ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մեր Գլխավոր Խնդիրը Մեր Անմիաբանությունն

Բաքուն դեմ էր Ռիքերի նշանակմանն ու որևէ բանակցության շարունակմանն ընդհանրապես, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում  Ադրբեջանը չի կարող ամերիկացիներին «ոչ» ասել: Բաքուն ստիպված է և՛ ընդունել, և՛ լսել Ռիքերին: 

Կայծ Մինասյան

1inAM-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել է վերջին ժամանակների աշխարհաքաղաքականության, մասնավորապես դիվանագիտության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և առավելապես Հայաստանի ու Արցախի մասին:

Ինչպես նշվեց հաղորդման սկզբում, Ադրբեջանում էր գտնվում ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:

Այն հարցին, թե ինչ կարող էր նշանակել այս այցը Բաքու և մանավանդ հաշվի առնելով այն, որ Ֆիլիպ Ռիքերն այն նույն մարդն է, ում ընտրության հարցով Բաքուն մեծ բողոքներ ուներ և հայտարարում էր, որ բանակցելու ոչինչ չկա, քանի որ հարցն ինքնին լուծված է, արդյո՞ք այդ այցը կարող է նպատակային ու գործնական հետևանքներ ունենալ, Կայծ Մինասյանն ասաց, որ այո, Բաքուն դեմ էր Ռիքերի նշանակմանն ու որևէ բանակցության շարունակմանն ընդհանրապես, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում  Ադրբեջանը չի կարող ամերիկացիներին «ոչ» ասել: Բաքուն ստիպված է և՛ ընդունել, և՛ լսել Ռիքերին: 

Կայծ Մինասյանն ասաց նաև, որ սա Ռիքերի առաջին այցը չէր և նա էլի է եղել Ադրբեջանում, այնպես, որ Բաքվի այդ պահվածքը ավելի շատ ցույց է Ռուսաստանի համար: Ալիևը ցանկանում է ռուսներին ցույց տալ, որ այս հարցում նա ոչ թե տրամադրված է հաշվի առնել Արևմուտքի կարծիքը, այլ Ռուսաստանի: Հենց նույն պատճառով էլ Ալիևը պատրաստ է նաև ընդդիմանալ նախատեսված հանդիպմանն ու այլև չեղարկել, քանի որ դրան պիտի մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Մակրոնի և Փաշինյանի հարաբերությունները բավական ջերմ են, Ալիևը գիտի դրա մասին և բանակցությունները շարունակաբար ընթանում են դեպի փակուղի: Կայծ Մինասյանը չբացառեց ռազմական գործողությունների վերսկսումը, բայց նաև շեշտեց, որ եվրոպացիներն ամեն ինչ կանեն, որ խաղաղությունը չխաթարվի: Նրանք բոլոր առիթներն ունեն տարածաշրջան մուտք գործելու և մնալու համար և Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ այդպես էլ շարունակվի մնալ:

Կայծ Մինասյանը նշեց, որ Եվրամիություն ասվածն անիմաստ է առանց Ֆրանսիայի ու Գերմանիայի և հայ քաղաքական կորպուսը պետք է շատ ուշադիր լինի այդ հարցում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր գլխավոր խնդիրը ոչ թե արտաքին, այլ ներքին ուղղվածություն է և մեր ներքին անհամաձայնությունն է մեզ գլխավորապես տկարացնող և վնասող: Միասնությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *