Եվ ինչպես, որ անհատ մարդն է ափսոսում բաց թողնված հնարավորությունների, սխալների ու վրիպումների համար, այնպես էլ մի ողջ հասարակություն կարող է ինքնակործան վիճակում հայտնվել:
Մեր Ուղին
Ցանկացած հասարակության ամեն սերունդ ի վերջո պատասխան է տալիս իր նախորդների գործունեության համար: Ամեն հասարակություն ձախողվում և հաջողում է նաև կախված այն բանից, թե ինչ են պատրաստել իր համար նախորդները: Բոլոր չլուծված խնդիրները, բոլոր կիսատ թողած վեճերը ի վերջո հոր փոխարեն ավարտում է որդին: Իսկ եթե որդին էլ չի կարողանում, ապա հարցը փոխանցվում է թողռին և այդպես շարունակ: Եվ այդպես էլ կարող է տոհմական հարց դառնալ ու մեծանալ, շատանալ այն, ինչը կարելի էր ժամանակին լուծել:
Եվ ինչպես որ ամեն անհատ մարդ ձևավորվում է իր ծնողների, իր շրջապատի ազդեցությամբ և ապահայում ինչ կդառնա կախված է նաև հորից, ընտանիքից, կախված է այն դաստիարակությունից, թե ինչպես են դաստիարակել, ինչ արժեքներով են սնել այդ մարդուն, նույն կերպ էլ մի ողջ հասարակություն կարող է հավաքական կերպով դատապարտվել իր նախորդների ծուլության պատճառով, ստիպված պիտի լինել հաշտվել կամ կռվել:
Եվ ինչպես, որ անհատ մարդն է ափսոսում բաց թողնված հնարավորությունների, սխալների ու վրիպումների համար, այնպես էլ մի ողջ հասարակություն կարող է ինքնակործան վիճակում հայտնվել:
Ինչպես որ անհատ մարդու կյանքն է ողբերգական դառնում, ավելի սարսափելի է դառնում այդ սխալը մի ողջ հասարակության համար:
Ըմբռնել և հասկանալ է պետք, տարբերել կարևորն անկարևորից: Խուսափելու համար սխալներից, զերծ մնալու ճակատագրական կռիվներից:
Առաջարկում ենք ծանոթանալ ռեժիսոր Հրանտ Վարդանյանի գրառումներին այդ առումով՝
ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՐԻՆ…
Լավ հայրը նա չի ,ով միչև կյանքի վերջին շունչը իրեն է կարևորում, լավ հայրը նա է,ով ժամանակին ընդունում է զավակի կարևորությունը ։ Լավ ուսուցիչը նա չի,ով միչև կյանքի վերջին շունչը ուսուցիչ է մնում,լավ ուսուցիչը ժամանակին ազատ է թողնում աշակերտին,որպեսզի նա էլ մի օր ուսուցիչ դառնա,ոչ թե հավերժ աշակերտ մնա։
Հ․Գ․ Շնորհակալ եմ հորս,ով շատ ուժեղ մարդ էր,բայց փոքրուց թույլ էր տալիս ,որ ես հաղթեմ իրեն,որևիցե խաղում՝ իմ մանկական միամտությամբ ուրախանամ ,որ նրան հաղթեցի։ Այո երեխան պիտի հաղթանակի բերկրանքը մանկուց հասկանա,որպեսզի մի օր էլ ինքն իրեն հաղթի,քանզի չկա ինքդ քեզ հաղթելուց ավելի մեծ հաղթանակ,իսկ դա կարող է թույլ տալ զավակին՝ միայն իսկական ուժեղ հայրը։
https://www.facebook.com/grant.vardanyan/posts/9048819078493001
ԱՌԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ Երբ երևանյան հրապարականերում,փողոցներում,շարժումը սկսեցին ղեկավարել սովետական գիտություն,սովետական ժողովներ տեսած մտավորները,այդ երկրի կրթություն ունեցողները՝ դա պարզ էր,այլ տեղից չէին կարող գալ,մեր փոխարեն հակադրվել սովետական բարքերին։
Իսկ անկախանալուց հետո՝ ինչի՞ լայն առումով չբացվեցին դռները սփյուռքահայության ,աշխարհից տեղյակ հայ մարդկանց,այլ կրթություն ստացած մասնագետների համար,որովհետև չեկիստական վերահսկողությունը, կատարվելիք բոլոր քայլերի նկատմամբ պարտադիր էր,սա է կիսատ անկախության ցավը,որի տակից դուրս չենք գալիս։Ձեր վարած քաղաքականության պատճառով էր,որ բաքվի դպրոցն անցած ղարաբաղյան կոմերիտականները նշանակվեցին երկրի տեր։
Մինչ օրս մոսկովյան միջամտությունների,դրանց կողմից խրախուսվող խմբավորումների հինգերորդության ուժը՝ անկախության հիմքը դնող ջոջերն են պահում։
Հ․Գ․ Գնացեք թոշակի,մի խանգարեք,եթե չեք կարողանում օգնել՝թույլ տվեք նոր սերնդին իրենց երկիրը բնականոն զարգանալու ճանապարհով առաջ տանեն։Դուք հին եք, ինչպես նախորդ դարը, նախորդ հազարամյակը՝մնացեք այնտեղ,որպես պատմություն։
https://www.facebook.com/grant.vardanyan/posts/9048648225176753