17.1 C
Yerevan

Հայոց Ցեղասպա­նության Լրագրումը

(մաս երրորդ)

Մուդրո­սի զինա­դա­դա­րից հետո վերահրա­տա­րակված «Ալբայրաք» թերթն իր ընթերցողնե­րի առջև է հայտնվում «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» կարգա­խո­սով, որն այնքան է խորա­նում իր նշա­նա­կության և կիրա­ռության ծավալնե­րի մեջ, որ դառնում է թրքա­կան ժխտո­ղա­կան առա­ջին թեզե­րից։

Էլի­նա Միրզո­յան

«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919–1920 ԹԹ.)

Այսպի­սով՝ «Ալբայրա­քը» դարձավ Արև­ելյան շրջա­նի ամե­նաարդյունա­վետ քաղա­քա­կան քարոզչա­կան գործի­քը՝ բոլոր տարբե­րակնե­րով առաջ մղե­լով «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» ժխտո­ղա­կան թեզը2 և հայատյա­ցության քարոզչա­կան ուղե­գի­ծը: Համա­գումարնե­րի ժամա­նա­կաշրջա­նում թերթն İrade‑i Milliye-ի3 հետ եղել է Արև­ելքում պատմա­կան ժամա­նա­կա­փուլի կարև­ո­րա­գույն աղբյուրնե­րից մեկը (Ural, 2002, 170). այդ շրջա­նում թրքա­կան ամե­նաարդյունա­վետ ժխտո­ղա­կան քարոզչա­կան խողո­վակնե­րից մեկն էր, որը մեծա­պես կենտրո­նա­ցած էր Հայկա­կան հարցի վրա՝ որպես Մուդրո­սի զինա­դա­դա­րին պատասխան ձայն (Başbakanlık Osmanlı Arşivi (BOA), Dosya No: 2877, Gömlek No: 11; BOA, Dosya No: 2877, Gömlek No: 37; Başbakanlık Cumhuriyet Arşivi (BCA), Dosya No: 277–258)4։

Այսպես, «Ալբայրաք» թերթի երկու կարև­որ անձինք էին Սուլեյման Նեջա­թին (Գյունե­րի) և Ջևաթ (Դուրսունօղլու) Բեյե­րը, որոնք Էրզրումի իրա­վա­պաշտպան ընկե­րության խորհրդի կազմում էին (Akbulut, 2006, 16–20)։ Սակայն շատ ազդե­ցիկ քարոզչա­կան ուղղություն է նաև թերթում ձևա­վո­րել և թերթով տարել Մուշտակ Սըթքըն: Ի սկզբա­նե թերթը ոգեշնչված չէր թրքա­կան ազգա­յին նկրտումնե­րով, սակայն այն երբ Էրզրումի քաղա­քա­պե­տա­րա­նի խորհրդի անդամ, ծնունդով Քղիից Սուլեյման Նեջա­թի Բեյը (Özçelik, 2005, 13) դարձավ համա­նուն դպրո­ցի տնօ­րե­նը, խնդրո առարկա թերթն ակտիվ դիրքեր զբա­ղեցրեց (Özçelik, 2005, 10)։ Հենց նա էր, որ որո­շեց վերահրա­տա­րա­կել իթթի­հա­տա­կան այս թերթը՝ հիմք դնե­լով նաև համա­նուն դպրո­ցին, որի նպա­տակն էր նաև թերթով առա­ջադրված քաղա­քա­կան հայացքնե­րը կրթա­կան համա­կարգ ներմուծե­լու:

Մինչ «Գենչ Քալեմլե­րը» («Genç Kalemler1»-ը) և Զիյա Գյո­քալփը պաշտպա­նում էին թյուրքա­կա­նությունը Սալո­նի­կում՝ Օսմանյան կայսրության արևմտյան սահմա­նին, այդ ընթացքում արև­ելյան սահմա­նի վրա գտնվող «Ալբայրաք» թերթը նույն նպա­տա­կին էր լծված» (Baydar, Albayrak Matbaa ve gazetesi 1913–1921, 01.02.2022): Մինչ Սուլեյման Նեջա­թին պատրաստում էր դպրո­ցի ուսումնա­կան ծրա­գի­րը, նրան հետաքրքրում էր նաև այս թերթի ազդե­ցության սահմաննե­րի ընդլայնումը իրենց նպա­տա­կա­յին զեղծ ու ժխտո­ղա­կան պայքա­րում։ Միա­ժա­մա­նակ նա հետև­ում էր Էրզրումի համա­գումա­րի աշխա­տանքնե­րին։ Մուստաֆա Քեմալն այս երի­տա­սարդ լրագրո­ղին հանձնա­րա­րել էր պատրաստել «Misak‑ı Millî»-ի (Ազգա­յին ուխտ) նախագծե­րը, որոնք հիմք կդառնա­յին իր մտադրած նոր պետության առա­ջին սահմա­նադրության համար, և Սուլեյման Նեջա­թին հաջո­ղությամբ կատա­րեց իրեն հանձնա­րարված այդ գործը (Özçelik, 2021, 21–37)։ Թերթի հրա­տա­րակչա­կան աշխա­տանքներն իրա­կա­նացնում էր իզմիրցի հիվանդ ու ծեր Արիֆ Բեյը։ Երբ Սուլեյման Նեջա­թին, որն ընտրվեց Թուրքիա­յի Ազգա­յին մեծ ժողո­վի պատգա­մա­վոր, ստիպված եղավ թողնել թերթի ղեկա­վա­րությունը, նրա տեղը զբա­ղեցրին Սըթքի և Ջևաթ Դուրսունօղլու եղբայրնե­րը (Akbulut, 1991, 8). Սըթքըն 24 տարե­կան էր, երի­տա­սարդ, որը կարո­ղա­ցավ այդ տարի­քում կարև­որ անձ դառնալ այդ գործընթա­ցում։ Վերջինս չորս տարի գերության մեջ ապրել էր կովկասյան և սիրիա­կան ճակատնե­րում, 1919 թ. եկել էր Էրզրում և Սուլեյման Նեջա­թիից ստանձնել «Ալբայրաք» թերթի պատասխա­նատվությունը եղբոր՝ Ջևաթ Բեյի հետ (Özçelik, 2021, 24)։ 1920 թ. վերջե­րին Սուլեյման Նեջա­թին Անկա­րա է տեղա­փոխվում որպես պատգա­մա­վոր, իսկ Ջևաթ Դուրսունօղլուն Կարսի կրթա­կան տեսչությունն էր կառա­վա­րում, իսկ Մուշտակ Սըթքըն ու Սուլեյման Նեջա­թիի եղբայր Միթհաթ Բեյը մնում էին թերթի խմբագրությունում, սակայն այդ շրջա­նում, ինչպես նշվում է թրքա­կան աղբյուրնե­րում, «Միթհա­թի մտքերն ու ձգտումնե­րը չգի­տես ինչու չէին բացում Էրզրումի սահմաննե­րը և անընդհատ անցնում էին դեպի ռեգիո­նա­լիզմ (Özçelik, 2005, 14)։ Փաստո­րեն, նա նույնիսկ չի հրա­պա­րա­կում Անկա­րա­յից ուղարկած Սուլեյման Նեջա­թիի հոդվածնե­րը, ուստի «Ալբայրաք» թերթի հրա­տա­րակչա­կան քաղա­քա­կա­նությունը զգա­լիո­րեն փոխվում է»։ Այս փուլում Ալբայրաք դպրոցն ու թերթը անջատված էին միմյանցից, իսկ թերթի տնօ­րե­նությամբ ամբողջությամբ զբաղվում էր Միթհաթ Բեյը: Թուրք հետա­զո­տողներն այն գնա­հա­տա­կանն են տալիս թերթի այս շրջա­նի ուղղությա­նը, որ այդպես «Ալբայրա­քի» համար անհնա­րին դարձավ իր պարտա­կա­նություննե­րի կատա­րումը մինչև պայքա­րի ավարտը. «Կարծես «Թուրքիան թուրքե­րի համար» կարգա­խո­սը, որը թերթը պաշտպա­նում էր տարի­ներ շարունակ, փոխա­րինվել էր «Էրզրումն էրզրումցի­նե­րի համար» կարգա­խո­սով» (Özçelik, 2021, 24)։ Սակայն մեր հետա­զո­տությունը թույլ է տալիս նշե­լու, որ մինչև վերջին համարնե­րը բովանդա­կա­յին ուղղվա­ծությունն ընդգծված էր հայե­րի նկատմամբ ատե­լության ամրապնդմամբ: Թերթի խմբագրությունը նաև մեղադրվում էր Արև­ելքում գտնվող բանա­կի սպա­նե­րին ռուսնե­րին զենք վաճա­ռե­լու մեջ։ Այս զարգա­ցումնե­րից հետո՝ 1921 թ. մարտին, Քազըմ Կարա­բե­քի­րը թաքցրեց Միթհա­թին, և թերթը փակվեց։ Դրա­նից հետո Քազըմ Կարա­բե­քի­րը հասկա­ցավ, որ Արև­ելքը մնա­ցել է առանց թերթի, և զինվո­րա­կան տնօ­րե­նության ներքո գտնվող տպա­րա­նում «Վարլըք» անունով թերթ հրա­տա­րա­կեց։ Այս թերթը թեև ինչ-որ կերպ հանդես էր գալիս որպես Քազըմ Կարա­բե­քի­րի խոսնակ, սակայն նրա տպագրա­կան կյանքը նույնպես կարճ էր (Özçelik, 2005, 14)։ «Ալբայրա­քի» հակա­հայ և հայատյաց քարոզչությունը: Մուդրո­սի զինա­դա­դա­րից հետո վերահրա­տա­րակված «Ալբայրաք» թերթն իր ընթերցողնե­րի առջև է հայտնվում «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» կարգա­խո­սով, որն այնքան է խորա­նում իր նշա­նա­կության և կիրա­ռության ծավալնե­րի մեջ, որ դառնում է թրքա­կան ժխտո­ղա­կան առա­ջին թեզե­րից։ Այն կիրա­ռում էր նշված կարգա­խո­սը թերթի յուրա­քանչյուր համա­րում որպես արդեն մշտա­կան ձևա­չափ՝ մեծ արձա­գանք ստա­նա­լով Արևմտյան Հայաստա­նի նահանգնե­րը հայե­րին որպես հայրե­նիք վերա­դարձնե­լու դեմ պայքա­րի գործում։ Այս վերնագրով նա թե՛ լուրե­րով, թե՛ վերլուծա­կան-քարոզչա­կան սյունակնե­րով հարցը օրա­կարգ բերեց և պարբե­րա­բար տեղե­կացրեց հանրությանն իրենց նպա­տա­կա­դիր խնդրի մասին, այն է՝ «մենք ընդդեմ հայե­րի Մեծ Հայաստան ստեղծե­լու երա­զանքի» (Özçelik, 2003, 18)։ Թերթի 121-րդ համա­րից այս կարգա­խո­սը փոխվել է՝ «Արև­ելյան նահանգնե­րը թուրքի հայրե­նիքն են1»-ի՝ պայմա­նա­վորված Ալեքսանդրա­պո­լի պայմա­նագրով (Aslan 2012, 7, տե՛ս նաև‘ Temiztürk, Seyhan, 2014):

Էլի­նա Միրզո­յան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրություննե­րի, վավե­րագրե­րի և մամուլի ուսումնա­սի­րության բաժնի գիտաշխա­տող

Հոդվա­ծի ծանո­թագրություննե­րը  եւ  գրա­կա­նության ցանկը տե’ս գիտա­կան հոդվա­ծի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով‘ 

https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/8241?fbclid=IwAR1-aXbXxWxUjAoDXZnScRsUazYaDJ4XTgLcxBiR0NNdXA5Ff8KE_p4XCXg

Առնչվող Հոդվածներ