16.4 C
Yerevan

Թուրքա­կան Սփյուռք

Թուրքա­կան սփյուռքը աննկա­տե­լիո­րեն շրջա­պա­տում է հայկա­կան զանգվածնե­րին, փորձե­լով նրանց հետ մրցակցել տնտե­սա­կան, քաղա­քա­կան, մշա­կութա­յին և ֆինանսա­կան ոլորտում: Թուրքերն ամեն ինչ անե­լու են, որ ԱՄՆ‑ի և Եվրո­պա­յի հայկա­կան համայնքնե­րը զրկվեն տնտե­սա­կան, ըստ այդմ քաղա­քա­կան ու ֆինանսա­կան ազդե­ցություննե­րից և միա­ժա­մա­նակ ամեն ինչ անում են ծանրության նժարն իրենց կողմը թեքե­լու համար:

Արա­յիկ Մկրտումյան

Թուրքա­կան սփյուռքի մասին խոսե­լիս առա­ջին հերթին հարկա­վոր է ուշադրություն դարձնել մի քանի գործոննե­րի՝ գոյացման պատճառներ, թվա­քա­նակ, տեղա­բաշխվա­ծություն, ինտենսի­վություն, նպա­տակ, տնտե­սա­կան ու ֆինանսա­կան հնա­րա­վո­րություններ, քաղա­քա­կան ու ազգա­յին ազդեցություն:Թուրքական սփյուռքը սկսել է ձևա­վորվել անցյալ դարի 50–60 ականնե­րին: Իհարկե դրա­նից առաջ էլ եղել են տեղա­շարժեր, բայց որպես այդպի­սին, թուրքա­կան բնակչության զանգվա­ծա­յին տեղա­փո­խում այլ երկրներ, հիմնա­կա­նում տեղի ունե­ցավ հենց 50–60 ականնե­րին: Թուրքա­կան սփյուռքը, ի տարբե­րություն, հայկա­կա­նի, ոչ թե ձևա­վորվել է սպանդից փրկվե­լու, ֆիզի­կա­կան բնաջնումից խուսա­փե­լու համար, այլ կրել է և ունի հստակ արտա­հայտված պետա­կան մշակված քաղաքականություն:2019թ. թուրքա­կան տվյալնե­րով թուրքա­կան սփյուռքում ապրում են մոտ 3.4 մլն մարդիկ, իսկ եվրո­պա­կան շատ ամսագրե­րի ու հետա­զո­տություննե­րի կարծի­քով, նրա­նից թիվն իրա­կա­նում ամե­նա­քի­չը երկու անգամ ավե­լին է, այսինքն 6.8–7 մլն: Թուրքե­րը հիմնա­կա­նում տարածված են եվրո­պա­յում, մասնա­վո­րա­պես Գերմա­նիա­յում, Ֆրանսիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում, Բուլղա­րիա­յում, Շվե­դիա­յում, Դանիա­յում, Բելգիա­յում, Շվեյցա­րիա­յում: Համե­մա­տա­բար փոքր զանգվածներ կան այլ երկրնե­րում՝ Մակե­դո­նիա, Լիտվա և այլն:Առաջին հերթին պետք է նշել, որ դեռևս 60-ականնե­րին, պատե­րազմից շատ արագ վերա­կանգնվող Եվրո­պան, մասնա­վո­րա­պես Գերմա­նիան, աշխա­տուժի շատ մեծ կարիք ուներ և այդ բացը լրացնողնե­րից մեկը եղավ թուրքա­կան պետա­կան-պաշտո­նա­կան կազմա­կերպված միգրա­ցիան: Գերմա­նա­ցի­նե­րը ցանկա­նում էին ունե­նալ էժան աշխա­տուժ և թուրքա­կան «գասթերբայթերնե­րը», այսինքն էժան աշխա­տուժ հանդի­սա­ցող միգրանտնե­րը շատ արագ սկսե­ցին հաստատվել Եվրոպայում:Այսօր նրանց ներկա­յությունը բավա­կան զգա­լի է. հատկա­պես Ֆրանսիա­յում, Գերմա­նիա­յում: Թուրքա­կան սփյուռքը այսօր ևս ունի թուրքա­կան պետա­կան շատ մեծ ուշադրություն և աջակցություն: Թուրքիան ամեն ինչ անում է, ինչքան հնա­րա­վոր է ավե­լի ուժեղ սփյուռք ունե­նա­լու համար՝ սկսած միգրա­ցիա­յից, մինչև կանո­նա­վոր ուսուցչա­կան կադրեր ուղարկե­լը: Ավստրիա­յում օրի­նակ, կար մի պահ„ երբ կառա­վա­րության որոշման համա­ձայն թուրք իմամնե­րը, որոնք գալիս էին և ուսուցչություն անում թուրքա­կան բնակչության համար, աշխա­տա­վարձ էին ստա­նում հենց ավստրիա­կան կառա­վա­րությունից: 2016 տվյալնե­րով եվրո­պա­յում կա մոտ 160 հազար թուրքա­կան տնտե­սա­կան կազմա­կերպություն, որոնք միա­սին ունեն 640 հազա­րից ավել թուրք աշխա­տողներ և նրանց դրա­մա­կան շրջա­նա­ռությունը կազմում է տարե­կան 32 մլրդ եվրո: Այդ թիվը հավա­նա­բար աճել է վերջին մի քանի տարում: Ինչպես վկա­յում են հենց թուրքե­րը. «մեր նպա­տակն է ունե­նալ աշխարհում ոչ ամե­նա­բազմա­թիվ, բայց ամե­նաուժեղ սփյուռքը»: Մինչև 2023թ. նախա­տեսվում է թուրքա­կան սփյուռքը դարձնել աշխարհի երեք ամե­նաուժեղ սփյուռքե­րից մեկը, տարե­կան 100 մլրդ դոլար շրջա­նա­ռությամբ, իսկ Թուրքիան՝ աշխարհի 10 ամե­նա­մեծ և ամե­նաուժեղ տնտե­սություննե­րից մեկը: Հաշվի առնե­լով այն ինտենսի­վությունը, որ կա թուրքա­կան սփյուռքի զարգացման տեմպե­րում, այդ ամենն այնքան էլ անհա­վա­նա­կան չի թվում: Իհարկե չենք կարող ասել, թե թուրքա­կան սփյուռքը ամե­նա­կա­րող և ամե­նա­կուլ մի վիշապ է, բայց նրանց ներկա­յությունը խիստ զգա­լի է, որոշ դեպքե­րում՝ ծանրակշիռ: Այդ ամենն անհանգստացնում է նաև եվրո­պա­ցի­նե­րին, որոնք շատ ուրախ էին էժան աշխա­տուժի համար և 80-ականնե­րին կարծում էին, որ. «թուրքերն ինչպես եկել են, այնպես էլ կգնան»: Բայց թուրքե­րը ոչ միայն չգնա­ցին, այլև շարունա­կում են շատա­նալ: Հետաքրքիր է, որ գերմա­նա­կան հայտնի պարբե­րա­կան Der Speiegel‑ը դեռևս 1973թ. գրել է. «Թուրքե­րը գալիս են: Փրկե­ցեք ինքներդ ձեզ»: Էրդո­ղա­նի շրջա­պա­տը մեկ անգամ չէ, որ հայտա­րա­րել է, որ Եվրո­պա­յի ապա­գան թուրքա­կան է: Այս հավակնոտ ծրա­գիրն իրա­գործե­լու համար թուրքե­րը ոչ մի միջոց չեն խնա­յում: Ընթա­նում է նաև այսպես կոչված փորձի փոխա­նակման ստրա­տե­գիա: Մեծ թվով միգրանտներ պետա­կան աջակցությամբ մեկնում են Եվրո­պա՝ սովո­րե­լու, հմտա­նա­լու, հարստա­նա­լու և հետ վերա­դառնա­լու, իսկ այդ ընթացքում Թուրքիան միա­ժա­մա­նակ երկու հարց է լուծում՝ ազատվե­լով գործա­զուրկնե­րի մի խոշոր մասից և դրա փոխա­րեն իր քաղա­քա­ցի­նե­րին եվրո­պա­կան հմտություններ է տալիս, ընդ որում՝ նրանց հաշվին: Գաղտնիք չէ, որ միգրանտնե­րի հարցը Թուրքիան ամեն կերպ օգտա­գործում է իր քաղա­քա­կան նպա­տակներն առաջ տանե­լու համար: Հատկա­պես արա­բա­կան գարնա­նից հետո, երբ Թուրքիան ակտի­վո­րեն մտավ խաղի մեջ(2015թ. սկսած ամեն ինչ ավե­լի է թեժա­ցել), Եվրո­պան հայտնվեց նաև միգրա­ցիոն տեռո­րի ճնշման տակ: Եվրո­պա­ցի­նե­րը հսկա­յա­կան գումարներ են վճա­րում թուրքե­րին, որպեսզի նրանք միգրանտնե­րին պահեն Թուրքիա­յում, իսկ թուրքե­րը հաջող կերպով շանտաժ են անում, ամեն անգամ սպառնա­լով, որ կբա­ցեն սահմաննե­րը: Հենց միայն անցյալ տարի թուրքե­րի ակտիվ թողտվությամբ հազա­րա­վոր միգրանտներ հարձակվել էին հույն-թուրքա­կան սահմաննե­րի վրա և ամեն կերպ փորձում էին անցնել Հունաստան: Բանը հասել էր նրան, որ պորտուգա­լա­կան հատուկ ջոկատներ էին եկել այդ խայտա­ռա­կությունը կանգնե­ցե­լու համար: Գաղտնիք չէ, որ միգրանտնե­րի անվան տակ թուրքե­րը նաև ակտիվ ահա­բեկչա­կան հովա­նա­վորչություն են անում իրենց թշնա­մի­նե­րի, հատկա­պես Հայաստա­նի և ուրիշ ոչ-բարե­կամ երկրնե­րի վրա ճնշումներ գործադրե­լու համար: Էրդո­ղա­նը կոչ է անում օգտա­գործել բոլոր հնա­րա­վո­րություննե­րը, սովո­րել ֆրանսե­րեն, գերմա­նե­րեն, բայց չձուլվել, հարստա­նալ, հզո­րա­նալ: Թուրքե­րը փորձում են ինտեգրվել ու միա­ժա­մա­նակ թուրք մնալ, այդ իսկ պատճա­ռով էլ ԱՄՆ-ում և Եվրո­պա­յում գնա­լով ավե­լա­նում են թուրքա­կան մզկիթնե­րը, խանութներն ու ռեստո­րաննե­րը, գրա­խա­նութնե­րը, կինո­թատրոննե­րը, բազմա­նում են անգլե­րեն, ֆրանսե­րեն, գերմա­նե­րեն լեզունե­րով թուրքա­կան ու թուրքա­մետ և հակա­հայկա­կան գրա­կա­նություն և նյութեր: Թուրքա­կան սերիալներն ու ֆիլմե­րը ցուցադրվում են 100-ից ավել երկրնե­րում՝ իրենց սփյուռքի հայրե­նա­կիցնե­րին ազգայնո­րեն հսկե­լու և ոչ թուրքե­րին նաև մշա­կութա­պես կառա­վա­րե­լու, սնե­լու համար: Թուրքիան իր սփյուռքի միջո­ցով ճնշում է գործադրում Եվրո­պա­յի վրա և ըստ իրենց հայտա­րա­րություննե­րի, ամեն ինչ պետք է անել, որ Եվորպա­յում ամեն կերպ տապալվեն հայկա­կան բանաձև­ե­րը, մերժվեն Հայոց Ցեղասպա­նության մասին նախագծե­րը: Թուրքա­կան սփյուռքը աննկա­տե­լիո­րեն շրջա­պա­տում է հայկա­կան զանգվածնե­րին, փորձե­լով նրանց հետ մրցակցել տնտե­սա­կան, քաղա­քա­կան, մշա­կութա­յին և ֆինանսա­կան ոլորտում: Թուրքերն ամեն ինչ անե­լու են, որ ԱՄՆ‑ի և Եվրո­պա­յի հայկա­կան համայնքնե­րը զրկվեն տնտե­սա­կան, ըստ այդմ քաղա­քա­կան ու ֆինանսա­կան ազդե­ցություննե­րից և միա­ժա­մա­նակ ամեն ինչ անում են ծանրության նժարն իրենց կողմը թեքե­լու համար: Իսկ դրան ի պատասխան, հայկա­կան սփյուռքը շարունա­կում է մնալ բավա­կան անկազմա­կերպ և նույնիսկ նորմալ հարա­բե­րություններ չկան ՀՀ հետ այն դեպքում, երբ թուրքա­կան սփյուռքը թուրքա­կան պետության հատուկ զենքե­րից մեկն է: Թուրքե­րը ձգտում են տնտե­սա­պես ոչնչացնել հայկա­կան սփյուռքը և հայե­րին ու Հայաստա­նին հասցնել ևս մեկ ծանր հարված։Թուրքական սփյուռքն առայժմ այնքան հզոր չէ, որ կարո­ղա­նա հայե­րին ճզմել ու ոչնչացնել, բայց արդեն իսկ կարո­ղա­նում է հակադրվել: Պետք է հիշեցնեմ, որ թուրքա­կան գործո­նը շարունա­կում է անընդհատ ավե­լա­նալ և թուրքերն օգտա­գործում են նաև իսլա­մը՝ փորձե­լով կրո­նա­կան ազդե­ցությունը ևս թեքել իրենց կողմը՝ թուրքե­րին դարձնե­լով մահմե­դա­կան աշխարհի ազնվա­կաննե­րը: Թուրքե­րը նույնիսկ իսլա­մա­կան ՅՈՒՆԵՍԿՕ ունեն հիմնադրած և եվրո­պա­կան բազում երկրնե­րում օրենսդիր կորպուսնե­րում կան թուրք գործիչներ, բազյամթիվ թուրք հայտնի­ներ ինտեգրված են եվրո­պա­կան հասա­րա­կությա­նը, իսկ թուրքա­կան սփյուռքի համար հատուկ գործում է հաջո­ղակնե­րի փառա­տոն, որտեղ ամեն տարի մրցա­նա­կա­բաշխություն է տեղի ունե­նում և ամեն ինչ արվում է աշխարհում թուրք հարուստնե­րի, գրողնե­րի ու գործիչնե­րի ազդե­ցությունն ու դերը մեծացնե­լու համար: Իհարկե թուրքա­կան սփյուռքն ինչ որ գերհա­ջող ծրա­գիր չէ, նրանց մեծ մասը շարունա­կում է մնալ անգրա­գետ և չինտեգրվող, և թուրքերն առայժմ այն ուժը չունեն, որը ցանկա­նում են, բայց վստա­հեցնում եմ, որ նման գործե­լա­կերպով նրանք մոտ ապա­գա­յում ունե­նա­լու են շատ հզոր և ազդե­ցիկ, խիստ ագրե­սիվ և հարուստ սփյուռք, որն առա­ջինն իր զենքը մերկացնե­լու է հենց հայե­րի դեմ: Հաջորդ հայ-թուրքա­կան պատե­րազմը կարող է տեղի ունե­նալ դրսում և այդ տնտե­սա­կան-ֆինանսա­կան-մշա­կութա­յին պատե­րազմում հայե­րի վիճա­կը խիստ ծանր է լինե­լու: Պետք չէ հուսալ, որ եվրո­պա­ցի­նե­րը կկանգնեցնեն այդ հեղե­ղը, ինչպես նաև պետք չէ կարծել, որ թուրքե­րը չեն դառնա այնքան ուժեղ, ինչքան ցանկա­նում են: Մենք մեր մաշկի վրա զգա­ցինք թշնա­մուն թերագնա­հա­տե­լու հետև­անքնե­րը: Պետք է կանգնեցնել հասունա­ցող աղե­տը քանի դեռ ուշ չէ: Իս դրա համար մեզ պետք է ուժեղ և հզոր, միա­բան Հայկա­կան Սփյուռք:

Գրա­ռումը՝ Արա­յիկ Մկրտումյա­նի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ