26 C
Yerevan

Մեզ Բայրաքթա­րը Չհաղթեց, Այլ Մեր Նեղ Մտա­ծո­ղությունը

Միայն ՀՕՊ‑ի մասին մտա­ծե­լը նման է այն բանին, որ ֆուտբո­լի հանդիպման ժամա­նակ քո տասնմեկ ֆուտբո­լիստներն էլ միայն դարպա­սա­պահ լինեն: Առա­վե­լա­գույնը, ինչի հույս կարե­լի է ունե­նալ՝ 0:0‑ն է: 

Արծրուն Հովհաննիսյան

1inAm‑ը զրուցել է ԱԺ պաշտպա­նության և անվտանգության հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի փորձա­գետ, նախկին ՊՆ խոսնակ, պահեստա­զո­րի գնդա­պետ Արծրուն Հովհաննիսյա­նի հետ:

Զրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյա­նը նշեց, որ վերջերս  եղել է Աբու-Դաբիում, ծանո­թա­ցել այնտեղ ցուցադրված նորա­գույն զինա­տե­սակնե­րին: Ա. Հովհաննիսյան ասաց, որ այնտեղ ռազմա­կան առումով որևէ աննա­խա­դեպ բան չկար ցուցադրված: Կային հետաքրքիր մոտե­ցումներ, որոշ հետաքրքիր նորություններ, բայց չկար մի այնպի­սի զինա­տե­սակ, որն ինքն իրե­նով գլխի­վայր շուռ տար զենքի աշխարհի մասին պատկե­րա­ցումնե­րը: Այնտեղ ցուցադրությա­նը մասնակցում էին նաև թուրքե­րը, նրանք վարձա­կա­լել էին ամե­նա­մեծ տաղա­վարնե­րից մեկը և ներկա­յացնում էին ինչ որ չափով հնա­ցած, բայց դեռևս հարցեր լուծող զինտեխնի­կա: Արծրուն Հովհաննիսյա­նը նաև նշեց Հարա­վաֆրիկյան հանրա­պե­տության զինտեխնի­կա­յի մասին, ավե­լացնե­լով, որ նրանք ունեն աշխարհի լավա­գույն տասնյա­կում տեղ ունե­ցող զինտեխնի­կան, մշտա­պես համա­գործակցում են արևմուտքի առա­ջա­տար ընկե­րություննե­րի և պետություննե­րի հետ: Ի դեպ, Աբու-Դաբիում շատ քիչ էին համաշխարհա­յին առա­ջա­տարնե­րի ցուցադրություննե­րը: Այդ հավա­նա­բար հետև­անք է այն բանի, որ նրանց կողմից ստեղծված զինա­տե­սակնե­րը շատ հաճախ բաց չեն ցուցադրվում, դրանք գովազդի համար չեն, այլ իրենց ցույց են տալիս միանգա­մից պրակտի­կա­յում:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց հնդկա­կան ռազմաարդյունա­բե­րությա­նը, նշե­լով, որ իր ժամա­նա­կին խորհրդա­յին բանա­կի գրե­թե բոլոր զինա­տե­սակներն ու ցամա­քա­յին բանա­կի հայե­ցա­կարգն ունե­ցող Հնդկաստա­նը դեռևս 90-ականնե­րի երկրորդ կեսից սկսել է իր ռազմաարդյունա­բե­րության հանդեպ հեղա­փո­խա­կան մոտե­ցումը: Հնդիկնե­րը նախ շատ լավ կարո­ղա­նում են մոդեռնի­զացնել իրենց ձեռքի տակ եղածնե­րը, ապա և ուրիշ պլատֆորմնե­րի հիման վրա իրա­կա­նացնել սեփա­կան մշա­կումնե­րը, այնպես ինչպես դա արե­ցին շվե­դա­կան պլատֆորմի վրա՝ հրա­ժարվե­լով ռուսա­կա­նից: Հնդկաստա­նը շատ արագ քայլե­րով է առաջ ընթա­նում և հեռու չէ այն օրը, երբ նույնիսկ այնպի­սի հսկան, ինչպի­սին է Չինաստա­նը, իր թիկունքին կզգա Հնդկաստա­նի շունչը: Հնդկաստանն այսօր էլ ունի խորհրդա­յին զենքի ամե­նա­լայն տեսա­կա­նին, նույնիսկ տանկե­րի և կործա­նիչ ինքնա­թիռնե­րի քանա­կով: Հնդկաստա­նը մշտա­պես եղել է Հայաստա­նի համար ամե­նից կարև­որ ուղղություննե­րից մեկը, որը մենք դժբախտա­բար չենք հասկա­ցել:

Ապա անդրա­դարձ կատարվեց ժամա­նա­կա­կից պատե­րազմնե­րին, հատկա­պես ՀՕՊ և ավիա­ցիոն ոլորտնե­րին: Արծրուն Հովհաննիսյա­նը վճռա­բար հայտա­րա­րեց, որ եթե բանա­կի հայե­ցա­կարգը նախա­տե­սում է միայն ՀՕՊ‑ի ուժե­ղա­ցում և այսպես ասված պասիվ պաշտպա­նություն, ապա պարտությունն անխուսա­փե­լի է: Նա համե­մա­տա­կան անցկացրեց ասե­լով, որ միայն ՀՕՊ‑ի մասին մտա­ծե­լը նման է այն բանին, որ ֆուտբո­լի հանդիպման ժամա­նակ քո տասնմեկ ֆուտբո­լիստներն էլ միայն դարպա­սա­պահ լինեն: Առա­վե­լա­գույնը, ինչի հույս կարե­լի է ունե­նալ՝ 0:0‑ն է: Ներկա­յիս պատե­րազմնե­րում ցամա­քա­յին հայե­ցա­կարգ ունե­ցող բանակնե­րը պարտվում են, միայն ցամա­քա­յին զորա­տե­սակնե­րը հարստացնե­լով հնա­րա­վոր չէ հաղթա­նա­կի հասնել: Մեր պարա­գա­յում մենք թուրքա­կան Բայրաքթարնե­րի դերը գերագնա­հա­տե­ցինք այն դեպքում, երբ ադրբե­ջա­նա­կան բանա­կը ոչ թե միայն Բայրաքթա­րով էր գործում այլ հստակ արտա­հայտված ավիա­ցոն համա­գործակցությամբ, որի մի մասն են նաև անօ­դա­չու սարքե­րը: Արծրուն Հովհաննիսյա­նը նշեց, որ ՀՕՊ‑ը ևս կարև­որ է, այն պետք է հզո­րացնել, ավե­լի ճկուն դարձնել, ավե­լի որակյալ, բայց չի կարե­լի միայն մեկ ուղղության վրա կենտրո­նա­նալ: Եվ նույնը նաև ավիա­ցիա­յի հարցով: Միայն ավիա­ցիան չի կարող հաղթա­նակ բերել: Միայն մեկ ուղղության վրա կետրո­նացման սխա­լը տեսա­նե­լի էր նույնիսկ երկրորդ համաշխարհա­յի­նի վերջե­րից: Մենք անհա­ղորդ մնա­ցինք:

Ռուսա­կան բանա­կը միշտ էլ ցամա­քա­յին հայե­ցա­կարգ է ունե­ցել: Մի բան, որն արդեն հնա­ցած է: Ռուսնե­րի համար և՛ ավիա­ցիան, և՛ նավա­տորմը եղել են երկրորդա­յին դեր ունե­ցող երև­ույթներ: Ուզենք-չուզենք պիտի հասկա­նանք ու ընդունենք, որ պատե­րազմնե­րի ձևը ևս փոխվում է: Մենք չենք կարող շարունա­կել ունե­նալ այն մտա­ծո­ղությունը, որ կիրառվում էր սրա­նից կես դար առաջ: Բայրաքթա­րը չհաղթեց մեզ, այլ հին մտա­ծո­ղությունը: Ադրբե­ջանցի­նե­րը նույնիսկ SPIKE NLOS կիրա­ռե­ցին, МИ‑8 ուղղա­թիռնե­րով, նրանք հնա­ցած ԱՆ-20 ինքնա­թիռնե­րով բացա­հայտե­ցին ու ոչնչացրին մեր ՀՕՊ‑ը: Ահա սա էր պարտության տանող պատճառնե­րից մեկը: Հինը նորի դեմ: Մինչ մենք ուրա­խա­նում էինք հին ինքնա­թիռներ խփե­լով և համա­րե­լով, որ ադրբե­ջա­նա­կան ավիա­ցիան անճա­րությունից դրդված հին ինքնա­թիռներ է կիրա­ռում, նրանք հերթով բացա­հայտում էին մեր ՀՕՊ‑ի դիրքե­րը և հետև­ո­ղա­կա­նո­րեն ոչնչացնում այն:

Արծրուն Հովհաննիսյա­նը նաև խոսեց ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի մասին, ասե­լով, որ եթե ուկրաի­նա­ցի­նե­րը թեկուզ հարյուր հազար զինվո­րով հարձակվեն, բայց չունե­նան ավիա­ցիոն ճկուն համա­գործակցություն, տապալվե­լու են: Եթե ռուսնե­րը ունեն քիչ թե շատ նորմալ ավիա­ցիոն համա­կարգ և գոնե նվա­զա­գույն պաշտպա­նություն, ապա ուկրաի­նա­կան հարձա­կումը խեղդվե­լու է իր իսկ արյան մեջ:

Մենք պիտի կարո­ղա­նանք դուրս գալ նեղ մտա­ծո­ղությունից, խորհրդա­յին ցամա­քա­յին տրա­մա­բա­նությունից, այլա­պես հերթա­կան պարտությունը իրեն երկար սպա­սեցնել չի տա:

Առնչվող Հոդվածներ