26.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Քեմա­լը հասկա­նում էր, որ մինչեւ բարենպաստ պայմաններ չհաստատվեն, ինքը չի կարող հարձակվել Հայաստա­նի վրա, հետեւա­բար փորձում էր ամեն գնով միջազգա­յին հանրությա­նը համո­զել, որ քրիստոնյա­նե­րի հանդեպ որեւէ բացա­սա­կան տրա­մադրություն չունի։

ԱՄՆ‑ը համա­ձայնել էր ստանձնել Հայաստա­նի մանդա­տը, եւ ամե­րի­կա­ցի գենե­րալ Հարբորդի ուղեւո­րության նպա­տակն էր պարզել նաեւ, թե ինչ ռեսուրսներ ու ֆինանսա­կան միջոցներ էին անհրա­ժեշտ Հայաստա­նի մանդա­տա­յին կառա­վարման համար։

1919թ. օգոստո­սի 14-ին գենե­րալ Ջեյմս Հարբորդը հանդի­պում է Փարի­զի խորհրդա­ժո­ղո­վի ամե­րիկյան պատվի­րա­կության ղեկա­վար Ֆրենկ Փոլքին եւ ստա­նում համա­պա­տասխան հրա­հանգնե­րը։ Ըստ որոշ աղբյուրնե­րի՝ Շվե­դիա­յի դեսպա­նա­տան միջո­ցով Հարբորդը կապ է հաստա­տում Մուստաֆա Քեմա­լի հետ եւ երաշխիքներ ստա­նում, որ Անա­տո­լիա­յում արշա­վա­խումբը խոչընդոտնե­րի չի հանդի­պի։ Սեպտեմբե­րի 2‑ին ամե­րիկյան «Մարթա Վաշինգտոն» նավը երկու ակա­նա­կի­րի ուղեկցությամբ խարիսխ է գցում Կ. Պոլսի նավա­հանգստում։

Սեպտեմբե­րի 4‑ին գենե­րա­լին այցե­լում են հայկա­կան համայնքի առաջնորդներն ու Պոլսում Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչ Թահթաճյա­նը։ Հայե­րը խորին շնորհա­կա­լություն են հայտնում գենե­րա­լին ամե­րիկյան կառա­վա­րության աջակցության եւ հոգա­ծության համար։

«Ժողո­վուրդ», 5 սեպտեմբե­րի, 1919թ., թիվ 32 (Կ.Պոլիս)

«Զորա­վա­րը տվավ հյուրե­րուն կարգ մը հարցումներ, տեղե­կա­նա­լու համար հայե­րու արդի կացության մասին. ինչպես եւ այն ծրա­գիրնե­րու նկատմամբ, զոր ունին անոնք վերա­շի­նե­լու համար իրենց հայրե­նի­քը: Զորա­վար… հետաքրքիր էր գիտե­նա­լու, թե հայե­րը պիտի վերադառնա՞ն իրենց հայրե­նի­քը շենացնե­լու համար զայն եւ թե անոնք արդեն առեւտրա­կան, ճարտա­րա­պե­տա­կան եւ այլ գործի ծրա­գիրներ եւ ձեռնարկներ մշակա՞ծ են: Այս հարցումնե­րուն պատասխա­նը տվին հոգեւոր պետե­րը… մեր բոլոր գաղութնե­րում հայե­րը անհամբեր կսպա­սեն այն րոպեին, ուր պիտի կրնան վերագտնել իրենց հողը, իրենց օճա­խը եւ նվիրվիլ ստեղծա­գործ աշխա­տանքի: Վկա ատոր այն ահա­գին գաղթա­կա­նությունը, որ տենդա­գին կսպա­սե Սեւ ծովի ռուսա­կան ափե­րուն վրա»:

Հարբորդը հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րին տեղե­կացնում է, որ իր առա­քե­լությունը որեւէ կապ չունի գնդա­պետ Հասքե­լի հետ, քանի որ ինքը ներկա­յացնում է ԱՄՆ նախա­գա­հին, իսկ Հասքելն Անդրկովկաս է ուղարկված Փարի­զի հաշտության խորհրդա­ժո­ղո­վի կողմից։

Մի քանի օր Պոլսում մնա­լուց հետո Հարբորդի խումբը մեքե­նա­նե­րով ուղեւորվում է Թուրքիա­յի արեւելյան շրջաննե­րը։ Մեկ ամսվա ընթացքում նրանք այցե­լում են Խարբերդ, Դիարբե­քիր, Սվազ, Էրզրում, Կարս, ապա Երեւան, այնտե­ղից էլ՝ Թիֆլիս եւ Բաքու։ Այս հիմնա­կան երթուղուց բացի, ամե­րիկյան զինվո­րա­կաննե­րը լինում են նաեւ Կիլի­կիա­յում։

Քեմա­լի եւ Հարբորդի հանդի­պումը

Սեպտեմբե­րի 4–11‑ը Սվա­սում տեղի ունե­ցած թուրք ազգայնա­կաննե­րի ժողո­վից մի քանի օր անց տեղի է ունե­նում Մուստաֆա Քեմա­լի եւ գենե­րալ Հարբորդի հանդի­պումը։ Քեմա­լը Հարբորդին ներկա­յացնում է իրենց դիրքո­րո­շումը քրիստոնյա բնա­կիչնե­րի, միջազգա­յին մանդա­տի եւ Թուրքիա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նության վերա­բերյալ։

Մինչ այդ ԱՄՆ նախա­գահ Վիլսո­նը իր բողոքն էր ներկա­յացրել Թուրքիա­յի իշխա­նություննե­րին՝ կոչ անե­լով նրանց անհա­պաղ դադա­րեցնել քրիստոնյա­նե­րի հալա­ծանքնե­րը։ Քեմա­լը հասկա­նում էր, որ մինչեւ բարենպաստ պայմաններ չհաստատվեն, ինքը չի կարող հարձակվել Հայաստա­նի վրա, հետեւա­բար փորձում էր ամեն գնով միջազգա­յին հանրությա­նը համո­զել, որ քրիստոնյա­նե­րի հանդեպ որեւէ բացա­սա­կան տրա­մադրություն չունի։ Բացի այդ, միջազգա­յին հանրությունն ակտի­վո­րեն քննարկում էր Թուրքիա­յի համար առանձին մանդատ հաստա­տե­լու հարցը։ Ըստ նախնա­կան տարբե­րա­կի՝ ենթադրվում էր, որ Թուրքիա­յի մանդա­տը կհանձնվի Մեծ Բրի­տա­նիա­յին, իսկ Հայաստա­նի­նը՝ Միացյալ Նահանգնե­րին, ինչը բացարձակ ձեռնտու չէր Քեմա­լին։ Նա հույս ուներ, որ Ամե­րի­կա­յի մանդա­տը ստա­նա­լու դեպքում կկա­րո­ղա­նա ֆինանսա­կան աջակցություն ստա­նալ եւ վերա­կանգնել Թուրքիա­յի քայքայված տնտե­սությունը։

Քեմա­լի հետ հանդիպման մասին Հարբորդը գաղտնի զեկուցագրով հաղորդում էր.

«Ազգայնա­կան շարժման նպա­տակն է փորձել պահպա­նել Օսմանյան կայսրության ամբողջա­կա­նությունն իբրեւ մեկ ամբողջա­կան մանդա­տա­յին տերի­տո­րիա։ Նրանք մեծ երկյուղ ունեն մեծ տերություննե­րի տերի­տո­րիալ ոտնձգություննե­րից։ Ես համոզված եմ, որ թուրքա­կան պաշտոնյա­ներն իրա­գործում են զինա­դա­դա­րի պայմաննե­րը, եւ որ բանա­կը զորացրված է հիմնո­վին»։

Նույն զեկուցագրում Հարբորդը նշել էր, որ «ամբողջ ճանա­պարհորդության ընթացքում մենք ոչինչ չտե­սանք, որը մատնանշեր Թուրքիա­յի նպա­տա­կը՝ անցնել սահմա­նը եւ կոտո­րել հայե­րին, ինչպես որ կանխա­գուշա­կում էին Փարի­զից մեր մեկնե­լուց առաջ ստացված հեռագրե­րը։ Ես համոզված եմ, որ Թուրքիան ոչ հակում եւ ոչ էլ կարո­ղություն ունի նման նպա­տակ հետապնդե­լու»,- գրում էր Հարբորդը (Հայաստա­նը միջազգա­յին դիվա­նա­գի­տության եւ սովե­տա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության փաստաթղթե­րում, Երեւան, 1972թ.)։

Ուղիղ մեկ տարի անց՝ 1920թ. սեպտեմբե­րին, թուրքա­կան իշխա­նություննե­րի «հակումներն ու կարո­ղություններն» արդեն փոխվել էին, եւ Քեմա­լը սկսում է պատե­րազմը Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ։

Հարբորդի հաշվետվությունը

Հարբորդն իր ուղեւո­րության արդյունքներն ամփո­փում է ծավա­լուն հաշվետվության մեջ, որը ներկա­յացվում է ԱՄՆ Սենա­տին ու նախա­գա­հին։ Իր հաշվետվությունում Հարբորդը նախ համա­ռոտ ներկա­յացնում է հայ ժողովրդի պատմությունը՝ անդրա­դառնա­լով երբեմնի հզոր պետա­կա­նությա­նը, քրիստո­նեության ընդունմա­նը, արաբնե­րի, սելջուկնե­րի եւ այլ ցեղե­րի դեմ պատե­րազմնե­րին եւ վերջա­պես՝ Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի միջեւ բաժանմա­նը։ Նա նշում էր, որ Սուլթան Համի­դի կառա­վարման տարի­նե­րին հայկա­կան ջարդե­րը դառնում են համա­կարգված ու պարբե­րա­կան։ Հարբորդը գրում էր, որ իրենց առա­քե­լության հաշվարկնե­րով Թուրքա­հա­յաստա­նում կար շուրջ 270 հազար հայ, իսկ Անդրկովկա­սում եւ այլ վայրե­րում փախստա­կաննե­րի թիվը հասնում էր կես միլիո­նի։

Հարբորդի հաշվետվությունը արժե­քա­վոր է ոչ միայն իր ռազմա­քա­ղա­քա­կան բովանդա­կությամբ, այլեւ Հայոց ցեղասպա­նությունից կարճ ժամա­նակ անց Թուրքիա­յում տիրող իրադրության, հայե­րի վիճա­կի, հակա­հայկա­կան տրա­մադրություննե­րի նկա­րագրությամբ, որոնք ձեռք էին բերվել զինվո­րա­կաննե­րի ու տարբեր մասնա­գետնե­րի անմի­ջա­կան դիտարկումնե­րի արդյունքում։ Եվ եթե հաշվի առնենք, որ հաշվետվությունը ներկա­յացվել էր ԱՄՆ Սենա­տին ու նախա­գա­հին, ապա դրա նշա­նա­կությունն էլ ավե­լի է մեծա­նում։

Արշա­վախմբի հաշվետվության մեջ անդրա­դարձ կար նաեւ Ադրբե­ջա­նին։ Հարբորդը գրում է, որ քրդե­րից բացի իրենց մեքե­նա­նե­րը գնդա­կոծվել են նաեւ թաթարնե­րի կողմից.

«Ադրբե­ջա­նում նույնպես գնդա­կո­ծե­ցին մեզ։ Թալա­նի նպա­տա­կով գնացքնե­րի խորտա­կումը Անդրկովկասյան երկա­թուղի­նե­րում հաճախ է պատա­հում, ուստի Վրաստա­նի կառա­վա­րությունը նախազգուշա­կան միջոցներ էր ձեռք առել եւ անվտանգության համար մեր գնացքից առաջ գնացքա­քարշ ուղարկել։ Մայրուղի­ներն անվտանգ չէին անգամ մեծ քաղաքնե­րի արվարձաննե­րում։ Վրաստա­նում ու Ադրբե­ջա­նում գրե­թե յուրա­քանչյուր ոք քաղա­քից դուրս հրա­ցա­նով էր շրջում։ Իսկ երբ ուզում էր մայրուղով գնա­ցո­ղին կանգնեցնել, ձեռքով էր անում կամ ձայն էր տալիս, եւ եթե ճամփորդն ուշադրություն չէր դարձնում, կարող էր կրա­կել նրա վրա»։

Հայկա­կան հարցի լուծման համար, ըստ Հարբորդի, անհրա­ժեշտ էր պատասխա­նել երկու կարեւոր հարցի՝ ի՞նչ անել Թուրքիա­յի հետ, եւ ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստա­նը։ Մինչ այս հարցե­րի վերջնա­կան կարգա­վո­րումը Անա­տո­լիա­յի, Ռումե­լիա­յի, Կ. Պոլսի եւ Անդրկովկա­սի մանդա­տը պետք է տնօ­րի­նի նույն պետությունը։

Ներկա­յացնե­լով Միացյալ Նահանգնե­րի շահը՝ Հարբորդն առա­ջարկում էր Թուրքա­կան կայսրության տարածքն ամբողջությամբ ներա­ռել մանդա­տա­յին մեկ կառա­վա­րության մեջ, ինչն ավե­լի հեշտ ու ձեռնտու կլի­ներ: Նա մտա­վա­խություն ուներ, որ տարբեր երկրնե­րի կողմից մանդա­տա­յին կառա­վա­րումը կհանգեցներ շահե­րի սուր բախման, եւ տարա­ծաշրջա­նը կհայտնվեր նոր պատե­րազմի սպառնա­լի­քի առջեւ։

Հարբորդի հաշվարկնե­րը

Ուշագրավ են Հարբորդի ռազմա­կան ու ֆինանսա­կան հաշվարկնե­րը, որոնց համա­ձայն ԱՄՆ‑ը կարող էր տեղա­կա­յել մոտ 60 հազար զինծա­ռա­յող, մեքե­նա­յացված եւ հեծյալ ստո­րա­բա­ժա­նումներ, որոնք կկա­րո­ղա­նա­յին տարանջա­տել հակա­մարտող բնակչությա­նը, ուսուցա­նել նոր ձեւա­վորվող ոստի­կա­նա­կան ուժե­րին, ապա աստի­ճա­նա­բար նվա­զեցնել զինվորնե­րի թիվը։ Հարբորդը կարեւո­րում էր օդուժի դերը մանդա­տա­յին առա­քե­լությունն իրա­կա­նացնե­լու գործում:

Հանձնախմբի ֆինանսա­կան հաշվարկնե­րով հինգ տարվա մանդա­տա­յին պարտա­վո­րություննե­րը Միացյալ Նահանգնե­րին կարժե­նա­յին մոտ 800 մլն դոլար։ Այս զգա­լի ծախսը Հարբորդը համա­րում էր արդա­րացված՝ նշե­լով, որ «ավե­լի լավ է մանդա­տի համար ծախսել միլիոններ, քան միլիարդներ՝ պատե­րազմի համար»։

Հարբորդը Երեւա­նում

Գենե­րալ Հարբորդի հանձնախմբին, որը Երեւան է հասնում սեպտեմբե­րի 29-ին, ճոխ ընդունե­լություն են ցուցա­բե­րում։ Հարբորդը գալիս էր Կարսից, եւ կառա­վա­րա­կան պատվի­րա­կությունն ու ժողո­վուրդը նրան դիմա­վո­րում է Հրազդա­նի կիրճում։ Հենց նույն օրը ամե­րիկյան հանձնա­խումբը սկսում է ուսումնա­սի­րել Հայաստա­նի տնտե­սության, քաղա­քա­կա­նության, հարեւաննե­րի հետ հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ կառա­վա­րության կազմած տեղե­կա­գի­րը։ Ըստ Ալեքսանդր Խատիսյա­նի՝ ամե­րի­կա­ցի­նե­րը Թուրքիա­յի եւ Հայաստա­նի համար ընդհա­նուր մանդատ հաստա­տե­լու հարցում խիստ շահագրգիռ էին:

«Ամե­րի­կա­ցի­նե­րը շատ կզբա­ղեցներ այն հարցը, թե ինչպես կապ պահպա­նել Հայաստա­նի հետ՝ Դարդա­նե­լի փակվե­լու պարա­գա­յին։ Նրանք կկարծեին, թե պետք է ամուր կանգնիլ Ալեքսանդրե­թի մեջ եւ Դարդա­նե­լի փակման պարա­գա­յին երկա­թուղիով անցնիլ մինչեւ Կովկաս։ …Ամե­րի­կա­ցիք կկա­մե­նա­յին մանդա­տի խնդի­րը կապել վառե­լի­քի, այսինքն՝ Բաքվի նավթի խնդրի հետ։ Անոնց կթվեր, որ տնտե­սա­կան հայե­ցա­կե­տեն Փոքր Ասիան եւ Անդրկովկա­սը կներկա­յացնեն ամբողջություն մը»,- գրում էր Խատիսյա­նը։

Սիմոն Վրացյա­նի վերա­բերմունքը Հարբորդի առա­քե­լությանն ավե­լի զուսպ էր. «Շատ էլ մխի­թա­րա­կան չէին հայե­րի համար։ Հայե­րը պետք ունեն արտա­քին հոգա­տա­րության, եւ Միացյալ Նահանգնե­րը պետք է ընդունի հոգա­տա­րությունը»։ 
Երեւա­նում Հարբորդը եւս մեկ ուշագրավ դիտարկում է անում. վարչա­պետ Խատիսյա­նի հետ հանդիպման ժամա­նակ նա Անգո­րա­յի կառա­վա­րության նախա­գահ Ռաուֆ բեյի ողջույնն է հաղորդում Խատիսյա­նին եւ խորհուրդ տալիս ընդունել թուրքե­րի առա­ջարկը եւ բանակցություններ սկսել։

«Մենք այդ խորհուրդին չհե­տեւե­ցանք, հավա­տա­ցած ըլլա­լով, որ մեր խնդի­րը պիտի լուծվի Փարի­զի մեջ։ Համե­նայն դեպս, եթե բանակցություննե­րու մեջ ալ մտնեինք, հավա­նո­րեն գործնա­կան եւ ցանկա­լի արդյունքներ պիտի չստա­նա­յինք։ Մենք մեր ամբողջ հույսը դրած էինք Փարի­զի վրա»,- գրում է Խատիսյա­նը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ