուղարկել Վահան եպիսկո­պո­սին եւ Ազգա­յին խորհրդի անդամ Հրանտ Բահաթրյա­նին։ Ի վերջո, մարտի 20-ին որոշվում է Ազգա­յին խորհրդից Բաքու ուղարկել նախա­գահ Ասլան Շահնա­զարյա­նին, Շուշիի քաղա­քա­պետ Գերա­սիմ Մելիք-Շահնա­զարյա­նին։ Անգլիա­ցի­նե­րը նույնիսկ ավտո­մե­քե­նա են տրա­մադրում հայկա­կան պատվի­րա­կությա­նը Շուշիից Եվլախ հասնե­լու համար։ Այդ ընթացքում գենե­րալ Թոմսո­նին Բաքվում փոխա­րի­նել էր գնդա­պետ Չաթելվորդը։

Ժամա­նա­կա­վոր վարչություն

1919թ. փետրվար-մարտ ամիսնե­րին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը սկսում է քայլեր ձեռնարկել Լեռնա­յին Ղարա­բա­ղին աջակցե­լու համար. հունվա­րի վերջին ստեղծվում է Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի հայկա­կան շրջաննե­րի ժամա­նա­կա­վոր վարչություն՝ Արսեն Շահմազյա­նի գլխա­վո­րությամբ։

Մարտի 19-ին Եղի­շե Իշխանյա­նը նամակ է գրում Արսեն Շահմազյա­նին՝ Գորիս, որտեղ մանրա­մասն նկա­րագրում է ստեղծված դրությունը։ Նա հայտնում էր, որ Ղարա­բա­ղի զինված ուժե­րը չունեն ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րություն։ «Դիզա­կի, Վարանդա­յի, Խաչե­նի եւ Ջրա­բերդի շրջաննե­րի հրա­մա­նա­տարնե­րից ոչ մեկը չի կարող իր ձեռքում կենտրո­նացնել բոլոր կռվող հայե­րին։ Յուրա­քանչյուրը հազիվ կարող է ղեկա­վա­րել իր շրջա­նի կռվողնե­րին, իսկ անգլիա­կան առա­քե­լության ժամա­նումից հետո չափից ավե­լի թուլա­ցել է ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպվա­ծությունը»։

Իշխանյա­նը գրում էր, որ Արա­րատյան հանրա­պե­տությունը որեւէ ղեկա­վա­րող ուժ առ այսօր չի ուղարկել Ղարա­բաղ, որի ներկա­յությունը կհա­մախմբեր ժողովրդին։ «Շրջաննե­րի զինվո­րա­կան ղեկա­վարնե­րի շրջա­նում գործո­ղություննե­րը համա­ձայնեցված չեն։ Նրանք առաջ են քաշվել հանգա­մանքնե­րի բերումով, եւ այժմ ավե­լի շատ մտա­ծում են գժտություննե­րի, քան ընդհա­նուր գործի հաջո­ղության մասին»։ Եղի­շե Իշխանյա­նը Շահմազյա­նին խնդրում էր ձեռնարկել մի քանի գործո­ղություն.

1. Անհա­պաղ Ղարա­բաղ ուղարկել ռազմա­կան առաջնորդի, որը կմիա­վո­րեր Ղարա­բա­ղի կենսունակ, սակայն տարանջատված ուժե­րը,

2. Եթե հնա­րա­վոր չէ Ղարա­բաղ ուղարկել գենե­րալ-մայոր Անդրա­նի­կին կամ գոնե նրան պահել Զանգե­զուրում, հանրա­պե­տությունը պետք է առնվազն մեկ գունդ ուղարկի Զանգե­զուր,

3. Անհրա­ժեշտ է խոշոր ֆինանսա­կան միջոցներ ուղարկել շրջա­նը՝ ոչ միայն վարչա­րա­րությունն ու զինված ուժե­րը, այլեւ դպրոցնե­րը, կոմի­սա­րիա­տը, գանձա­րա­նը, դատա­կան մարմիննե­րը կազմա­կերպե­լու համար։

Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը փորձում է դիվա­նա­գի­տա­կան միջոցնե­րով ազդել բրի­տա­նա­կան քաղա­քա­կա­նության վրա։ Մարտի 21-ին արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նը նամակ է հղում Երեւա­նում բրի­տա­նա­կան ռազմա­կան ներկա­յա­ցուցչությա­նը հետեւյալ առա­ջարկություննե­րով.

1. Զանգե­զուրն ու հայկա­կան Ղարա­բա­ղը պետք է Ադրբե­ջա­նից անկախ լինեին, ինչպես նախկի­նում, եւ այդ շրջաննե­րը պետք է դուրս բերվեին գենե­րալ-նահանգա­պե­տության կազմից:

2. Եթե բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը անհնար է համա­րում տվյալ պահին իրա­կա­նացնել այս առա­ջարկը, ապա անհրա­ժեշտ է, որ Ադրբե­ջա­նը հեռացնի իր զորքե­րը Ղարա­բա­ղի տարածքից։

Բացի այդ, հայկա­կան կողմն առա­ջարկում էր ստեղծել նահանգա­պե­տություն կամ որեւէ վարչա­կան մարմին, որը կունե­նար բրի­տա­նա­ցի նահանգա­պետ։

Թոմսո­նի հանդի­պումը Հայաստա­նի ղեկա­վա­րության հետ

1919թ. մարտի 28-ին Երեւա­նում տեղի է ունե­նում գենե­րալ Թոմսո­նի եւ Հայաստա­նի կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պումը։ Զրույցի ժամա­նակ Թոմսո­նը հիմնա­կան շեշտը դնում էր փախստա­կաննե­րի եւ բրի­տա­նա­ցի­նե­րի կողմից նրանց տրա­մադրվող օգնության վրա։ Նա ասում էր, որ Սուլթա­նովն իր պարտա­վո­րություննե­րը կատա­րում է եւ ապա­հո­վում է օգնության առա­քումը Ղարա­բաղ։ Ինչ վերա­բե­րում է զորքե­րին, ապա նրանք Աղդա­մից ու Խանքենդիից չեն հեռա­նա­լու։

«Վերմի­շեւ։ — Բնակչությունը չի ցանկա­նում ընդունել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը։
Թոմսոն։ — Բայց այս ամե­նը ժամա­նա­կա­վոր է եւ պետք է պահպա­նել։
Խատիսյան։ — Արդյո՞ք Սուլթա­նո­վի լիա­զո­րություննե­րը տարածվում են Եվլա­խից մինչեւ Շուշի։
Թոմսոն։ — Մոնկ-Մեսը­նը պետք է հետեւի, որպեսզի անկարգություններ չլի­նեն։
Տիգրանյան։ — Թող Սուլթա­նո­վը ենթարկվի Մոնկ-Մեսը­նին։
Թոմսոն։ — Այդպես էլ կա, եւ ես գիտակցա­բար եմ դա արել՝ ավե­լի հեշտ կլի­նի Ադրբե­ջա­նից մթերք ուղարկել։ …Ղարա­բա­ղում 40 հազար փախստա­կան կա (30 հազար հայ եւ 10 հազար մահմե­դա­կան)։
Խատիսյան։ — Ղարա­բա­ղը մեր համար ոչ թե փախստա­կաննե­րի, այլ քաղա­քա­կան հարց է։ …Իսկ դուք գիտեք՝ ով է բժիշկ Սուլթա­նո­վը։ Նա Թուրքիա­յի գործա­կալ է։ Ղարա­բա­ղի հարցում մենք մնում ենք մեր տեսա­կե­տին, իսկ ձերն ընդունում ենք ի գիտություն» (Нагорный Карабах в 1918–1923гг., Сборник документов и материалов, Ереван 1992):

Ապրի­լի 4‑ին Ղարա­բաղ է վերա­դառնում Բաքու մեկնած երկու պատվի­րա­կությունը, եւ Ազգա­յին խորհրդին ներկա­յացնում հանդի­պումնե­րի արդյունքնե­րը։ Թեեւ Բաքվի հայկա­կան ազգա­յին բոլոր կառույցնե­րը դրա­կան էին արձա­գանքել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը չընդունե­լու Ղարա­բա­ղի հայության որոշմա­նը, սակայն անգլիա­ցի­նե­րը մնա­ցել էին անդրդրվե­լի։ Հրանտ Բահաթրյա­նը եւ Վահան արքե­պիսկո­պո­սը Չաթելվորդին ներկա­յացրել էին հայե­րի պատմա­կան իրա­վունքնե­րը՝ բացատրե­լով դարեր շարունակ Ղարա­բաղ-Զանգե­զուրի հայկա­կան լինե­լը։ «Չաթելվորդը չէր ընդունում մեր բացատրություննե­րը եւ պահանջում էր անպայման ենթարկվել Թոմսո­նի ժամա­նա­կին արած կարգադրությա­նը, ճանա­չել Ադրբե­ջա­նի իշխա­նությունը»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը։

Այնուհե­տեւ Չաթելվորդի հետ հանդի­պում է Ազգա­յին խորհրդի նախա­գահ Ասլան Շահնա­զարյա­նի պատվի­րա­կությունը եւ ներկա­յացնում 4‑րդ համա­գումա­րի մանրա­մասնե­րը։ Չաթելվորդը պնդում է բրի­տա­նա­կան դիրքո­րո­շումը եւ պահանջում Ղարա­բա­ղում նոր համա­գումար հրա­վի­րել։

Հրանտ Բահաթրյա­նը Բաքվից մեկնում է Թիֆլիս, որտեղ հանդի­պում է Ալեքսանդր Խատիսյա­նի եւ Հովհաննես Քաջազնունու հետ ու քննարկում Ղարա­բա­ղում ստեղծված իրադրությունը։ Խատիսյանն ասում է, որ Ղարա­բա­ղի հայության դիրքո­րո­շումը ճիշտ է եւ խորհուրդ է տալիս «անսա­սան մնալ իր դիրքում եւ չենթարկվել անգլիա­կան հրա­մա­նա­տա­րության պահանջին»։

Քաջազնունին փոքր-ինչ այլ դիրքո­րո­շում է արտա­հայտում. «Հայաստա­նի կառա­վա­րությունը ներկա­յիս գտնվում է թե՛ քաղա­քա­կան, թե՛ տնտե­սա­կան ամե­նա­ծանր պայմաննե­րում։ Պատե­րազմի եւ հեղա­փո­խության հաջորդած անարխիա­յի պատճա­ռով մեր ժողո­վուրդը ուժասպառ է եղած… Դաշնա­կիցնե­րի լայնա­խո­հության ու բարյա­ցա­կա­մության վրա հենված, վճռա­կան որեւէ քայլ անել հուսա­լի չպի­տի համա­րել, ուստի ես խորհուրդ եմ տալիս ձեզ բանակցության մեջ մտնել անմի­ջա­կա­նո­րեն Ադրբե­ջա­նի իշխա­նության ներկա­յա­ցուցչի՝ Սուլթա­նո­վի հետ, համա­ձայնության եզր գտնել առժա­մա­պես, քանի Ղարա­բա­ղի եւ մեր այլ հողե­րի՝ Հայաստա­նին կցե­լու հարցը պիտի որոշվի համաշխարհա­յին վեհա­ժո­ղո­վում» (Եղի­շե Իշխանյան, Լեռնա­յին Ղարա­բաղ, 1917–1920, Երեւան 1999)։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել է Ներսես Մատինյա­նի՝ Շուշիի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ