20.9 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

(Մաս 18-րդ)

Վերջնա­գի­րը ներկա­յացվեց Դրո­յին և այն մեկնա­բա­նությամբ, որ ռուսնե­րը չեն եկել Արցա­խը խլե­լու հայե­րից կամ ադրբե­ջանցի­նե­րին տալու, այլ ռուսնե­րը միայն մի նպա­տակ ունեն՝ խաղա­ղա­պահ առա­քե­լություն և ամեն ինչ կիա­նեն, որ նախ դադա­րեցվեն ազգա­միջյան բախումնե­րը և այնուհետև, կոմունիստա­կան արդար ղեկա­վա­րության արդա­րա­ցիո­րեն կլուծեն Արցա­խի հարցը։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ամեն անգամ և ցանկա­ցած տեղ, ուր ռուսնե­րը մտել են և այդ ձևա­չաը ներկա­յացրել, վերջում միշտ խլվել է հայե­րի ձեռքից։

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից նախա­ձեռնված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի արդեն 18-րդ մասը:

Իրա­դարձություննե­րի ընթացքը մեզ հասցրեց 1920թ․, երբ Ադրբե­ջա­նը խորհրդայնացվեց։ Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը կրկին խոսեց, թե ինչքա­նով էր մեծ Թուրքիա­յի դերը Ադրբե­ջա­նի խորհրդայնացման հարցում և նույնիսկ հիշա­տա­կեց 1920թ․ Քեմա­լի կողմից ռուսնե­րին ուղարկված նամա­կը, որում թուրքե­րը խոստա­նում էին, որ ամեն ինչ կանեն Ադրբե­ջա­նի՝ հնա­րա­վո­րինս շուտ խորհրդայնացման համար։ Այստեղ դառը հեգնանք կա այն առումով, որ մենք կարող ենք մխի­թա­րել մեզ, որ միայն մեր դաշնա­կիցնե­րը չէ, որ մեզ հանձնում են թուրքե­րին։ Եվ այսպես, Ադրբե­ջա­նը խորհրդայնացվեց և ադրբե­ջա­նա­կան զորքը մի ակնթարթում դարձավ կարմիր՝ այսինքն բոլշև­իկյան բանակ։ Ադրբե­ջա­նը խորհրդայնացվեց ապրի­լի 28-ին, և արդեն ապրի­լի 30-ին ռուսնե­րը վերջնա­գիր ներկա­յացրին հայե­րին, որ նրանք դուրս բերեն հայկա­կան զորքե­րը Զանգե­զուրից և  Արցա­խից։ Հայկա­կան երկու երկրա­մա­սե­րի ճակա­տա­գի­րը տարբեր ուղի­նե­րով ընթա­ցավ։

Ռազմա­կան գործո­ղություննե­րը միանգա­մից չսկսվե­ցին։ Արցա­խում վերջնա­գի­րը հայկա­կան կողմին ներկա­յացրին ռուսա­կան զորքե­րի հրա­մա­նա­տար Լևանդովսկին և հայ բոլշև­իկ Սահակ Տեր-Գաբրիելյա­նը։ Վերջինս այդ դեպքե­րից ընդա­մե­նը մի քանի տարի հետո սպանվեց երև­ա­նում Ստա­լինյան ռեժի­մի կողմից։ Վերջնա­գի­րը ներկա­յացվեց Դրո­յին և այն մեկնա­բա­նությամբ, որ ռուսնե­րը չեն եկել Արցա­խը խլե­լու հայե­րից կամ ադրբե­ջանցի­նե­րին տալու, այլ ռուսնե­րը միայն մի նպա­տակ ունեն՝ խաղա­ղա­պահ առա­քե­լություն և ամեն ինչ կիա­նեն, որ նախ դադա­րեցվեն ազգա­միջյան բախումնե­րը և այնուհետև, կոմունիստա­կան արդար ղեկա­վա­րության արդա­րա­ցիո­րեն կլուծեն Արցա­խի հարցը։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ամեն անգամ և ցանկա­ցած տեղ, ուր ռուսնե­րը մտել են և այդ ձևա­չաը ներկա­յացրել, վերջում միշտ խլվել է հայե­րի ձեռքից։ Դրոն, ով ինչ որ չափով դեռևս ռուսա­կան կողմնո­րո­շում ուներ, կատա­րում է վերջնա­գի­րը և հայկա­կան զորա­մա­սե­րը դուրս են բերվում Արցա­խից։

Իրա­վի­ճակն այլ էր Զանգե­զուրում։ Գարե­գին Նժդե­հը, ով նախա­պես առա­ջարկում էր ավե­լի շատ ուշադրությունը կենտրո­նացնել Գողթա­նի վրա(ներկայիս Նախիջև­ա­նի ինքնա­վար հանրա­պե­տության հարա­վա­յին մասե­րը), քանի որ այնտե­ղի հայե­րը շատ ավե­լի վատթար դրության մեջ էին գտնվում, ի վերջո ամրա­նում է Զանգե­զուրում։ Այնտեղ ևս միանգա­մից ռուսա­կան զորք չի մտնում, նախ բանակցություններ են սկսվում և ի վերջո Նժդե­հը հրա­ժարվում է կատա­րել նրանց պահանջը և դիմադրության պայյքար է սկսում։

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը բավա­կան երկար խոսեց այն մասին, թե ինչու է Արցա­խը միշտ կռվախձոր դառնում տարա­ծաշրջա­նի համար պայքա­րող ուժե­րի համար։ Ոչ միայն հայ-թուրքա­կան, հայ-ադրբե­ջա­նա­կան, այլ հայ-ռուսա­կան, հայ-ռուս-թուրքա­կան, իսկ ավե­լի վաղ շրջա­նում թուրք-պարսկա­կան, ռուս-պարսկա­կան և այլն։ Բանն այն է, որ Արցախն ինքն իրե­նով պարզա­պես հերթա­կան մարզ չէ և առա­վել կարև­որ է ոչ թե հանքե­րի, ջրի կամ այլ տնտե­սա­կան պատճառնե­րով այլ ունի հստակ ռազմա­վա­րակն ու ստրա­տե­գիա­կան նշա­նա­կություն։ Արցախն այն միակ լայն դաշտն է, որը լեռնա­յին լինե­լով հանդերձ այնպես խիտ կտրատված չէ ինչպես օրի­նակ Զագե­զուրը և Արցա­խի միջո­ցով հնա­րա­վոր է հսկել Երև­ա­նի ու Թիֆլի­սի ճանա­պարհնե­րը, ինչպես նաև ուղի հարթել դեպի Բաքու։ Արցա­խը ծայրա­հեղ կարև­որ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ պլաններ ունեն տարա­ծաշրջա­նի հաշվով։ Եվ ռուսներն էլ այստեղ մտել են ոչ թե պարզա­պես մեկ-երկու երկրա­մաս վերցնե­լու նպա­տա­կով, այլ նպա­տակ ունեին ողջ անդրկովկա­սի հաշվով։ Իսկ ռուսա­կան շահը պահանջում էր թուրքե­րի ձեռքով խորհրդայնացնել Ադրբե­ջա­նը, նրանց միջո­ցով խլել Արցա­խը և Արցա­խի վրա հենվե­լով տարա­ծաշրջա­նի բոլոր կարև­որ ճանա­պարհնե­րը սեփա­կան ձեռքում պահել։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ