18 C
Yerevan

Իրա­կան Հերո­սությունն Ու Դրա Կեղծ Երկվորյա­կը

Կա սպորտ, կա արվեստ, կա գիտություն, ու կան ռազմա­կան գործո­ղություններ, կան դիվա­նա­գի­տություն, քաղա­քա­կա­նություն, ու չի կարե­լի բոլո­րը խառնել ու լցնել մի ափսեի մեջ։ Եթե մենք միջազգա­յին միջո­ցա­ռում ենք անցկացնում, պետք է ենթարկվենք այդ օրենքնե­րին, հակա­ռակ դեպքում կարե­լի է դա չանել, դառնալ իզգոյ երկիր։

Ռուբեն Բաբա­յան

Ո՞ւմ եք փառա­բա­նում, հետո զարմա­նում ենք, որ իրա­կան հերոսնե­րի մասին չեն խոսում, չեն գնա­հա­տում նրանց. Ռուբեն Բաբա­յան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Հովհ․ Թումանյա­նի անվան տիկնի­կա­յին թատրո­նի տնօ­րեն Ռուբեն Բաբա­յա­նը

– Պարո՛ն Բաբա­յան, ինչպե՞ս եք գնա­հա­տում Երև­ա­նում ծանրա­մարտի ԵԱ բացման արա­րո­ղության ժամա­նակ դիզայներ Արամ Նիկոլյա­նի՝ Ադրբե­ջա­նի դրոշն այրե­լու փորձը ու դրան հետև­ած հակա­սա­կան արձա­գանքնե­րը։

– Իհարկե, հերո­սա­կան ակտ էր, ինքնա­զո­հա­բե­րություն, Երև­ա­նի կենտրո­նում նման գործո­ղություն կատա­րե­լը պահանջում է շատ մեծ կամքի ուժ ու հայրե­նա­սի­րություն, Թուրքիա­յում կամ Ադրբե­ջա­նում դա կարող է անել ցանկա­ցած պատա­հա­կան մարդ, բայց Հայաստա­նում դա շատ բարդ է։ Առա­վելևս, կարծում եմ, շատ լավ, հրա­շա­լի օրի­նակ է տալիս մեր հասա­րա­կությա­նը, որ պետք չէ զբաղվել գիտությամբ, կրթությամբ, մշա­կույթով, տնտե­սությամբ, առողջա­պա­հությամբ, բանա­կով, կարե­լի է այրել ադրբե­ջա­նա­կան կամ թուրքա­կան դրոշ, և դու դառնում ես ազգի հերոս։ Ես կառա­ջարկեի յուրա­քանչյուր ընտա­նի­քի տրա­մադրել նման մի դրոշ ու ամեն մի դրո­շի այրումից սկսել նման ոգև­ո­րություն, որովհետև դրա­նից ավե­լի մեծ հայրե­նա­սի­րություն դժվար է պատկե­րացնել։ 

– Իսկ եթե լո՞ւրջ։

– Սա էլ էր շատ լուրջ, իմի­ջիայլոց։ Ես կարծում եմ, որ գնա­լով ուրվագծվում է մեր ամե­նա­մեծ խնդի­րը, իսկ մեր ամե­նա­մեծ խնդի­րը հետևյալն է․ մենք ուզում ենք պետությու՞ն, թե՞ գաղութ լինել, որովհետև պետությունն ունի իր որո­շա­կի օրենքնե­րը, ու եթե դու արհա­մարհում ես դրանք ու առաջ բերում այն, ինչը միշտ քեզ հրա­պուրել է ու թույլատրվել է գաղութում, միանշա­նակ ասում ես, որ չես ուզում պետություն ունե­նալ։ Այն գործո­ղություննե­րը, որ հիմա կատարվում են, շատ տգեղ ու վատ հետև­անքներ ունե­ցող են, նկա­տի ունեմ Հայաստա­նում հետա­գա­յում անցկացվե­լիք միջազգա­յին մրցումնե­րը, բայց սա բոլոր դեպքե­րում ինչ-որ էպի­զոդ է: 

Կարծում եմ՝ որոշ ուժե­րի առաջ ավե­լի մեծ խնդիր է դրված՝ դարձնել Հայաստանն իզգոյ երկիր։ Երկիր, որն արհա­մարհված կլի­նի միջազգա­յին հանրության կողմից, քանի որ արհա­մարհում է քաղա­քա­կիրթ ապրե­լու բոլոր ձևե­րը, ու այդ իզգոյ վիճա­կում, երբ բոլո­րը դեմքնե­րը կթե­քեն Հայաստա­նից, Հայաստա­նը կկրկնի Բելա­ռուսի ճանա­պարհը, որը նույն ձևով դարձավ իզգոյ ու տեղա­փոխվեց որո­շա­կի դաշտ, որտեղ կարե­լի է անել ամեն ինչ․ վառել դրոշներ, դրանցով գնդակ խաղալ և այլն ու չկրել որևէ պատասխա­նատվություն, որովհետև պետություն՝ որպես այդպի­սին դու չունես։ 

Մենք շատ երկար ենք խոսում ազգից, ժողովրդից և շատ քիչ ենք խոսում հասա­րա­կությունից ու պետությունից։ Մենք շատ քիչ ենք օգտա­գործում «հայաստանցի» բառը, որը պարտա­վո­րեցնող է ի պաշտո­նե, ըստ նրա, որ դու այս երկրի քաղա­քա­ցին ես, ու անկախ նրա­նից՝ քեզ դուր է գալիս իշխա­նությունը, դուր չի գալիս, ու դա բնա­կան է, որ պետք է դուր չգա, բայց սա քո պետությունն է, ու եթե դու պարզա­պես էլե­մենտար ձևով քո պետության հեղի­նա­կության հետ ես խաղում, և, ինչպես պարզվում է, այդ քայլն ունի շատ համա­խոհներ, ես կարծում եմ, այստեղ ամեն ինչ ասված է։ 

Ամեն ինչ ասված է նաև այդ ակտը կատա­րո­ղի հայտա­րա­րության մեջ, որ նա «պաշտպա­նեց իր՝ տղա­մարդու թասի­բը», ես կուզեի սա ընդգծել։ Սա պատվի, արժա­նա­պատվության հետ որևէ կապ չունի, սա թասիբ է․ նայեք՝ ինչպես է թուրքե­րե­նից թարգմանվում «թասիբ» բառը, ու դուք ամեն ինչ կհասկա­նաք։

 – Պարո՛ն Բաբա­յան, մարդիկ, որոնք կողմ են այս արարքին, դեմ արտա­հայտվողնե­րին հակա­դարձում են հետևյա­լով, որ «նրանք մեր տղա­նե­րին են սպա­նում, մեր երկիր են մտել, ինչպես կարե­լի է թողնել, որ գան Հայաստան, լավ է արել Նիկոլյա­նը» և այլն։ Հիմնա­վոր չե՞ն այս խոսքեր„ ու մտա­վա­խություն չունե՞ք, որ ձեզ ևս քննա­դա­տե­լու են։

– Իհարկե, հիմնա­վոր չեմ համա­րում, որովհետև կա սպորտ, կա արվեստ, կա գիտություն, ու կան ռազմա­կան գործո­ղություններ, կան դիվա­նա­գի­տություն, քաղա­քա­կա­նություն, ու չի կարե­լի բոլո­րը խառնել ու լցնել մի ափսեի մեջ։ Եթե մենք միջազգա­յին միջո­ցա­ռում ենք անցկացնում, պետք է ենթարկվենք այդ օրենքնե­րին, հակա­ռակ դեպքում կարե­լի է դա չանել, դառնալ իզգոյ երկիր։ 

Երբեք որևէ միջազգա­յին կառույց, լինի մարզա­կան, գիտա­կան, երբեք հաշվի չի նստի այդ մոտեցման հետ, որովհետև բոլոր արդա­րա­ցումներն ու շատ հիմնա­վորված, որոնք տեղի են ունե­ցել պատե­րազմի ժամա­նակ, պատե­րազմից հետո՝ Ադրբե­ջա­նի ագրե­սիվ, անմարդկա­յին պահվածքի ու էության վերա­բերյալ, մեզ ասում են՝ դուք ազգայնա­մոլ եք։ Երբ դու փորձում ես ամբողջ ազգին պիտա­կա­վո­րել, նրա վրա բարդել մեղքը, դա շատ էլե­մենտար ձևով կոչվում է ազգայնա­մո­լություն, ուրիշ ոչ մի իմաստ դա չունի։ 

Երբ մենք դա հաճա­խա­կի ու արդա­րա­ցիո­րեն քննա­դա­տում ենք և բերում ենք օրի­նակներ, թե ինչպես է Ադրբե­ջա­նում սերմանվում հայատյա­ցությունը, մենք պետք է պարզա­պես կարո­ղա­նանք մեկ-մեկ հայե­լու մեջ էլ նայենք, թե մենք ինչպի­սին ենք։ Սա շատ կարև­որ է։ Աշխարհի առջև մենք սկսում ենք ընկալվել որպես երկու բարբա­րոս ցեղ, որոնք իրար հետ չեն կիսել որո­շա­կի բաներ՝ հիմնա­կա­նում հող, ու շարունա­կում են իրար մորթել, ծեծել, վառել և այլն, ո՞նց անենք, որ այս երկու վայրի ցեղը կարո­ղա­նան մեզ չխանգա­րել։ Ուզո՞ւմ ենք մենք այդ դաշտում լինել, ուրեմն պետք է շարունա­կենք նույն ձևով, ինչպես հիմա ենք անում։ Ընտրությունը մերն է, ոչ ոք մեր փոխա­րեն չի ընտրե­լու։

– Իսկ ինչո՞ւ է մեզ մինչև հիմա թվում, թե նման քայլե­րով՝ դրոշ վառե­լով ու նմա­նա­տիպ գործո­ղություննե­րով, մենք ինչ-որ արդյունք ենք ապա­հո­վում։

– Հովհաննես Թումանյա­նը դեռ 1907 թվա­կա­նին գրել է հետևյա­լը․ «Դերա­սա­նությունը գեղե­ցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշե­լի է կյանքի մեջ, ուր ապրում են… Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավե­լի նման է թատրո­նա­կան բեմի, ու այդ բեմը, թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերա­սաններ ունի․․․ Ու որպեսզի այդ թամա­շա­վոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարե­կամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողո­վուրդով»: «Ժողո­վուրդն այսպես է կամե­նում․․․ Ժողո­վուրդը մեզ հետ է․․․ Ժողո­վուրդը ձեզ կդա­տի․․․ Ո՞ւր ես, ժողո­վուրդ, անարգում են քեզ․․․»: 

Շատ-շատ կարև­որ բաներ է ասում․ ժողովրդի անունից մշտա­պես խոսե­լով բարձրա­նում ես, նրա անունից մի երկու խոսք ասում, թամա­շա սիրող ժողո­վուրդն էլ քեզ ծափա­հա­րում է։ Եկեք անկեղծ խոսենք․ քանի՞ հերոս ենք մենք տվել վերջին պատե­րազմի ժամա­նակ, ճանաչո՞ւմ է հանրությունն նրանց այնպես, ինչպես այս մարդուն։ Ի՞նչ արժեքնե­րի մեջ ենք ապրում, ուրեմն մարդկանց, որոնք զոհվում են թշնա­մու փամփուշտից կամ ռումբից, որոնք մեր հայրե­նիքն են պաշտպա­նում, մենք չենք ճանա­չում, իսկ դրոշ այրողնե­րին՝ «ապրես, իսկա­կան հայ ես, մեր դեմքը պարզ պահե­ցիր, ա՛յ հերոսն այսպես է լինում», ինքներդ էլ կարդա­ցել եք վստա­հա­բար այդ փառա­բանման տողե­րը։ 

Ի՞նչն եք փառա­բա­նում, ո՞ւմ եք փառա­բա­նում, հետո զարմա­նում ենք, որ իրա­կան հերոսնե­րի մասին չեն խոսում, չեն գնա­հա­տում նրանց։ Շատ կարև­որ է՝ ինչ արժեքնե­րով ենք մենք ապրում, դաստիա­րա­կում մեր սերնդին։ Իսկ այն, որ հիմա կսկսեն ինձ քարկո­ծել, գիտեք, որ սովոր եմ դրան։ 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հոդվա­ծը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ