14.9 C
Yerevan

Երկու Քարի Արանքում

Այո չեն կարո­ղա­նում, որովհետև մենք մեզ չենք կարևորում,չենք տեսնում,չենք հասկա­նում մեր առավելությունները,մեր զինվո­րին թանկ չենք համարում,նրա կացա­րա­նը չենք կահա­վո­րում այնպես, ինչպես մեր կաբի­նետներն ու տնե­րը կկա­հա­վո­րենք։

Հրանտ Վարդանյան

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿԱՌՈՒՑԻ

Նայեք ձեր (գործընկե­րոջ) բանակին՝կտեսնեք,որ աշխարհի ամե­նա­մարդատյաց բանա­կի մոդել եք ընտրել։Զինվորին վերա­բերվե­լու ձևը նույնն է։
Երեկ պահա­ծո­յի դատարկ տուփն էր պաշտպա­նը զինվորի,այսօր՝ ավղա­նա­կան տափաստա­նի, հողից սարքած խրճի­թը։
Ըստ իս, երե­սուն տարի ‚մեր հասարակության,մեր ազգի լավա­գույն տղերքը՝ սահմա­նին կանգնածներն են եղել,ովքեր իրենց կյանքի գնով պատրաստ են սահմա­նը պահել,պաշտպանել վտանգներից,բայց մեր հասա­րա­կության մեջ՝ լավ տղու անուն հանել էին, շատ անգամ 100% (չաթլախնե­րը) ճաք տվածները,խեղվածները,այսօր էլ շարունա­կում ենք նույնը։
Մեր նման վտանգնե­րով շրջա­պատված աշխարհա­մա­սում՝ ամեն, որձ զինվո­րի համար պիտի դողանք,ինչը ցավոք այդպես չի։Մեր պետության գլխին կանգնածները,գեներալները՝ նույն հասա­րա­կության խտացված հայե­լի­ներն են։ Երե­սուն տարի նույնն է՝ մեր նայե­լու անկյունը չի փոխվում։
Բոլո­րիս վերա­բերմունքը պիտի փոխվի՝մենք դեռ չենք հասկանում,չենք ցանկանում,չենք գիտակցել մեր ոչ մի նպատակը։Մենք մեր ապա­գան պրոկցիա չենք անում,չենք տեսնում,անգամ վախե­նում ենք նայել դրան։Մենք չենք կարո­ղա­նում ‚որո­շել թե ինչն է մեզ համար թանկը,ինչը ընդունելի,ինչը հասկանալի,իսկ ինչը ոչ՝ առվի ջրի նման գնում ենք,ուր ճամփեն կտա­նի։
Անկա­խա­ցանք կախյալ մնալով,դեռ ավե­լին՝ շատ անգամներ ստրկանալով,համընդհանուր ազգա­յին որո­շո­մա­նը հակառակ,արևմտյան համա­գործակցությունից հրա­ժարվե­լով։
Մենք հին ու նորի բայղուշա­կան ‚ներքին պատե­րազմի մեջ՝դեռ իրար ենք ուտում։
Շատե­րի սիրված (ռեալ պոլիտիկ)-ի տակ՝ այսօր արդեն երկու ընտրություն չունենք,որ այսքան իրար գզեք։ՌԴ կայսրության ճակա­տա­գի­րը՝ ուժեղ քամուց,օդում պտտվող տոպրա­կի է նման,որի հետև­ից գնա­լը մազո­խիզմ է,ինքնասպանությանը հավա­սար ակտ,անհեռանկար անճա­շա­կություն։
Հարա­վում իրանն է,հյուսիսում Վրաստա­նը ‚ովքեր իրենց որո­շա­կի ընտրությունն ունեն,իսկ մեր որո­շումը տարածաշրջանում,այսօր որո­շիչ ձայնն ունի,մեզանից է կախվել ‚ոչ թե միայն մեր ճակատագիրը,այլ ամբողջ տարածաշրջանի։Մեր հանդեպ թշնա­մա­ցի երկու պետությա­նը ջանա­սի­րա­բար միա­ցած է նաև սուտ բարեկամը,սա արդեն վերջին հիմարն է տեսնում,անզեն աչքե­րով։
Մենք ցանկություն ունե՞նք և չե՞նք կարո­ղա­նում ի օգուտ ապա­գա­յի ‚որո­շում կայացնել, թանկ գնա­հա­տենք մեր ազատ ապրե­լու որո­շումը և այն ներկա­յացնել աշխարհին։
Այո չեն կարո­ղա­նում, որովհետև մենք մեզ չենք կարևորում,չենք տեսնում,չենք հասկա­նում մեր առավելությունները,մեր զինվո­րին թանկ չենք համարում,նրա կացա­րա­նը չենք կահա­վո­րում այնպես, ինչպես մեր կաբի­նետներն ու տնե­րը կկա­հա­վո­րենք։ Փոխա­րե­նը զբաղված ենք՝ առա­վո­տից իրի­կուն, ամեն առիթ բաց չթողնե­լով իրար անիծելու,թաղելու,սատկացնելու մասսա­յա­կան օրգիա­յին նայելով,լսելով,մասնակցելով։
Համ-համը մտքի ճկունությունից չի,սա անդե­մի պահվածք է,ով իր թուլությա­նը խելք է ասում։
Մենք կամ այնքան հզոր ներքին պիտի ունենաինք,որ կարո­ղա­նաինք այդ երկուսին, մեզա­նով մեր մեջ հանդարտացնել և հանդարտվել,կամ որո­շումը մեկն է մնում,որից չպի­տի վախե­նալ։
Ոչ միայն բանա­կը՝ ֆունդա­մենտալ է պետք փոխել ամեն բան,բայց դրա համար մեր վերաբերմունքը,մեր ցանկությունը,մեր տեսնե­լու անկյունը պիտի փոխվի։

Գրա­ռումը՝ Հրանտ Վարդանյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ