29 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Դեկտեմբե­րի վերջին սակայն հայկա­կան զորա­մա­սե­րը նահանջի հրա­ման են ստա­նում եւ հետ են քաշվում մինչեւ Դավա­լու (ներկա­յում՝ Արա­րատ գյուղը)։ Նահանջն ուներ մի քանի պատճառ. նախ՝ հայ-վրա­ցա­կան պատե­րազմի պատճա­ռով հայկա­կան զորա­մա­սե­րի մի մասը Նախի­ջեւա­նից եւ այլ շրջաննե­րից տեղա­փոխվել էր Լոռի, երկրորդ՝ հայկա­կան առաջխա­ղա­ցումը դեպի Նախի­ջեւան կանգնեցնում են բրի­տա­նա­ցի­նե­րը։

Թեեւ 1919թ. Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին սպառնա­լիքնե­րը կարծես թե նվա­զել էին, սակայն ռազմա­կան գործո­ղություննե­րը շարունակվում էին գրե­թե ամե­նուր։ Հայաստա­նը փորձում էր իր տիրա­պե­տությունը հաստա­տել ու պահպա­նել հայկա­կան շրջաննե­րում եւ անխուսա­փե­լիո­րեն բախվում էր նոր կազմա­վորված Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության հետ։

Ադրբե­ջա­նի տարածքա­յին հավակնություննե­րը տարածվում էին Ղարա­բա­ղի, Զանգե­զուրի, Նախի­ջեւա­նի, Ղազա­խի եւ այլ շրջաննե­րի վրա։ Հայաստա­նի սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րում ապրում էին հազա­րա­վոր թաթարներ, որոնք չէին ճանա­չում հայկա­կան իշխա­նությունը եւ ամեն ինչ անում էին հայե­րին վնա­սե­լու համար։ Բոլոր ուղղություննե­րով ծավալվող այս հակա­մարտությունը մեծ ջանքեր էր պահանջում Հայաստա­նից։

1918թ. աշնա­նը Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում պարտությունից հետո թուրքա­կան բանա­կը պետք է հեռա­նար Անդրկովկա­սից մինչեւ նախա­պա­տե­րազմյան սահմաննե­րը։ Մուդրո­սի զինա­դա­դա­րի համա­ձայն Հայաստա­նին պետք է անցնեին նաեւ Կարսն ու Նախի­ջեւա­նը։ Հեռա­նա­լիս սակայն թուրքերն ամրա­ցել էին Նախի­ջեւա­նում, որտեղ ամիսներ շարունակ կազմա­կերպչա­կան, ռազմա­կան եւ քարոզչա­կան լայն գործունեություն էր ծավա­լել Խալիլ փաշան։ Նախի­ջեւա­նում թուրքա­կան բանա­կի սպա­ներն ու զինվորներն աջակցում էին տեղի թաթար բնակչությա­նը, զինում նրանց եւ ամեն գնով խոչընդո­տում հայե­րի վերա­դարձը։ Գրե­թե նույն իրադրությունն էր նաեւ Կարսում, որտե­ղից 1919թ. հունվա­րի վերջին ստիպված հեռա­ցել էր Հայաստա­նի կառա­վա­րության ներկա­յա­ցուցի­չը։

1919թ. սկզբին Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նը Ավե­տիս Ահա­րոնյա­նին հեռագրում էր, որ Կարսում բրի­տա­նա­ցի­նե­րի վարած քաղա­քա­կա­նությունը բացա­սա­կան օրի­նակ է ծառա­յել նաեւ Նախի­ջեւա­նի թաթարնե­րի համար։

«Օսմանյան եւ Ադրբե­ջա­նի թուրք օֆի­ցերնե­րի ու ագի­տա­տորնե­րի ձեռքով կազմա­կերպված տեղա­կան կառա­վա­րությունը (Շուրան) գրե­թե ճանաչվեց բրի­տա­նա­կան զորա­կան նահանգա­պե­տի կողմից, իսկ մեր քաղա­քա­ցիա­կան նահանգա­պետն իր պաշտոնյա­նե­րով ստիպվեց հեռա­նալ Կարսից։ …Կարսի դեպքը շատ վատ եւ ընդարձակ հետեւանքներ ունե­ցավ, ինչպես եւ սպա­սում էինք։ Թուրքե­րը տեսան, որ բավա­կան է ցուցադրեն որեւէ հակա­ռա­կություն եւ բողոք հայե­րի, Հայաստա­նի կառա­վա­րության դեմ, եւ Անգլիան իսկույն հանդես կգա զսպե­լու, կասեցնե­լու մեր կառա­վա­րության ամեն մի քայլն ու ծրա­գի­րը»,- գրում էր Տիգրանյա­նը։

Գայլի Դրունքում

1918թ. նոյեմբե­րին Նախի­ջեւա­նի գավա­ռա­պետ է նշա­նակվում Գարե­գին Նժդե­հը, իսկ դեկտեմբե­րին հայկա­կան զորքե­րին գնդա­պետ Դոլուխանյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ հրա­մայվում է շարժվել դեպի Շարուր-Նախի­ջեւան։ Զեյվա եւ Ենգի­ջայ գյուղե­րի շրջա­նում կոտրե­լով թաթարնե­րի դիմադրությունը՝ հայկա­կան զորքե­րը դեկտեմբե­րի կեսին մոտե­նում են Գայլի Դրունք (Волчьи Ворота) լեռնանցքին, որն Արա­րատյան դաշտա­վայրը կապում է Շարուրին։

«Այսպես հասանք ու մտանք Գայլի Դրունքի կիրճը։ Կիրճի բերա­նին դիրքեր բռնե­ցինք… Թշնա­մին բավա­կա­նին մոտե­ցավ կիրճին, կարծե­լով, թե մենք հեռա­ցած ենք։ Մեր դարա­նա­կալ լռութե­նեն ոգեւորված՝ թուրքե­րը «եա Ալի» կանչե­լով հարձա­կե­ցան Գայլի Դրունքի մեր դիրքե­րու վրա։ Սուլո­ցի ձայնով երեք անգամ ազդանշան տվի զինվորնե­րին, եւ նրանք սկսան համա­զարկեր տեղացնել հարձա­կող թշնա­միի վրա։ Թշնա­մին հանկարծա­կիի գալով՝ սկսավ փախչիլ՝ զիրար կոխկրտե­լով եւ թողնե­լով սպանված եւ վիրա­վոր»,- գրում է Նախի­ջեւա­նի մարտե­րի մասնա­կից Ղազար Քոչարյա­նը (Ղազար Քոչարյան, Հայդուկի մը յուշե­րը, Հայրե­նիք, թիվ 5, 1935թ., Բոստոն)։

Դեկտեմբե­րի վերջին սակայն հայկա­կան զորա­մա­սե­րը նահանջի հրա­ման են ստա­նում եւ հետ են քաշվում մինչեւ Դավա­լու (ներկա­յում՝ Արա­րատ գյուղը)։ Նահանջն ուներ մի քանի պատճառ. նախ՝ հայ-վրա­ցա­կան պատե­րազմիպատճա­ռով հայկա­կան զորա­մա­սե­րի մի մասը Նախի­ջեւա­նից եւ այլ շրջաննե­րից տեղա­փոխվել էր Լոռի, երկրորդ՝ հայկա­կան առաջխա­ղա­ցումը դեպի Նախի­ջեւան կանգնեցնում են բրի­տա­նա­ցի­նե­րը։

«Վրա հասավ անգլիա­կան կապի­տան Լաուտե­նը, անցավ Նախի­ջեւան տեսնե­լու, թե ի՞նչ կա, ի՞նչ չկա… Եվ իր զեկուցման հետեւանքով նշա­նակվեց Նախի­ջեւա­նի բրի­տա­նա­կան զորա­կան նահանգա­պետ եւ փոխգնդա­պետ, հետո եկավ Երեւան՝ պահանջե­լու, որ մեր զորքե­րը հետ քաշենք նույնիսկ Դավա­լուից հյուսիս։ Ոչ առանց դժվա­րության՝ համա­ձայնության եկանք երի­տա­սարդ փոխգնդա­պե­տի հետ, որ մինչեւ Վօլչի-Վարո­տան մնա մեր ադմի­նիստրա­ցիան, բայց մեր զորքը հետ բերենք այդ շրջա­նից՝ թողնե­լով մի փոքրիկ խումբ Դավա­լուում։ Ուրեմն՝ Շարուրն ու Նախի­ջեւանն էլ մեր ձեռքից գնաց (թո՛ղ ժամա­նա­կա­վո­րա­պես) եւ տարավ Բրի­տա­նա­կան զորա­կան նահանգա­պե­տություն (Կարսի օրի­նա­կով), եւ մենք պարտա­վորվե­ցինք նույնիսկ դրան սահմա­նա­կից մեր տերի­տո­րիա­յում (Վեդի-Բասար) զորք չպա­հել»,- Ահա­րոնյա­նին հեռագրում էր արտա­քին գործե­րի նախա­րար Տիգրանյա­նը։

1919թ. հունվա­րին Նախի­ջեւա­նի նահանգա­պետ է նշա­նակվում գենե­րալ-մայոր Գրի­գոր Շելկովնիկյա­նը։ Երկու շաբաթ անց Նախի­ջեւա­նում ստեղծվում է անգլիա­կան նահանգա­պե­տություն՝ փոխգնդա­պետ Լաուտե­նի գլխա­վո­րությամբ։

Բախումներ ու հարձա­կումներ

1919թ. հունվար-փետրվար ամիսնե­րին Նախի­ջեւա­նում եւ սահմա­նա­կից թաթա­րա­կան այլ բնա­կա­վայրե­րում տեղի են ունե­նում բախումներ ու հարձա­կումներ հայ զինվորնե­րի վրա։ Հունվա­րի 30-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը լսում է Ղամարլուում (Արտա­շատ) եւ Դավա­լուում հայկա­կան զորքե­րի վրա տեղի ունե­ցած հարձա­կումնե­րի վերա­բերյալ զինվո­րա­կան նախա­րար Հախվերդյա­նի զեկույցը։ Հախվերդյա­նը նշել էր, որ տեղի ունե­ցա­ծը մասնա­վոր դեպք չէ, եւ թաթարնե­րի հակա­պե­տա­կան գործո­ղություննե­րը համընդհա­նուր ու կազմա­կերպված բնույթ ունեն։ Կառա­վա­րությունը հանձնա­րա­րում է արտա­քին գործե­րի նախա­րա­րին միջա­դե­պի մասին անմի­ջա­պես տեղե­կացնել բրի­տա­նա­կան գլխա­վոր հրա­մա­նա­տա­րությա­նը։ Միա­ժա­մա­նակ 26–30 տարե­կան զինա­պարտնե­րի զորա­կոչ է սկսվում Էջմիածնի, Երեւա­նի եւ Ղազա­խի շրջաննե­րում։ Փետրվա­րի 3‑ին կառա­վա­րությա­նը ներկա­յացվում է Նախի­ջեւա­նի անգլիա­կան նահանգա­պետ Լաուտե­նի հետ բանակցության արդյունքը, համա­ձայն որի՝ մինչեւ Շարուրի սահմա­նը ստեղծվե­լու էր անգլիա­կան հսկո­ղության տակ գտնվող հայկա­կան վարչություն։

Թաթա­րա­կան բնա­կա­վայրե­րի անհնա­զանդությունը մեծա­նում է 1919թ. մարտից, երբ Երեւա­նում բացվում է Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչությունը՝ Խան Թեքինսկու գլխա­վո­րությամբ։

Լաուտե­նի նահանգա­պետ նշա­նակվե­լուց անմի­ջա­պես հետո Անդրկովկա­սում բրի­տա­նա­կան ընդհա­նուր հրա­մա­նա­տար Ուո­քե­րը ներկա­յացնում է Նախի­ջեւա­նի գավա­ռում կարգուկա­նոն հաստա­տե­լու ծրա­գիր։ Այդ ծրագրի համա­ձայն, սահմաննե­րը, որոնք ժամա­նա­կա­վոր բնույթ էին ունե­նա­լու, պետք է որո­շեր փոխգնդա­պետ Լաուտե­նը։ Ուո­քե­րը նաեւ նշում էր, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը կարող է Նախի­ջեւա­նի վերա­բերյալ իր պահանջնե­րը ներկա­յացնել միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին.

Փետրվա­րի 3‑ին արդեն բրի­տա­նա­ցի­նե­րը Հայաստա­նի կառա­վա­րությանն են ներկա­յացնում Նախի­ջեւա­նից հայկա­կան զորքե­րը դուրս բերե­լու համա­ձայնա­գի­րը, ըստ որի՝ հայկա­կան զինուժը պետք է հետ քաշվեր մինչեւ Դավա­լու, եւ գավա­ռում կարգուկա­նոն ապա­հո­վեր բրի­տա­նա­կան վաշտը։

Մարտի 13-ին արտա­քին գործե­րի նախա­րար Տիգրանյա­նը նամակ է հղում Երեւա­նում բրի­տա­նա­կան զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչ գնդա­պետ Տեմպերլե­յին՝ մտա­հո­գություն հայտնե­լով թաթարնե­րի կողմից հայե­րին սննդամթերք չվա­ճա­ռե­լու, բռնություննե­րի ու թալա­նի մասին։ Նա կոչ է անում անգլիա­կան հրա­մա­նա­տա­րությա­նը իրադրությունը կարգա­վո­րե­լու հրա­տապ քայլեր ձեռնարկել։

«Անհրա­ժեշտ է, որ Բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը կտրուկ ու գործոն միջոցնե­րով հաստա­տե եւ պահպա­նե այդ վայրե­րում օրենքն ու կարգը եւ պաշտպա­նե բնակչության կյանքն ու ստացվածքը ինչպես որ հանձն առել է եւ կամ պետք է, որ այդ հրա­մա­նա­տա­րությունը չընդդի­մա­նա Հայկա­կան կառա­վա­րության, որ նա ուժե­ղացնե իր զորախմբե­րը այդ վայրե­րում, երբ ստիպված կլի­նի պետք եղած միջոցնե­րը եւ ուժը գործադրե­լու՝ զսպե­լու համար զինված, խառնա­կիչ եւ ավա­զա­կա­յին տարրե­րին»,- գրել էր Տիգրանյա­նը։

Ահա­րոնյա­նին ուղղված նամա­կում նա գրում էր, որ մահմե­դա­կաննե­րի հանդեպ զիջո­ղա­կան քաղա­քա­կա­նության գլխա­վոր պատճա­ռը անգլիա­ցի­նե­րի թույլ լինելն էր. «Ինչպես Գերմա­նիան ամռանն ու աշնա­նը տեղի էր տալիս թուրք հրա­մա­նա­տա­րության պահանջնե­րի ու քմա­հա­ճույքնե­րի առաջ, այնպես էլ այժմ անգլիա­կան գենե­րալներն են նահանջում Օսմանյան օֆի­ցերնե­րի այս նվա­ճո­ղա­կան ծրագրե­րի ու գործունեություննե­րի առաջ… Բրի­տա­նա­կան նահանգա­պե­տություննե­րը լոկ մի քող են, նուրբ ու թափանցիկ, որի տակից պարզ երեւում է իրա­պես թրքա­կան իշխա­նությունն ու ուժը»։ Հաջորդ պատճա­ռը, ըստ Տիգրանյա­նի, հայե­րի հանդեպ անվստա­հությունն էր. «Անգլիա­ցին չէ հավա­տում հային՝ ավանդա­բար համա­րե­լով սրան անուղղե­լի ռուսա­սեր, Ռուսա­կան օրիենտա­ցիա­յի անհողդողդ հետամտող… Նա զիջում էր մեզ Կարսը, բայց հենց որ տեսավ, որ այնտեղ ավե­լի վստա­հե­լի եւ ոչ աննշան հակա­ռուսա­կան ուժ կա հանձին տեղա­կան թրքության, իսկույն շտա­պեց ուղղել իր սխա­լը. Կարսը տվեց թուրքե­րին… եւ ոչ միայն Կարսը» (Հայրե­նիք, թիվ 2, 1968թ., Բոստոն)։

Թոմսո­նի առա­ջարկը

1919թ. մարտի կեսին բրի­տա­նա­կան քաղա­քա­կա­նությունը մահմե­դա­կաննե­րի հանդեպ այնուա­մե­նայնիվ սկսում է փոխվել։ Ռիչարդ Հովհաննիսյա­նի բնութագրմամբ՝ գենե­րալ Թոմսո­նը եւ բրի­տա­նա­կան ռազմա­կան մյուս ներկա­յա­ցուցիչնե­րը հասկա­նում են, որ «օսմանյան մի նուրբ թել այս շրջաննե­րը ներքնա­պես կապում է միմյանց եւ մահմե­դա­կան բնա­կիչնե­րին մղում առա­վել խիստ ընդդի­մության՝ հաղթա­կան Դաշնա­կիցնե­րի դեմ»։ Տեսնե­լով թուրքա­կան վտանգը՝ գենե­րալ Թոմսո­նի հրա­մա­նով մարտի 16-ին Արա­րատ-Դավա­լուում եւ Նախի­ջեւա­նում բրի­տա­նա­կան ուժե­րը համալրվում են հնդիկնե­րից կազմված Ռաջպուտ թեթեւա­զեն գնդի հետեւա­կա­յին երկու վաշտով։ Բացի այդ, Թոմսո­նը Լաուտե­նի փոխա­րեն Նախի­ջեւա­նի նահանգա­պետ է նշա­նա­կում գնդա­պետ Սիմսո­նին։

1919թ. ապրի­լի սկզբին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությանն ուղղված գրությամբ Թոմսո­նը հայտնում է, որ «փախստա­կաննե­րի վերա­դարձից հետո, որը, հուսով եմ, տեղի կունե­նա այս ամսվա վերջին, անգլիա­կան զորքե­րը հետ կկանչվեն Կարսից եւ Նախի­ջեւա­նից, սակայն բրի­տա­նա­կան առա­քե­լությունը կմնա։ Այդ պատճա­ռով մինչեւ մայի­սի 1‑ը բոլոր շրջաննե­րում պետք է կազմա­կերպվեն վարչա­կան մարմիններ՝ անհրա­ժեշտ թվով հայկա­կան զորքե­րով»։

Ապրի­լի 12-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը քննարկում է Շարուր-Նախի­ջեւա­նում իշխա­նության հաստատման հարցը եւ որո­շում «ընդունել Թոմսո­նի՝ հիշյալ վայրե­րը զորքե­րով եւ գաղթա­կաննե­րով գրա­վե­լու առա­ջարկությունը՝ ցանկություն հայտնե­լով անգլիա­կան զորքե­րի ավե­լի երկար մնա­լը»։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ