26 C
Yerevan

Ժամա­նակն Ադրբե­ջա­նի Օգտին Է Աշխա­տում

Բաքուն հասկա­նում է, որ ինչքան առկա իրա­վի­ճա­կը շարունակվի, մի կողմից անընդհատ կշա­րունա­կի պահանջներ ներկա­յացնել Հայաստա­նին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգա­յին հանրությա­նը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղա­ղություն է ցանկա­նում։

Արտակ Գալստյան

Բանակցե­լով՝ Ադրբե­ջա­նը ժամա­նակ է շահում՝ այն ծառա­յեցնե­լով իր օգտին.

Բանակցե­լով հայկա­կան կողմի հետ խաղա­ղության պայմա­նագրի շուրջ, ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն։ Դրա­նով Ադրբե­ջա­նը ժամա­նակ է շահում՝ այն ծառա­յեցնե­լով իր օգտին։ Մինչ Հայաստա­նը կրիա­յի քայլե­րով է առաջ շարժվում իր անվտանգա­յին համա­կարգի վերա­կանգնման ուղղությամբ, Ադրբե­ջա­նը նոր զիջումներ կորզե­լու ու իր դիրքերն ամրապնդե­լու խնդիր է լուծում։ Եթե խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու մտադրություն լիներ, ապա Ալիևը ինչո՞ւ պետք է հայտա­րա­րեր, թե ադրբե­ջա­նա-հայկա­կան սահմա­նի ուղղությամբ շատ շահե­կան դիրքեր ունեն, որտեղ ամրապնդվե­լու են ու մնա­լու են։ Նկա­տի ունե­նանք, որ ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րը ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրել են, իսկ Հայաստա­նը մտա­դիր չէ զիջել իր ինքնիշխան տարածքնե­րը։ Այլ կերպ ասած՝ սահմա­նա­զատման մտադրություն չկա։ Բաքուն հասկա­նում է, որ ինչքան առկա իրա­վի­ճա­կը շարունակվի, մի կողմից անընդհատ կշա­րունա­կի պահանջներ ներկա­յացնել Հայաստա­նին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգա­յին հանրությա­նը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղա­ղություն է ցանկա­նում։ Ու այս ֆոնին ադրբե­ջա­նա­կան զինված ուժերն Արցա­խում իրենց դիրքե­րը առաջ են բերում՝ խախտե­լով նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը։ Որոշ ժամա­նակ անց էլ կրկին նոր դիրքեր կզբա­ղեցնեն՝ Փառուխի օպե­րա­ցիան այդպի­սով դարձնե­լով որպես հետա­գա գործունեության նախա­դեպ։ Արցա­խը օղա­կի մեջ վերցնե­լու հետ մեկտեղ, Ադրբե­ջա­նը կփորձի նաև իրա­կա­նություն դարձնել Հայաստա­նի նկատմամբ իր տարածքա­յին նկրտումնե­րը։ Միջազգա­յին հարա­բե­րություննե­րում կարև­որ նշա­նա­կություն ունի ժամա­նա­կի գործո­նը։ Եթե մի ժամա­նակ Բաքուն համա­րում էր, թե բանակցա­յին գործընթա­ցը 30 տարի շարունակ եղել է Հայաստա­նի օգտին, ու միջնորդնե­րը ևս իրենց քայլե­րով նպաստել են, որ ստա­տուս քվոն պահպանվի, ապա հիմա լիո­վին հակա­ռակն է՝ ժամա­նակն Ադրբե­ջա­նի օգտին է աշխա­տում։ Իսկ Փաշինյա­նը նշում է, թե խաղա­ղության պայմա­նա­գիր լինե­լու է, այսինքն՝ նոր պատե­րազմ չի լինե­լու։ Ու Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րից շատերն էլ մտա­ծում են, որ այդպես էլ լինե­լու է։ Որոշ մարդիկ էլ հույսեր են կապում, թե Թուրքիա­յի երկրա­շարժից հետո Անկա­րան չի ցանկա­նա լարվա­ծություն հրահրել Հարա­վա­յին Կովկա­սում։ Բայց այդ հույսե­րը սին են, քանի որ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի աջակցությամբ հիմքեր է ստեղծում նոր ագրե­սիա­յի և պանթուրքա­կան ծրագրե­րի իրա­կա­նացման համար։ Այնպես որ, ամենժամյա ռեժի­մով պետք է լրջո­րեն նախա­պատրաստվել հնա­րա­վոր նոր դիմա­կա­յության։

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/03/30/1331838/

Առնչվող Հոդվածներ