15.3 C
Yerevan

Ռուսնե­րը Կեղտոտ Են Խաղում

Ադրբե­ջանցի­նե­րը փորձում են իրենց գործո­ղություննե­րին ռազմա­կան երանգ հաղորդել, բայց, նրանք պատրաստ չեն պատե­րազմի։ Ռուսնե­րի վիճա­կը ևս շատ ծանր է այստեղ ևս պատե­րազմ սկսե­լու համար, Հայաստա­նը ևս պատե­րազմի պատրաստ չէ։ Արևմուտքը նույնպես ցանկա­նում է խուսա­փել դեպքե­րի զինված բնույթի տրա­մա­բա­նությունից։

Կայծ Մինասյան

1inAM‑ի հյուրն է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Լաչի­նի միջանցքի փակմա­նը և փորձ արվել հասկա­նա­լու դրդա­պատճառնե­րը։

Ինչպես հայտնի է ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել էր, որ ռուս խաղա­ղա­պահնե­րը շարունա­կում են դիտորդի կարգա­վի­ճա­կում մնալ, մինչդեռ անհրա­ժեշտ է գործուն միջամտություն, իսկ ռուսներն էլ պատասխա­նել էին, որ նման հայտա­րա­րություննե­րը չեն նպաստում իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծմա­նը։ Հասկա­նա­լի է, որ Լաչի­նի միջանցքի փակումը ոչ միայն հումա­նի­տար հարց է, այլև քաղա­քա­կան բնույթի խնդիր։ 

Կայծ Մինասյա­նը նշեց, որ խնդիրն իսկա­պես ունի նաև քաղա­քա­կան մաս, ընդ որում առա­ջին հերթին քաղա­քա­կան և նոր միայն մնա­ցա­ծը։ Լաչի­նի միջանցքի փակումը մի շարք պատճառներ ունի։ Դրանցից մեկն իհարկե ադրբե­ջանցի­նե­րի ցանկա­ցած Զանգե­զուրի միջանցքն է։ Այն, ինչ ըստ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրի, պիտի լինի ավտո­ճա­նա­պարհ, Բաքուն փորձում է վերա­ծել լիա­կա­տար միջանցքի։ Քանի որ չի ստացվում Հայաստա­նի տարածքով ունե­նալ միջանցք, Բաքուն բազմիցս փորձել է հավա­սա­րեցնել Լաչի­նի միջանցքի  կարգա­վի­ճա­կի հետ և ստացվել է մի իրա­վի­ճակ, որ Բաքուն ցույց է տալիս, որ եթե դուք չտաք միջանցք, ես կփա­կեմ Լաչի­նը։

Ընդ որում աբսուրդա­յին վիճակ է այն առումով, որ ո՛չ ադրբե­ջանցի­նե­րը, ո՛չ ռուսնե­րը չեն ցանկա­նում իրենց վրա պատասխա­նատվություն վերցնել միջանցքի փակման առումով։ 

Կայծ Մինասյա­նը շեշտեց, որ այսօր սեղա­նին երկու տարբե­րակ կա՝ արևմտյան և ռուսա­կան և ռուսնե­րը ամեն ինչ անում են արևմտյան տարբե­րա­կը չեզո­քացնե­լու և ռուսա­կանն առաջ մղե­լու համար։ Ռուսաստա­նը շատ կեղտոտ է խաղում ադրբե­ջանցի­նե­րին օգտա­գործե­լով հայե­րի դեմ և հայե­րին՝ ադրբե­ջանցի­նե­րի։ Տրա­մա­բա­նությունը հուշում է, որ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով Ադրբե­ջա­նին հատկացվե­լիք ավտո­ճա­նա­պարհը պիտի հսկվի այն պետության կողմից, որի տարածքով այն անցնում է՝ այսինքն Հայաստա­նի։ Այդ բանը ռուսնե­րի սրտով չէ, որոնք ցանկա­նում են իրենք վերահսկել բոլոր ճանա­պարհնե­րը։

Ինչպես նկա­տեց Կայծ Մինասյա­նը, Հայաստանն ամեն ինչ պիտի անի Արցա­խի հարցը միջազգայնացնե­լու համար՝ լինի աղմուկով, դիվա­նա­գի­տա­կան գործընթացնե­րով։ Եվ այդ հարցում պետք  է լինել շատ ակտիվ և ավե­լի հստակ կողմնո­րոշված։ Ադրբե­ջանցի­նե­րը փորձում են իրենց գործո­ղություննե­րին ռազմա­կան երանգ հաղորդել, բայց, նրանք պատրաստ չեն պատե­րազմի։ Ռուսնե­րի վիճա­կը ևս շատ ծանր է այստեղ ևս պատե­րազմ սկսե­լու համար, Հայաստա­նը ևս պատե­րազմի պատրաստ չէ։ Արևմուտքը նույնպես ցանկա­նում է խուսա­փել դեպքե­րի զինված բնույթի տրա­մա­բա­նությունից։

Ինչպես վկա­յում է 2005թ․ ՄԱԿ-ում ընդունված Պատասխա­նատվությունն ապա­հո­վե­լու համար կոնվենցիա­յի տրա­մա­բա­նությունը, եթե տարա­ծաշրջա­նում դերա­կա­տարնե­րը ի վիճա­կի չեն լիա­կա­տար վերահսկե­լու դրությունը, ապա այդ կոնվենցիան իրա­վունք է տալիս միջամտե­լու և իրա­վի­ճա­կը փոխե­լու շտկե­լու։ Ցավոք սրտի մինչև հիմա ոչ մի դիվա­նա­գի­տա­կան հայտա­րա­րությւոն չի արվել մեր կողմից մինչդեռ մենք կարող ենք օգտա­գործել այդ փաստա­թուղթը, ինչը շատ անհրա­ժեշտ է այսօր։ Փակ հանդի­պումնե­րում գուցե և խոսվում է դրա մասին, բայց լայն ու բաց տեքստով դեռևս չի շրջա­նառվում։

Եթե արևմուտքը կարո­ղա­նա ազդել Ադրբե­ջա­նի վրա և նրան ստի­պի չկրա­կել, ագրե­սիա չցուցա­բե­րել, դա ինքստինքյան նվա­զեցնում է Ռուսաստա­նի դերը տարա­ծաշրջա­նում։ Ռուսնե­րը գնա­լով ավե­լի ու ավե­լի քիչ վերահսկո­ղություն ունեն և դա լավ են հասկա­նում, ինչն էլ ուղեկցվում է նրանց կողմից հերթա­կան սադրանքը հովա­նա­վո­րե­լու առումով։

Ամբողջա­կան հարցազրույցը կարող եք դիտել՝

Առնչվող Հոդվածներ