26 C
Yerevan

Հանրա­պե­տություն

1919թ. սեպտեմբե­րին արդեն կասկած չկար, որ առա­ջի­կա շաբաթնե­րին սկսվե­լու է Ադրբե­ջա­նի լայնա­ծա­վալ հարձա­կումը Զանգե­զուրի վրա, եւ Հայաստա­նի կառա­վա­րությունը սկսում է իր ուժե­րի չափով նախա­պատրաստվել։

1919‑ի հոկտեմբե­րի իրա­դարձություննե­րը Հայաստա­նում պայմա­նա­վորված էին տարբեր շրջաննե­րում բռնկված թուրք-թաթա­րա­կան ապստամբություննե­րի եւ Ադրբե­ջա­նի կողմից դրանց անթա­քույց աջակցե­լու հանգա­մանքով։

Նախի­ջեւա­նի գրա­վումը եւ Բոյուք-Վեդիի ռազմա­կան գործո­ղություննե­րը շարունակվել էին Իգդի­րում եւ Սուրմա­լուում, որոնք նույնպես գրավվել էին։ Ճիշտ է, Դրո­յի ջանքե­րով հաջողվել էր սեպտեմբե­րին ազա­տագրել այս երկու շրջա­նը եւ մասամբ չեզո­քացնել Բոյուք-Վեդիի ավա­զա­կաորջը, սակայն իրադրությունը հեռու էր բարվոք լինե­լուց։ Նույն օրե­րին չդի­մա­նա­լով ադրբե­ջա­նա­կան ճնշմա­նը՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի 7‑րդ համա­գումա­րը ժամա­նա­կա­վո­րա­պես ընդունել էր Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունը, ինչը ադրբե­ջանցի­նե­րի շրջա­նում մեծ հույսեր էր առա­ջացրել, որ շուտով կկա­րո­ղա­նան ծնկի բերել նաեւ Զանգե­զուրը։

Միա­ժա­մա­նակ Նախի­ջեւա­նում եւ Շարուրում չեզոք գոտի ստեղծե­լու գնդա­պետ Հասքե­լի կազմած նախա­գի­ծը խիստ խոցե­լի էր դարձնում Հայաստա­նի հարա­վա­յին սահմաննե­րը եւ հանրա­պե­տության մասնատման իրա­կան վտանգ ստեղծում։ Նախի­ջեւա­նում ադրբե­ջա­նա­կան իշխա­նության հաստա­տումը նշա­նա­կում էր, որ Նախի­ջեւա­նից մինչեւ Վեդի–Ղամարլու (Արտա­շատ) հատվա­ծում հաստատվում էր թաթա­րա­կան տիրա­պե­տություն, որն Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տությունից բաժանվում էր միայն Զանգե­զուրով։ Եվ պատա­հա­կան չէ, որ 1919թ. աշնան վերջին ադրբե­ջա­նա­կան հերթա­կան հարվա­ծի հիմնա­կան ուղղությունը դառնում է Զանգե­զուրը։

Գրոհ Կապա­նի վրա

1919թ. սեպտեմբե­րի վերջին նահանգա­պետ Սուլթա­նո­վը Կարյա­գի­նո­յից անցնում է Զանգե­զուր եւ հանդի­պում տեղի մահմե­դա­կան բնակչության հետ, իսկ մի քանի օր անց Ջեբրա­յի­լից ադրբե­ջա­նա­կան ուժե­րը հարձակվում են Կապա­նի վրա։ Նույն պահին Նախի­ջեւա­նից հարձա­կում է սկսվում Ուժա­նիս եւ Աղա­հուրդ գյուղե­րի վրա։ Երկու կողմից հարվա­ծե­լու եւ Կապա­նը գրա­վե­լու ադրբե­ջա­նա­կան գործո­ղությունը ձախողվում է, եւ հայե­րը հետ են շպրտում հակա­ռա­կորդին։ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը բողո­քի նոտա է հղում Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը.

«Վերջին հանգա­մանքնե­րը ստի­պում են ինձ իմ կառա­վա­րության անունից խնդրե­լու Ձեզ շտապ հեռագրով հարցում անել Ձեր կառա­վա­րությա­նը, թե ինչպի­սի միջոցներ են ձեռնարկվում անհա­պաղ կանխե­լու ընդհա­րումնե­րը, որոնք կարող են հանգեցնել համընդհա­նուր հրդե­հի՝ Անդրկովկա­սի լայնարձակ տարածքի վրա: …Խնդրում եմ շտապ ինձ տեղե­կացնել Ձեր կառա­վա­րության պատասխա­նի մասին։ Ալեքսանդր Խատիսյան»։

Ադրբե­ջա­նի պատասխա­նը ցույց է տալիս, որ նրանք չէին ցանկա­նում հրա­ժարվել Զանգե­զուրի խնդի­րը ուժա­յին միջոցնե­րով լուծե­լու մտադրությունից.

«Զանգե­զուրի գավա­ռը գտնվում է Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության տարածքում, հետեւա­բար Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րի սեպտեմբե­րի 28‑ի նոտան անթույլատրե­լի միջամտություն է Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության ներքին գործե­րին, որի կառա­վա­րությունն իրեն պարտա­վորված չի համա­րում Հայաստա­նի կառա­վա­րությա­նը տեղե­կացնե­լու, թե ինչպի­սի անհրա­ժեշտ միջոցներ է ձեռնարկում հանրա­պե­տության տարբեր մարզե­րի ներքին կառա­վարման ուղղությամբ»։

1919թ. սեպտեմբե­րին արդեն կասկած չկար, որ առա­ջի­կա շաբաթնե­րին սկսվե­լու է Ադրբե­ջա­նի լայնա­ծա­վալ հարձա­կումը Զանգե­զուրի վրա, եւ Հայաստա­նի կառա­վա­րությունը սկսում է իր ուժե­րի չափով նախա­պատրաստվել։

«Ղարա­բա­ղի խնդի­րը փակե­լուց եւ Հայաստա­նը մահմե­դա­կան ապստամբություննե­րի վայր դարձնե­լուց հետո, Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը սկսեց ուժեր հավա­քել Զանգե­զուրի շուրջը զորա­վար Ալի աղա Շիխլինսկիի գլխա­վո­րությամբ։

Հոկտեմբե­րին, Շուշիի եւ Կարյա­գի­նո­յի ուղղությամբ համախմբվե­ցին 3 հետեւակ ու 2 ձիա­վոր գնդեր, 8 թեթեւ ու 4 ծանր թնդա­նոթներ եւ 400 քուրդ կամա­վորներ։ Նախի­ջեւա­նի եւ Շարուրի կողմից շարժման մեջ դրվե­ցին ավե­լի քան 3 000 կռվողներ։ Ադրբե­ջա­նը ուզում էր 3 ծայրե­րից օղա­կել եւ արագ ու կտրուկ հարվածնե­րով գրա­վել Զանգե­զուրը», — գրում էր Սիմոն Վրացյա­նը։

Նախի­ջեւա­նի թաթարնե­րը օգնություն էին ստա­նում ինչպես Թուրքիա­յի կառա­վա­րությունից, այնպես էլ Ադրբե­ջա­նից։ Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի նահանգա­պետ Սուլթա­նո­վը զինամթերք եւ փող էր ուղարկում Նախի­ջեւան։

Պատե­րազմի նախա­պատրաստությունը

1919թ. օգոստո­սից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամա­նա­կը Նժդե­հը կոչում է «կրա­վո­րա­կան շրջան», սակայն իրա­կա­նում պաշտպա­նության ամրապնդման ու կազմա­կերպչա­կան համառ աշխա­տանքի շրջան էր։

Ստանձնե­լով Կապարգողթի հրա­մա­նա­տա­րությունը՝ Գարե­գին Նժդե­հը ձեռնա­մուխ է լինում շրջա­նի պաշտպա­նության ամրացմա­նը։ Նախկի­նում գյուղե­րի ինքնա­պաշտպա­նությունը հիմնա­կա­նում իրա­կա­նացնում էին առանձին ջոկատնե­րը, որոնց մեծա­մասնությունը կազմված էր գյուղա­ցի­նե­րից։ Գիտակցե­լով, որ ադրբե­ջանցի­նե­րի նոր հարձա­կումը ծավա­լուն է լինե­լու, Նժդե­հը ստեղծում է պաշտպա­նա­կան ամուր համա­կարգ՝ հենված ամբողջ բնակչության մասնակցության վրա։

«Լեռնա­հա­յաստա­նի գոյա­մարտը» հուշագրությունում («Հայրե­նիք», թիվ 11, 1923թ., Բոստոն) նա գրում է, որ Սյունի­քը Հայաստա­նի ողնա­շարն է, առանց որի Հայաստա­նը գոյություն ունե­նալ չէր կարող, եւ այդ գիտակցությունը կար լեռնաշխարհի բնակչության շրջա­նում։

Հաջող պաշտպա­նության համար Նժդե­հը կարեւո­րում էր առանձին ստո­րա­բա­ժա­նումնե­րի ու գլխա­վոր շտա­բի միջեւ մշտա­կան կապը, եւ այդ նպա­տա­կով հոկտեմբե­րի 15‑ի հրա­մա­նով պահանջում էր օրա­կան երկու անգամ՝ առա­վոտյան 4‑ին եւ երե­կո­յան 9‑ին, «նշա­նատվությամբ տեղե­կացնել զորա­մա­սի շտա­բին ճակատնե­րում տեղի ունե­ցած փոփո­խություննե­րի եւ դրության մասին։ Նշա­նատվությունից զատ՝ շաբա­թա­կան երկու անգամ, հինգշաբթի եւ կիրա­կի օրե­րը, ուղարկել հաղորդագրություն»։

1919թ. հոկտեմբե­րի 18-ին Նժդե­հը հաստա­տում է ռազմա­կան նոր համա­կարգ, ըստ որի՝ Գենվա­զի ամբողջ գավա­ռը բաժանվում է վաշտա­յին վեց շրջա­նի։ Վաշտե­րում պետք է ծառա­յության անցնեին 18–52 տարե­կան տղա­մարդիկ։ Շաբաթ եւ կիրա­կի օրե­րին զինվորներն ու հրա­մա­նա­տարնե­րը պարտա­վոր էին վարժանքներ անցկացնել, որոնց չմասնակցե­լու դեպքում հետեւում էին կարգա­պա­հա­կան պատիժնե­րը։ Գենվա­զի զորա­մա­սի հրա­մա­նա­տար է նշա­նակվում պոդպո­րուչիկ Անուշյա­նը, որը Մեղրիում հիմնում է զորա­մա­սի շտա­բը։

Վաշտե­րի հրա­մա­նա­տարներն ընտրվում կամ նշա­նակվում էին կռիվնե­րի միջով անցած փորձա­ռու եւ նվիրյալ մարտիկնե­րից։

«Դա մեր գիտցած կաստա­յա­կան զինվո­րա­կա­նը չէ, գլուխը լի զանա­զան մեռյալ կանոննե­րով ու տեսություննե­րով։ Իր որոշ առա­քի­նություննե­րով ժողովրդի մեջ աչքի ընկած երի­տա­սարդ է նա, կռիվնե­րում անուն հանած արի զինվոր, հայրե­նի դար ու դաշտին ծանոթ նախկին որսորդ կամ ժողովրդա­կան սպա, որ զինվո­րա­կան անպետք կանո­նագրե­րի փոխա­րեն կրծքի տակ ազգա­սի­րությամբ եւ անձնվի­րությամբ զեղուն մի տաք, հարուստ, մի խիզախ սիրտ ունի»,- գրում էր Նժդե­հը։

Նա գիտեր էր, որ ուժե­րը անհա­վա­սար են, եւ քանա­կա­պես ու սպա­ռա­զի­նությամբ հայե­րը զիջե­լու են ադրբե­ջանցի­նե­րին։ Այդ պատճա­ռով, օգտա­գործե­լով տարբեր պատե­րազմնե­րում ձեռք բերած հարուստ փորձը, Նժդե­հը հիմնա­կան շեշտը դնում էր ստո­րա­բա­ժա­նումնե­րի արա­գության, ճկունության, կայծակնա­յին հարված հասցնե­լու, արագ տեղա­շարժվե­լու եւ Սյունի­քի լեռնա­յին տեղանքը ի նպաստ օգտա­գործե­լու մարտա­վա­րության վրա։

Զինամթերքի խիստ սահմա­նա­փա­կությունը Նժդե­հը լուծում էր մարտի ժամա­նակ պայթուցիկ նյութե­րի լայն կիրառմամբ։ Պատրաստվում էին 10–80 կգ քաշով տակառներ, որոնք լցվում էին պայթուցիկ նյութե­րով եւ մետա­ղի կտորտանքով։ Հակա­ռա­կորդը, չկա­րո­ղա­նա­լով մեծ ուժեր տեղա­փո­խել լեռնա­յին բարդ տեղանքում, փորձում էր առա­ջա­նալ ձորե­րով, եւ հենց այդտեղ էլ նրանք հայտնվում էին Նժդե­հի մարտիկնե­րի ծուղա­կում. տակառնե­րը գլորվում էին հակա­ռա­կորդի վրա՝ մեծ կորուստներ պատճա­ռե­լով եւ ստի­պե­լով նահանջել։

Սյունի­քի հմուտ որսորդնե­րը եւ նշա­նա­ռու մարտիկնե­րը կռի­վը սկսվե­լուն պես խոցում էին հակա­ռա­կորդի սպա­նե­րին ու հրա­մա­նա­տարնե­րին։ Լայնո­րեն կիրառվում էր դիրքերն ակա­նա­պա­տե­լու, ապա նահանջե­լու եւ հակա­ռա­կորդին պայթեցնե­լու մարտա­վա­րությունը, որը Նժդե­հը կոչում էր «արհեստա­կան հրա­բուխ»։ Ոչ պակաս արդյունա­վետ էին հակա­ռա­կորդի հրե­տա­կո­ծության ժամա­նակ կտրուկ գրոհնե­րը, որը փրկում էր մարտիկնե­րի կյանքը՝ միա­ժա­մա­նակ խուճապ առա­ջացնե­լով հակա­ռա­կորդի շարքե­րում։

Սյունի­քի ներքին կայունությունն ապա­հո­վե­լու եւ հակա­ռա­կորդի լրտեսնե­րին չեզո­քացնե­լու նպա­տա­կով Նժդե­հը հրա­մա­յում է լեռնաշխարհից հեռացնել բոլոր պարսիկ եւ թաթար հովիվնե­րին, որոնցից շատե­րը հովվություն էին անում հայկա­կան գյուղե­րում եւ իրենցից փաստա­ցի լրտե­սա­կան ցանց էին ներկա­յացնում:

Մարտա­վա­րա­կան ու կազմա­կերպչա­կան հմուտ քայլե­րի շնորհիվ 1919թ. հոկտեմբե­րի վերջին Կապարգողթում ձեւա­վորվում է 800-ից ավե­լի մարտի­կից կազմված կարգա­պահ, մարտունակ ստո­րա­բա­ժա­նում, որը պատրաստ էր պաշտպա­նե­լու հայրե­նի­քը։ Ադրբե­ջանցի­նե­րի հարձա­կումը երկար սպա­սել չի տալիս. նոյեմբե­րին Լեռնաշխարհում սկսում են որո­տալ թշնա­մու հրա­նոթնե­րը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ