29 C
Yerevan

Դառը Ճշմարտություն

Խաղաղ ժամա­նակնե­րը մեզ ոչինչ չսո­վո­րեցրին, պատմությունից դասեր քաղել ու հետև­ություններ անել՝ առա­վել ևս… Դրա համար էլ հիմա անտա­նե­լի ցավոտ է ներկա­յիս իրա­կա­նությունը:

Դավիթ Կարա­պետյան

Ես գուժա­բեր չեմ, ես իրա­տես եմ ու սառը դատող…Վտանգված ենք՝ փաստ է: Պարտադրվող, կարծես անխուսա­փե­լի պատե­րազմի նախա­շե­մին ենք: Կռիվ է հասունանում…Ռազմաշունչ հայտա­րա­րություննե­րը վերածվում են գործի, ռազմա­տենչ վարքա­գի­ծը արտա­հայտվում՝ ցայտուն:Լաչինում մինի մաքսա­կե­տի մասին հերքող-հաստա­տող լուրե­րը դեռ մի կողմ, Ադրբե­ջանն ու Թուրքիան համա­տեղ լայնա­ծա­վալ զորա­վարժություններ են անցկացնում Ադրբե­ջա­նի հարավ-արևմտյան հատվածներում:Այն ծավա­լով, որով հանդես են գալիս վերջիններս, մտա­հո­գիչ է նույնիսկ Իրա­նի համար:Աննախադեպ քանա­կի կուտակված սպա­ռա­զի­նությամբ, նորա­գույն ռազմա­կան տեխնի­կա­նե­րով՝ ադրբե­ջա­նա­կան և թուրքա­կան բանա­կի ցամա­քա­յին զորքե­րը, թուրքա­կան F‑16-ներով հանդերձ ռազմաօ­դա­յին ուժե­րի ստո­րա­բա­ժա­նումնե­րը, հատուկ նշա­նա­կության ջոկատնե­րը, ինժե­նե­րա­կան, հրթի­ռա­յին և հրե­տա­նա­յին զորքե­րը միա­սին՝ Աստա­րա-Իմիշլի-Բեյլա­գան-Ջաբրա­յիլ-Արաքսի հովիտ հատվա­ծում կատա­րում են մարտա­կան պատրաստության տարբեր առա­ջադրանքներ, պայմա­նա­կան թշնա­մու թիկունքում դեսանտա­վորման հատուկ օպերացիաներ:Բնականաբար, սա ոչ միայն ռազմա­կան ուժի ցուցադրման և ըստ հարմար պահի դրա կիրառման դեմոնստրա­ցիա է, կամ պատասխան զորա­վարժության ցուցադրություն՝ վերջերս Իրա­նի կողմից Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի երկայնքով զորա­վարժություննե­րի անցկացմա­նը, այլ ուղիղ սպառնա­լիք է թե՛ Իրա­նին, և թե՛ Հայաստանին:Տեսնելով զորա­վարժություննե­րի անցկացման աշխարհագրությունը՝ այստեղ երկրորդ տարբե­րակ չի կարող լինել:Սովորաբար՝ զորա­վարժություննե­րին հաջորդում է հարձակումը:Այսպիսով՝ չի բացառվում թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի կողմից նոր, ավե­լի մեծ մասշտա­բի էսկա­լա­ցիա տարա­ծաշրջա­նում՝ ընդհուպ միա­ժա­մա­նակ 2 ճակա­տի բացումը: Ավե­լին՝ շատ հնա­րա­վոր է, որ եվրո­տե­սիլյան տոնա­կա­տա­րություննե­րից անմի­ջա­պես հետո վերջիններս դիմեն լուրջ սադրանքնե­րի՝ աչքի տակ ունե­նա­լով լայնա­մասշտաբ պատերազմ:Իհարկե, ռազմա­կան տեսանկյունից խստա­շունչ ձմռանն ընդա­ռաջ պատե­րազմի հավա­նա­կա­նությունը կրճատվում է: Սակայն միա­ժա­մա­նակ չի կարե­լի այն բացա­ռել, մանա­վանդ, երբ թշնա­մու բանա­կը (հատկա­պես Քարվա­ճա­ռի ու Բերձո­րի ադրբե­ջա­նա­կան զորա­մա­սե­րը) հագե­ցած է անբա­րենպաստ եղա­նա­կա­յին պայմաննե­րում, բարձրլեռնա­յին դժվա­րա­մատչե­լի հատվածնե­րում գործե­լու գերժա­մա­նա­կա­կից հանդերձանքով ու տեխնի­կա­յով: Հետև­ա­բար՝ Ադրբե­ջա­նը պատրաստ է ցանկա­ցած տեսա­կի ռազմա­կան սցե­նա­րի, դրա իրա­գործմա­նը, դե իսկ ռազմա­վա­րա­կան նախա­ձեռնությունն էլ միանշա­նակ գտնվում է իրենց ձեռքում:Այս ամե­նը կբա­ցառվի միայն այն դեպքում, եթե նրանք վստահ լինեն, որ արժա­նի հակա­հարված կստա­նան, դիմադրությունն էլ պատշաճ կլինի:Հետևաբար՝ այս պարա­գա­յում մեր խնդիրն արդեն իսկ պարզ է…Զինվել, պատրաստ լինել ցանկա­ցած պահի, ցանկա­ցած սցենարի:Իսկ մինչ այդ Ալիևը դեռ կհո­խորտա՝ ասե­լով, թե «Արցա­խի հարց այլևս չկա, այն լուծված է», բայց փաստա­ցի Արցախ չի կարող ոտք անգամ դնել, ռուսա­կան կոնտինգենտին կմե­ղադրի՝ Արցա­խի հայկա­կան տեղա­նուննե­րը հայե­րեն տարբե­րա­կով շարունա­կա­բար կիրա­ռե­լու համար, ողջ հայ ազգին էլ՝ «իրենց պապա­կան հողե­րը խլե­լու ու յուրացնե­լու» համար…Դե իսկ մենք արդյո՞ք պատրաստ ենք ըստ արժանվույն դիմադրել, պաշտպանվել ու տալ արժա­նի հակա­հարված՝ այդկերպ տրո­րել ոսո­խի քիթն ու զսպա­շա­պիկ հագցնել թշնա­մու «պադոշ ռոժին»՝ ցավոք ոչ:Մեզ մոտ գերա­զանց ստացվում է բարձր տրա­մադրությամբ հյուրեր դիմա­վո­րել, միլիարդնե­րի հասնող լույս ու խաղա­լիքնե­րով հրա­պա­րակ զարդա­րել, հեքիա­թա­յին միջո­ցա­ռումներ կազմա­կերպել, թանկարժեք ռեստո­րաննե­րում կենացներ խմել, անհոգ ու ապա­տիկ վարք դրսև­ո­րել, ամորֆ ամբո­խի վերածվել, դեմոկրա­տիա ցուցադրել, իսկ հետո՝ տառա­պել, բոլո­րին մեղադրել, ոմանց՝ սրբա­դա­սել, աստվա­ծացնել, մեղա­վո­րին՝ արդա­րացնել, անմե­ղին՝ մեղա­վոր կարգել:Այս ամենն, ի դեպ, նորություն չէ: Այն տասնամյակնե­րով, ինչու չէ հարյուրամյակնե­րով մեզ ուղեկցող, շարունա­կա­կան բնույթ կրող երև­ույթ է:Ու միշտ վերջին պահին՝ մորթվե­լուց ու պետա­կա­նություն կորցնե­լուց առաջ է աշխա­տում հայի միասնա­կան լինե­լու բնազդը, քանի որ մինչ այդ գործում է անտարբե­րությունը, որը բթացման առա­ջին և ամե­նա­հիմնա­կան պայմանն է։Եթե նույնիսկ ոչ առաջնա­հերթություն է, (որն իհարկե սխալ է) ապա գոնե հաճե­լիին զուգընթաց զինե՛ք բանա­կը, կահա­վո­րեք դիրքե­րը, ապահովե՛ք սահմա­նին կանգնած հայ զինվո­րին պատշաճ ժամա­նա­կա­կից հանդերձանքով, կապի միջոցնե­րով, որ թշնա­մին ձեր տոնը չհարամի:Իրական խաղա­ղության ձգտող հարև­անդ սահմա­նին աննա­խա­դեպ քանա­կի սպա­ռա­զի­նություն կուտա­կե­լու ու զորա­վարժություններ անցկացնե­լու փոխա­րեն, այսօր Երև­ան ուղարկած կլի­ներ իր պատվի­րա­կությա­նը՝ Եվրո­տեսլի­լին մասնակցե­լու համար…Այնպես որ, ուշքի եկե՛ք, Ֆինանսներն ուղղե՛ք բանա­կին, որ ձեռք բերեք անվտանգության ու պաշտպանվա­ծության երաշխիքներ:Թե չէ բանա­կը մնա­ցել է որոշ անհատնե­րի հույսին, որոնք ֆեյսբուքով են դիրքե­րի համար վրա­նի ու խրա­մատ փորե­լու համար պերֆե­րա­տոր, զինվո­րի համար շոր ու կոշիկ, առա­ջին անհրա­ժեշտ պարա­գա­ներ, հեռա­դի­տակ, այլ սարքա­վո­րումներ առնե­լու փող հավաքում:Երեկ, այսօր և վաղն էլ՝ հայ զինվորն է անվտանգության միակ երաշխավորը:Կար մի ժամա­նակ ասում էինք՝ հայրե­նի­քին արժա­նի զինվոր լինեք:Իսկ հիմա՝ զինվո­րին արժա­նի Հայրե­նիք պետք է ստեղծեք…Կար մի ժամա­մակ, երբ բանակ ճանա­պարհե­լուց զինվո­րը բոլո­րինն էր՝ ազգի­նը, պետությա­նը, բոլո­րը հպարտա­նում էին նրա­նով, իսկ հիմա՝ նահա­տակվե­լուց հետո, զինվո­րը միայն ծնո­ղինն է, ցավը ծնո­ղինն է, վերքը ծնո­ղինն է, դե իսկ խաղաղ օրե­րին զինվո­րով «հպարտա­ցողներն» էլ արդա­րա­ցում ունեն՝ «կյանքը շարունակվում է, իրենց բաժին ճակա­տա­գիրն էլ դա էր, Ողորմի»…Ի դեպ՝ ընդա­մե­նը 2 ամիս առաջ 200-ից ավել զոհ տվե­ցինք, մեկ օր անգամ սգո օր չհայտա­րարվեց, բայց 2 ամիս հետո՝ ճոխ ու վառ Ամա­նոր ենք դիմավորում…Եռաբլուրում մինչև հիմա փոսեր են փորում ու հուղարկա­վո­րություններ անում։Էլ չեմ ասում, որ ձորե­րում անթաղ մնա­ցած մարմիններ ունենք:Ինչևէ, խաղաղ ժամա­նակնե­րը մեզ ոչինչ չսո­վո­րեցրին, պատմությունից դասեր քաղել ու հետև­ություններ անել՝ առա­վել ևս…Դրա համար էլ հիմա անտա­նե­լի ցավոտ է ներկա­յիս իրականությունը:Իսկ ասո­ղին, լսող է պետք:Հուսամ՝ զգոն կլի­նեք, սթափ կընկա­լեք իրո­ղություննե­րը և վերստին ազգո­վի նոր արհա­վիրքի առաջ չեք կանգնեցնի:Անչափ կարև­որ բան է կուլ տալ զգացմունքնե­րը, մանա­վանդ, երբ էմո­ցիա­նե­րը քաղա­քա­կա­նության մեջ տեղ չունեն…Խոհեմություն բոլո­րիս և հատկա­պես՝ գործող իշխանություններին:Ի վերջո, հասկացե՛ք, որ սա մեր վերջին հայրե­նիքն է…Գնահատեք, արժև­ո­րեք ու փայփա­յեք:

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ