27.2 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

1991‑ը նոր խնդիրներ առաջ բերեց Սփյուռքի համար՝ դա Հայաստա­նի անկախ պետա­կա­նության կայա­ցումն էր ու հզո­րա­ցումը եւ Արցա­խի խնդրի լուծումը: Այսօր, կարծում եմ, անհրա­ժեշտ է նոր առա­քե­լության մշա­կում թե՛ Սփյուռքի եւ թե՛ Հայաստան-Արցա­խի հայության համար, նոր ժամա­նակնե­րի շնչին համա­հունչ:

Հովսեփ Խուրշուդյան

Մաս չորրորդ՝ հարցազրույց «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ

Սփյուռքի հայության բազմա­զա­նությունը մեր ազգա­յին հարստույթունն է:

  1. Հայաստա­նում գոյություն  ունե­ցող խնդիրնե­րից մեկը երբեք չդա­դա­րող արտա­գաղթն է եղել։ Ինչո՞վ կբա­ցատրեք այդ երև­ույթը։
  • Իրա­կա­նում եղել են մի քանի տարի­ներ, 2000-կաննե­րի կեսե­րին, երբ Հայաստա­նից մեկնածնե­րի եւ Հայաստան եկածնե­րի հաշվեկշի­ռը դրա­կան է եղել: Նույնը նկատվում է նաեւ 2022թ.-ի համար, սակայն այս դեպքում խոսքը նախեւա­ռաջ այլազգի ռելո­կանտնե­րի մասին է: Բայց մնա­ցած տարի­նե­րի համար, այո, իրա­վա­ցի եք, որ նման տենդենց կա: Պատճա­ռը համե­մա­տա­բար բարե­կե­ցիկ սոցիա­լա­կան իրա­վի­ճա­կի կտրուկ վատթա­րա­ցումն էր 1991թ.-ին՝ անկա­խությունից ի վեր, որը, սակայն, սկսվել էր դեռ 1988թ. երկրա­շարժից: Սակայն եթե այդ վատթա­րա­ցումը սկզբի տարի­նե­րին պայմա­նա­վորված էր օբյեկտիվ խնդիրնե­րով՝ ԽՍՀՄ փլուզում, գոյություն ունե­ցող միջպե­տա­կան տնտե­սա­կան կապե­րի խզում, Արցախյան ազա­տագրա­կան պատե­րազմ, ապա 1995–96թթ. հիա­նա­լի հնա­րա­վո­րություն էր ստեղծվել առա­ջանցիկ տնտե­սա­կան վերա­կանգնո­ղա­կան աճի, ապաեւ զարգացման: Սակայն դրա համար անհրա­ժեշտ էր տնտե­սա­կան ազատ շուկա­յա­կան մեխա­նիզմնե­րի գործարկում, հակա­մե­նաշնորհա­յին արդյունա­վետ քաղա­քա­կա­նություն, դատաի­րա­վա­կան բարե­փո­խումներ եւ կոռուպցիա­յի ծավալնե­րի նվա­զում: Այդ ամե­նը չարվեց: Ավե­լին, այն պետա­կան եւ հանրա­յին բնույթի արատնե­րը, որոնց դեմ անհրա­ժեշտ էր պայքա­րել գնա­լով արմա­տա­վորվե­ցին, զարգա­ցան եւ սկսե­ցին ձեւա­վո­րել վայրի կապի­տա­լիզմին բնո­րոշ աղա­վաղված կառուցվածքով տնտե­սա­կան համա­կարգը, որն էլ իր հերթին ծնեց ավտո­րի­տար կառա­վարման համա­կարգ: Այդ վերջի­նը պատճա­ռը դարձավ մեր՝ որպես պետության թերզարգա­ցա­ծության՝ բոլոր համա­կարգե­րով հանդերձ, սկսած բանա­կից եւ անվտանգությունից եւ վերջացրած գիտությամբ,  կրթությամբ եւ մշա­կույթով: Նման պայմաննե­րում արտա­գաղթը չէր կարող կանգ առնել: Սոցհարցումնե­րից պարզ էր դառնում, որ արտա­գաղթում էր նաեւ միջին խավը, որը շատ թե քիչ բարե­կե­ցիկ կյանքով ապրե­լու հնա­րա­վո­րություն ուներ, սակայն մարդիկ չէին դիմա­նում անարդա­րությա­նը՝ քաղա­քա­կան, տնտե­սա­կան, սոցիա­լա­կան եւ դատաի­րա­վա­կան ոլորտնե­րում: Դա հնա­րա­վոր եղավ հաղթա­հա­րել միայն 2018թ.-ի Թավշյա հեղա­փո­խությամբ: 
  1. 2020թ պատե­րազմից հետո ՀՀ-ում շատե­րի մոտ ուժե­ղա­ցել է երկրից հեռա­նա­լու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատե­րազմում իրոք անվտանգա­յին ծայրա­հեղ խնդիրներ է առա­ջացրել ՀՀ բնա­կիչնե­րի համար, թե այդ տրա­մադրություննե­րը առա­վե­լա­պես հետպա­տե­րազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնա­ցած ընկճվա­ծություն է։
  • Ձեր նշած երկու խնդիրն էլ կան եւ դրանք փոխկա­պակցված են: Կայուն եւ երաշխա­վորված խաղա­ղության բացա­կա­յությունը անվտանգա­յին անո­րո­շություն է առա­ջացնում մարդկանց մոտ: Շատե­րը «փախցնում են» իրենց զավակնե­րին՝ բանա­կա­յին ծառա­յությունից, քանի որ համա­րում են, որ այս անկա­յուն եւ պարբե­րա­կան թշնա­մա­կան հարձա­կումնե­րի պայմաննե­րում զինվորնե­րի համար կա զոհվե­լու բարձր հավա­նա­կա­նություն:  
  1. Մշտա­պես շեշտվել է, թե ինչ հսկա­յա­կան վնասներ է հասցրել արտա­գաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճա­կում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնա­կան խնդիրնե­րը։
  • Ձեր յուրա­քանչյուր հարց ֆունդա­մենտալ խնդիրնե­րի է վերա­բե­րում եւ արժա­նի է առանձին քննարկման եւ մի ամբողջա­կան ծավա­լուն հարցազրույցի: Այս հարցե­րին հպանցիկ, մի քանի նախա­դա­սությամբ պատասխա­նե­լը շատ թերի է: Բաjց, ամեն դեպքում, փորձեմ: Սփյուռքա­հայ համայնքնե­րը քանի որ ձեւա­վորվել են հիմնա­կա­նում Հայոց Ցեղասպա­նության հետեւանքով՝ ուստի դրանց խնդի­րը մինչեւ 1991թ.-ը եղել է Ցեղասպա­նության միջազգա­յին ճանա­չումը, որին պետք է հետեւեին տարածքա­յին ինչ-ինչ պահանջնե­րի բավա­րա­րումը Թուրքիա­յի կողմից եւ փոխհա­տուցումը: Սակայն 1991‑ը նոր խնդիրներ առաջ բերեց Սփյուռքի համար՝ դա Հայաստա­նի անկախ պետա­կա­նության կայա­ցումն էր ու հզո­րա­ցումը եւ Արցա­խի խնդրի լուծումը: Այսօր, կարծում եմ, անհրա­ժեշտ է նոր առա­քե­լության մշա­կում թե՛ Սփյուռքի եւ թե՛ Հայաստան-Արցա­խի հայության համար, նոր ժամա­նակնե­րի շնչին համա­հունչ: Այդ գլո­բալ նոր խնդրի մեջ ավե­լի մասնա­վոր խնդիրներ են Սփյուռքի գիտա-տեխնո­լո­գիա­կան եւ մշա­կութա­յին ներուժի օգտա­գործումը Հայաստա­նը գավա­ռա­կա­նա­ցումից հետ պահե­լու համար, իսկ Հայաստա­նի ներուժի օգտա­գործումը՝ Սփյուռքի հայկա­կան ինքնության պահպանման համար:  
  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայե­րը լեզվամտա­ծո­ղությամբ արդեն իսկ տարբեր մշա­կութա­յին խմբեր չեն ներկա­յացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգե­բա­նություն և մտա­ծե­լա­կերպ ունե­ցող մարդիկ մեկ ընդհա­նուր համա­ձայնության գալ միմյանց հետ ցանկա­ցած հարցում։
  • Սփյուռքի հայության բազմա­զա­նությունը մեր ազգա­յին հարստույթունն է: Այդ բազմա­զա­նությունը կարող է նոր սինթե­զումներ առաջ բերել մշա­կութա­յին ոլորտում, որը առա­վել հեռանկա­րա­յինն է Հայության համար, քանի որ մենք մշա­կութաստեղծ մեծ ներուժ ունենք: Իսկ ամեն հարցում հհա­մա­ձայնության գալու կարիք չկա: Պետք է համա­ձայնության գալ միայն մի քանի առանցքա­յին հարցե­րի շուրջ, որոնքց շուրջ կառուցել ազգա­յին ռազմա­վա­րությունը: Մնա­ցա­ծը պետք է ազատ ստեղծա­գործությա­նը թողնել: Այլ կերպ հնա­րա­վոր էլ չէ: 
  1. ՀՀ և Սփյուռքի հայե­րը շատ հարցե­րում փոխվստա­հություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։
  • Կրթություն եւ ինքնա­ճա­նա­չում: Նախեւա­ռաջ՝ որպես մարդ արա­րած, բնության ներդաշնակ մասնիկ, Երկիր մոլո­րա­կի բնա­կիչ, որին պատկա­նում է ոչ թե միայն 30.000 կամ 160000 /ով ոնց կուզի/ քառա­կուսի կիլո­մետր հողակտո­րը, այլ Երկիր մոլո­րա­կի ցանկա­ցած անկյուն, սակայն ով պատասխա­նա­տու է այդ 30.000 քառա­կուսի կիլո­մետրի համար, որն անվա­նում է հայրե­նիք եւ որի վրա կառուցում ու զարգացնում է իր ուրույն  մշա­կույթն ու արժեքնե­րը: Կրթության եւ ինքնա­ճա­նաչման ճանա­պարհով է հնա­րա­վոր հաղթա­հա­րել բարդույթներն ու նեղմտությունը, որոնք բոլոր խնդիրնե­րի պատճառն են, ոչ միայն Ձեր նշա­ծի: 
  1. ՀՀ-Սփյուռք հարա­բե­րություննե­րում ժամա­նակ առ ժամա­նակ առա­ջա­ցող լարվա­ծությունը ի՞նչ պատճառնե­րով է առա­ջա­ցել և ի՞նչ հետև­անքներ է թողնում ինչպես Հայաստա­նի, այնպես էլ Սփյուռքի վրա։
  • Նախորդ հարցում սրա հիմնա­կան պատասխա­նը տվե­ցի: Բայց նաեւ կա արտա­քին խառնակչության գործո­նը: Հայության դեպքում՝ ռուսա­կան կգբ-ական կայսե­րա­պաշտ խառնա­կիչնե­րի, ովքեր հավա­քագրել են հայկա­կան վերնա­խա­վե­րում մի ամբողջ 5‑րդ շարասյուն, որը կեղծ նառա­տիվներ(պատում) է տարա­ծում համայն հայության մեջ: 
  1. Շատերն այն կարծի­քին են, որ արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը և մեզ հիմա կազմա­կերպված ու զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն է պետք։ ՀՀ‑ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության։ Որո՞նք են  հայրե­նա­դարձությա­նը խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրե­նա­դարձություն։
  • Իրա­կա­նում Հայաստա­նը, անգամ այս տարածքով, ունի 10–15 տարում 5–6 միլիոն բնակչության հասնե­լու հնա­րա­վո­րություն: Հայրե­նա­դարձության մի քանի հնա­րա­վո­րություններ եւ պայմաններ կան: 

Առա­ջի­նը ճգնա­ժա­մա­յին հայրե­նա­դարձությունն է: Ցանկա­ցած երկրում, որտեղ հայերն են ապրում պարբե­րա­բար տեղի են ունե­նում կատակլիզմներ, պատե­րազմներ, կամ բնա­կան աղետներ եւ ապաստա­նի առա­ջին հայացքը շատե­րը ձգում են դեպի պատմա­կան հայրե­նիք: Ցավոք, Հայաստա­նի տկա­րության պատճա­ռով մենք  մեծա­մա­սամբ մսխե­ցինք մերձա­վոր Արեւելքից՝ Սիրիա­յից, Լիբա­նա­նից, Իրա­քից, Իրա­նից հարյուր հազա­րա­վոր հայե­րի ներգաղթի հնա­րա­վո­րություննե­րը, որոնց բացարձակ մեծա­մասնությունը ուղեւորվեց Եվրո­պա եւ Ամե­րի­կա: Սակայն այժմ, շնորհիվ ժողովրդա­վա­րա­կան ազա­տություննե­րի եւ տնտե­սա­կան աճի, Հայաստա­նը դառնում է ապաստան անգամ այլազգի­նե­րի համար: Մնում է հասնել խաղա­ղության եւ կայուն զարգացման եւ ճգնա­ժա­մա­յի ներգաղթի մասով մենք մեծ արդյունքնե­րի կհասնենք: 

Մյուսը ստանդարտ ճանա­պարհն է. տնտե­սա­կան զարգա­ցում, բարե­կե­ցության աճ, որը անկախ այլ երկրնե­րում ճգնա­ժա­մե­րի առկա­յությունից կբե­րի այդ երկրնե­րի, հատկա­պես հարեւաննե­րի, շատ բնա­կիչնե­րի մոտ Հայաստան տեղա­փոխվե­լու ցանկության, ինչպես այժմ ամբողջ աշխարհից շատե­րը փորձում են տեղա­փոխվել արեւմտաեվրո­պա­կան երկրներ կամ Հյուսի­սա­յին Ամե­րի­կա: 

Վերջա­պես՝ հոգեւոր հայրե­նա­դարձությունն է: Եւ պետք չէ հասկա­նալ այս եզրը հին, հնա­ցած իմաստով: Ես նկա­տի ունեմ մի այնպի­սի նոր գաղա­փա­րի, արժե­հա­մա­կարգի, ապրե­լա­կերպի ծնունդ Հայաստա­նում, որը, արտա­ցոլվե­լով, օրի­նակ, նոր ժամա­նա­կա­կից քաղա­քի տեսքով, ձգո­ղա­կան ուժ կունե­նա ոչ միայն հայե­րի, այլեւ աշխարհի ամե­նաա­ռա­ջա­դեմ եւ ուսյալ մարդկանց համար: Նման մի քաղա­քի նախա­գիծ ես այժմ շրջա­նա­ռում եմ ու փորձում հանրա­յին դիսկուրսի վերա­ծել, սակայն փակ շրջա­նակնե­րում:    

  1. Եթե զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն տեղի ունե­նա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվա­զե­լու է ինչպես մարդկա­յին ռեսուրսի, այնպես էլ ֆինանսա­կան և նյութա­կան առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առա­ջացնի, քանի որ հայկա­կան Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրնե­րում ապրող հայե­րի խումբ է, այլև քաղա­քա­կան, ֆինանսա­կան, նյութա­կան հզոր խաղա­թուղթ։
  • Սփյուռքում ապրող հայության չնչին մասն է ներգրավված հայկա­կան հարցե­րի լուծման գործում, համայնքա­յին կյանքում: Մնա­ցա­ծը հետզհե­տե ուծա­նում են: Եվ եթե չլի­ներ Հայաստա­նից եւ Մերձա­վոր Արեւելքի երկրնե­րից մշտա­կան արտա­գաղթը դեպի հիմնա­կան սփյուռքա­հայ համայնքներ, որը թարմացնում է դրանք, մենք այժմ Սփյուռք այս տեսքով ու քանա­կով չէինք ունե­նա: Մինչդեռ Հայաստան հայրե­նա­դարձված բոլոր հայե­րը՝ անկախ իրենցից, ամբողջությամբ ներգրավված են պետության հզո­րացման գործում, իրենց աշխա­տանքով, իրենց վճա­րած հարկե­րով, իրենց ստեղծա­գործությամբ, անգամ իրենց սպա­ռած ապրանքնե­րով: Իսկ քաղա­քա­կան եւ ֆինանսա­կան աջակցություն ստա­նա­լու համար պետք է արդյունա­վետ արտա­քին քաղա­քա­կա­նություն վարել, այդ դեպքում շատ դաշնա­կիցներ կունե­նանք եւ սփյուռքի կարիքն էլ չի լինի: Մեծ հաշվով Սփյուռքը վաղ թե ուշ վերա­նա­լու է: Ցանկա­լի է, որ այն վերա­նա ոչ թե օտա­րության մեջ ուծացմանն հետեւանքով, այլ հայրե­նա­դարձության արդյունքում: 
  1. Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս տարվա հոկտեմբե­րին տեղի ունե­ցած համա­հայկա­կան խորհրդա­ժո­ղո­վը։

Չեմ կարող որեւէ գնա­հա­տա­կան տալ, քանի որ չեմ մասնակցել դրան՝ հրավիրված/տեղեկացված չլի­նե­լու պատճա­ռով: 

Վերլուծա­բան, Պահեստա­զո­րի Սպա, «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ‑ի Նախա­գահ

Առնչվող Հոդվածներ