20.4 C
Yerevan

“Tsayn me hentchets California’its” «Ձայն մը հնչեց Կալիֆոռնիա­յից…» (VI)

Ինչի մասին է վկա­յում 2002 թվա­կա­նից ԱՄՆ‑ի կողմից Հրանտ Մարգարյա­նի նկատմամբ մուտքի արգելքը, երբ ԿՀՎ‑ի գործա­կալնե­րը նրան նկա­տե­ցին իրա­նա­կան գաղտնի ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի շրջա­պա­տում՝ ԱՄՆ 51-րդ նահանգ համարվող Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի մայրա­քա­ղաք Դուբա­յի հյուրա­նոցնե­րից մեկում:

Կայծ Մինասյան

Հրանտն ու Վիգե­նը հեծանվով են: Նրանք ոտնակներն են պտտում։ Արագ, շատ արագ են ոտնակնե­րը պտտում: Հանկարծ ընկնում են: Հետո վեր են կենում, նստում են իրենց հեծա­նիվնե­րը և ոտնակներն են պտտում… Նրանք արա­գացնում են ընթացքը: Նորից են ընկնում: Նորից են վեր կենում և նորից նստում հեծա­նիվնե­րը։ Նրանք պտտում են ոտնակնե­րը՝ ավե­լի ու ավե­լի արագ ու դարձյալ ընկնում են: Եվ այդպես շարունակ… Մինչև այն օրը, երբ Վիգե­նը, գետնին ընկած, վեր չի կենում, մինչ Հրանտն արդեն հեծա­նի­վի վրա է՝ պատրաստ նորից ճանա­պարհ ընկնել։ Եվ Վիգե­նը նրան հարցնում է. «Ի՞նչ իմաստ ունի այս ամե­նը, Հրա՛նտ։ Մենք անընդհատ ընկնում ենք: Ո՞ւր ենք գնում այսպես։ Կարո՞ղ ենք մի պահ կանգ առնել՝ խորհե­լու: Մենք չենք կարող մեր անկումը բացատրել միշտ արտա­քին պատճառնե­րով՝ թաց մայթ, ուժեղ քամի, կիսա­քանդ ճանա­պարհ և այլն։ Իսկ եթե մեր հեծա­նիվնե­րը պարզա­պես անսարք են: Իսկ եթե մենք ինքներս ենք թույլ՝ նվա­ղած: Կամ ի՞նչ, եթե մեր ընտրած երթուղին այլևս ճիշտ երթուղի չէ։ Կարո՞ղ ենք հանգիստ մտա­ծել մեր ընկնե­լու հետև­անքնե­րի մասին և վերջա­պես հասկա­նալ, թե ինչ իմաստ պետք է տանք մեր ուղուն, մեր ռեսուրսնե­րին և մեր անձնա­կազմին»: Հրանտը ոչինչ չի ուզում լսել, և Վիգե­նին լսե­լու և շարունակ ընկնե­լու պատճառնե­րի շուրջ խորհրդա­ծե­լու փոխա­րեն, նա խլում է Վիգե­նից հեծա­նի­վը և կոտրում այն։ Այնուհետև նրա­նից խլում է գոյության բոլոր միջոցնե­րը, մեղադրում է գործի դիտա­վորյալ վիժեցման՝ խափա­նա­րա­րության մեջ, նորից նստում իր երկա­նիվ փոխադրա­մի­ջո­ցը և հետո շատ մեծ արա­գությամբ ճանա­պարհ է ընկնում, նորից ընկնում է, նորից նստում իր ժանգոտ հեծա­նի­վը և այսպես շարունակ… Մնա­ցա­ծը Ձեզ արդեն ծանոթ է։ Այսպես կարե­լի է ամփոփ ներկա­յացնել այն ճգնա­ժա­մը, որը տարի­ներ շարունակ ծվա­տում է ՀՅԴ‑ն՝ հայտնվե­լով Դաշնակցության Բյուրո­յի և Կալիֆոռնիա­յի դաշնակցա­կաննե­րի միջև՝ որպես բանա­կա­նության և զգացմունքնե­րի միջև ընթա­ցող վերա­փոխված կռիվ։ Այնուա­մե­նայնիվ, երկար ժամա­նակ է, ինչ ՀՅԴ‑ի ներսում զգացմունքնե­րը ճնշում են բանա­կա­նությա­նը: Ընդ որում, վատա­գույնը դեռ առջև­ում է, քանի որ քանի դեռ առա­վե­լա­պաշտնե­րը մնում են իշխա­նության ղեկին, ՀՅԴ անվա­նումը զուգորդվե­լու է Բանա­կա­նության բացա­կա­յության հետ… 

Դաշնակցության էկո­հա­մա­կարգում՝ բնա­կա­նո­րեն կառուցված միջա­վայրում, Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը միշտ առանձին թղթա­պա­նա­կի նյութ են՝ Ամե­րի­կա­յի  դեպքում Բյուրոն միայն մեկ սկզբունք ունի. տնտե­սա­պես օգուտ ստա­նալ այն ամե­նից, ինչ ստացվում է ամե­րիկյան դաշնակցա­կան կենտրո­նից՝ երբևէ նրան կարև­որ քաղա­քա­կան հենա­կետ չդարձնե­լով ՀՅԴ ներսում: Այս դիտվածքում Կուսակցության ղեկա­վա­րությունը, առանց ակնհայտ պատճա­ռի, որո­շեց ամե­րիկյան դաշնակցա­կան ճյուղը բաժա­նել երկու մասի կամ երկու «տարա­ծաշրջա­նի»՝ Արևմտյան շրջա­նը կամ Կալիֆոռնիան՝ «Կարս» կենտրո­նա­կան կոմի­տեով (այսուհետ օգտա­գործե­լու ենք «Կարս» անվա­նումը՝ նկա­տի ունե­նա­լով Արևմտյան Ամե­րի­կա­յի Դաշնակցությունը) և Արև­ելյան շրջա­նը կամ Բոստո­նը՝ «Շիրակյան» կենտրո­նա­կան կոմի­տեի գլխա­վո­րությամբ (այսուհետ օգտա­գործե­լու ենք «Շիրակյան» անվա­նումը՝ նկա­տի ունե­նա­լով Արև­ելյան Ամե­րի­կա­յի ՀՅԴ), ասես գոյություն ուներ երկու ամե­րիկյան դաշնա­յին կառա­վա­րություն և, որ ավե­լի դժվար էր կառա­վա­րել մի քանի հազար մարդու, քան ավե­լի քան 330 միլիոն բնա­կիչ ունե­ցող մի ամբողջ նահանգ: Իրա­կա­նում այս անկա­նո­նության պատճա­ռը ոչ այլ ինչ է, քան «բաժանի՛ր և տիրի՛ր» հին գործե­լաո­ճը։ Մի խոսքով, կարև­որ էր, որ ԱՄՆ-ում «Կարսն» ու «Շիրակյա­նը» չմիա­վորվեին, որպեսզի հանկարծ այս երկու ճյուղե­րը վերա­միա­վորվե­լուց հետո, եթե ոչ՝ չափա­զանց հզոր, գոնե չափա­զանց ազդե­ցիկ չլի­նեին ՀՅԴ գործե­րում։ Այսպես էր ընթա­նում ամեն ինչ Կուսակցությունում դեռ Ռուբե­նի ժամա­նա­կաշրջա­նից, որը միշտ էլ թերա­հա­վա­տո­րեն էր վերա­բե­րում Միացյալ Նահանգնե­րին՝ ավե­լի շատ բրի­տա­նա­մետ լինե­լով: Բայց դա երբեք չի խանգա­րել Միացյալ Նահանգնե­րի կուսակցա­կաննե­րին վրդովվել կամ առարկել Բյուրո­յի այս կամ այն ձեռնարկմա­նը կամ դիրքո­րոշմա­նը: Արդարև, մի կողմից ՀՅԴ «Կարս» և «Շիրակյան» թևե­րի և մյուս կողմից՝ Բյուրո­յի հարա­բե­րություննե­րը պարբե­րա­բար ցնցումնե­րի, լարվա­ծության ու պառակտումնե­րի էին ենթարկվում։ Բավա­կան է հիշել 1930-ական թվա­կաննե­րին գենե­րալ Սմբատ Բորո­յա­նի և փաստա­բան Մաթեոս Ֆերահյա­նի ապստամբությունը Ռուբե­նի դեմ, կամ 1950-ականնե­րի վերջում ԱՄՆ-ում Բաբկեն Փափազյա­նի առա­քե­լությունը բարե­լա­վե­լու հարա­բե­րություննե­րը Բյուրո­յի հետ՝ միա­ժա­մա­նակ խորացնե­լով «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով ստեղծված ծուղա­կը, կամ նույնիսկ 1970-ականնե­րին թշնա­մա­բար տրա­մադրված ամե­րիկյան դաշնակցա­կաննե­րի զայրա­ցած արձա­գանքը Հայդա­տա­կան մշա­կութա­յին հեղա­փո­խությանն ու ՀՅԴ լիբա­նա­նացմա­նը և դրանց հետև­անքով առա­ջա­ցած զտումնե­րին, կամ 1990-ականնե­րի սկզբին «ՀՅԴ վերա­հիմնա­դիրնե­րի» և ՀՅԴ օրգան «Եռա­գույն դրո­շակ» պարբե­րա­կա­նի այլա­խո­հությունը, որը ղեկա­վա­րում էին 1972-ին Վիեննա­յի XX-րդ Ընդհա­նուր Ժողո­վի երկու նախկին պատվի­րակ Անդրա­նիկ Ուրֆալյա­նը և Հրաչ Թուրիգյա­նը։ Վերջա­պես, վերջին իրա­դարձությունը, որն ընթացքի մեջ է․ 2010-ականնե­րի վերջին դանդաղ ճգնա­ժամ է սկսվել Բյուրո­յի առա­վե­լա­պաշտնե­րի համար, սակայն այժմ այն շատ տարբեր է նախորդ դաշնակցա­կան ցնցումնե­րից: Ինչի՞ մասին է խոսքը։

Ամեն ինչ սկսվեց Բյուրո­յի՝ «Կարսի» ղեկա­վա­րությանն ուղղված դիտո­ղություննե­րով, պարզա­բա­նումնե­րով ու հիշե­ցումնե­րով «Ասպա­րե­զում» կոռուպցիա­յի դեմ պայքա­րի բացա­կա­յությունը դատա­պարտող հրա­պա­րա­կումից հետո, որը կասկա­ծի տակ էր դնում կոա­լի­ցիոն կառա­վա­րության որոշ դիրքո­րո­շումնե­րի արդիա­կա­նությունը։ Ավաղ, «Ասպա­րե­զի» գլխա­վոր խմբագրին հաջողվեց միայն թափանցել Երև­ա­նում իշխա­նության մեջ ՀՅԴ‑ի ստեղծած տարածքը, որը նեղ միջանցք է հիշեցնում, որտե­ղից կարե­լի է հավա­սա­րակշռություն պահպա­նել, դաշնակցե­լով մեծա­մասնությունը ներկա­յացնող կուսակցություննե­րի հետ՝ առանց նախա­գահներ Քոչարյա­նի և Սարգսյա­նի վարած քաղա­քա­կա­նությա­նը հարե­լու կամ ընդհա­կա­ռա­կը՝ հետև­ել այս նախա­գահնե­րի քաղա­քա­կան ուղղությա­նը՝ չհա­րե­լով իշխա­նության մյուս կուսակցություննե­րի դիրքո­րոշմա­նը։ Սա այսպես ասած՝ լարա­խա­ղա­ցի դիրքո­րո­շում էր, որը «Կարսը» մեկնա­բա­նում է նախ և առաջ որպես ցանկա­ցած համա­գործակցությունից վեր՝ իշխա­նության նկատմամբ պահանջի սկզբունք, մինչդեռ Բյուրոն գերա­դա­սում է դա դիտարկել՝ որպես նախ իշխա­նության հետ համե­րաշխության պահանջ, ապա ձախե­րի ներքին կարգա­վո­րումներ։ Մի խոսքով, «Կարսի» տեսանկյունից՝ պահանջը նախորդում է համե­րաշխությա­նը, մինչդեռ ըստ Բյուրո­յի՝ համե­րաշխությունը նախորդում է այդ պահանջին։ «Կարսի» համար ՀՅԴ‑ն առաջ է ընկնում իշխա­նությունից, իսկ Բյուրոն նույնացնում է իշխա­նությունն ու ՀՅԴ‑ն…

«Կարսը», ճիշտ է, հիա­նա­լի հաղթաթղթեր ունի ձեռքին. Կալիֆոռնիան ամե­նաբնա­կեցված ամե­րիկյան նահանգն է, որտեղ քաղա­քա­կան գործիչնե­րը երկրի ամե­նա­հայտնի դեմքե­րից են։ Խոսքը հատկա­պես Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի երկա­րամյա նախա­գահ Նենսի Փելո­սիի մասին է։ ԱՄՆ‑ի տնտե­սա­կան «շնչա­ռությունն» ապա­հո­վող Կալիֆոռնիան ամե­րի­կա­հայ երև­ե­լի գործա­րարներ ունի և ամե­նա­մեծ հայկա­կան սփյուռքն է Արևմուտքում (խոսքը Կալիֆոռնիա­յում ապրող 600–700 000 ամե­րի­կա­հա­յե­րի մասին է), քանի որ այն դարձել է դեպի Արևմուտք գաղթող բոլոր հայե­րի իջև­ա­նա­տե­ղը (Իրան, Լիբա­նան, Սիրիա, Հայաստան)։ Հետև­ա­բար, այն ՀՅԴ ամե­նա­մեծ շրջաննե­րից է, արև­ե­լա­հայ մշա­կույթնե­րի մի տեսակ կարկա­տան: Ընդ որում, գաղթա­կաննե­րի թիվը շարունա­կում է աճել։ Եթե 1970-ականնե­րին Կալիֆոռնիա­յի շրջանն ուներ մի քանի հարյուր կուսակցա­կան, ապա այսօր ՀՅԴ‑ն անցել է 1400 անդամնե­րի նշա­ձո­ղը‘ չհաշված կից կազմա­կերպություննե­րի անդամնե­րի թիվը, ինչն ավե­լի քան 5000-ից 10000 է: Սա միակ շրջանն է, որտեղ դաշնակցա­կան օրա­թերթը, տվյալ դեպքում «Ասպա­րե­զը», հավելյալ տպա­քա­նա­կով է լույս տեսնում և ունի պատկա­ռե­լի ու ակնհայտո­րեն աճող տպա­քա­նակ։ Հայկա­կան դպրո­ցա­կան խոշոր ցանց և ամե­նա­կարև­ո­րը՝ հայա­գի­տության համալսա­րա­նա­կան ամբիոններ ունե­ցող, շատ խիտ բնա­կեցված Կալիֆոռնիան, հիրա­վի, հայկա­կան սփյուռքի նոր հենա­կետն է (մինչև 1945 թվա­կա­նը Փարի­զից և 1945–1991 թվա­կաննե­րին Բեյրութից հետո): Այդ մասին են վկա­յում ամե­րի­կա­հայ քաղա­քա­ցի­նե­րի մեծ երթերն ապրի­լի 24-ին, մասնա­վո­րա­պես ցեղասպա­նության հարյուրամյա­կի տարե­լի­ցին 2015 թվա­կա­նին, երբ 160.000 մարդ էր մասնակցում Լոս Անջե­լե­սի հսկա ցույցին, ինչպես նաև սերտ կապե­րը, որ գոյություն ունեն Կալիֆոռնիա­յի, Հայաստա­նի և Արցա­խի միջև։ Հարկ է հիշել, որ «Կարսը» ՀՅԴ ամե­նահզոր ֆինանսա­կան ճյուղն է. միայնակ այն կարող է ֆինանսա­վո­րել ամբողջ դաշնակցա­կան ընտա­նիքն աշխարհում։ Նրա «դիվա­նա­գի­տա­կան» թևը (ՀԱԿ) դաշնակցա­կան ուղեծրում ամե­նաակտիվնե­րից է, իսկ «Կարսի» ղեկա­վա­րությունը հայտնի է իր բաց քաղա­քա­կա­նությամբ, հանդուրժո­ղա­կա­նությամբ և այն սակա­վա­թիվ կարգա­պա­հա­կան միջոցնե­րով, որոնք ձեռնարկվել են տասնամյակներ ի վեր, ի տարբե­րություն Բյուրո­յի ավա­զա­կախմբի ձեռնարկած միջոցնե­րի:

Եվ ահա, այս բոլոր հարստություննե­րով հանդերձ, «Կարսը» չարա­միտ ցանկության և նախանձի առարկա է դարձել, և դա խաթա­րում է դաշնակցա­կան կարգը։ Ուստի այն պետք է թուլացնել կամ գոնե գտնել նրա բոլոր լծակնե­րը, քանի որ այն ուղղա­կիո­րեն չի ղեկա­վարվում Հրանտ Մարգարյա­նի կողմից, ով չի կարո­ղա­նում իր կամա­կա­տարնե­րին դնել Կալիֆոռնիա­յի ղեկին։ Այնպես որ, ինչպես միշտ, հարկա­վոր է կոտրել այն ամե­նը, ինչը նա չի վերահսկում քաղա­քա­կան, ֆինանսա­կան և կազմա­կերպչա­կան առումով։ Բայց «Կարսը» փակե­լու այս ցանկությունը համա­հունչ է նաև մեկ այլ՝ այս անգամ արդեն ռազմա­վա­րա­կան օրա­կարգի՝ Միացյալ Նահանգնե­րի կողմից Հայոց ցեղասպա­նության ճանա­չումից առաջ և հետո՝ 2019 թվա­կա­նին (Կոնգրե­սի կողմից) և 2021 թվա­կա­նին (Սպի­տակ տան կողմից), ռուսներն ու իրանցի­նե­րը թերա­հա­վա­տո­րեն էին նայում Վաշինգտո­նի ձեռնարկած այս հայանպաստ քայլե­րին և դրանցում տեսան ամե­րիկյան փափուկ ուժի (soft power) հետքը Հայաստա­նի վրա։ Փափուկ ուժ, որը Մոսկվան և Թեհրա­նը պետք է բացարձա­կա­պես զսպեն կամ կասեցնեն, նույնիսկ ոչնչացնեն։ Այնուա­մե­նայնիվ, «Կարս» միա­վո­րումը, որը չափա­զանց ուժեղ է ՀՅԴ-ում, հետև­ա­բար Հայաստա­նում, խափա­նում է ռուսնե­րի և իրանցի­նե­րի շահե­րը, ովքեր ցանկա­նում են իրենց ազդե­ցության տակ պահել Հայաստա­նը և իրենց կամքը պարտադրել ՀՅԴ-ին: Իսկ դրա համար ռուսներն ու իրանցի­նե­րը հենվում են առա­ջին հերթին առա­վե­լա­պաշտնե­րի վրա, ինչպի­սիք են Հրանտ Մարգարյա­նը, Վահան Հովհաննիսյա­նը, Արմեն Ռուստամյա­նը, Իշխան Սաղա­թելյա­նը և ուրիշներ: Այստե­ղից էլ՝ Բյուրո­յի անդա­դար հարձա­կումներն ու ճնշումնե­րը, նպա­տակ ունե­նա­լով կոտրել «Կարսի» դիմադրությունը, այնուհետև հնա­րա­վո­րության դեպքում վերա­կանգնել փլուզված միա­վո­րումը և, ի վերջո, նորո­գել Կալիֆոռնիա­յի այդ դաշնակցա­կան կառույցը, բայց արդեն Ռուսաստա­նի և Իրա­նի քիմքին համա­պա­տասխան։

Միայն թե «Կարսը» դիմադրում է, և ամե­րիկյան իշխա­նություններն էլ այդքան միա­միտ չեն, ինչի մասին է վկա­յում 2002 թվա­կա­նից ԱՄՆ‑ի կողմից Հրանտ Մարգարյա­նի նկատմամբ մուտքի արգելքը, երբ ԿՀՎ‑ի գործա­կալնե­րը նրան նկա­տե­ցին իրա­նա­կան գաղտնի ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի շրջա­պա­տում՝ ԱՄՆ 51-րդ նահանգ համարվող Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի մայրա­քա­ղաք Դուբա­յի հյուրա­նոցնե­րից մեկում, մինչդեռ Բյուրոն կարո­ղա­ցավ 2000 թվա­կա­նի վերջին կամ 2001 թվա­կա­նի սկզբին Հրանտի ներկա­յությամբ լիա­գումար նիստ գումա­րել Կալիֆոռնիա քաղա­քում։ Ինչպե՞ս կարե­լի է անլուրջ վերա­բե­րել Միացյալ Նահանգնե­րի անվտանգության ծառա­յություննե­րի տեսա­դաշտում հայտնվե­լու փաստին, երբ երև­ում ես Վաշինգտո­նի թշնա­մի Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության գաղտնի ծառա­յություննե­րի գործա­կալնե­րի կողքին:

«Կարսը» թիրա­խա­վո­րելն այսպի­սով Հրանտ Մարգարյա­նի անձնա­կան համոզմունքն է, որի գերիշխող ազդե­ցությունը ՀՅԴ այս թևի վրա նրան հնա­րա­վո­րություն է տալիս նաև «Դաշնակցության գանձա­րա­նը» ձեռքն առնել, որպեսզի ամբողջո­վին կախված չլի­նի հայկա­կան պետա­կան ապա­րա­տի հատկացրած միջոցնե­րից, որոնց մի մասը կառա­վարվում է ՀՅԴ կողմից՝ 1998 թվա­կա­նին կառա­վա­րության կազմում իր ընդգրկումից ի վեր: Ազա­տո­րեն տնօ­րի­նել «Կարսի» գանձե­րը, ինչպես նաև Հերթա­պա­հի համար նախա­տեսված գումա­րը, այն դեպքում, երբ ոչ ոք չգի­տի, թե որտե­ղից են գալիս և ուր են գնում գումարնե­րը, նշա­նա­կում է թույլ տալ ընկեր Հրանտին տնօ­րի­նել այդ փողե­րը, ինչպես Տարտյուֆն է անում Մոլիե­րի «Տարտյուֆ» կատա­կերգության մեջ՝ քիչ թե շատ գաղտնի ֆինանսա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի միջո­ցով, որպեսզի ներդրումներ կատա­րի մասնա­վոր գույք (սրճա­րաններ, խորտկա­րաններ, հյուրա­նոցներ) ձեռք բերե­լու համար և այդպի­սով կարո­ղա­նա ինքնուրույն ղեկա­վա­րել «իշխա­նա­կան որջե­րը», և որպեսզի ավե­լի լավ ազդի վարչա­կարգի կայացրած որո­շումնե­րի վրա, կամ գոնե, որպեսզի կուսակցա­կան ընկերնե­րին ստի­պի հավա­տալ, որ իրենց կուսակցությունը, որն ինքը դիտում է որպես իր անձնա­կան բիզնե­սը, կարև­որ դերա­կա­տա­րում ունի պետա­կան քաղա­քա­կան կյանքում:

Բոլո­րը խաբված են ՀՅԴ և ՀՀ բացարձակ իշխա­նության միջև առկա վերոնշյալ հանցակցություննե­րից, գաղտնի պայմա­նա­վորվա­ծություննե­րից, խղճի հետ կնքված գործարքնե­րից, որտեղ ՀՅԴ‑ն քսան տարի ի վեր վիթխա­րի գումարներ էր կորզում այնպի­սի ջոջա­պե­տե­րից, ինչպի­սիք են Գագիկ Ծառուկյա­նը՝ «Դոդի Գագո» մակա­նունով, կամ Միքա­յել Մինասյա­նը՝ Սերժ Սարգսյա­նի դուրսպրծուկ փեսան՝ որպես խոշոր մեդիա­միա­վորման ղեկա­վար, և այլ նոր մեծա­հա­րուստներ հասա­րա­կա­կան կյանքի բոլոր ոլորտնե­րից՝ քաղա­քա­կա­նությունից մինչև բիզնես, խորհրդա­յին-միջնա­դարյան ժամա­նակնե­րից ժառանգած աչքի զարնող ճաշա­կով և գործե­լաո­ճով։ Բոլո­րը խաբված են, այո, բացի «Կարսից», որի առաջնորդնե­րը, տեղա­կան կաշա­ռա­կե­րության մեջ թաղված վարչա­կարգի չարա­շա­հումնե­րի ակա­նա­տեսնե­րը լինե­լով, իրենց ֆինանսա­կան խրախճանքնե­րի մեջ ներքաշված և կուսակցա­կան բարե­վարքության համար քիչ մտա­հոգվող ՀՅԴ-ին ասա­ցին «Կանգ ա՛ռ» /«STOP»/ 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին՝ հրա­պա­րա­կայնո­րեն ընդդի­մա­նա­լով Բյուրո­յի կողմից սկզբունքնե­րի և կանո­նադրության բոլոր խախտումնե­րին․ նախ ներսից՝ երբ Բյուրո­յի անդամ, Կալիֆոռնիա­յում հաստատված Վիգեն Հովսեփյա­նը սեփա­կան կուսակցության թերություննե­րը տեսնե­լով, 2011 թվա­կա­նին որո­շեց դուրս գալ այդ փակ շղթա­յից, այնուհետև դրսից՝ 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րին, երբ նրանք հրա­պա­րա­կայնո­րեն ցուցադրե­ցին իրենց դժգո­հությունը ՀՅԴ բարձրա­գույն ղեկա­վա­րության դեմ։ Եվ ինչպես Հռո­մի պապն է իր ավանդա­կան Urbi et orbi /«Քաղաքին /Հռոմին/ և աշխարհին»/ ուղերձով դիմում հավա­տացյալնե­րին, «Կարսի» ղեկա­վարնե­րը դիմե­ցին ՀՅԴ-ին՝ «Կանգ ա՛ռ, հե՛րիք է» կոչով։

Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» Բանա­կա­նության բացա­կա­յությա­նը, որը շատ երկար է տիրել ՀՅԴ շարքե­րում՝ դրանք պարուրե­լով խեղդա­մահ անող ինքնասպա­նության անպտուղ և վտանգա­վոր զգա­ցումով, քանի որ երբ կեղծ խանդա­վա­ռությունը (pathos) տիրում է մտքին ու բանա­կա­նությա­նը (logos)՝ բարո­յա­գի­տություն (ethos) ստեղծե­լու նպա­տա­կով, ոչ մի իրա­կան, կառուցո­ղա­կան և ինքնա­ճա­նա­չո­ղա­կան բան այլևս չի մնում: Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» կուսակցա­կան առաջնորդնե­րի կործա­նա­րար երև­ա­կա­յությա­նը, որը ոչնչացնում է մարդու կյանքն ու միտքը, ով դարձել է ոչ հողե­ղեն մահկա­նա­ցու՝ առանց շարժի­չի և վառե­լի­քի մեքե­նա­յի մեխա­նիզմի նման։ «Կանգ ա՛ռ» ասա­ցին դաշնակցա­կան ձրիա­կերնե­րին, որոնք ՀՅԴ ընդհա­նուր դրա­մագլուխն օգտա­գործում են անձնա­կան նպա­տակնե­րի համար, մինչդեռ այսօր ՀՅԴ‑ն ո՛չ կանխիկ գումար ունի, ո՛չ էլ այլ միջոցներ: Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տությա­նը, որը ժխտո­ղա­կա­նություն է սերմա­նում այնպի­սի ուղերձով ներշնչվածնե­րի մեջ, որն իր մեջ մի ամբողջ աշխարհ է պարփա­կում, որը, ավաղ, գոյություն չունի և չի էլ կարող գոյություն ունե­նալ: Նրանք «Կանգ ա՛ռ» ասա­ցին չափա­զանցության և ամբարտա­վա­նության հռե­տո­րա­բա­նությա­նը, որպեսզի ՀՅԴ‑ն վերջա­պես գտնի Քրիստա­փորյան դիա­լեկտի­կա­յի ուղին: «Կանգ ա՛ռ» ասա­ցին քոչարյա­նա­սարգսյա­նա­կա­նությա­նը, այն է՝ հնա­ցած ու ախտա­ծին, խելացնոր ու դաժան երկգլխա­նի հրե­շին: Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» այս քաղա­քա­կան գլխա­հակ հետև­որդությա­նը, որի իմաստը ՀՅԴ‑ն իր իսկ ստվե­րը կամ ավե­լի ճիշտ Քոչարյան-Սարգսյան կասկա­ծե­լի զույգի աղոտ ուրվա­պատկե­րը դարձնելն է, մինչդեռ ՀՅԴ‑ն միշտ էլ ընտրել է անկախ կամ երրորդ ճանա­պարհը։ Նրանք ասա­ցին․ «Կանգ ա՛ռ» Բյուրո­յի ֆիդա­յա­կա­նացմա­նը և քաղա­քա­կա­նության ու ռազմա­կան շփո­թությա­նը, որտեղ զենքն ու գաղտնիությունը պաշտա­մունքի աստի­ճա­նի են հասցված, երբ այն, ինչ պետք է գաղտնի լինի, գաղտնի չէ (կոշտ և արհեստա­վարժ գործունեություն), և այն, ինչ պետք չէ գաղտնի լինի, գաղտնի է (կաշա­ռա­կե­րություն և անթա­փանցի­կություն): «Կանգ ա՛ռ» ասա­ցին ՀՅԴ սատա­նա­յա­կան գործե­լաո­ճին Հայաստա­նում, որը 30 տարի Էրգրից դուրս գտնվող կուսակցա­կաննե­րին ստի­պել է հավա­տալ, որ պետք է ատել ՀՅԴ հակա­ռա­կորդնե­րին, մինչդեռ նրանք իրենք են սերտ և երկա­րամյա հարա­բե­րություններ պահպա­նում նրանց հետ, ում պետք է ատել։ Նրանք «Կանգ ա՛ռ» ասա­ցին դյուրա­հա­վատ կուսակցա­կաննե­րի շրջա­նում Բյուրո­յի կողմից տարածված ստին առ այն, որ իրենք Հայաստա­նի «կեղծ» (fake) դաշնակցա­կաննե­րի հետև­որդն են։ «Կանգ ա՛ռ» ասա­ցին այն քաղա­քա­կան դիմա­կա­հանդե­սին, որը 30 տարվա ընտրա­կան պարտություննե­րը վերա­ծում է գերա­գույն ամբարտա­վա­նության՝ ավարտին՝ ինքնաշնորհա­վո­րանքով և ինքնարդա­րացմամբ։ Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» առա­վե­լա­պաշտնե­րին, ովքեր ոտնակներն են պտտում անօդ տարա­ծության մեջ, ինչպես մկներն են սիրում պտտվել անի­վի մեջ՝ իրա­կա­նում չիմա­նա­լով, թե ինչու, եթե ոչ՝ համոզված լինե­լով, որ հասնե­լու են հորի­զո­նին, բայց ովքեր շրջա­դարձով մոտե­նա­լու փոխա­րեն, միայն հետընթաց են անում՝ ստե­լով: Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» ՀՅԴ‑ն ղեկա­վա­րող իրա­կան քաղա­քա­կան հանցա­գործի դաժան, արագ գործե­լաո­ճին, ով միշտ սպառնա­ցել և վախեցրել է իրեն դիմադրողնե­րին՝ 21-րդ դարի «փոքրիկ Ռուբե­նի» նման, որը շփո­թում է քաղա­քա­կա­նությունը և գաղա­փա­րա­խո­սությունը կամ ավե­լի ճիշտ ժողովրդա­վա­րությունն ու բռնա­պե­տությունը։ Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» վատի քաղա­քա­կա­նությա­նը, որն անո­տուգլուխ Դաշնակցությա­նը քշում է գնդա­կա­հա­րության պատի տակ կամ անդունդի եզրին՝ բաց թողնե­լով Պատմության գնացքը և ժողովրդա­կան ցնծության հավաքնե­րը։ Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» ժողովրդից և քաղա­քա­ցի­նե­րից բացարձա­կա­պես կտրված ավա­զա­կա­պե­տա­կան, ջոջա­պե­տա­կան իշխա­նությա­նը մասնակցե­լուն։ Նրանք ասա­ցին «Կանգ ա՛ռ» ՀՅԴ-ում չափա­զանց երկար իշխող առա­վե­լա­պաշտությա­նը, որը, քայքա­յե­լով կուսակցությունը, հանգեցրեց ամուր և ժողովրդա­կան կուսակցության վերա­փոխմա­նը հեղհե­ղուկ կազմա­վորման կամ հարուստ պատմություն ունե­ցող կուսակցությունից՝ հիշո­ղության կորուստ ունե­ցող կուսակցության, կարծես թե Դաշնակցության հսկա­նե­րի ողջ ժառանգությունը երբեք գոյություն չէր ունե­ցել։ Սա է Մոնտե­բե­լո­յի 2021 թվա­կա­նի հոկտեմբե­րի 9‑ի և 10‑ի կոչի ողջ իմաստը, երբ «Կարսի» ղեկա­վա­րությունը բարձր ու հստակ գոչեց, որ չի ցանկա­նում, որ իրեն տեր կանգնեն դաշնակցա­կան գերեզմա­նա­փորնե­րը, նրանք ովքեր երեք տասնամյակ ի վեր էժան գնով վաճա­ռում են նրա հարստությունը և թքում անկեղծ ու նվիրյալ ընկերնե­րի բոլոր սերունդնե­րի երե­սին՝ հընթացս ձևացնե­լով, որ նրանք «պապից ավե­լի կաթո­լիկ են», կամ ավե­լի ճիշտ՝ «դաշնակցա­կաննե­րից ավե­լի դաշնակցա­կան են», մինչդեռ առա­վե­լա­պաշտնե­րը միայն կուսակցա­կան թնդա­նոթներ են, որոնք ՀՅԴ‑ն շրջում են իրենց իսկ կուսակցա­կան շարքե­րի՝ դաշնակցա­կաննե­րի դեմ… Սա է Մոնտե­բելլո­յի կոչի ճշմա­րիտ խրա­տը, որը, անկասկած, կդառնա ՀՅԴ պատմության մեջ մի նոր Մանիֆեստ ընդդեմ նրանց բռնա­կա­լության և անարգանքի, ովքեր խլել են այն ադա­մանդը, որը ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ պատմությունը:

Բայց կոնկրետ ի՞նչ տեղի ունե­ցավ, որը հանգեցրեց Մոնտե­բե­լո­յի կոչին: Եկեք մի քանի տարի հետ գնանք՝ ապստամբության անցած ողջ ճանա­պարհը վեր հանե­լու համար, որն, անկասկած, մտավ ՀՅԴ պատմագրության մեջ՝ որպես մի ամբողջ մոլորված, հիասթափված և զայրա­ցած սերնդի հույսի ճիչ:

«Կարսը» կարգա­պահ միա­վո­րում է, որին շատ երկար ժամա­նակ նվաստացրել է Հրանտ Մարգարյա­նը, որն իր բռնա­պե­տությունն է կառուցել՝ կուսակցա­կաննե­րին՝ ավե­լի լավ վերահսկե­լու համար։ Կենդա­նա­վարժի հարկադրա­կան մեթոդնե­րից զզվե­լով՝ Վիգեն Հովսեփյա­նը վերջա­պես բացեց մյուս կուսակցա­կաննե­րի աչքե­րը և Ցյուրի­խի արձա­նագրություննե­րի դրվա­գից հետո նրանց տեղե­կացրեց, որ ինքը հրա­ժարվում է Բյուրո­յի մանդա­տից 2011 թվա­կա­նի XXXI-րդ Ընդհա­նուր Ժողո­վից հետո։ Նա ինքն իրեն ասում էր, որ ի վերջո կարե­լի է նաև մտա­ծել ինքնա­վա­րության սկզբունքը նախ կիրա­ռել սեփա­կան անձի նկատմամբ, որպեսզի այն ավե­լի պաշտպանված լինի դաշնակցա­կան իշխա­նա­կան կենտրո­նից դուրս։ Բյուրո­յից հեռա­նա­լուց մի քանի ամիս անց Վիգեն Հովսեփյա­նը ստանձնում է «Կարսի» ղեկա­վա­րությունը և ընկերնե­րի քվե­նե­րով հզո­րա­ցած՝ հասկա­նում է, որ Հրանտ-Վահան զույգի գլխա­վո­րած Բյուրո­յից ավե­լին պետք չէ սպա­սել։ Սակայն Հրանտը կատա­ղում է, քանի որ նրա նպա­տակն էր Վիգե­նին պահել իր կողքին, որպեսզի նրան ավե­լի լավ վերահսկի, բայց ամե­նից առաջ նպա­տակ ուներ հեշտացնել «Կարսի» կառա­վա­րումը‘ իր ամե­րի­կա­ցի «ընկե­րո­ջը» կիտրո­նի պես սեղմե­լով մինչև ուժասպառ անե­լը և այդպի­սով կարգի հրա­վի­րե­լով «Կարսը»՝ առանց իր չար դիտա­վո­րությունն ի ցույց դնե­լու․ ստի­պել ուրիշնե­րին անել այն, ինչ ծրագրել է, որպեսզի հետո հայտնվի որպես փրկիչ, երկխո­սության կողմնա­կից, իմաստուն մարդ, որպեսզի, ի վերջո, վայե­լի «Կարսի» հարստությունը՝ միա­ժա­մա­նակ քաղա­քա­կա­նա­պես կազմա­լուծե­լով այն։ Կատարյալ անհա­ջո­ղություն է Հրանտի համար, ով չի ստա­նում ամե­րիկյան ոչ մի պատվի­րա­կի համա­ձայնությունը։ Նրանցից ոչ մեկը համա­ձայն չէ Բյուրո­յի անդամ դառնալ: «Թագա­վո­րը մերկ է», ավե­լի ճիշտ՝ «Հերթա­պա­հը մերկ է» այն աստի­ճան, որ իր երկու կնքա­հայրե­րի՝ Վահան Հովհաննիսյա­նի, այնուհետև իր աշխա­տա­կազմի ղեկա­վար, խորա­մանկ Վահիկ Հարությունյա­նի մահը նրան հունից հանում է՝ ստի­պե­լով դուրս նետել ամբողջ դառնությունն ու նենգությունը։ Պայթունը տեղի ունե­ցավ XXXII-րդ Ընդհա­նուր Ժողո­վում, 2015 թվա­կա­նին, երբ Հրանտ Մարգարյանն ընտրվեց Բյուրո­յի անդամ՝ միայն մեկ ձայնով հաղթա­հա­րե­լով բացարձակ մեծա­մասնության շեմը: Նրա համար, ով աֆրի­կա­ցի միա­պե­տի պես թագա­վո­րում է բարոննե­րի կալվածքնե­րի վրա, դա իսկա­կան անարգանք է, բայց նա գիտի, որ դրա պատճա­ռով քիչ էր մնում աշխա­տանքը կորցներ։ Ամե­րիկյան և լիբա­նանցի պատվի­րակնե­րի գլխա­վո­րած ճակա­տի պատճա­ռով, հազիվ անհրա­ժեշտ ձայնե­րը հավա­քած Հրանտը ցանկա­նում է ստի­պել վիրա­վո­րանքը վճա­րել նրանց, ովքեր դեմ են այս հին կազմա­կերպության կանո­նադրությունից և սկզբունքնե­րից վեր գտնվող իր բռնա­պե­տա­կան իշխա­նությա­նը: Անձնա­կան փոքր բավա­րարվա­ծություն ունե­ցավ, երբ Բյուրո­յում ընտրել տվեց երկու ամե­րի­կա­ցի­նե­րի՝ Խաչիկ Մուրադյա­նին՝ «Շիրակյա­նից» և Վիգեն Յակուբյա­նին՝ «Կարսից», որը պատասխա­նա­տու էր միա­վորման գործունեությունը վերահսկե­լու համար, ինչպես մեկը կրա­կի վրա դրված կաթի եռա­լուն կհետև­եր: Իսկ Լիբա­նա­նում Հրանտ Մարգարյա­նը Շրջա­նա­յին Ժողո­վի ժամա­նակ բացա­հայտ պայքար տարավ նրանց դեմ, ովքեր Ընդհա­նուր Ժողո­վում իրեն չէին ընտրել։ Բյուրո­յի հերթա­պա­հի միջամտությունը Լիբա­նա­նի Շրջա­նա­յին Ժողո­վում, հանգեցրեց բյուրո­յա­կան ԿԿ‑ի ընտրությա­նը, որը գոյատև­ում է մինչև օրս։ Իսկ Բյուրո­յին հակադրված կողմի դեմ բացա­հայտ հալա­ծանք սկսվեց, որոշ ընկերներ հեռացվե­ցին, ուրիշնե­րը՝ մեկուսացվե­ցին։ Իրա­կա­նում, բացառվում է, որ գործընթա­ցը շարունակվի մինչև հաջորդ Ընդհա­նուր Ժողո­վը, որն անկասկած ճակա­տագրա­կան կլի­նի նրա համար, մանա­վանդ որ պատմությունն արագ ընթացք է ստա­նում 2018 թվա­կա­նի ապրիլյան թավշյա հեղա­փո­խությունից հետո, որը տապա­լում է իր դաշնա­կից Սերժ Սարգսյա­նի ռեժի­մը։ Հետև­ա­բար, անհրա­ժեշտ է հնա­րա­վո­րինս արագ հաշիվնե­րը մաքրել դիմադրողնե­րի հետ՝ մինչև իր հերթը հասնե­լը: Այսպի­սով, Հրանտը մեկ առ մեկ, ուղղա­կիո­րեն կամ Հայաստա­նի ՀՅԴ Գերա­գույն մարմնի հետ համա­տեղ ձեռք է բերում Աբո Պողիկյա­նի, Նազա­րեթ Բերբերյա­նի և Անդո Պողոսյա­նի հեռացման որո­շումը։ Մնում է «Կարսի» դեպքը՝ տեսա­դաշտում երկու անձով, դրանք են Վիգեն Հովսեփյա­նը և ակա­դե­մի­կոս Արա Խանջյա­նը։ Վիգեն Հովսեփյա­նին կանչում են 2016 թվա­կա­նի ապրի­լին՝ ստի­պե­լով նրան հրա­ժարվել ՀՅԴ-ում իր պաշտո­նից, ընդ որում հրա­մանն արձակվում է 53-րդ Շրջա­նա­յին ժողո­վից երեք ամիս առաջ: Որպես «Կարսի» հեռա­ցող առաջնորդ, վերջինս, այնուա­մե­նայնիվ, կարո­ղա­նում է համո­զել իր ընկերնե­րին, որ այս կամ այն կերպ անհրա­ժեշտ է կասեցնել անպա­տասխա­նա­տու և բռնա­պե­տա­կան Բյուրո­յի գործո­ղություննե­րը, և իր 53-րդ Շրջա­նա­յին Ժողո­վի որո­շումնե­րով «Կարսը» կոչ է անում մյուս շրջաննե­րին միա­նալ իրեն, ՀՅԴ կանո­նադրության համա­ձայն՝ ստեղծե­լու «կուսակցա­կան դատա­րան» ընդդեմ ՀՅԴ ղեկա­վա­րության։ Վերջինս այս միջնորդությունը համա­րում է անընդունե­լի, հակա­կա­նո­նադրա­կան, մինչդեռ «Կարսն» օգտա­գործում է միայն կանո­նադրության մեջ նշված բոլոր հնա­րա­վոր պաշտպա­նա­կան միջոցնե­րը։ Նվաստացման մեկ այլ ձև է, երբ 2 տարի «առանց հանցանքի» պատժին Բյուրոն ավե­լացնում է նրա նկատմամբ մեկ տարվա կասե­ցում՝ մինչև 2018 թվա­կա­նի նոյեմբե­րը, այսինքն՝ 2019 թվա­կա­նի հունվա­րին տեղի ունե­ցած XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վից մեկ կամ երկու ամիս առաջ։ Նպա­տակն ակնհայտ է։ Վիգեն Հովսեփյա­նին ամեն չարի­քում մեղադրե­լը նշա­նա­կում է գլխա­տել խռո­վությունը։ Եվ ամեն ինչ վերա­դառնում է իր բնա­կա­նոն հունին: Ինչ վերա­բե­րում է Արա Խանջյա­նին, ապա նա ազա­տո­րեն արտա­հայտվում է «Ասպա­րե­զում» և սոցիա­լա­կան ցանցե­րում, մասնա­վո­րա­պես՝ Facebook-ում՝ իր կասկածնե­րը հայտնե­լով ՀՅԴ գծի անհա­մա­պա­տասխա­նության վերա­բերյալ, մասնա­վո­րա­պես՝ կապված՝ կաշա­ռա­կե­րության դեմ պայքա­րում կուսակցության պասի­վության և Սերժ Սարգսյա­նի կոռումպացված ռեժի­մի դեմ ժողովրդա­կան բողո­քի հանդեպ լռության հետ։

Բայց հետո, 2018‑ի գարնա­նը տեղի է ունե­նում աներև­ա­կա­յե­լին, և երկու ամսվա ընթացքում թավշյա հեղա­փո­խությունը մաքրում է իր ճանա­պարհին ամեն ինչ։ Սերժ Սարգսյա­նի ռեժի­մը տապալվում է, նոր վարչա­պե­տը հույսը դնում է հեռա­ցող կոա­լի­ցիա­յի փոքրա­թիվ կուսակցություննե­րի վրա, որպեսզի 2018 թվա­կա­նի մայի­սին վարչա­պետ ընտրվի և նոր Հայաստա­նի համար պայմաններ ստեղծի՝ ժողովրդին ավե­լի մոտ և հանձնա­ռու պետա­կան իշխա­նության վերա­կանգնման համար։ ՀՅԴ‑ն տատանվում է, կուսակցության շարքե­րը նոսրա­նում են, մի քանի հարյուր անդամներ լքում են այն Երև­ա­նում, իսկ արտա­սահմա­նում ապրողնե­րը հմայված են երի­տա­սարդ սերդով, որը դուրս է եկել փողոց՝ ապա­հո­վե­լու պետության պաշտպա­նությունը այս այլա­սերված ռեժի­մից։ Այնուհետև Հրանտ Մարգարյանն իր դերն ունե­ցավ՝ թույլ տալով, որ Բյուրո­յի անդամներն իրեն համո­զեն կառուցո­ղա­կան մոտե­ցում ցուցա­բե­րել Նիկոլ Փաշինյա­նի շրջա­պա­տի նկատմամբ։ Հանդի­պումներ են տեղի ունե­նում Երև­ա­նում և այլուր, իսկ ՀՅԴ‑ն ծառա­յում է նոր վարչա­կարգին, այսպի­սին է Դաշնակցության պաշտո­նա­կան ուղերձը Երև­ա­նի նոր ուժեղ անձնա­վո­րությա­նը։ Սակայն Հրանտը չի վերջացրել իր հաշիվնե­րը երի­տա­սարդ իշխա­նության հետ: Վատ խաղա­ցող լինե­լով՝ նա բազմա­թիվ սայթա­քումներ է ունե­նում նոր ռեժի­մի դեմ, բայց, ի վերջո, հենց նա կորցրեց ոտքի տակի հողը 2018 թվա­կա­նի հոկտեմբե­րի 2‑ին, երբ իր ընկերներն ու դաշնակցա­կան նախա­րարնե­րը հեռացվե­ցին Փաշինյա­նի կառա­վա­րությունից, և վերջինս հայտա­րա­րեց արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի մասին 2018 թվա­կա­նի դեկտեմբե­րի 9‑ին։

Մինչ սկսվել են XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը, ՀՅԴ‑ն մտա­հոգ և անզոր է առե­րեսվում այս կարև­որ քվեարկությա­նը: Մտա­հո­գությունը հետև­անք է 2018 թվա­կա­նի սեպտեմբե­րի 23‑ի Երև­ա­նի ավա­գա­նու ընտրություննե­րում իրենց թեկնա­ծուի ցույց տված աղե­տա­լի արդյունքի՝ 1,62 տոկոս, այսինքն՝ հազիվ 5000 ձայն, ինչը բոլորն են հիշում։ Անզոր Հրանտն ու իր ընկերնե­րը վախե­նում են ամե­նա­վատ ելքից օրենսդրա­կան ընտրություննե­րում՝ հեռա­նալ Ազգա­յին ժողո­վից ու հայ քաղա­քա­կան կյանքից։ Այսպի­սով, 2018 թվա­կա­նի գարնա­նա­յին «ազա­տագրումը» կավարտվի նոր Հայաստա­նում՝ առանց ՀՅԴ։

2019 թվա­կա­նի հունվա­րի 16-ին Հրանտը հասկա­նում է, որ եկել է իր ժամա­նա­կը, երբ նա մեծ աղմուկով բացում է ՀՅԴ XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վը Ստե­փա­նա­կերտում՝ ազա­տագրված Արցա­խում՝ հեռու երև­անյան ջղաձգություննե­րից։ Նա բանակցում է Բյուրո­յից հեռա­ցած իր ընկերնե­րի հետ հաջորդ ղեկա­վար կազմից դուրս գալու մասին, սակայն իր հեռա­նա­լը պայմա­նա­վո­րում է «Կարսի» վերջնա­կան ջախջախմամբ, որի առաջնորդնե­րից շատե­րը հմայված են թավշյա հեղա­փո­խության «նրբա­գե­ղությամբ», թեպետ այնքան էլ միա­միտ չեն 2019 թվա­կա­նի հունվա­րի 14-ին երկրորդ անգամ Հայաստա­նի վարչա­պետ ընտրված իրենց առաջնորդի անկանխա­տե­սե­լիության հանդեպ։

Հրանտ Մարգարյա­նը Բյուրո­յի մյուս անդամնե­րի համա­ձայնությամբ պատանդ է վերցնում Ընդհա­նուր Ժողո­վը և այն վերա­ծում «Կարսի» դեմ ուղղված հարթա­կի։ Իսկ այն, ինչ ժամա­նա­կագրա­կան առումով պետք է դառնար Բյուրո­յի դատա­վա­րությունը, շրջվում է դրա նախա­ձեռնողնե­րի դեմ։ Փորձա­ռու պատգա­մա­վոր Հրանտ Մարգարյա­նը վերահսկում է մանդատնե­րի մեծա­մասնությունը և պատվի­րակնե­րին կարգում է դատա­րա­նի իսկա­կան երդվյալ ատե­նա­կալներ, որպեսզի համո­զի, որ «Կարսը» դեմ է ոչ միայն ՀՅԴ Բյուրո­յին, այլ ողջ կուսակցությա­նը: «Կարսը» գտնվում է Ընդհա­նուր Ժողո­վի խիստ հսկո­ղության տակ, և նրա հիմնա­կան խռո­վա­րար տարրե­րը ենթարկվում են կարգա­պա­հա­կան պատասխա­նատվության. Արման Բարդո­յա­նը պարսա­վանքի է ենթարկվում՝ «Ասպա­րե­զում» չորս հոդվա­ծով հոդվա­ծա­շա­րի հրա­պա­րակման, մասնա­վո­րա­պես՝ «Ժողովրդա­կան մարտահրա­վերնե­րը (փորձություննե­րը)» վերնագրով վերջին հոդվա­ծի համար, որը հրա­պա­րակվել է 2018 թվա­կա­նի դեկտեմբե­րի 21-ին՝ արտա­հերթ ընտրություննե­րից մի քանի օր անց։ Սոցիա­լա­կան ցանցե­րի անհա­մա­ձայնության հարթակնե­րում հանդես եկող Արա Խանջյա­նը, որին Ընդհա­նուր Ժողո­վը «Ապստամբ» որա­կումն էր տվել, վերջա­պես ընդունում է իր սխա­լը։ Ընդհա­նուր Ժողովն այն ի գիտություն է ընդունում և փակում այսպես կոչված «Խանջյա­նի» գործը։ Բայց ամե­նա­սարսա­փե­լի նվաստա­ցումը բաժին է հասնում Վիգեն Հովսեփյա­նին։ Որո­շումներ ընդունող հանձնա­ժո­ղո­վի հետ վեց ժամ բանակցե­լուց հետո Վիգեն Հովսեփյա­նից պահանջում են, ինչպես Չինաստա­նի կոմունիստա­կան կուսակցության դատա­րաննե­րի ժամա­նակնե­րում էր արվում, որպես հանրա­յին ինքնաքննա­դա­տության դրսև­ո­րում՝ ներո­ղություն խնդրել լիա­գումար նիստում հավաքված պատվի­րակնե­րից․ «Սիրե­լի ընկերնե՛ր, վերջերս հասկա­ցա, որ կազմա­կերպչա­կան շատ սխալներ եմ գործել կուսակցա­կան կյանքիս ոչ վաղ անցյա­լում։ Խոստա­նում եմ այսուհետ ջանք չխնա­յել կազմա­կերպության ներքին մթնո­լորտի շուտա­փույթ վերա­կանգնմանն աջակցե­լու համար։ Այս ուղերձը փոխանցում եմ ՀՅԴ XXXIII-րդ Ընդհա­նուր Ժողո­վի նախա­գա­հությա­նը‘ որպես ափսո­սանքի անկեղծ հայտա­րա­րության վկա­յություն: Վիգեն Ա Հովսեփյան, Ստե­փա­նա­կերտ, 2019 թվա­կա­նի հունվա­րի 24»: Ընդհա­նուր Ժողովն ի գիտություն է ընդունում այս հայտա­րա­րությունը և Վիգեն Հովսեփյա­նի գործը փակված է հայտա­րա­րում։ Իսկապե՞ս փակված է: Իրա­կա­նում՝ ոչ, որովհետև Բյուրոն չհասկա­ցավ կամ շատ լավ հասկա­ցավ, որ «Կարսը» ցնցող խմո­րումնե­րը ոչ թե համաշխարհա­յին ճգնա­ժա­մի պատճառն են, այլ ախտա­նի­շը, որը հասել է Դաշնակցությա­նը։ Եվ այնտեղ, որտեղ «Կարսն» առա­ջարկում է քաղա­քա­կան քննարկումներ անցկացնել՝ ՀՅԴ‑ն մրրի­կի գոտուց դուրս բերե­լու համար, Բյուրոն պաշտպա­նում է վարչա­րա­րա­կան մոտե­ցումը՝ ինքն իր վրա վստահ, քանի որ առա­ջին անգամ չէ, որ ՀՅԴ‑ն այսպի­սի ցնցումնե­րի է ենթարկվում։ «Բայց այս անգամ պետության հետ գործ ունես, ապու՛շ», և իրոք, իրա­կա­նում պետության վերա­կանգնումն է հունից հանել ՀՅԴ-ին, որը տեղի ունե­ցավ 30 տարվա մեջ առա­ջին անգամ, և դա այն է, ինչ չի ուզում տեսնել առա­վե­լա­պաշտնե­րի մեծա­մասնությունը Ընդհա­նուր Ժողովնե­րում՝ կուրա­ցած լինե­լով պետության և Կուսակցության հիմնա­րար գաղա­փարնե­րի մասին իրենց պատկե­րացմամբ, մինչդեռ «Կարսը» մտա­դիր է միայն ՀՅԴ‑ն հարմա­րացնել հայկա­կան պետությա­նը։ Ահա թե ինչու, 2000-ականնե­րի կեսե­րից դժգո­հության առա­ջին նշաննե­րից մինչև 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին «Կարսի» և Բյուրո­յի միջև բախումը Ընդհա­նուր Ժողովնե­րում (2008, 2011, 2015 և 2019 թթ.) և դրա հետ կապված միջնորդա­կան փորձե­րը, չկա­րո­ղա­ցան կանգնեցնել ժողովրդա­վա­րա­կան, պատասխա­նա­տու և իրա­կան դաշնակցա­կան այն քամին, որը փչում է Կալիֆոռնիա­յից մինչև աշխարհի ամե­նա­հե­ռա­վոր ՀՅԴ միություննե­րը: Ոչինչ չկա­րո­ղա­ցավ կանգնեցնել․․․

Եվ միանգա­մայն բնա­կան է, որ 44-օրյա պատե­րազմով և 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի ռազմա­կան պարտությամբ արա­գա­նում է դեպի դժոխք տեղա­փոխվե­լը, որով արա­գա­նում է նաև պառակտումը ՀՅԴ ներսում 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րին: Զգա­յա­ցունց ալի­քը խուճա­պի է մատնում Բյուրոն, որն այժմ գլխա­վո­րում է Հակոբ Խաչա­տուրյա­նը՝ Հրանտի «նախկին Բերիան»՝ լուսապսակված իր նոր պաշտո­նով, որի մասին նա մտա­ծում էր ամեն առա­վոտ՝ հայե­լու առաջ դիրք ընդունե­լով տարի­ներ շարունակ: Նորընտիր Բյուրոն՝ Արևմտյան Ամե­րի­կա­յից երկու կուսակցա­կաննե­րի՝ վերընտրված Վիգեն Յակուբյա­նի և Արամ Գալուստյա­նի հետ, բազմա­պատկում է քայլե­րը՝ մերթ «յեղի», մերթ «դեղի» քաղա­քա­կա­նություն վարե­լով: Այնուհետև, ինչպես մի վիշա­պօձ, որն աստի­ճա­նա­բար խեղդա­մահ է անում զոհին, ղեկա­վա­րությունը ցանկա­նում է խեղդել «Կարսը» բոլոր միջոցնե­րով, մասնա­վո­րա­պես՝ 2019 թվա­կա­նի սեպտեմբե­րին «Կարսի» կենտրո­նա­կան կոմի­տեի 2018 թվա­կա­նի հուլի­սին օրի­նա­կա­նո­րեն ընտրված 11 անդամնե­րի կողքին Բյուրո­յի չորս հոգա­բարձունե­րի նշա­նակմամբ։ «Սակայն, 11 անդա­մից 15 անդամ դառնա­լը հակա­կա­նո­նադրա­կան է», — արձա­գանքում է «Կարսը»։ Բայց Երև­ա­նում Բյուրոն և Գերա­գույն մարմի­նը ունեն կանո­նադրության նկատմամբ փոփո­խա­կան երկրա­չա­փա­կան մոտե­ցում. նրանց նպա­տա­կը պարզ է՝ սեփա­կան մարդկանց տեղա­վո­րել Բյուրո­յում և «Կարսի» կենտրո­նա­կան կոմի­տեում՝ այն ամեն կերպ թուլացնե­լու համար։ Սա նշա­նա­կում է այդ «լկտի միա­վորմա­նը» ներսից մղել կանո­նադրա­կան հանցանքի, որպեսզի ավե­լի շատ մեկուսացնեն նրան ղեկա­վա­րող «ապստամբնե­րի խումբը»՝ արտա­քուստ այն ներկա­յացնե­լով որպես «Նիկոլ Փաշինյա­նին ձեռնտու միա­վո­րում»՝ պարզա­պես նրան ամբողջ ՀՅԴ-ից մեկուսացնե­լու համար՝ այն կապե­լով դասա­կան հակա­դաշնակցության հետ։ Ինչ վերա­բե­րում է «Կարսին», նրա ղեկա­վարնե­րը չեն վախե­նում՝ հիա­նա­լի հասկա­լով, որ Հրանտն ու Հակո­բը շարունա­կում են Կալիֆոռնիա­յի իրենց վնա­սա­րար գործը՝ հարստությունն ու ունեցվածքը վերա­կանգնե­լու համար, քանի որ Սերժ Սարգսյա­նի վարչա­կարգի անկումից ի վեր կուսակցա­կան գանձա­րա­նը դատարկ է։ ՀՅԴ‑ն դրա­մա­կան և նյութա­կան միջոցնե­րի խիստ կարիք ունի: Վճռա­կան քայլն արվեց 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի վերջին՝ թագա­վա­րա­կի (Covid-19) համա­ճա­րա­կի ժամա­նակ, երբ «Ասպա­րեզ» օրա­թերթը հրա­պա­րա­կեց «Կարսի» կենտրո­նա­կան կոմի­տեի՝ վերջին Շրջա­նա­յին Ժողո­վում՝ 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ին ընտրված նոր կազմը, որն օրի­նա­կա­նո­րեն կազմա­կերպվել էր՝ որպես սխրա­գործություն ամե­րի­կա­ցի­նե­րի մեկուսացման առանձնա­պես ծանր պայմաննե­րում։ Սա չափա­զանց է Բյուրո­յի համար, որը Շրջա­նա­յին Ժողո­վի ավարտից երկու օր առաջ հապճեպ «կենտրո­նա­կան կոմի­տե» է ընտրում՝ իր «սապո­գին հարմար», որպեսզի պատվա­վոր գորգը հանի «Կարսի» պատգա­մա­վորնե­րի ոտքի տակից։ Ի վերջո, Բյուրոն կդի­մի իր կարգա­պա­հա­կան կացնին ու ՀՅԴ շարքե­րից կհե­ռացնի Կարսի պարագլուխնե­րին՝ Ավե­տիք Իզմիրյա­նին, Վիգեն Հովսեփյա­նին, դոկտոր Կարմեն Օհանյա­նին, Արա Խաչատրյա­նին («Ասպա­րե­զի» խմբա­գիր), Վահան Պզտիկյա­նին և մի շարք հավա­տա­րիմ ընկերնե­րի։ Բյուրո­յի համար «Կարսի» պատգա­մա­վորնե­րի ապստամբությունը casus belli է՝ «չափա­զանց լուրջ հակա­կա­նո­նադրա­կան արարք», որն ավե­լին՝ շռայլո­րեն հրա­պա­րակ է նետում այն, ինչ վերա­բե­րում է ՀՅԴ ներքին խնդիրնե­րին։

Այդ պայթյունը սարսա­փե­լի է ՀՅԴ‑ի համար, որը ցանկա­նում է (թեպետ արդեն ուշ է), ցույց տալ կազմա­կերպության համախմբված ու միասնա­կան դեմքը և շարունա­կում է քողարկել վեճերն ու ներքին խնդիրնե­րը ակա­նա­տեսնե­րի աչքից: Անօ­գուտ է անդրա­դառնալ Բյուրո­յի անհա­մար ստոր հարվածնե­րին, հրա­մաննե­րին ու հակահրա­մաննե­րին կամ «Կարսի» առա­ջարկնե­րին և հակաա­ռա­ջարկնե­րին, պառակտումն ավարտված է, և հիմա պայքա­րը միայն սրվում է։ 2021‑ի տարե­վերջին Բյուրոն, վիրա­վորված ինքնա­սի­րությամբ, և դրա­նում տեսնե­լով Դաշնակցության դեմ ուղղված հանցա­գործության նշան, հանձնա­րա­րում է իր «կենտրո­նա­կան կոմի­տեին»՝ Տարոն Տեր-Խաչա­տուրյա­նի և Հովիկ Սալի­բա­յի գլխա­վո­րությամբ, կոտրել դեկտեմբե­րին օրի­նա­կան կերպով ընտրված կոմի­տեի թիկունքը, որը ղեկա­վա­րում էր դոկտոր Կարմեն Օհանյա­նը։ Այսպի­սով, Բյուրոն քայլեր է ձեռնարկում. «Կարսը» արհեստա­կա­նո­րեն բաժանվում է Երև­ա­նի կողմից ստեղծված փոքրա­մասնության «պաշտո­նա­կան հոսանքի» և կուսակցա­կան հիմնա­կան կազմի կողմից ընտրված մեծա­մասնության «պատմա­կան հոսանքի» միջև։ Առա­ջի­կա վեց ամիսնե­րին «իր Շրջա­նա­յին Ժողո­վը» նախա­պատրաստե­լու հանձնա­ռու «պաշտո­նա­կան հոսանքն» ունի նոր կուսակցա­կան օրգան՝ «Օրա­կարգը»՝ «Ասպա­րե­զի» դեմ պայքա­րե­լու համար։ Այնուհետև հետև­ում է ստոր հարվածնե­րի, հաշիվնե­րի մաքրման, ծեծկռտուքնե­րի, տուրուդմբոցնե­րի, ընտա­նե­կան պառակտումնե­րի և վիրա­վո­րանքնե­րի և նույնիսկ «պատմա­կան հոսանքի» անդամնե­րին ուղղված ֆիզի­կա­կան սպառնա­լիքնե­րի մի ամբողջ շարան, անշուշտ, ՀՅԴ-ից հեռացված անդամնե­րի նկատմամբ, այդ թվում՝ նաև Վիգեն Հովսեփյա­նի, ով դարձել է «փոքրիկ սատա­նա» կամ «ամե­րիկյան գործա­կալ», ինչպես սիրում են նրան բնութագրել Բյուրո­յին հավա­տա­րիմ կուսակցա­կաննե­րը: Եվ այդ ամե­նը՝ դատա­րաննե­րի դեմ մղվող պայքա­րի ֆոնին, քանի որ «պաշտո­նա­կան հոսանքն» ամրագրված կացա­րան չունի, այն չի կարող տնօ­րի­նել «ՀՅԴ» պիտակն ու անշարժ գույքն այն պարզ պատճա­ռով, որ ամե­րիկյան դաշնա­յին օրենքը ճանա­չում է միայն Միացյալ Նահանգնե­րում օրի­նա­կա­նացված կազմա­կերպություններն ու միություննե­րը։ Ավաղ, «պաշտո­նա­կան հոսանքը» ենթա­կա է Միացյալ Նահանգնե­րից դուրս ստեղծված ղեկա­վա­րությա­նը: Դատա­վա­րությունից դատա­վա­րություն՝ «պաշտո­նա­կան հոսանքը» մեկը մյուսի հետև­ից ձախո­ղումներ է ունե­նում և վերջա­պես կորցնում է դեմքը: «Պատմա­կան հոսանքը» սպասվա­ծից ավե­լի խիզա­խո­րեն է դիմադրում և, ի նշան Կալիֆոռնիա­յի դաշնակցա­կան միջնա­բերդում տեղի ունե­ցած այս վեճի, ՀՅԴ երկու թևե­րը միմյանց հակա­հարված են տալիս հանդի­սա­վոր ճաշկե­րույթնե­րի միջո­ցով և դրա­մա­հա­վա­քի այլ եղա­նակնե­րով հավաքված դոլարնե­րով: Եվ այս խաղում նույնպես «պատմա­կան հոսանքն» ամե­նահզորն է դուրս գալիս՝ ավե­լի լայն հասա­րա­կա­կան աջակցության շնորհիվ և Հայաստա­նում ՀՅԴ գերեզմա­նա­փորնե­րի կողմից հյուծված հովա­նա­վորնե­րի օգնությամբ: Շատ պարզ է. որտեղ Բյուրոն և նրա «խամա­ճի­կա­յին կենտրո­նա­կան կոմի­տեն» հավա­քում են 10 դոլար, հետո՝ 100, «պատմա­կան հոսանքը» հավա­քում է 10 000, հետո՝ 100 000 դոլար:

Ծայրա­հե­ղություննե­րի աճին զուգա­հեռ՝ Բյուրոն ընդլայնում է «պատմա­կան հոսանքը» մեկուսացնե­լու իր ռազմա­վա­րությունը և փորձ անում շրջանցել այն՝ իր ճամբար ներգրա­վե­լով ՀՅԴ‑ի հետ կապված կազմա­կերպություննե­րի կալիֆոռնիա­կան մասնաճյուղե­րին, այնուհետև Կալիֆոռնիա­յում գտնվող Անթի­լիա­սի և Էջմիածնի թեմե­րին, ինչպես նաև Միացյալ Նահանգնե­րում հաստատված մյուս երկու ավանդա­կան կուսակցություննե­րին: Նշյալ բոլոր դերա­կա­տարնե­րը, սակայն, սահմա­նա­փակվում են խիստ չեզո­քությամբ կամ սադիստա­կան (դաժա­նության մոլուցք) փոքրիկ հաճույքնե­րով, մասնա­վո­րա­պես Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և Ռամկա­վար ազա­տա­կան կուսակցություննե­րը, որոնք ամենև­ին դժգոհ չեն լռելյայն ակա­նա­տե­սը լինել իրենց մրցակցի թուլացմա­նը, որը երկար ժամա­նակ գերիշխող դիրք ուներ ամե­րիկյան մայրցա­մա­քում։ Հարձա­կումնե­րի դաժա­նությունից ապշած ամե­րի­կա­հա­յե­րի վրա ճգնա­ժա­մի ազդե­ցությունն աղե­տա­լի է և նույնիսկ տարածվում է սահմա­նից այն կողմ: Կալիֆոռնիա­յում ցանված ընդվզման սերմե­րը տարածվում են աշխարհով մեկ՝ Եվրո­պա­յից մինչև Կովկաս, Ամե­րի­կա­յից մինչև Մերձա­վոր Արև­ելք։ ՀՅԴ‑ն համաշխարհա­յին խորը ճգնա­ժամ է ապրում։ Մանա­վանդ, որ 2021 թվա­կա­նի հունի­սի 21‑ի արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ ՀՅԴ — Քոչարյան դաշինքը խորա­պես ցնցում է կուսակցության շարքե­րը։ Բայց քանի որ ՀՅԴ Գերա­գույն մարմինն առաջնագծում է, համա­ձայնա­գի­րը վավե­րացվում է Բյուրո­յի կողմից, ինչից օգտվում է «Կարսի» «պատմա­կան հոսանքը», որն իր հերթին մեծացնում է իր կուսակցա­կան կազմը Ատլանտյան օվկիա­նո­սից այն կողմ:

Այսպի­սով, հավա­սա­րակշռություն և հանգստություն փնտրե­լով՝ Բյուրոն 2021 թվա­կա­նին հանձնա­րա­րում է Կալիֆոռնիա­յի երկու ներկա­յա­ցուցիչնե­րից մեկին՝ Վիգեն Յակուբյա­նին, միջնորդություն անել։ Կարմեն Օհանյա­նի և նրա հարա­զատնե­րի հետ մի քանի հանդի­պումնե­րից հետո նրան հաջողվում է փոխզիջման հասնել («Կարսի» նկատմամբ բոլոր կարգա­պա­հա­կան միջոցնե­րի վերա­ցում, Շրջա­նա­յին Ժողո­վի  կազմա­կերպում, կենտրո­նա­կան կոմի­տեի ընտրված կազմի հարգում, դատա­վա­րություննե­րի ավարտ և «Կարսի» վերա­կանգնում): Այս պայմա­նա­վորվա­ծությունից գոհ՝ Վիգեն Յակուբյա­նը շտա­պում է ուրախ լուրը հայտնել Երև­ա­նում իր ղեկա­վա­րությա­նը։ Եվ չնա­յած Բյուրո­յի որոշ անդամնե­րի աջակցությա­նը, շատ վրդովված լինե­լով այս ճգնա­ժա­մից, որ պետք է արագ դադա­րեցվեր, նա «կտրա­կան ոչ» է ստա­նում Բյուրո­յի մեծա­մասնությունից: Նոր ճգնա­ժամ է սկսվում։ Վիգեն Յակուբյա­նը վայր է նետում ձեռնո­ցը և հրա­ժա­րա­կան տալիս Բյուրո­յից՝ հիասթափված այս ձախո­ղումից, որի համար որևէ այլ ակնհայտ պատճառ չկա, քան Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի գոռո­զությունը, ով ցանկա­նում է իր օրենքը պարտադրել որպես նոր Հերթա­պահ՝ ենթարկվե­լով անկանխա­տե­սե­լի Հրանտի ճնշմա­նը։ Հրա­ժա­րա­կան տա՞լ Բյուրո­յի անդա­մի իր պաշտո­նից։ Այո, և դա շատ հազվա­դեպ է ՀՅԴ‑ի պատմության մեջ: Իսկա­պես, պետք է վերա­դառնանք 1905–1907 թվա­կաննե­րին, որպեսզի արձա­նագրենք Բյուրո­յի անդա­մի առա­ջին հրա­ժա­րա­կա­նը։ Խոսքը Ժան-Լորիս Մելի­քո­վի՝ ՀՅԴ հիմնադրի և Քրիստա­փո­րի մտե­րիմ ընկե­րոջ մասին է, ով 1905-ին հեռա­ցավ Արևմտյան Բյուրո­յից իր առաջնորդի մահից հետո, որը ձևա­կերպվեց նամա­կով 1907 թվա­կա­նին IV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ՝ ի նշան բողո­քի ՀՅԴ «սոցիա­լիստա­կան՝ ընկերվա­րա­կան» շրջա­դարձի, որը տեղի ունե­ցավ կարծես հանպատրաստից (տե՛ս Առա­ջին Մասը), և Բյուրո­յի արևմտյան թևի երեք ընկերնե­րի (Ավե­տիս Ահա­րոնյան, Միքա­յել Վարանդյան և Ակնունի) «անճա­րա­կության» դեմ: Շահան Նաթա­լիի դեպքը փոքր-ինչ այլ է. տեղե­կա­նա­լով, որ Ռուբե­նի կողմից գաղտնի ղեկա­վարվող Բյուրո­յի իր ընկերնե­րը պատրաստվում են իրեն արտաքսել, Նեմե­սի­սի հերո­սը հրա­ժա­րա­կան տվեց իր պաշտո­նից 1929 թվա­կա­նի XI-րդ Ընդհա­նուր Ժողո­վից առաջ: Ուստի սա նուրբ պահ է։ Բայց դաշնակցա­կան օրենքն իր պատճառներն ունի, որ բանա­կա­նությա­նը հասու չէ։ Բյուրո­յից հրա­ժա­րա­կան տալ չի կարե­լի։ Իսկ հրա­ժա­րա­կան տվող Վիգեն Յակուբյա­նի մասին նորից կլսենք միայն XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վի ժամա­նակ, Դիլի­ջա­նում, 2022 թվա­կա­նի հունվա­րին, երբ պատգա­մա­վորնե­րը նրա նկատմամբ պատժիչ միջոց կկի­րա­ռեն (մեկ տարով գործունեության կասե­ցում՝ հրա­ժա­րա­կա­նի օրվա­նից սկսած), ինչը հավա­սա­րա­զոր է Յակուբյա­նի գործի ծածուկ փակմա­նը:

Բայց եթե Յակուբյա­նի գործը փակված է, Բյուրո­յի զայրույթը շարունա­կում է տեղալ Կալիֆոռնիա­յի վրա, որտեղ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը կանո­նա­վոր կերպով զտումներ է անցկացնում, որոնք իրեն ներկա­յացնում է իր «խամա­ճի­կա­յին կենտրո­նա­կան կոմի­տեն»: Վտարվածնե­րի ցանկը մեծա­նում է, և ՀՅԴ ղեկա­վա­րության նպա­տակն է այնպես անել, որ «պատմա­կան հոսանքը» կորցնի ինքնա­տի­րա­պե­տումը։ Սակայն վերջինս լռում է, հրա­պա­րա­կայնո­րեն չի արձա­գանքում սադրանքնե­րին և հավա­տարմո­րեն հարգում է կանո­նադրությունը, ընդ որում Մոնտե­բե­լո­յի կոչը միայն նրա հազվա­դեպ պաշտո­նա­կան դրսև­ո­րումնե­րից մեկն էր։ Խոստո­վա­նենք, որ «պատմա­կան հոսանքի» ղեկա­վարնե­րը զգույշ են հաղորդակցման մեջ, իրենց հեռու են պահում փաշինյա­նա­կան նոր ռեժի­մից, որպեսզի չենթարկվեն ՀՅԴ ղեկա­վա­րության հարձա­կումնե­րին։ Նրանք այնքան ոչ եռանդուն են թվում, որ որոշ կողմնա­կիցներ արտա­սահմա­նում, Հայաստա­նում, Լիբա­նա­նում կամ Եվրո­պա­յում սկսում են անհամբե­րություն հանդես բերել՝ տարա­կուսե­լով, թե ո՞րն էր այս ըմբոստության իմաստը․ ինչու՞ ժամա­նակ շահել, եթե ոչինչ չի ձեռնարկվե­լու։ Ժամա­նա­կի ընթացքում արդյո՞ք պառակտումը շահե­կան չէ Բյուրո­յին համար: Փաստո­րեն, ՀՅԴ‑ն կարող է ներկա­յացնել այս այլա­խո­հությունը՝ որպես Դաշնակցության իրա­դարձություննե­րով լի պատմության նոր դասա­կան փորձություն, նա ի վիճա­կի չէ հասկա­նալ, որ վերջինս ավե­լի խորն է, քան նոր պառակտումը: Ավե­լի շուտ դա դաշնակցա­կան էկո­հա­մա­կարգի ամբողջա­կան և տևա­կան վերա­փոխման սկիզբն է։ Մի տեսակ հիմնա­վոր վերա­նո­րո­գում, որը կատարվել է լավա­գույն կազմա­կերպված կուսակցա­կան ճյուղե­րից մեկի կողմից, անշուշտ Հայաստա­նից հեռու, բայց հզոր և ուժեղ հասա­րա­կության անսա­սան աջակցությամբ, որը ցանկա­նում է վերա­կանգնել վերահսկո­ղությունը ՀՅԴ‑ի նկատմամբ: Այս կալիֆոռնիա­կան կուսակցա­կան միա­վո­րումը գիտակցում է, որ հիշյալ խռո­վությա­նը՝ ներքև­ից աճող ներքին հեղա­փո­խության հետ մեկտեղ, վիճակված է հաղթե­լու ամբողջ Դաշնակցությա­նը։ Ավե­լին, փոքրիկ ցնցումներ արդեն իսկ առա­ջա­նում են Լիբա­նա­նում, Հունաստա­նում, Ֆրանսիա­յում և ԱՄՆ-ում, որտեղ «Շիրակյան» միա­վո­րումը Կալիֆոռնիա­յի «երկրա­շարժի» էպի­կենտրո­նին ամե­նա­մոտ գտնվող օղակն է։ Բյուրոն ամեն ինչ անում է Հայաստա­նի իր հիվանդ կենտրո­նում ներքին ճգնա­ժա­մը ճնշե­լու համար, սակայն հարկադրա­կան միջոցնե­րով կամ սոցցանցե­րի մշտա­դի­տարկմամբ հնա­րա­վոր չէ կանգնեցնել այս թեժ ալի­քը, քանզի կալիֆոռնիա­կան արև­այրուքը, որ նա ստա­ցել է ամբողջ դեմքին, տարածվում է ողջ մարմնի վրա։ Եվ որքան պարտադրանքը սաստկա­նում է, այնքան ճգնա­ժամն ավե­լի է խորա­նում ու տարածվում։ Առա­վե­լա­պաշտնե­րը՝ ժամա­նա­կի դժո­խա­յին ռիթմին կառչած, ընկել են իրենց իսկ լարած թակարդը․ երբ պատժում են, սաստկացնում են ճգնա­ժա­մը, իսկ երբ հանդարտացնում են իրա­վի­ճա­կը, վերահսկո­ղությունն են կորցնում:

Սա այն դասն է, որ քաղել են «Կարսի պատմա­կան հոսանքի» ղեկա­վարնե­րը։ Որովհետև համբե­րա­տար, սառնասրտությամբ և պատասխա­նատվության զգա­ցումով սպա­սում են, թե ինչ է լինե­լու հետո, և մասնա­վո­րա­պես՝ 2022 թվա­կա­նի փետրվա­րի 28-ից մարտի 8‑ը նախա­տեսված XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վին Դիլի­ջա­նում՝ պատե­րազմում պարտությունից թուլա­ցած և 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28-ից հետո՝ գրե­թե երկու տարի տևած ճգնա­ժա­մից  ուժասպառ Հայաստա­նում: Բայց մինչ պատգա­մա­վորնե­րը պատրաստվում են մասնակցել այս նոր Ընդհա­նուր Ժողո­վին, «պաշտո­նա­կան հոսանքը» հայտա­րա­րում է, որ Տարոն Տեր-Խաչա­տուրյա­նի և Հովիկ Սալի­բա­յի գլխա­վո­րած պատվի­րա­կությունը կգնա այնտեղ, մինչդեռ այն հեռու է Դիլի­ջան գնա­լու համար ՀՅԴ բոլոր կանո­նադրա­կան չափա­նիշնե­րը հարգե­լուց: Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նի համար կարև­որ չէ, որ բացառվում է առանց «Կարսի» մասնակցության Ընդհա­նուր Ժողով կազմա­կերպել։ Սակայն դա կլի­նի արհեստա­կա­նո­րեն վերա­փոխված «Կարս», որի նպա­տա­կը ներդաշնակ կերպա­րով հանդես գալն ու հիշա­տակված «ներքին հեղա­փո­խությունը» րոպեա­կան բռնկման կրակ ներկա­յացնելն է: Միայն թե րոպեա­կան բռնկվող կրա­կը շատ շուտ խարույկի է վերածվում։

Մի խարույկ, որը  բռնկվել է, եթե ոչ 1905 թվա­կա­նին (տե՛ս Առա­ջին մասը), ապա առնվազն 1991-ին Հայաստա­նի անկա­խության վերա­կանգնմամբ: Իսկա­պես, Կալիֆոռնիա­յի և Բյուրո­յի միջև ծավալվող եղբայրասպան մենա­մարտը կապված է մի շարք հարցադրումնե­րի հետ. ո՞րն է առաջնա­յի­նը՝ «անկախ Հայաստա՞նը», թե՞ «միացյալ Հայաստա­նը», ժողովրդավարությու՞նը, թե՞ բռնա­պե­տությունը, ինքնիշխա­նության ազգա­յին ռազմավարությու՞նը, թե՞ ռուսա­մետ ռազմա­վա­րությունը, ազգա­յին պետությու՞նը, թե՞ Ռուսա­կան կայսրությունից կախյալ պետությունը, համաշխարհա­յին առա­քե­լությամբ Դաշնակցությու՞նը, թե՞ կովկասյան կողմնո­րոշմամբ Դաշնակցությունը: Այս օբյեկտիվ հարցումնե­րին, որոնք հայդա­տա­կա­նության և նրա սահմաննե­րի հետ ուղիղ աղերսներ ունեն, ավե­լա­նում են ներքին ծագում ունե­ցող հարցադրումնե­րը․ արդյո՞ք ՀՅԴ «ռազմա­կան» թևը բաժանվել է երկու մասի, արդյո՞ք ներդաշնակցա­կան վերո­հիշյալ վեճն իրա­կա­նում միայն կովկասյան ներշնչմամբ հայկա­կան մշա­կույթի և սիրիա-լիբա­նանյան ներշնչմամբ հայկա­կան մշա­կույթի միջև ինքնության բախման մի տարբե­րակ չէ՝ Արև­ելյան Հայաստա­նի և արևմտա­հա­յության հին երկընտրանքի վերա­փոխված դրսև­ո­րումը: Արդյո՞ք դա նաև սկզբունքա­յին վեճ չէ ապա­կենտրո­նացման (Կարս) և գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մետ իշխա­նության (Բյուրո) պաշտպաննե­րի միջև։ Կամ թեկուզ՝ վեճ Դաշնակցության և Կուսակցության միջև, այլ կերպ ասած՝ վեճ Դաշնության գաղա­փա­րի և Կուսակցության գաղա­փա­րի միջև։ Այս հարցերն են հուզում 2020 թվա­կա­նի դեկտեմբե­րի 28‑ի ցնցումն ապրած ակա­նա­տեսնե­րին: Բայց մինչ ազգա­յին միա­վո­րումնե­րի պատվի­րա­կություննե­րը հաղթա­հա­րում են համա­ճա­րա­կը, դիմակներն են գցում փողոցնե­րում և մեկ առ մեկ բռնում Դիլի­ջա­նի ճանա­պարհը՝ մասնակցե­լու XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վին, ուր Հրանտ Մարգարյա­նը հրա­պա­րա­կայնո­րեն իր հանդի­սա­վոր վերա­դարձն է տոնում ազգա­յին հարթա­կում և պատրաստվում մասնակցել «Կարսի» բարդ իրա­վի­ճա­կի մասին բանա­վե­ճե­րին, որոնց հիմքում իշխա­նության հասնե­լու նպա­տակներն են…

ՀՅԴ‑ի XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VII)
Ինչու՞ ավե­լի շատ հարձակվել ՀՅԴ‑ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերա­դարձնել կուսակցա­կան շարքե­րին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (I)
Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (II)
Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (III)
Մարուխյա­նա­կան և հետմա­րուխյա­նա­կան տասնամյակնե­րը (1981–1998) (IV)
ՀՅԴ‑ն Հայաստանու՞մ․ օճա­ռի պղպջակ (1998–2019) (V)

Առնչվող Հոդվածներ