25 C
Yerevan

Նահանջ Առանց Երգի (Մաս երկրորդ) Արտա­վազդ- Առասպե­լա­կան Հերոս Թե Չարիք

Արտա­վազդը մտա­հոգված էր կառա­վարման հարցով, նա դեմ էր գնում վատնման ավանդույթին, նա չէր ցանկա­նում շարունա­կել չարդա­րացված ու պաթո­սա­յին կորուստնե­րը ու գուցե անիծվեց հենց այդ պատճա­ռով: Արտա­վազդին մերժեց համա­կարգը, նրան խանգա­րեց համա­կարգը: Արտա­վազդին դիվա­կա­նացրին և փակե­ցին Մասի­սի վիհե­րից մեկում:

Արա­յիկ Մկրտումյան



Շարունա­կե­լով հայոց առասպե­լա­բա­նության խորքե­րում փնտրտուքնե­րը, մենք հանդի­պում ենք ևս մի կերպա­րի, ում հետ կապված պատմությունը ևս շատ ցավա­լի, իսկ որոշ դեպքե­րում նաև շատ անարդար է: Մի կողմից մեր առջև կանգնում է պետա­կա­նա­մետ կերպա­րը, ով իրոք տառա­պում է իրեն շրջա­պա­տող իռա­ցիո­նա­լության պատճա­ռով, մյուս կողմից մեզ փորձում են հավա­տացնել, որ այդ մարդն իրա­կա­նում դև էր: Խոսքը գնում է Մեծ Հայքի արքա Արտա­վազդ 1‑ի մասին: Այն նույն Արտա­վազդի, ում մենք անիծված ենք համա­րում և որին մինչև հիմա շղթա­յած պահում են Մասի­սի վիհե­րից մեկում: Եկեք հասկա­նանք, թե ինչով է մեղանչել Արտա­վազդը հայ ժողովրդի առաջ, որ նրա մասին լեգենդ է հյուսվել, որում նա չարիք է ներկա­յացված ու անվերջ պատիժ է կրում: Արտա­վազդ 1‑ին արքա­յի իրա­կան գործունեության մասին մեզ բավա­կան քիչ տեղե­կություններ են հայտնի, իսկ ահա նրա կերպա­րի շուրջը ստեղծված առասպելնե­րը այնքան մանրակրկիտ են, որ նույնիսկ բնա­վո­րության գծեր են շոշա­փում: Եվ ահա, ըստ հին հայկա­կան ավանդազրույցնե­րի, Արտա­վազդ արքա­յին դեռևս մանուկ ժամա­նակ վհուկնե­րը գողա­ցել էին օրո­րո­ցից և տեղում դև դրել: Արտա­վազդի մասին խատմություննե­րը հիշա­տա­կում են որպես շատ չար, դաժան և ժլատ մարդու: Իսկ երբ մահա­նում է նրա հայրը՝ Արտա­շես 1‑ին արքան, ըստ առասպե­լա­պա­տումնե­րի, բազմա­թիվ մարդիկ ինքնասպան են լինում, քանի որ իրենց կյանքը չեն պատկե­րացնում առանց արքա­յի և չեն ուզում ապրել նրա­նից հետո: Արտա­վազդը, նայե­լով այդ ամե­նին դժգո­հում է, ասե­լով. «Մինչ դու գնա­ցիր և երկրի կեսը հետդ տարար: Ես այս ավե­րակնե­րի վրա ինչպե՞ս թագա­վո­րեմ»: Մեռնող Արտա­շես արքան այդ բողո­քը համա­րում է նախանձի դրսև­ո­րում իր փառքի նկատմամբ և անի­ծում է նրան, որ երբ Արտա­վազդը որսի գնա Մասիս լեռան մոտա­կայքում, թող քաջքե­րը բռնեն նրան, տանեն մութ վիհում փակեն, թող նա այդտեղ մնա և այլևս երբեք դուրս չգա այդտե­ղից ու լույս չտեսնի: Անեծքը կատարվում է, Արտա­վազդին քաջքե­րը բռնում են և նրան շղթա­յում: Արտա­վազդը երկու շուն ունի, որոնք կրծում և թուլացնում են նրա շղթա­նե­րը, բայց դարբիննե­րը կրկին նորո­գում են նրա շղթա­նե­րը: Եվ այդ ավանդությունն այնքան խորն է արմա­տա­վորվել, որ նույնիսկ մինչև վերջերս, իսկ գուցե և հիմա, դարբիննե­րը ամեն շաբաթ մուրճը զարկում են զնդա­նին՝ հավա­տա­լով, որ նորո­գում են Արտա­վազդի շղթա­նե­րը:

Առա­ջին հայացքից բավա­կան տարօ­րի­նակ իրա­վի­ճակ է: Հատկա­պես մեր օրե­րի տեսանկյունից եթե նայենք, Արտա­շես արքան, որը պատմության մեջ հայտնի է որպես երկի­րը շենացնող, հողե­րը միա­վո­րող արքա, այսինքն երկրի մասին հոգ տանող, չգի­տես ինչու անի­ծում է իր որդուն առանց որևէ լուրջ պատճա­ռի: Արտա­շես արքան պատմության մեջ հայտնի է իր սահմա­նա­քա­րե­րով, որոնք կարգա­վո­րում և կանո­նա­վո­րում են ազնվա­կաննե­րի և գյուղա­ցի­նե­րի մեջ հողա­յին սահմաննե­րը: Այդ դեպքում էլ ավե­լի անհասկա­նա­լի է, թե նման խորա­թա­փանց բարե­նո­րո­գի­չը ինչպես կարող էր նման նեղմիտ պահվածք ցուցա­բե­րել ու անի­ծել որդուն: 

Բայց եկեք չմո­ռա­նանք, որ հիմա  խոսքը գնում է առասպե­լի մասին, այսինքն այդ ամե­նը կարող ենք վստա­հա­բար հորինվածք համա­րել: Այստեղղ խնդիրն այն է, թե ինչու է ժողո­վուրդն իր արքա­յի մասին նման առասպել հորի­նել:

Խնդիրն էլ ավե­լի է բարդա­նում Արտա­վազդի անեծքի պահով: Ինչո՞ւ է Արտա­վազդը նման անեծքի արժա­նա­նում; Ինչո՞ւ է այդ անեծքը լրիվ նորմալ ընկալվում ժողովրդի կողմից: Ստացվում է, որ ժողո­վուրդն իր առասպե­լում անգամ անեծքի արժա­նացնում, շղթա­նե­րի արժա­նացնում նրան, ով հենց ժողովրդի համար էր մտա­հոգվում:

Հայ հայտնի գրող Վարդգես Պետրոսյանն իր «Հայկա­կան էսքիզնե­րում» այդ մասին խոսե­լիս դիմում է Արտա­վազդին՝ ասե­լով. «Խե՛նթ, ինչի՞դ էր պետք: Չբո­ղո­քեիր, թողնեիր, որ հայրդ տանի իր հետ երկրի կեսը, տրո­րեիր ամբոխ-գորգը, երկրի մյուս կեսն էլ դու տանեիր հետդ; Ու կգտնվեր մի կիսա­կույր և կիսախև երգիչ, ով կփա­ռա­բա­ներ քեզ»:

Ինչ խոսք, Արտա­վազդի մասին այս առասպե­լը խիստ տարօ­րի­նակ է: Անիծվում է նա, ով չէր ցանկա­նում, որ նման անի­մաստ զոհա­բե­րություններ լինեն: Այսինքն Արտա­վազդը մարդ էր, ով արքա­յա­կան ամբարտա­վա­նությունից այն կողմ տեսնում էր ու հասկա­նում, որ նման քանա­կի ռեսուրս կորցնել և այդպես անի­մաստ՝ աղետ է: Այսինքն Արտա­վազդը մտա­հոգված էր կառա­վարման հարցով, նա դեմ էր գնում վատնման ավանդույթին, նա չէր ցանկա­նում շարունա­կել չարդա­րացված ու պաթո­սա­յին կորուստնե­րը ու գուցե անիծվեց հենց այդ պատճա­ռով: Արտա­վազդին մերժեց համա­կարգը, նրան խանգա­րեց համա­կարգը: Արտա­վազդին դիվա­կա­նացրին և փակե­ցին Մասի­սի վիհե­րից մեկում: 

Ընդհանրա­պես հայ առասպե­լա­բա­նության մեջ ընդգծված է իռա­ցիո­նալ վերա­բերմունքն իր հերոսնե­րի նկատմամբ: Ինչպես, որ Փոքր Մհերն է հրա­ժարվում համա­կարգից, համա­կարգը նրան չի ընդունում և նա ստիպված է մեկուսա­նալ, այնպես էլ Արտա­վազդը: Նա չի սպանվում, նա դատա­պարտվում է հավերժ բանտարկության, իսկ այսպես ասած մարկե­տինգը նրան այնպես է սևացնում, որ նույնիսկ երկու հազար տարի անց էլ Արտա­վազդին դպրոցնե­րում ներկա­յացնում են որպես չար, նախանձ դև: 

Իսկ եթե հաշվի առնենք, որ Արտա­վազդի լեգենդը ավե­լի շուտ է վերջնա­կան ձևա­կերպում ստա­ցել, քան Փոքր Մհե­րի­նը, ապա կարող ենք ենթադրել, որ Արտա­վազդին համա­կարգը կանգնեցնում է ու դատա­պարտում, իսկ Փոքր Մհե­րին համա­կարգը մերժում է ու ստի­պում մեկուսա­նալ: Իսկ եթե Արտա­վազդին չանի­ծեին, այսինքն համա­կարգն ընդուներ սթափ քննա­դա­տությունն ու փոխեր իր կեցվածքը, ապա, շատ հավա­նա­կան է, որ Փոքր Մհե­րը ստիպված չէր լինի փակվել քարում, որովհետև հողը թուլա­ցել է: Սկզբունքո­րեն Արտա­վազդը և Փոքր Մհե­րը համա­կարգա­յին մտա­ծո­ղության սկզբունքա­յին զոհերն են:

Մատրից ֆիլմում կերպարնե­րից մեկը մյուսին ասում է, որ երբ Մատրի­ցում, այսինքն իրա­կա­նության իմի­տա­ցիա ստեղծող համա­կարգում որևէ մեկը սկսում է պայքա­րել կեղ իրա­կա­նության համա­կարգի դեմ, ապա համա­կարգի ստրուկ մարդիկ այդ դիմադրո­ղին ընկա­լում են որպես ՍԽԱԼ(Anomaly): Այսինքն համա­կարգը միևնույն է պայքա­րե­լու է քո դեմ, նույնիսկ եթե դու իր ազա­տության համար ես պայքա­րում: Հատկա­պես եթե ազա­տության համար ես պայքա­րում:

Այսինքն, եթե Արտա­վազդի մասին առասպե­լը լուրջ ընդունենք, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ հայ ժողո­վուրդը առասպե­լա­կան մակարդով անգամ չի ընդունում պետա­կան լրջությունը և դատա­պարտում է բոլոր նրանց, ովքեր փորձում են որևէ կերպ դիմադրել դրան: Գուցե հենց այդ պատճա­ռով է, որ Տիգրան Մեծի մասին եվրո­պա­ցի­նե­րը 24 օպե­րա գրե­ցին, իսկ մենք նրան դիտում ենք նաև որպես հող հանձնող կերպա­րի: Եվ շատ կերպարներ կան, որոնց հանդեպ մեր պատմա-փաստա­կան ու առասպե­լա­բա­նա­կան վերա­բերմունքը խիստ միա­կողմա­նի է և հաճախ՝ անարդար:

Հիմա գանք մեր օրեր: Արկա­դի Տեր-Թադև­ոսյա­նը՝ Կոմանդո­սը, այն բացա­ռիկ ռազմա­կան գործիչնե­րից էր, ում սիրում էին բոլո­րը: Եվ բոլո­րը մեծ ցավ ու ափսո­սանք ապրե­ցին երբ նա մահա­ցավ: Բայց մեր մտքով չանցավ զանգվա­ծա­յին ինքնասպա­նություններ գործել ու կարող ենք վստահ ասել, որ Կոմանդոսն ինքը երբեք թույլ չէր տա, որ նման բան լինի: Արդյո՞ք ճիշտ կլի­նի, եթե մենք սկսենք այրել մեր տնե­րը, ինքնասպան լինել, եթե որևէ բացա­ռիկ կարև­որ դեմք հեռա­նա մեզնից, թե մենք կփորձենք արժա­նի լինել նրան ու առաջ տանել նրա գործը:

Արտա­վազդն ըստ էության մեր առա­ջին պետա­կան գործիչն էր, ով հանդես եկավ սթա­փության ու պետա­կան պահանջկո­տության կերպա­րով, դատա­պարտեց անխո­հեմ ու րոպեա­կան ազդե­ցությամբ կատարվող իրա­դարձություննե­րը և առա­ջին հերթին դատա­պարտեց իր հորը, այսինքն հեղի­նա­կությա­նը: Բայց համա­կարգը նրան չնե­րեց: Եվ այնքան ուժգին ատեց նրան, որ նույնիսկ չսպա­նեց, այլ դատա­պարտեց հավի­տե­նա­կան  բանտարկության, որ նա տանջվի, միշտ տանջվի, որովհետև եթե դուրս եկավ, ապա աշխարհը կործա­նե­լու է: Իսկ գուցե ոչ թե աշխարհն է կործա­նե­լու այլ փտած համակա՞րգը: Եվ գուցե Արտա­վազդը պիտի ազատվի ու դուրս գա, որպեսզի կարո­ղա­նա ազատվել նաև Փոքր Մհե­րը: 

Բայց նրանք կազատվեն միայն մի դեպքում: Երբ մենք ցանկա­նանք այդ: Երբ դադա­րենք անի­ծել նրանց և անեծքի փոխա­րեն աղոթք հղենք դեպի նրանց, ովքեր չեն ուզում տրո­րել մեզ, ովքեր ուզում են մենք լրջա­նանք և սթափվենք:

Բայց քանի դեռ մենք մեր ամե­նօրյա քայլե­րով ու պահվածքով ավե­լի ենք ամրացնում Արտա­վազդի շղթա­նե­րը և թուլացնում հողը Փոքր Մհե­րի համար, քանի դեռ մենք նահանջում ենք մեր էությունից, նրանք շարունա­կում են մնալ մեկուսացված, իսկ մենք՝ ավե­լի թույլ ու մասնատված:

Իսկ մինչ այդ մենք գոռում ենք բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյա­նի տողե­րը՝

Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռա­նը սալին,
Զարկեցե՛ք կռա­նը – շղթայքն ամրա­նան,
Անիծյալ արքա­յի կապանքն ամրա­նան,
Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռա­նը սալին:

Զարկեցե՛ք կըռա­նը. խորունկ քարայրից
Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ…
Ցոլա­ցավ փայլակը―արքայի աչքից
Դեպի վեր թռչում են բարկության կայծեր:

Կամի նա ելա­նել վրեժխնդիր հոգով
Յուր անվերջ տանջանքի թույնը մահա­բեր
Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, ―
Բայց ամուր են նորա ծանըր շղթա­ներ:

Մըտե­րիմ գամփռնե­րը կրծում են կապանք,
Կըրծում են անդա­դար կապանքն արքա­յի․․․
Արտավա՛զդ, վերջ չունի հոգուդ տառա­պանք,
Եվ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի:

Առնչվող Հոդվածներ