16.6 C
Yerevan

Հայաստա­նը Իրեն Է Պաշտպա­նում

Գործնա­կա­նում ՀԱՊԿ‑ը ինքն է հրա­ժարվում իր անդամ Հայաստա­նի անվտանգության հարցում լիարժեք դերա­կա­տա­րումից, ինչը անշուշտ պայմա­նա­վորված է Ադրբե­ջա­նի հետ ունե­ցած հարա­բե­րությամբ:

Հակոբ Բադալյան

Հայաստա­նը «դրսից տղա» չի բերում ռեգիոն

Լայնո­րեն գենե­րացվում է միտքը, թե համա­ձայնե­լով Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմա­նին ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կայմա­նը, Երև­ա­նը ռեգիոն է բերում Իրա­նի և Ռուսաստա­նի թշնա­մի­նե­րին, ինչը կառա­ջացնի Մոսկվա­յի ու Թեհրա­նի արդա­րա­ցի զայյրույթը և հակազդե­ցությունը: Ինչ մոտիվնե­րով է շրջա­նառվում այդ միտքը, միարժեք ասել թերևս դժվար է, որովհետև կան իհարկե թե մանի­պուլյա­տիվ նկա­տա­ռումներ, թե անկեղծ մտա­հո­գություններ: Բոլոր դեպքե­րում, իրա­վի­ճա­կի այդ գնա­հա­տա­կա­նը ոչ միայն թյուր է, զգա­լիո­րեն կտրված իրա­կա­նությունից, այլ նաև վտանգա­վոր է հենց Հայաստա­նի համար: Հայաստա­նը ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կա­յումը դիտարկել է անվտանգության մեծ մարտահրա­վերնե­րի համա­տեքստում որպես ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի ռիսկե­րը զսպե­լու մի հնա­րա­վո­րություն: Այն կաշխա­տի արդյունա­վետ, թե ոչ, ինչպի­սին կլի­նի արդյունա­վե­տությունը, սա իհարկե միարժեք պատասխան չունե­ցող հարց է, քանի որ կախված է մի շարք արտա­քին գործոննե­րի դասա­վո­րությունից:

Սակայն, Երև­ա­նը փորձում է մեկով ավե­լացնել այն հնա­րա­վո­րություննե­րը, որոնք թույլ կտան Հայաստա­նի շուրջ անվտանգության իրա­վի­ճա­կը պահել կառա­վա­րե­լի, կամ ավե­լացնել կառա­վա­րե­լիության աստի­ճա­նը, հետև­ա­բար բարձրացնել կայունության հավա­նա­կա­նությունը: Իսկ դա կարև­որ է Հայաստա­նի ներքին կարո­ղություննե­րը բարձրացնե­լու, դրա շնորհիվ նաև դիվա­նա­գի­տա­կան հնա­րո­վո­րություննե­րը մեծացնե­լու և այդ կերպ նաև Արցա­խի անվտանգության և իրա­վունքնե­րի հարցը պաշտպա­նե­լու կարո­ղությունը: Երև­ա­նը ռեգիոն չի բերում որևէ մեկին, որովհետև նրանք, ովքեր ունեն ռեգիո­նում մեծ հետաքրքրություններ, այսպես, թե այնպես արդեն իսկ այստեղ են, օրի­նակ այդ թվում և Իրա­նի ու Ռուսաստա­նի համար կարև­որ խաղա­ցող դիտվող Ադրբե­ջա­նի միջո­ցով:

Հայաստա­նի սահմա­նին ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կա­յումը որևէ կերպ ավե­լին չէ, քան Ադրբե­ջա­նում ԵՄ էներգե­տիկ ներգրավվա­ծությունը, միլիարդա­վոր դոլարնե­րի ներդրումա­յին ծրագրե­րը, որոնք, ի դեպ, անուղղա­կիո­րեն լինե­լու են նաև ռուսա­կան էներգա­կիրնե­րի ներգրա­վումով, ինչի մասին գիտեն թե ԵՄ‑ն, թե Ռուսաստա­նը: Հայաստա­նում ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կայմա­նը զուգա­հեռ ոչ միայն որևէ կերպ չի նվա­զեցնում ռեգիո­նում ՌԴ և Իրա­նի ներկա­յացվա­ծոությունը, այլ ավե­լին՝ շարունա­կում է եվրա­սիա­կան ինտեգրա­ցիոն նախագծե­րում աշխա­տանքը, նաև խոսում իր անվտանգության հարցե­րում Իրա­նի կարև­որ դերա­կա­տա­րության մասին, այդ կերպ թերևս ակնարկե­լով Իրա­նի ռեգիո­նալ դերի առնչութամբ մտա­հո­գություն արտա­հայտող արևմտյան խաղա­ցողնե­րին, որ Հայաստա­նի համար այդ դերը կարև­որ է:

ՀԱՊԿ զորա­վարժության և մոնի­տո­րինգի հանգա­մանքը մերժե­լու օրի­նա­կը առերև­ույթ կարող է վկա­յել հակա­ռա­կի մասին, սակայն, գործնա­կա­նում ՀԱՊԿ‑ը ինքն է հրա­ժարվում իր անդամ Հայաստա­նի անվտանգության հարցում լիարժեք դերա­կա­տա­րումից, ինչը անշուշտ պայմա­նա­վորված է Ադրբե­ջա­նի հետ ունե­ցած հարա­բե­րությամբ: Այդ պայմաննե­րում, չնա­յած հայտա­րա­րություննե­րին, թերևս ՀԱՊԿ անդամ բոլոր անդամնե­րի համար էլ որո­շա­կիո­րեն նախընտրե­լի է դառնում այն, որ Երև­անն էլ մերժում է մասնա­կի դերա­կա­տա­րության մեխա­նիզմը, որը չի ունե­նա­լու որևէ էֆեկտի­վություն: Եթե դա էֆեկտի­վություն ունե­նար, ապա կունե­նար զուտ միայն ռուսա­կան ներկա­յության պայմաննե­րում, ինչի ոչ էֆեկտի­վությունը դրսև­որվել է բազմիցս:

Պատճառներն էլ թերևս հայտնի են: Եվ ավե­լին, ԵՄ դիտորդնե­րի տեղա­կա­յումը պատասխա­նատվություն է դնում ԵՄ վրա՝ իրա­վի­ճա­կի կայունության համար, ինչի շահա­ռու են ոչ միայն Հայաստա­նը, այլևս նույն Ռուսաստանն ու Իրա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ